search

Ֆիլտրել

Ռուզան և Արտակ B&B (Եղեգնաձոր)

0.0 10

Վայոց Ձոր Եղեգնաձոր Սպանդարյան փ., տ. 5

  • pets
  • parking
  • wifi

     Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում է գտնվում «Ռուզան և Արտակ» հյուրատունը, որն իր հյուրընկալ դռներն է բացում բոլորի առջև: Հյուրատունն առաջարկում է 5 հարմարավետ սենյակներ, որոնք ապահովված են բոլոր անհրաժեշտ հարմարություններով և պարագաներով: Հյուրատանը կա բակ, որտեղ կարելի է խորոված պատրաստել, ավտոկայանատեղի, անվճար Wi-Fi: Ամեն առավոտ հյուրատանը մատուցվում է բազմատեսակ ուտեստներով շատ համեղ նախաճաշ: Տանտերերը հոգատար և բարեհամբույր մարդիկ են, ովքեր անհատական մոտեցում են ցուցաբերում բոլոր հյուրերի նկատմամբ կացության ողջ ընթացքում և պատրաստ են օգնել ցանկացած հարցում: Հյուրատան մոտակայքում կան մի շարք մշակութային կոթողներ և տեսարժան վայրեր:

Սրտաբաց Տուն B&B (Չիվա)

0.0 10

Վայոց Ձոր Չիվա գյուղ 1-ին փ., տ. 24

  • laundry
  • parking
  • wifi

   «Սրտաբաց Տուն» հյուրատունը տեղակայված է Վայոց Ձորի մարզի Չիվա գյուղում: Հյուրատունն առաջարկում է հարմարավետ սենյակներ, որոնք ապահովված են անհրաժեշտ հարմարություններով և պարագաներով: Որոշ սենյակներ ունեն բալկոն, որտեղից բացվում է բնության հիանալի տեսարան: Հյուրերի տրամադրության տակ առկա է ընդհանուր հյուրասենյակ, խոհանոց, այգի, ավտոկայանատեղի, ինչպես նաև ողջ տարածքում գործում է անվճար Wi-Fi: Առավոտյան հյուրերին մատուցվում է բազմատեսակ ուտեստներով նախաճաշ: Հյուրընկալվելով «Սրտաբաց Տուն» հյուրատանը, հանգստին զուգընթաց հյուրերը կարող են ծանոթանալ նաև Վայոց Ձորի տեսարժան վայրերին և մշակութային ժառանգությանը:

Վայթ հաուս

0.0 10

Վայոց Ձոր Եղեգնաձոր Մարշալ բաղրամյան 29

  • pool
  • tennis
  • pets
  • laundry
  • parking
  • smoking
  • wifi

     Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում է գտնվում այս հյուրատունը։ Հյուրատանը ստեղծված են բոլոր պայմանները հանգիստը լավ անցկացնելու համար։ Հեռավորությունը Երևանից կազմում է 123կմ, իսկ Զվարթնուղ միջազգային օդանավակայանից 128կմ հեռավորության վրա։

Վայք Հյուրանոց

0.0 10

Վայոց Ձորի Վայք Ջերմուկի խճուղի 10ա

  • laundry
  • parking
  • wifi

    «Վայք» հյուրանոցը գտնվում է Վայոց Ձորի մարզում` Վայք քաղաքում: Հյուրանոցը հանդիսանում է տուրիստական տեղեկատվական կենտրոնի բաղկացուցիչ մաս: Այն եռահարկ կառույց է, որի առաջին հարկում տեղակայված է տեղեկատվական կենտրոնը և ռեստորանը, որտեղ կազմակերպվում են տարբեր հանդիսություններ և խնջույքներ: Ռեստորանում մատուցվում են ազգային և հատկապես վայոցձորյան խոհանոցի յուրահատուկ ճաշատեսակներ: Երրորդ հարկում գտնվում են հարմարավետ և ընդարձակ համարներ, որոնցում առկա է լոգասենյակ, հեռուստացույց, օդափոխիչ: Տարածքում գործում է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Բարեհամբույր և բարձրակարգ սպասարկման շնորհիվ, հանգիստը հյուրանոցում դառնում է լիարժեք և անմոռանալի:

Վերոնա

0.0 10

Վայոց Ձոր Ջերմուկ Շահումյան փող., 9/1 շենք

  • laundry
  • ac
  • parking
  • wifi

  «Վերոնա» հանգստյան տունը գտնվում է Հայաստանի ամենաչքնաղ հանգստավայրերից մեկում` Ջերմուկ առողջարանային քաղաքում: Այն առաջարկում է հարմարավետ համարներ և բարձրակարգ ծառայություններ: Բոլոր համարներից բացվում է լեռնային քաղաքի հիանալի բնապատկերը: Հանգստյան տունն ունի գեղեցիկ բակ, մանկական խաղահրապարակ, պարտեզ: Տարածքում գործում է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի:  Հանգստյան տունը մշտապես ավելացնում և ընդլայնում է մատուցվող ծառայությունները: Այն հիանալի վայր է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են իրենց հանգիստն անցկացնել բնության գրկում` վայելելով լեռնային մաքուր օդն ու էկոլոգիապես մաքուր սնունդը: Ամեն տարի այստեղ իրենց հանգիստն են անցկացնում հազարավոր հայեր և օտարերկրացիներ: Երևանից հեռավորությունը 173 կմ է:

Ցենտրալ Հյուրանոց (Ջերմուկ)

0.0 10

Վայոց ձոր Ջերմուկ Շահումյան փող., 12/3 շենք

  • children_playground
  • parking
  • transfer
  • wifi

     Ջերմուկի «Ցենտրալ» հյուրանոցը հյուրերի առջև իր դռներն է բացել 2012թ․-ին։ Այն գտնվում է Ջերմուկ քաղաքի սրտում՝ կենտրոնում, որտեղից էլ ստացել է իր անվանումը։ Հյուրանոցի բարենպաստ դիրքը թույլ է տալիս այցելուներին ոտքով շրջել քաղաքով և հիանալ Ջերմուկի բնությամբ ու  վայելել մաքուր օդը։ Հյուրանոցն իր նորաոճ դիզայնով և հարմարավետությամբ գրավում է բոլորին, նույնիսկ ամենաքմահաճ այցելուներին։ Հյուրանոցն ունի 16 էկոնոմ և լյուքս կարգի սենյակներ։ Բոլոր համարներում առկա են հարմարավետ կահույք, հեռուստացույց, սառնարան, մշտական տաք և սառը ջուր և այլ կենցաղային անհրաժեշտ պարագաներ։ Հյուրանոցի ողջ տարածքում գործում է անվճար WI FI և իհարկե ավտոկայանատեղի։ Հյուրանոցն առաջարկում է երեք անգամյա բարձրակարգ սնունդ։ Մեզ մոտ կարող եք ճաշակել մեր հմուտ խոհարարների կողմից պատրաստված ինչպես հայկական, այնպես էլ արտասահմանյան խոհանոցի ճաշատեսակներ։ Բարձր սեզոնին մենք նաև կազմակերպում ենք էքսկուրսիաներ այցելուներին քաղաքի և մոտակա շրջնների տեսարժան և պատմամշակութային վայրերին ծանոթացնելու նպատակով։  Հյուրանոցի գնային առաջարկները հասանելի են բոլորին։    

Օլդ Բրիդջ B&B (Եղեգնաձոր)

0.0 10

Վայոց Ձոր Եղեգնաձոր Լևոնյան փ., տ. 16

  • pool
  • laundry
  • parking
  • wifi

     «Օլդ Բրիդջ» հյուրատունը գտնվում է Եղեգնաձոր քաղաքում, Վայոց Ձորի մարզում: Հյուրերի տրամադրության տակ կան մաքուր և հարմարավետ համարներ, ընդհանուր խոհանոց, գրադարան, բացօթյա լողավազան, բակ, պարտեզ՝ խորոված պատրաստելու համար անհրաժեշտ հարմարություններով, ավտոկայանատեղի: Ողջ տարածքում գործում է անվճար Wi-Fi: Հյուրատունն առաջարկում է 4 սենյակ՝ առանձին սանհանգույցներով: Պատուհաններից բացվում է հիանալի տեսարան: Ամեն առավոտ հյուրատանը մատուցվում է տարատեսակ ուտեստներով, համեղ նախաճաշ: Տանտերերը՝ Արմենը և Աշխենը, հիանալի մարդիկ են՝ հյուրընկալ, հոգատար և ուշադիր բոլոր հյուրերի նկատմամբ: Հյուրատան մոտակայքում կան մի շարք մշակութային կոթողներ և տեսարժան վայրեր:

Օլիմպիա Առողջարան

0.0 10

Վայոց Ձոր Ջերմուկ Շահումյան փող., 16 շենք

  • gym
  • billiard
  • tennis
  • sauna
  • children_playroom
  • laundry
  • parking
  • smoking
  • transfer
  • wifi

     «Օլիմպիա» առողջարանը գտնվում է Ջերմուկ քաղաքում: Այս բարձրակարգ և ժամանակակից ստանդարտներին համապատասխանող առողջարանում կարելի է վայելել Ջերմուկ քաղաքի հիանալի բնությունը և օգտվել առողջարանի կողմից առաջարկվող մի շարք բուժական ծառայություններից: Շրջապատված լինելով հրաշագեղ բնությամբ և բուժիչ հանքային աղբյուրներով` առողջարանն իր հյուրերին տրամադրում է կատարյալ պայմաններ` լիարժեք հանգստի համար: Առողջարանն առաջարկում է կուրսեր տարբեր հիվանդությունների բուժման համար: Բուժական հատվածում գտնվում են նորագույն սարքավորումներով հագեցած բուժական պրոցեդուրաների սենյակները: Առողջարանն իդեալական վայր է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են հանգստանալ և միևնույն ժամանակ ամրապնդել իրենց առողջությունը: Առողջարանում գործում է մարզասրահ, սեղանի թենիս, բիլիարդի սրահ, շոգեբաղնիք: Տարածքում առկա է Wi-Fi և ավտոկայանատեղի: Եվրոպական նրբաճաշակ կահավորանքով համարներն ապահովված են բոլոր հարմարություններով` լոգասենյակ, հեռուստացույց, չհրկիզվող պահարան, անլար ինտերնետ: Մատուցվող բարձրակարգ ծառայությունների և աշխատակազմի բարեհամբույր սպասարկման շնորհիվ, հանգիստը առողջարանում կլինի հարմարավետ, լիարժեք և անմոռանալի:

Խնայեք գումարը և ժամանակը

Հետևեք մեզ և մենք Ձեզ կուղարկենք ամենալավ տարբերակները