Ֆիլտրել

Անի Հյուրանոց (Ջերմուկ)
Վայոց Ձոր Ջերմուկ Շահումյան փ. 26
«Անի» հյուրանոց-ռեստորանը գտնվում է առողջարանային քաղաք Ջերմուկում: Հյուրանոցի հիմնական մասնաշենքում առաջարկվում են 11 հարմարավետ համարներ` 6 մեկսենյականոց, 4 լյուքս կարգի երկսենյականոց և 1 ապարտամենտ տիպի համար: Առաջին հարկում գտնվում է ընդունարանը և ռեստորանը: Երկրորդ մասնաշենքն առաջարկում է 6 ստանդարտ համարներ, որոնցից բացվում է հիանալի տեսարան դեպի ձորը: Բոլոր համարներում առկա է սառնարան, LCD հեռուստացույց, լոգարան` բոլոր հարմարություններով: Տարածքում գործում է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Հյուրանոցը միշտ ուրախ է ընդունել և լավագույն կերպով սպասարկել իր հյուրերին:

Արարատ Առողջարան
Վայոց Ձոր Ջերմուկ Շահումյան փող.18 շենք
Հանրահայտ առողջարանային քաղաք Ջերմուկում արդեն չորս տասնամյակ գործում է «Արարատ» առողջարանը, որը համարվում է ոչ միայն Հայաստանի լավագույն առողջարանային վերականգնողական կենտրոններից մեկը, այլ նաև՝ հաստատություն, որտեղ կարելի է պարզապես անցկացնել լիարժեք հանգիստ: «Արարատ» առողջարանում կատարվում է արդյունավետ բուժման ու լիակատար հանգստի ամբողջական գործընթաց. Վերականգնողական բուժում. առողջարանի հիմնական մասնագիտացումն է դեռևս խորհրդային Հայաստանի տարիներից, երբ արդյունաբերական ձեռնարկությունների, մասնավորապես՝ թունավոր արտադրության աշխատողների վերականգնողական բուժման ու հանգստի կազմակերպման համար կառուցվեց «Արարատ» առողջարանը: Տարիների փորձի, ժամանակակից տեխնոլոգիաների և բուժման մեթոդների համատեղումը «Արարատ» առողջարանում ապահովում է բուժման բարձր արդյունավետություն: ՍՊԱ պրոցեդուրաներ. «Արարատ» առողջարանում իրականացվում է առողջության վերականգնման և կազդուրման համալիր գործընթաց «Ջերմուկ» բնական հանքային ջրի կիրառմամբ, որի բուժական հատկությունները ճանաչված են աշխարհում: Ընդհանուր առողջության և իմունիտետի ամրապնդում. Ջերմուկի հրաշալի բնությունը, բուժական միջամտությունների հետ մեկտեղ, նպաստում է մարդու ընդհանուր առողջության և իմունիտետի ամրապնդմանը: Զբոսաշրջություն և հանգիստ. առողջարանում կազմակերպվում են պատմական, հոգևոր, էկո, էքստրեմալ էքսկուրսիաներ ինչպես Ջերմուկի, այնպես էլ ամբողջ Հայաստանի տարածքով: «Արարատ» առողջարանը համալրված է ժամանակակից հյուրանոցային համարներով լիակատար հանգստի և ուժերի վերականգնման համար:

Գրանդ Ռեզորթ Ջերմուկ
Վայոց Ձոր Ջերմուկ Շահումյան փ․ 7/5
Գրանդ Ռեզորթ Ջերմուկը գտնվում է Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում: Հյուրանոցը կառուցվել է 2015թ.-ին, համաշխարհային բրենդ Հայաթ ընկերության ստանդարտներին համապատասխան և երեք տարի շարունակ կառավարվել է հենց Հայաթ ընկերության կողմից: 2019թ. – ի ապրիլի 1-ից հյուրանոցը վերանվանվել է Գրանդ Ռեզորթ Ջերմուկ: Այն գտնվում է հենց Ջերմուկ քաղաքի կենտրոնում, հայտնի հանքային ջրերի ըմպելասրահին կից: Հյուրանոցը կառուցված և հագեցած է նորագույն տեխնոլոգիաներով, առկա են բոլոր հարմարությունները հյուրերի հանգստի, ինչու չէ, նաև աշխատանքի համար: Գրանդ Ռեզորթ Ջերմուկ հյուրանոցն ունի 92 ընդարձակ սենյակ, որոնցից 5 լյուքս դասի և մեկ նախագահական սենյակ: Հյուրանոցում առկա են նաև ընտանեկան սենյակներ և հատուկ սենյակ՝ հարմարեցված սահմանափակ կարողությունների տեր անձանց համար: Գրանդ Ռեզորթ Ջերմուկ հյուրանոցն ունի նաև 3 միջոցառումների սրահ, որոնք հարմար են տարբեր տեսակի կոնֆերանսների, ժողովների, ինչպես նաև՝ միջոցառումների կազմակերպման համար: Հյուրանոցում գործում է շատ ընդարձակ լողավազան, ջակուզի, սաունա և ֆիթնես կենտրոն, ինչպես նաև մանկական խաղասենյակ, բիլիարդի և թենիսի սեղաններ: Այս ամենը ներառված է սենյակի արժեքի մեջ: Հյուրանոցի ռեստորանն առաջարկում է տեղական և միջազգային ուտեստների տեսականի: Գործում է նաև շուրջօրյա բար: Հատուկ բիզնես դասի հյուրերի համար ունենք բիզնես կենտրոն, որից հյուրերը կարող են անվճար օգտվել: Գրանդ Ռեզորթ Ջերմուկ հյուրանոցն առաջարկում է նաև բարձրակարգ սպա ծառայություններ բուժական և ՍՊԱ կենտրոնում: Կենտրոնի բուժական ծրագիրը իր մեջ ընդգրկում է բժշկի խորհրդատվություն, լաբորատոր և գործիքային հետազոտություններ: Կենտրոնը զբաղվում է դիաբետի և դրա բարդությունների, լյարդի և լեղապարկի հիվանդությունների, մետաբոլիկ սինդրոմի, քրոնիկ հոգնածության սինդրոմի, ստամոքսի և աղիների, ռևմատիկ հիվանդությունների կանխարգելմամբ և վերականգնողական բուժումով: Բուժական ծրագրերում իր կարևոր տեղն ունի հանքային ջրի կիրառումը ներքին ընդունման, լոգանքների, աղիների լվացման ձևով: Ջերմուկի հանքային ջրի ունիկալ հակաբորբոքային, անոթալայնիչ հատկությունը թույլ է տալիս էֆեկտիվորեն իրականացնել վերը նշված հիվանդությունների կանխարգելումը, բուժումը և վերականգնումը:

Նաիրի առողջարան
Վայոց Ձոր Ջերմուկ Մյասնիկյան 7/1
«Նաիրի» առողջարանը գտնվում է Վայոց ձորում՝ Ջերմուկի կենտրոնում։ Ջերմուկը հայտնի է իր առողջարար հատկություններով՝ հանքային ջրերի շնորհիվ: Առողջարանն իդեալական վայր է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են հանգստանալ և միևնույն ժամանակ ամրապնդել իրենց առողջությունը: Հարմարավետ և ընդարձակ սենյակներն ապահովված են բոլոր հարմարություններով` լոգասենյակ, հեռուստացույց, տաքացվող հատակ, չհրկիզվող պահարան, մինիբար, իսկ պատշգամբից բացվող տեսարանը միայն դրական լիցքեր կհաղորդի գեղատեսիլ Ջերմուկից։

Ջերմուկի Մոսկվա առողջարան
Վայոց Ձոր Ջերմուկ Մելիք-Ադամյան 6
Գեղատեսիլ կանաչ լեռներով շրջապատված «Ջերմուկ Մոսկվա» առողջարանային հյուրանոցը գտնվում է Հայաստանի ամենահայտնի առողջարանային քաղաքներից մեկում՝ Ջերմուկում, որն ունի թվով ամենաշատ բուժական ծառայությունները՝ շուրջ 46, հագեցած հանքային բաղնիքներով և տարատեսակ բուժումներով: Հյուրանոցն առաջարկում է բազմազան հարմարություններ՝ միջոցառումների, թիմբիլդինգների, բիզնես և տուրիստական խմբերի, անհատ-ընտանիքների հանգստի և բուժման կազմակերպման համար։ Հանգիստը ներառում է 3 անգամյա հիանալի սնունդ ճաշարանում և բուժումներ:

Վայք Հյուրանոց
Վայոց Ձորի Վայք Ջերմուկի խճուղի 10ա
«Վայք» հյուրանոցը գտնվում է Վայոց Ձորի մարզում` Վայք քաղաքում: Հյուրանոցը հանդիսանում է տուրիստական տեղեկատվական կենտրոնի բաղկացուցիչ մաս: Այն եռահարկ կառույց է, որի առաջին հարկում տեղակայված է տեղեկատվական կենտրոնը և ռեստորանը, որտեղ կազմակերպվում են տարբեր հանդիսություններ և խնջույքներ: Ռեստորանում մատուցվում են ազգային և հատկապես վայոցձորյան խոհանոցի յուրահատուկ ճաշատեսակներ: Երրորդ հարկում գտնվում են հարմարավետ և ընդարձակ համարներ, որոնցում առկա է լոգասենյակ, հեռուստացույց, օդափոխիչ: Տարածքում գործում է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Բարեհամբույր և բարձրակարգ սպասարկման շնորհիվ, հանգիստը հյուրանոցում դառնում է լիարժեք և անմոռանալի:

Օլիմպիա Առողջարան
Վայոց Ձոր Ջերմուկ Շահումյան փող., 16 շենք
«Օլիմպիա» առողջարանը գտնվում է Ջերմուկ քաղաքում: Այս բարձրակարգ և ժամանակակից ստանդարտներին համապատասխանող առողջարանում կարելի է վայելել Ջերմուկ քաղաքի հիանալի բնությունը և օգտվել առողջարանի կողմից առաջարկվող մի շարք բուժական ծառայություններից: Շրջապատված լինելով հրաշագեղ բնությամբ և բուժիչ հանքային աղբյուրներով` առողջարանն իր հյուրերին տրամադրում է կատարյալ պայմաններ` լիարժեք հանգստի համար: Առողջարանն առաջարկում է կուրսեր տարբեր հիվանդությունների բուժման համար: Բուժական հատվածում գտնվում են նորագույն սարքավորումներով հագեցած բուժական պրոցեդուրաների սենյակները: Առողջարանն իդեալական վայր է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են հանգստանալ և միևնույն ժամանակ ամրապնդել իրենց առողջությունը: Առողջարանում գործում է մարզասրահ, սեղանի թենիս, բիլիարդի սրահ, շոգեբաղնիք: Տարածքում առկա է Wi-Fi և ավտոկայանատեղի: Եվրոպական նրբաճաշակ կահավորանքով համարներն ապահովված են բոլոր հարմարություններով` լոգասենյակ, հեռուստացույց, չհրկիզվող պահարան, անլար ինտերնետ: Մատուցվող բարձրակարգ ծառայությունների և աշխատակազմի բարեհամբույր սպասարկման շնորհիվ, հանգիստը առողջարանում կլինի հարմարավետ, լիարժեք և անմոռանալի: