Ֆիլտրել

Ալեյա հոթել
Լոռի Ստեփանավան Իսահակյան 2-րդ նրբանցք. տուն 11
Հյուրատունը գտնվում է Լոռի մարզի Ստեփանակերտ քաղաքում։ Բոլոր սենյակները հագեցած են հարթ էկրանով կաբելային հեռուստատեսությամբ, միկրոալիքային վառարան, թեյնիկ, ցնցուղ, վարսահարդարիչ և աշխատանքային սեղան: Հյուրանոցի բոլոր սենյակներում կա նստատեղ: Հեռավորությունը Երևանից կազմում է 138կմ, իսկ Զվարթնոց միջազգային օդնավակայանից 151կմ։

Անտառ հյուրատուն
Լոռու մարզ Անտառաշեն Գյուղ Անտառաշեն փ.1 տուն 35
Հյուրատունը գտնվում է Լոռվա մարզում անտառաշեն գյուղում։ Հյուրատանը ստեղծված են բոլոր պայմանները որպեսզի հաճախորդի դրախտային և անմոռանալի հանգիստը բնության գրկում ապահովված լինի։ Հեռավորությունը Երևանից կազմում է 97կմ իսկ Զվարթնոց միջազգային օդանավակայանից 110կմ։

Ասար (Արմենիա) Առողջարան
Լոռու մարզ Վանաձոր Զաքարյան փող., 31 շենք
Ասար (Արմենիա) Առողջարանը գտնվում է Վանաձորում: Առողջարանում ստեղծված են հիանալի պայմաններ լիարժեք հանգիստ անցկացնելու և վերականգնվելու համար: Համալիրն առաջարկում է 1 և 2 տեղանոց ստանդարտ և լյուքս համարներ, որոնք ապահովված են բոլոր անհրաժեշտ հարմարություններով՝ լոգարան, տաք և սառը ջուր, ջեռուցման համակարգ, հեռուստացույց, սառնարան, հեռախոս: Հյուրերը կարող են օգտվել առողջարանում առաջարկվող մի շարք ծառայություններից՝ դարձնելով իրենց հանգիստն ավելի հետաքրքիր և լիարժեք: Այստեղ գործում է բար, բիլիարդ, սեղանի թենիս, մարզասրահ, շոգեբաղնիք, սպա: Տարածքում առկա է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Ռեստորանում մատուցվում է 4-անգամյա բարձրակարգ սնունդ: 200 մ հեռավորության վրա կա փակ լողավազան: Բուժական կենտրոնում գործում է ցեխաբուժարան, որը միակն է Հայաստանում, ջրաբուժարան, ֆիզիոթերապևտիկ, աղեստամոքսային տրակտի հիվանդությունների բաժանմունքներ: Տարածքն անտառապատ է, ամբողջ երկայնքով հոսում է Վանաձոր գետը, իսկ հարևանությամբ կա արհեստական լիճ և մարզական համալիր: Երևանից հեռավորությունը 110 կմ է, իսկ Զվարթնոց օդանավակայանից՝ 100 կմ:

Ավան Ձորագետ հյուրանոց
Լոռի Ձորագետ I փողոց շենք 127
Ավան Ձորագետ Հյուրանոցը տեղեկայված է Դսեղ գյուղում` Հայոց լեռների անտառոտ և ժայռոտ փեշերին: Շրջակա բնաշխարհում զբոսնելուց, վանքերով ու հին կոթողներով հիանալուց, ձկնորսությամբ զբաղվելուց կամ պարզապես մոտակա գյուղերում շրջելուց զատ, Ավան Ձորագետ Հյուրանոցի հյուրերը հնարավորություն ունեն զմայլվելով։ Դեբեդ գետի վեհաշունչ տեսարաններով ու վայելելու հայկական հյուրասիրությունն ու լեռնաշխարհի անդորրը: Ավան Ձորագետ Հյուրանոցն ունի բար ու հյուրասրահ և հյուրերը հնարավորություն ունեն ճաշելու ռեստորանի շքեղ միջավայրում կամ էլ բացօթյա ներքին բակում, որտեղից տեսարան է բացվում դեպի Դեբեդը: Ռեստորանի հայկական ու վրացական խոհանոցի խորտիկները լիովին կբավարարեն ամենանուրբ քիմքը:

ԱՐԵԳԱ Հյուրատուն
Լոռի Փամբակ Առաջին փողոց 9րդ տուն
Երկհարկանի հյուրատուն, 3 ննջասենյակ, 3 սանհանգույց, հարմար է 2 ընտանիքով կամ 10 հոգանոց խմբով հանգստանալու համար։ Տարածքում կա 4-5 մեքենայի կայանման տեղ, կանաչապատ այգի` մրգատու ծառերով, բացօթյա բուխարիով տաղավար` սնվելու կամ երեկոները մաքուր օդին անցկացնելու համար, փոքրիկ լողավազան երեխաների համար, նաև ՍՊԱ-սաունա մեծահասակների համար։ Հյուրատանը առկա է wifi, ունի նաև բոլոր կոմունալ հարմարություններ և ջեռուցման համակարգ։

Գայանե Հյուրանոց
Լոռու մարզ Հաղպատ 19-րդ փողոցի 3-րդ նրբ., 1 շենք
«Գայանե» հյուրանոցային համալիրը գտնվում է Հաղպատ գյուղում` Ալավերդի քաղաքից 10 կմ հեռավորության վրա: Լոռվա շքեղաշուք բնության գրկում գտնվող այս հյուրանոցը համապատասխանում է եվրոպական բոլոր չափանիշներին: Այն առաջարկում է ստանդարտ, պրեմիում և լյուքս կարգի մեկտեղանոց, երկտեղանոց համարներ, ինչպես նաև քոթեջներ, որոնք ապահովված են բոլոր անհրաժեշտ հարմարություններով: Համարներում առկա է լոգասենյակ, հեռուստացույց, մինի բար, օդափոխիչ: Պատուհաններից կարելի է զմայլվել լեռան լանջին գտնվող Սանահին վանական համալիրի տեսարանով: Հյուրերը կարող են իրենց ազատ ժամանակը անցկացնել` օգտվելով հյուրանոցում առաջարկվող բազմաթիվ ծառայություններից, որոնց միջոցով հանգիստը կլինի ավելի ամբողջական և լիարժեք: Հյուրանոցում գործում է բար, մարզասրահ, բացօթյա և փակ լողավազաններ, բիլիարդ, սեղանի թենիս, շոգեբաղնիք: Տարածքում առկա է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Պրոֆեսիոնալ անձնակազմի, բարձրակարգ սպասարկման և որակյալ ծառայությունների շնորհիվ հյուրանոցում անցկացրած հանգիստը կլինի լիարժեք և անմոռանալի: Հյուրանոցը հիանալի վայր է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են իրենց հանգիստն անցկացնել բնության գրկում` վայելելով լեռնային մաքուր օդն ու էկոլոգիապես մաքուր սնունդը: Հյուրանոցից ոտքով կարելի է բարձրանալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում տեղ գտած Հաղպատի վանք:

Գլամփինգ Պարկ
Լոռի Շահումյան գյուղ Դիլիջան մայրուղի 1 փակուղի 11
Գլամփինգ Պարկի վրանները “all inclusive” են, որտեղ միահյուսվում են բնությունը, գեղեցկությունն ու հարմարավետությունը՝ ստեղծելով յուրահատուկ հանգստի նոր ձևաչափ: Գլեմփինգ Պարկը առաջարկում է հանգստի համար նախատեսված ստանդարտ սենյակներից դուրս նորարական, գրավիչ, յուրօրինակ հանգիստ Լոռվա գեղատեսիլ բնության գրկում՝ հաճախորդներին ապահովելով բոլոր տեսակի կոմունալ հարմարություններով, մասնավորապես յուրաքանչյուր վրանում կլինի ինտերնետ, հարմարավետ մահճակալ, տաքացման համակարգ, զուգարան, լոգարան, խոհանոցային հատված և այլն: Վրանի թափանցիկ հատվածները պանորամային են, ուստի զբոսաշրջիկները կարող են վայելել գեղատեսիլ բնությունը:

Գրիգ Հաուս Էկո Ռեզորթ
Լոռի Գյուլագարակ Լոռու մարզ, գ․ Գյուլագարակ 32/28
Grig House-ը քոթեջային հյուրանոց է, որը գտնվում է Լոռու մարզի, Գյուլագարակ գյուղում։ Գտնվում է Դենդրոպարկից 1 կմ հեռավորության վրա։ Տարածքից բացվում է շատ գեղեցիկ տեսարան դեպի մոտակա սարերը։
Երեք ննջասենյակով առանձնատուն Օձուն գյուղում
Լոռի Օձուն գյուղ Փողոց 1 տուն 5
Տունը գտնվում է Լոռի մարզի Օձուն գյուղում, մոտակայքում գտնվում են տասնյակ տարբեր եկեղեցինեեր և վանքեր, տունը առաջարկում է ամեն ինչ ձեր հանգիստը լավ անցկացնելու համար։

Իրիս հյուրատուն
Լոռի Ալավերդի Բաղրամյան 65
Իրիս ԲնԲ-ն գտնվում է Լոռի մարզի Ալավերդի քաղաքում, տարածքից բացվում է տեսարան դեպի Դեբեդ գետը։ Իրիս-ը իր հաճախորդների համար ստեղծում է ամեն անհրաժեշտ պայմանները հանգիստը լավ և անմոռանալի անցկացնելու համար։ Հյուրատունը գտնվում է Երևանից 165կմ հեռավորության վրա իսկ Զվարթնոց միջազգային օդանավակայանից 178կմ հեռավորության վրա։