search

Ֆիլտրել

Գորիս Հյուրանոց

Սյունիքի մարզ Գորիս Մովսես Խորենացու փող., 53 շենք

  • billiard
  • laundry
  • parking
  • wifi

     Սյունիքի մարզի Գորիս քաղաքում է գտնվում համանուն «Գորիս» հյուրանոցը: Հյուրանոցն առաջարկում է մեկտեղանի, երկտեղանի և ընտանեկան հարմարավետ համարներ, որոնք ապահովված են լոգասենյակով, շուրջօրյա տաք և սառը ջրով, հեռուստացույցով, վարսահարդարիչով: Պատշգամբներից երևում է Գորիս քաղաքի գեղեցիկ համայնապատկերը: Հյուրանոցում գործում է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Հյուրանոցն իդեալական վայր է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են կտրվել քաղաքի աղմուկից և իրենց հանգիստը վայելել բնության գրկում` վայելելով մաքուր օդ: Բարեհամբույր անձնակազմի, մատչելի գների, ծառայությունների ամբողջության, հանգստի և զվարճանքի համար առաջարկվող հնարավորությունների շնորհիվ այստեղ անցկացրած յուրաքանչյուր օրը կլինի անմոռանալի և ջերմ հիշողություններով լի: Մոտակա տեսարժան վայրերն են Տաթևի ճոպանուղին և Տաթևի վանական համալիրը:

0.0

15,000 AMD

Դիան Հյուրանոց

Սյունիք Կապան Գործարանային 3 փող.

  • billiard
  • tennis
  • laundry
  • ac
  • parking
  • smoking
  • wifi

      «Դիան» հյուրանոցը գտնվում է Կապան քաղաքում՝  Ողջի և Վաչագան գետերի ափին: Հյուրանոցն առաջարկում է 12 հարմարավետ համարներ: Բոլոր համարներն ապահովված են մշտական տաք և սառը ջրով, ջեռուցման համակարգով, կաբելային հեռուստատեսությամբ և անհրաժեշտ կահույքով: Հյուրանոցում գործում է Ճաշարան, սրճարան, խաղասրահ, կոնֆերանս դահլիճ: Խաղասրահը շատ հարմար վայր է ազատ ժամանակը հաճելի անցկացնելու համար: Այստեղ կան հարմարություններ բիլիարդ և սեղանի թենիս խաղալու համար: Կոնֆերանս դահլիճում կան բոլոր հարմարությունները աշխատանքային հանդիպումներ, խորհրդակցություններ և ժողովներ անցկացնելու համար: Հյուրանոցն ունի տեսահսկվող, անվճար ավտոկայանատեղի, որը նախատեսված է մինչև 30 մեքենաների համար: Հյուրերին կարող է տրամադրվել  տեղեկատվություն շրջակա տեսարժան վայրերի մասին, ուղեկցորդներ, տաքսիներ և այլ ծառայություններ: Հյուրանոցն իդեալական վայր է բոլոր նրանց համար, ովքեր նախընտրում են մատչելի, հարմարավետ և լիարժեք հանգիստը: Այն ապահովում է ջերմ մթնոլորտ և գերազանց սպասարկում: 

0.0

15,000 AMD

Դինա Հյուրանոց

Սյունիք Սիսիան Սիսական փող., 35 շենք

  • laundry
  • parking
  • smoking
  • wifi

    «Դինա» հյուրանոցը գտնվում է Սիսիան քաղաքի կենտրոնում: Հյուրանոցն աչքի է ընկնում իր ջերմ հյուրընկալությամբ և հայկական ավանդական շնչով: Այն առաջարկում է բոլոր անհրաժեշտ հարմարություններով ապահովված, լուսավոր և հարմարավետ համարներ: Համարներում գործում է շուրջօրյա սպասարկում: Հյուրանոցում կա սրճարան, որտեղ հյուրերը կարող են ճաշակել ամենահամեղ ուտեստները, ավտոմեքենաների կայանատեղի, միջազգային հեռախոսակապ, Wi-Fi ինտերնետ: Բարեհամբույր սպասարկման և մատուցվող որակյալ ծառայությունների շնորհիվ, Ձեր հանգիստը հյուրանոցում կլինի հարմարավետ և լիարժեք: Կազմակերպվում են նաև էքսկուրսիաներ դեպի մոտակայքում գտնվող Զորաց քարեր, Շաքի ջրվեժ, Որոտնավանք, Սիսիանի պատմության թանգարան, ժամանակակից արվեստի պատկերասրահ:  

0.0

8,000 AMD

Եղևնուտ Հյուրանոց

Սյունիք Գորիս Երևանյան խճ. 7

  • laundry
  • parking
  • wifi

    Զբոսաշրջային հանգրվան համարվող Գորիս քաղաքի արևմտյան մասում է գտնվում «Եղևնուտ» հյուրանոցը, որն իր հյուրընկալ դռներն է բացում բոլորի առջև: Հյուրանոցն առաջարկում է լիարժեք հանգստի համար անհրաժեշտ բոլոր պայմաններով ապահովված 34 հարմարավետ համարներ: Տարածքում գործում է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Գտնվելով բարձրադիր վայրում` հյուրանոցից բացվում  է լեռների գրկում փռված Գորիս քաղաքի գեղեցիկ համայնապատկերը: Տեղակայված լինելով անտառի բացատում` այստեղ օդը միշտ թարմ է և մաքուր: Բարեհամբույր աշխատակիցները ներդնում են իրենց ջանքերը` հյուրանոցում ջերմ մթնոլորտ ապահովելու համար, որն էլ հանդիսանում է հյուրանոցի առավելությունը:

0.0

0 AMD

Էմ Էլ Հյուրանոց

Սյունիքի մարզ Ագարակ Սայաթ-Նովա 6/8

  • ac
  • parking
  • wifi

    «Էմ Էլ» հյուրանոցը գտնվում է Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում: Հյուրանոցն իր հյուրերին առաջարկում է բոլոր հարմարություններով ապահովված ընդարձակ և հարմարավետ կահավորված ստանդարտ երկտեղանոց, երեքտեղանոց և կիսալյուքս կարգի համարներ: Տարածքում գործում է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Հյուրանոցի ռեստորանում մատուցվում են ազգային և եվրոպական խոհանոցների ամենահամեղ ճաշատեսակները: Բարեհամբույր աշխատակազմի բարձրակարգ սպասարկման շնորհիվ հանգիստը հյուրանոցում դառնում է հարմարավետ և լիարժեք:

0.0

25,000 AMD

Լալաներ Հյուրանոց

Սյունիքի մարզ Սիսիան Սիսական փող., 29 շենք

  • parking
  • wifi

     «Լալաներ» բարձրակարգ հյուրանոցային համալիրը գտնվում է Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում: Հյուրանոցն առաջարկում է հարմարավետ կահավորված համարներ, ռեստորան, շոգեբաղնիք, բար և բացօթյա սրճարան: Տարածքում գործում է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Գտնվելով Սիսիանի կենտրոնական հրապարակում, հյուրանոցը  հարմար է ինչպես տուրիստական, այնպես էլ բիզնես նպատակով այցելուների համար: Հյուրանոցում առկա հիանալի պայմանները և աշխատակազմի բարեհամբույր սպասարկումը ստեղծում են հաճելի միջավայր լիարժեք հանգստի և աշխատանքի համար:

0.0

10,000 AMD

Լարա Հյուրանոց

Սյունիք Գորիս Քրիստափորի փող. 24

  • laundry
  • parking
  • wifi

      «Լարա» հյուրանոցը գտնվում է Գորիս քաղաքի հարավային հատվածում: Հյուրանոցի բարձրակարգ սպասարկումը, ժամանակակից նրբաոճ ինտերիերով հարմարավետ համարները և առաջարկվող ծառայություններն ու պայմանները ապահովում են հյուրերի խաղաղ և հաճելի հանգիստը: Հյուրանոցը առաջարկում է 30 համարներ, որոնք ապահովված են լիարժեք հանգստի համար անհրաժեշտ բոլոր պայմաններով: Տարածքում կա բար, բացօթյա սրճարան, ռեստորան, որտեղ մատուցում են տարբեր խոհանոցների ճաշատեսակներ, մշտապես հասանելի Wi-Fi ինտերնետ: Հյուրերի ցանկության դեպքում կարող են կազմակերպվել  տուրեր դեպի աշխարհի ամենաերկար թռիչքով Տաթևի ճոպանուղի, Տաթևի վանական համալիր, Խնձորեսկ և այլ տեսարժան վայրեր:

0.0

12,000 AMD

Հարսնաձոր

Սյունիքի մարզ գյուղ Հալիձոր

  • laundry
  • parking
  • wifi

     «Հարսնաձորը» գտնվում է Սյունիքի մարզի Հալիձոր գյուղում: Այն առաջարկում է մեծ տակառի տեսք ունեցող քոթեջներ: Որոշ քոթեջների պատուհաններից բացվում է բնության չքնաղ տեսարան: Սանհանգույցը ընդհանուր օգտագործման է: Տարածքում գործում է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Այստեղ իդեալական միջավայր է ստեղծված բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են հանգստանալ բնության գրկում` վայելելով մաքուր օդ և էկոլոգիապես մաքուր սնունդ: «Հարսնաձորը» գտնվում է շատ մոտ Տաթևի վանքին և աշխարհի ամենաերկար «Տաթևեր» ճոպանուղուն:

0.0

15,000 AMD

Մինա (Գորիս) | AllHotels

Սյունիք Գորիս Մաշտոցի փող., 169 շենք

  • laundry
  • ac
  • parking
  • smoking
  • wifi

0.0

26,000 AMD

Միրհավ Հյուրանոց

Սյունիքի մարզ Գորիս Մաշտոցի փող.

  • laundry
  • parking
  • wifi

         «Միրհավ» հյուրանոցը գտնվում է Սյունիքի մարզի Գորիս քաղաքում: Հյուրանոցն առաջարկում է 19 հարմարավետ համարներ, որոնք կահավորված են հայկական տարրերով և զարդարված են գորգերով: Տարածքում գործում է ավտոկայանատեղի: Հյուրանոցում գործող ռեստորանում մատուցվում են բնական մթերքներից պատրաստվող հայկական ավանդական ամենահամեղ ճաշատեսակները: Այգում կարելի է հաճելի ժամանակ անցկացնել և լիարժեք հանգստանալ: «Միրհավ» հյուրանոցը, իր բարձրակարգ սպասարկման և որակյալ ծառայությունների շնորհիվ, համարվում է Գորիսի լավագույն հյուրանոցներից մեկը:

0.0

15,000 AMD

ՄոնտեԲելլո Հյուրանոց

Սյունիքի մարզ Գորիս Վարդան Մամիկոնյան 19ա

  • laundry
  • parking
  • wifi

   «ՄոնտեԲելլո» հյուրանոցը գտնվում է Գորիս քաղաքում: Հյուրանոցն առաջարկում է բոլոր հարմարություններով ապահովված համարներ, որոնցում առկա է հեռուստացույց, առանձին լոգասենյակ՝ սանհանգույցով, մշտական տաք և սառը ջուր, հիգիենայի պարագաներ: Հյուրանոցի բոլոր համարներից բացվում են զանգեզուրյան լեռնաշխարհի գեղեցիկ բնապատկերներ: Տարածքում գործում է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Հյուրանոցի այգում կան խորոված պատրաստելու հարմարանքներ: «ՄոնտեԲելլո» հյուրանոցում նախաճաշը մատուցվում է «շվեդական սեղանի» տեսքով:

0.0

22,000 AMD

Պրինց Հյուրանոց (Կապան) | AllHotels

Սյունիք Կապան Շահումյան փողոց, Կապան, Հայաստան

  • inpool
  • sauna
  • pets
  • laundry
  • parking
  • wifi

   

0.0

15,000 AMD

Խնայեք գումարը և ժամանակը

Հետևեք մեզ և մենք Ձեզ կուղարկենք ամենալավ տարբերակները