Ֆիլտրել

Արարատ Հյուրանոց (Արցախ)
Արցախ Ստեփանակերտ Նաբերեժնայա փող. 2
«Արարատ» հյուրանոցը գտնվում է Ստեփանակերտ քաղաքի մի գողտրիկ անկյունում: Այն իր հյուրերին առաջարկում է բարձրակարգ պայմաններ և ծառայություններ՝ մատչելի և միևնույն ժամանակ հարմարավետ հանգիստ կազմակերպելու համար: Այստեղ գնի և սպասարկման որակի համադրությունը հնարավորություն է տալիս մատչելի տարբերակով կազմակերպել լիարժեք հանգիստ: Տեղակայված լինելով ղարաբաղյան հայտնի Կարկառ գետի մոտակայքում և անտառապատ տարածքում՝ հյուրանոցը ընձեռում է բացառիկ հնարավորություն՝ կտրվելու քաղաքի աղմուկից և եռուզեռից և վայելելու հանգիստը արցախյան մաքուր օդի և գետի քչքչոցի ներքո: Հյուրանոցի համարներն ապահովված են բոլոր անհրաժեշտ պայմաններով` հանգիստը հարմարավետ անցկացնելու համար: Տարածքում գործում է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի:

Պարկ Հոթել Արցախ
Արցախ Ստեփանակերտ Վազգեն Սարգսյան փող.
«Պարկ Հոթել Արցախ» հյուրանոցը գտնվում է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում: Հյուրանոցն աչքի է ընկնում իր յուրօրինակ ճարտարապետությամբ, հնի և նորի հետաքրքիր համադրություններով: Այն գործում է Աշոտ Ղուլյանի անվան այգու և նոր կառուցվող եկեղեցու հարևանությամբ: Հյուրանոցի համարները համալրված են անհրաժեշտ բոլոր պարագաներով` հեռախոս, արբանյակային և տեղական հեռարձակմամբ հեռուստացույց, գրասեղան և այլն: Մեկտեղանոց, երկտեղանոց համարներից շատերի պատշգամբից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի եկեղեցին կամ այգին: Հյուրերի տրամադրության տակ են ռեստորանը, լոբբի բարը, ամառային սրճարանը, հուշանվերների խանութ-սրահը, բիզնես կենտրոնը, գրադարանը, համաժողովների դահլիճը, տարադրամի փոխանակման կետը և բանկոմատը: Ռեստորանում մատուցվում են տարբեր խոհանոցների ճաշատեսակներ, ինչպես նաև ազգային` ղարաբաղյան խոհանոցի ավանդական կերակուրներ: Գործնական նպատակով Ստեփանակերտ այցելած հյուրերի համար գործում է համակարգչային փոքրիկ սրահ` համակարգչից և ինտերնետից անվճար օգտվելու հնարավորությամբ, բացի այդ հյուրանոցի ողջ տարածքն ապահովված է անվճար ինտերնետ կապով: