search

Ֆիլտրել

Հայկական Ճամբար

0.0 10

Գեղարքունիք Արտանիշ Արտանիշ գյուղի ափամերձ տարածք

  • tennis
  • sauna
  • pets
  • laundry
  • smoking
  • facilities

     "Armenian Camp/Հայկական ճամբար"-ը զբոսաշրջային կացարան է։  Գտնվելով Սևանի ափին "Հայկական Ճամբարը" լավ ընտրություն է ակտիվ հանգստի սիրահարների համար։ Այն տեղակայված է Արտանիշ լեռան ստորոտում, Արտանիշի լճախորշի գեղեցիկ բնության գրկում։ Այստեղ կազմակերպվում են հեծանվային, քայլարշավային ջրային էքսկուրսիաներ, առագաստանավային զբոսանքներ։ Ունի չքնաղ ավազե լողափ, վրանատեղի, լճափնյա շոգեբաղնիք, հավաքների, միջոցառումների անցկացման սրահ։ Երևանից գտնվում է ընդամենը 110կմ հեռավորության վրա։ "Հայկական Ճամբարը" միանշանակ Ձեր ընտրությունն է, եթե ցանկանում եք ձեր հանգիստը բնության գրկում անմոռանալի դարձնել։

Հարսնաքար հյուրանոց

0.0 10

Գեղարքունիքի մարզ Սևան Ցամաքաբերդ թաղամաս

  • pool
  • inpool
  • gym
  • sauna
  • children_playground
  • wifi

     Հարսնաքար հյուրանոցային համալիրն իր ծառայություններն է առաջարկում ձեզ ավելի քան 15 տարի: Հարսնաքար հյուրանոցային համալիրը համարվում է այն ամենագրավիչ տեսարժան վայրերերից մեկը, որը կարող է առաջարկել ալպիական Սևանը։ Համալիրը զբաղեցնում է 17 հեկտար տարածք և գտնվում է լճի ափին։ Հարսնաքարը համապատասխանում է զբոսաշրջության ոլորտի ժամանակակից չափանիշներին և ամենախիստ պահանջներին։

Նելլի B&B (Վարդենիս)

0.0 10

Գեղարքունիքի մարզ Վարդենիս Բաղրամյան փ., տ. 3

  • parking
  • wifi

    «Նելլի» հյուրատունը գտնվում է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, Երևանից 170 կմ հեռավորության վրա: Հյուրատունը մեկհարկանի շինություն է՝ շրջապատված գեղեցիկ պարտեզով: Հյուրերին առաջարկվում է հարմարավետ համարներ, որոնք ապահովված են անհրաժեշտ հարմարություններով: Տարածքում կա անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Հյուրատանը տիրում է ջերմ և հաճելի մթնոլորտ, որի շնորհիվ յուրաքանչյուր ոք զգում է իրեն ինչպես հարազատ տանը՝ լի հոգատարությամբ և ջերմությամբ: Ամեն առավոտ հյուրատանը մատուցվում է շատ համեղ և բազմատեսակ ուտեստներով նախաճաշ, ինչպես նաև, ցանկության դեպքում, անցկացվում է խոհարարական վարպետության դասեր: Հյուրերը կարող են նաև այցելել Սևանա լիճ և իրենց հանգիստն անցկացնել լճի ափին՝ վայելելով մաքուր օդն ու բնությունը:

Նոյ Լենդ

0.0 10

42,000 AMD 34,000 AMD

Գեղարքունիք Չկալովկա գյուղ Չկալոլվկա գյուղի ափամերձ տարածք

  • pool
  • tennis
  • tennis_kort
  • sauna
  • children_playroom
  • children_playground
  • pets
  • parking
  • smoking
  • transfer
  • wifi

     Սևանի ափին գտնվող այս հյուրանոցը՝ իր ջերմ դռներն է բացում բոլոր այն մարդկանց համար ով ցանկանում է իր հանգիստը վայելել լճի ափին։ Հյուրանոցը գտնվում է Երևանից 55կմ հեռավորության վրա, իսկ Զվարթնոց Միջազգային Օդանավակայանից 70կմ հեռավորության վրա։

Ջրաղացի մոտ B&B (Ներքին Գետաշեն)

0.0 10

Գեղարքունիքի մարզ Ներքին Գետաշեն 6-րդ փ., տուն 32

  • laundry
  • parking
  • wifi

    «Ջրաղացի մոտ» հյուրատունը գտնվում է Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում, Արգիճի գետի ափին: Հավատարիմ մնալով ավանդույթներին, կարևորելով բնության դերը և առաջնային համարելով հյուրերի հարմարավետ հանգիստը, հյուրատան շենքի կառուցման և կահավորման մեջ օգտագործվել են միայն բնական նյութեր: Շինությունը պատկանում է Թաթոյան գերդաստանին, և այստեղ դեռ պահպանվում է 19-րդ դարի գործող ջրաղաց: Հյուրատունն առաջարկում է 7 հարմարավետ սենյակներ՝ առանձին լոգարաններով: Ողջ տարածքում առկա է անվճար Wi-Fi: Այցելուները, ցանկության դեպքում, կարող են նաև այցելել շրջակայքում գտնվող պատմամշակութային հուշարձաններ, շրջել ազգային արգելոցի անտառում, լողալ Սևանա լճում կամ մասնակցել ավանդական լավաշի թխման արարողությանը:

Ռազմիկ & Գայանե B&B (Վարդենիս)

0.0 10

Գեղարքունիք Վարդենիս Չարենցի փող., 7 փակ., տ. 1

  • laundry
  • parking
  • smoking
  • wifi

     «Ռազմիկ և Գայանե Մխիթարյաններ» հյուրատունը գտնվում է Վարդենիս քաղաքում՝ Սևանա լճից 7կմ և Երևանից 170 կմ հեռավորության վրա: Հյուրատունը մեկհարկանի շինություն է՝ շրջապատված գեղեցիկ պարտեզով և բակով: Այն ունի 2 ննջասենյակ՝ երկտեղանոց և երեքտեղանոց, հյուրասենյակ, խոհանոց, սանհանգույց, մշտական տաք և սառը ջուր, ինտերնետ, ավտոկայանատեղի: Ամեն առավոտ հյուրատանը մատուցվում է շատ համեղ և էկոլոգիապես մաքուր սննդից պատրաստված նախաճաշ: Ցանկության դեպքում հյուրերը կարող են իրենց ճաշը և ընթրիք նույնպես վայելել հյուրատանը: Ինչպես նաև կարող են մասնակցել խոհարարական վարպետության դասերի: Տանտերերը, բացի գիշերակացից, առաջարկում են նաև ծանոթանալ տեղի տեսարժան վայրերին, մշակույթին և ավանդույթներին: Հյուրերը կարող են այցելել Վարդենիսի Սուրբ Աստվածածին եկեղեցի, ինչպես նաև Մաքենյաց վանք, որը կառուցվել է 9-րդ դարում կամ իրենց հանգիստն անցկացնել մոտակայքում գտնվող Սևանա լճի ափին՝ վայելելով մաքուր օդն ու բնությունը:

Սերիկ և Ժորա B&B (Սևան)

0.0 10

Գեղարքունիքի մարզ Սևան Լճափնյա փ., 19 տ.

  • laundry
  • parking
  • wifi

      «Սերիկ և Ժորա» հյուրատունը գտնվում է Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում: Հյուրատունը եռհարկանի կառույց է, որն առաջարկում է սենյակներ՝ ապահովված բոլոր անհրաժեշտ հարմարություններով: Որոշ սենյակներ ունեն բալկոններ, որոնցից բացվում է գեղեցիկ տեսարան: Ամեն առավոտ հյուրատանը մատուցվում է բազմատեսակ ուտեստներով նախաճաշ: Կա նաև դիետիկ ուտեստներով հատուկ ճաշացանկ: Հյուրատան այցեքարտերից է համարվում տնական հացը և պանիրը: Տարածքում կա այգի, որտեղ առկա են խորոված պատրաստելու հարմարություններ: Հյուրատունն ապահովված է Wi-Fi ինտերնետով: Ցանկության դեպքում, հյուրատնից ոտքով կարելի է հասնել Սևանա լիճ, լողալ լճում կամ ձուկ որսալ:

Սևան Ափ Ինն

0.0 10

Գեղարքունիք Սևան Սևան Ճամբարակ մայրուղի 3.7կմ

  • pool
  • parking
  • smoking
  • wifi

     Սևան Ափ Ինն հյուրանոցը հիմնադիվել է 2018 թվականին՝ գեղատեսիլ Սևանա լճի ափին։  Բոլոր սենյակների պատշգամբներից բացվում է Սևանա լճի հիասքանչ տեսարանը, որտեղ հյուրերը կկարողանան վայելել իրենց հանգիստն ու առավոտյան սուրճը։ Համալիրում գործում է նաև ռեստորան և բացօթյա սրճարան-ռեստորան՝ Սևանա լճի, վանքի և լեռների տեսարանով։ Սպորտի սիրահար հյուրերի համար առաջարկվում է սպարտ-հրապարակ և բացօթյա լողավազան, որի կառուցվացքը ստեղծում է այնպիսի տպավորություն, կարծես լողավազանը միաձուլվում է լճին։

Քյավառ Հաուս B&B (Գավառ)

0.0 10

Գեղարքունիքի մարզ Գավառ Պետրոսյան փ., տ. 17

  • laundry
  • parking
  • wifi

    «Քյավառ Հաուս» հյուրատունը գտնվում է Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում: Հյուրատունն առաջարկում է 4 սենյակներ, որոնք կգոհացնեն բոլոր հյուրերին իրենց մաքրությամբ և հարմարավետությամբ: Ամեն առավոտ հյուրատանը մատուցվում է հիանալի, համեղ, թարմ մթերքներից պատրաստված նախաճաշ: Հյուրատանը կա ընդհանուր խոհանոց, հյուրասենյակ, բակ, ավտոկայանատեղի: Ողջ տարածքում առկա է անվճար Wi-Fi: Հյուրընկալվելով «Քյավառ Հաուս» հյուրատանը, դուք կզգաք տանտերերի հյուրընկալությունը, ընկերական վերաբերմունքն ու ընտանեկան հաճելի մթնոլորտը: Նրանք հոգատար և բարեհամբույր մարդիկ են, ովքեր պատրաստ են օգնել ցանկացած հարցում: Հյուրատնից 10-15 րոպեում կարելի է հասնել Սևանա լիճ, լողալ լճում կամ պարզապես վայելել մաքուր օդն ու բնությունը:

Օրսետտո հյուրանոց

0.0 10

Գեղարքունիք Սևան Երևանյան խճուղի, 30 շենք

  • smoking
  • wifi

     Օրսետտո հյուրանոցառեստորանային համալիրում ընտանեկան ու ընկերական հանդիպումների համար ստեղծվել է բոլոր հարմարությունները լիարժեք հանգիստը վայելելու համար։ Վայելե՛ք Սևանի գեղեցկությունը՝ շրջապատված բնության հրաշալիքներով: Ամրագրե՜ք մեր հարմարավետ քոթեջները և Ձեր անմոռանալի հանգիստը ապահոված կլինի։ Բաց մի թողեք առողջ ու թարմ օդ շնչելու, բնությանը մոտ լինելու հնարավորությունը։ Հյուրանոցի համարները հագեցած են անհրաժեշտ բոլոր պարագաներով ու հարմարություններով՝ Wi-Fi, ջեռուցում, արբանյակային հեռուստաալիքներ, անկողնային պարագաներ, հեռախոս, հեռուստացույց, սանհանգույց՝ ամեն ինչ լիակատար հանգիստ վայելելու համար։

Խնայեք գումարը և ժամանակը

Հետևեք մեզ և մենք Ձեզ կուղարկենք ամենալավ տարբերակները