Ֆիլտրել

Վիլլա Կարս Հյուրանոց
Շիրակի մարզ Գյումրի Աբովյան փող., 182 շենք
«Վիլլա Կարս» հյուրանոցը գտնվում է Գյումրի քաղաքում: Այն առաջարկում է անտիկ և ժամանակակից ոճերի հետաքրքիր համադրությամբ համարներ, որոնք ապահովված են բոլոր հարմարություններով: Տարածքում գործում է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Հյուրանոցի բարեհամբույր աշխատակազմի բարձրակարգ սպասարկման շնորհիվ հանգիստը հյուրանոցում կլինի ավելի հարմարավետ: Հյուրընկալվելով «Վիլլա Կարս» հյուրանոցում` Դուք հնարավորություն կունենաք ծանոթանալու Գյումրի քաղաքի հարուստ մշակույթին: Հյուրանցը մոտ է քաղաքի տեսարժան վայրերին: Մի քանի րոպեում կարելի է հասնել կենտրոնում գտնվող Վարդանանց հրապարակ, Գեղարվեստի ակադեմիա, Շիրակի օդանավակայան, կայարան:

Օլիմպիկ
Շիրակի մարզ Գյումրի Մ․Մկրտչյան 49
Ձեզ ենք ներկայացնում Օլիմպիկ հյուրանոցն իր ողջ հմայքով։ Հյուրանոցի 24 համարները կահավորված են ժամանակակից չափանիշներին համապատասխան՝ հարմարավետ, լուսավոր և առանց փողոցային աղմուկի։ Այն ներառում է բոլոր անհրաժեշտ պայմանները լիարժեք և շքեղ հանգստի համար և համապատասխանում է միջազգային ստանդարտներին: Հյուրանոցի համարները ունեն գրավիչ ինտերիեր։ Հյուրանոցը Երևանից գտնվում է ընդամենը 88 կմ հեռավորության վրա: Շիրակի միջազգային օդանավակայանը Օլիմպիկ հյուրանոցից գտնվում է 5 կմ հեռավորության վրա: Օդանավակայանից տեղափոխումը հյուրանոց կարելի է կազմակերպել հավելավճարով: