search

Ֆիլտրել

Վանատուն

0.0 10

22,000 AMD 22,000 AMD

Տավուշ Դիլիջան Գյուղ Թեղուտ, փող․ 2-րդ, թիվ 80

  • laundry
  • parking
  • transfer
  • facilities

     Դիլիջան ազգային պարկի տարածքում Հաղարծին վանական համալիրի կողքին իր դռներն է բացել Վանատուն հյուրատունը՝ հարմարավետ սենյակներով, գրադարանով, հանդիպումների սրահով, պատշգամբներից ու պատուհաններից բացվող չքնաղ տեսարանով: Նախատեսված է պասիվ հանգստի և բնության սիրահարների համար: Բացի գիշերակացից հյուրատունն առաջարկում է ճաշի, ընթրիքի և սուրճի ընդմիջման ծառայություններ, վարպետաց դասեր, էքսկուրսիաներ և քայլարշավներ:

Վերոնիկա Հյուրատուն

0.0 10

Տավուշ Դիլիջան Կամո 219

  • transfer
  • wifi

     Հյուրատունն առանձնանում է նրանով, որ այստեղ ամեն ինչ պատրաստված է էկոլոգիապես մաքուր հումքից: Սենյակների ձևավորումն ու կահույքը հենց տանտիրոջ ձեռքի աշխատանքի արդյունքն են՝ պատրաստված փայտի տարբեր տեսակներից: Հյուրատան բոլոր սենյակներում առկա է հանգստի անկյուն և հարթ էկրանով հեռուստացույց, ինչպես նաև սառնարան: Առանձին սանհանգույցն ապահովված է վարսահարդարիչով և անվճար հիգիենայի պարագաներով: Սենյակներից ելք կա դեպի պատշգամբ, որտեղից հրաշալի տեսարան է բացվում: Հյուրերն հնարավորություն ունեն հիանալու ծառապատ սարերի բնապատկերներով: Հյուրատան տարածքում կա լողավազան, ինչպես նաև երկու ջրավազան, որտեղ տանտերը զբաղվում է ձկնաբուծությամբ: Այստեղ Դուք կարող եք ինքնուրույն որսալ հայկական իշխան ձուկն ու պատրաստել թարմ ձկան խորոված: Ձեր ցանկությամբ կմատուցվեն ռուսական կամ կովկասյան խոհանոցի ուտեստներ, տնական խմորեղեն, տարբեր մուրաբաներ, ինքնաեռի մեջ պատրաստված թեյ՝ քաղցրացված սեփական մեղվանոցում ստացված մեղրով: Կարող եք պատվիրել նաև ապխտած ձուկ կամ թռչնամիս: Տարածքում կա նաև հանգստի համար նախատեսված երկու տաղավար, մեկը՝ խորոված անելու համար նախատեսված պարագաներով, մյուսը՝ լողավազանի մոտ: Ակտիվ հանգստի սիրահարների համար կազմակերպվում են քայլարշավներ սարերում, արտաճանապարհային էքսկուրսիաներ ավտոմեքենաներով, այցելություն թանգարան, էքսկուրսիա դեպի Դիլիջանի ազգային պարկի ամենագեղեցիկ վայրերից մեկը՝ Հաղարծինի կիրճ, ինչպես նաև Պարզ լիճ, Հաղարծին և Գոշավանք, Ջուխտակավանք և Մաթոսավանք: Այստեղ կա նաև սեփական տնային տնտեսություն, որտեղ բուծում են ոչխարներ, այծեր, ճագարներ: Թռչնանոցներում ապրում են նաև սկյուռիկներ, որոնց, ցանկության դեպքում, կարելի է կերակրել: Կան տարբեր թռչնատեսակներ. փասիան, հնդկահավ, բադ, սագ, հավ, թութակ: Այստեղ կարող եք տեսնել նաև անտառային թռչուններ և հիանալ նրանց երգեցիկ ճռվողյունով: Հյուրատան առաջին հարկում փայտամշակման արվեստանոցը, որտեղ կարող եք մասնակցել վարպետաց դասերի, ձեռք բերել փայտե հուշանվերներ, գոբելենագործության նմուշներ, ինչպես նաև պատվիրել կահույք:

Վիլլա Ջրվեժ Հյուրանոց

0.0 10

Տավուշ Դիլիջան Կամոյի փող. 146

  • parking
  • smoking
  • wifi

       Դրախտավայր Դիլիջանի բարձրադիր գոտիներից մեկում, Աղստև գետի ափին է գտնվում «Վիլլա Ջրվեժ» հյուրատունը, որն իր հյուրերին  առաջարկում է բոլոր անհրաժեշտ պարագաներով համալրված 7 հարմարավետ համարներ: Տարածքում գործում է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Հյուրատան ռեստորանում մատուցվում են ազգային խոհանոցի ամենահամեղ ճաշատեսակները: Բարեհամբույր աշխատակիցները ներդնում են իրենց ջանքերը` հյուրատանը հաճելի մթնոլորտ ապահովելու համար: Սա իդեալական վայր է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են կտրվել քաղաքի աղմուկից և վայելել իրենց լիարժեք և հարմարավետ հանգիստը` վայելելով Դիլիջանի հրաշալի բնությունը և մաքուր օդը:

Քարի լիճ հանգստի գոտի

0.0 10

Տավուշ Դիլիջան Գյուղ Հովք

  • pets
  • ac
  • parking
  • transfer
  • wifi

     Առավել մոտ բնությանը «Քարի լիճ» ընկանեկան հանգստայն գոտին առաջարկում է քոթեջներ՝ նախատեսված մինչև 5 անձի համար: Մոտակայքում կա ռեստորան, սրճարան, տաղավար/զրուցարան, հանդիպումների սրահ: Ակտիվ հանգստի սիրահարների համար կազմակերպվում է ձիավարություն, հրաձգություն, քայլարշավային արահետներ, էքսկուրսիաներ, ձկնորսություն:  

Օլդ Դիլի

0.0 10

Տավուշ Դիլիջան Շարամբեյան 10Ա

  • children_playground
  • parking
  • smoking
  • transfer
  • wifi

       «Օլդ Դիլի» հյուրատունը գտնվում է դրախտային հանգստավայր Դիլիջանում՝ Երևանից ընդամենը 100 կմ հեռավորության վրա: Հյուրատունն իր հյուրերին առաջարկում է անցկացնել լիարժեք հանգիստ գեղատեսիլ բնության գրկում: Տարածքում գործում է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Ինչպես նաև առկա են բացօթյա տաղավարներ, որտեղ կարելի է անցկացնել երեկոն` վայելելով Դիլիջանի մաքուր օդն ու բնությունը:

Ֆիլլ Հաուս Դիլիջան

0.0 10

Տավուշ Դիլիջան Մխիթարյան 8

  • pets
  • smoking
  • wifi

     Գեղատեսիլ Դիլիջանի բնության գրկում է գտնվում «Ֆիլլ Հաուս Դիլիջան» հյուրատունը, որն իր հյուրընկալ դռներն է բացում բոլոր նրանց առջև ովքեր ցանկանում են հայտնվել անտառի գրկում հիասքանչ քոթթեջի մեջ: Քոթեջից բացվում է տեսարան դեպի Դիլիջանի գեղեցիկ լեռները: Աշխատակազմը յուրաքանչյուրի հանդեպ ցուցաբերում է անհատական մոտեցում` անելով առավելագույնը հյուրերի հարմարավետ հանգիստն ապահովելու համար: Հյուրանոցը Երևանից գտնվում է 96կմ հեռավորության վրա իսկ Զվարթնոց Միջազգային Օդանավակայանից 104կմ հեռավորության վրա։

Խնայեք գումարը և ժամանակը

Հետևեք մեզ և մենք Ձեզ կուղարկենք ամենալավ տարբերակները