Ֆիլտրել

Երկու հարկանի առանձնատուն Դիլիջանում
Տավուշ Դիլիջան Կալինինի փողոց 29/8
Առանձնատունը գտնվում է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում, առանձնատունը հյուրերին առաջարկում է ամեն ինչ հանգիստը լավ անցկացնելու համար։ Հեռավորութունը Երևանից կազմում է 96կմ, իսկ հեռավորությունը Զվարթնոց Միջազգային Օդանավակայանից հեռավորութոյւնը կազմում է 109կմ։

Երկու հարկանի առանձնատուն Կալինինի Փողոցի վրա
Տավուշ Դիլիջան Կալինինի փողոց 29/8
Առանձնատունը գտնվում է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում, առանձնատունը հյուրերին առաջարկում է ամեն ինչ հանգիստը լավ անցկացնելու համար։ Հեռավորութունը Երևանից կազմում է 96կմ, իսկ հեռավորությունը Զվարթնոց Միջազգային Օդանավակայանից հեռավորութոյւնը կազմում է 109կմ։

Էկոկայան Դիլիջան Ռեզորթ
Տավուշի մարզ Դիլիջան Հովք 50
Բարի գալուստ «Էկոկայան Դիլիջան Ռեզորթ» հյուրանոց - եզակի վայր Հայաստանում, որտեղ կարող եք խուսափել քաղաքի թոհ ու բոհից, և ամրագրել Ձեր հանգիստը՝ վայելելով Դիլիջանի բնությունն ու շնչող տեսարանները: Դիլիջան սպա առողջարանային քաղաքը, նրա հարուստ անտառները, ձյունածածկ լեռներն ու հսկայական ալպյան մարգագետինները գտնվում են Հայաստան այցելող ճանապարհորդների ուշադրության կենտրոնում: «Էկոկայան Դիլիջան Ռեզորթ» հյուրանոցը առաջարկում է հարմարավետ սենյակներ, բացօթյա ժամանց և ժամանցի վայրեր զբոսաշրջիկների և արկածախնդրություն փնտրողների համար: Օրգանական արտադրանքներ, ավանդական և ժամանակակից զվարճանքի տարբերակներ, տարբեր վարպետության դասեր և սեմինարներ, հետաքրքիր իրադարձություններ. ամեն ինչ` ձեր հանգիստը Էկոկայանում անմոռանալի փորձառություն դարձնելու համար: Վերամիավորվեք Դիլիջանի հիասքանչ բնության հետ և հանգստացեք Էկոկայանի հանդարտ մթնոլորտում ՝ վայելելով թարմ օդը և լեռնային լանդշաֆտները:

Թուֆենկյան Հին Դիլիջան Համալիր
Տավուշ Դիլիջան Շարամբեյան 1
«Թուֆենկյան Հին Դիլիջան» համալիրը Ձեզ կընձեռի հիանալի հնարավորություն վայելելու Դիլիջանի ճոխ բնությունը, իսկ «Հին Դիլիջանի Հայկանուշ» ռեստորանի բարձր կամարապատ սրահը, ձեռքով պատրաստված անպաճույճ ջահերով և բարդ հորինվածքով ձեռագործ գորգերով զարդարված, կստեղծեն դիլիջանյան ոճի ճաշասենյակի հատուկ միջավայր: Այցելուները, քայլելով Հին Դիլիջանի փողոցներով, կզգան անցյալ դարաշրջանների մշակույթն ու շունչը: Մասնագիտացված արհեստանոցներում և ստուդիոներում վաճառվում են զարդեր, հագուստ, գորգեր, սպասք և փայտե փորագրությամբ գործեր և արվեստի ու արհեստի այլ նմուշներ, որոնք կյանք են ստացել Թուֆենկյանի` պատմական թաղամասին նոր շունչ տալուց հետո:«Հին Դիլիջան» համալիրը առաջարկում է նաև Ձեր հանգիստն անցկացնել ընտանիքի ու ընկերների հետ պիկնիկի համար նախատեսված առանձին տարածքում: Հյուրանոցը կտրամադրի նաև խորովածի պատրաստման համար անհրաժեշտ պարագաներ, ափսեներ ու բաժակներ:

Լիդեր Իջևան
Տավուշի մարզ Իջևան Մետաղագործների խճ. 22
Լիդեր հյուրատունը գտնվում է Տավուշի մարզկենտրոն Իջևան քաղաքում: Մոտ 300մ հեռավորությամբ անցնում է Հայաստան Վրաստան մայրուղին: Հյուրատունն ունի 4 հարմարավետ ննջասենյակներ` յուրաքանչյուրն իր սանհանգույցով, կարող է տրամադրվել նաև լրացուցիչ ծալվող մահճակալ, իսկ մինչև 5 տարեկան երեխան կունենա մահճակալ, որը կտրվի անվճար: Բակում ունենք հետաքրքիր ոճային լուծումներով հյուրասենյակ, բացօթյա տաղավար, խորովածանոց իր բոլոր հարմարություններով, մեծ փայտե ճոճանակ, գեղեցիկ պտղատու այգի, որի պտուղներից կարող են հյուրասիրվել մեր հյուրերը: Խոհանոցը իր բոլոր հարմարություններով ցանկության դեպքում անվճար տրամադրվում է ինքնասպասարկվող հյուրերին: Հյուրատունն ունի մշտական տաք և սառը ջուր, ապահովված է Wi-Fi կապով: Կառուցապատված մաքուր լողավազանը ամառային ամիսներին փոքրիկ հյուրատունը դարձնում է հանգստի յուրօրինակ վայր, որտեղ կարող են գալ ընտանիքներով, փոքրիկ խմբերով` իրենց լիարժեք հանգիստը անցկացնելու համար: 2 հարմարավետ հեծանիվները, անվճար կտրամադրվեն առողջ ապրելակերպի սիրահարներին: Ցանկության դեպքում` նախաճաշը և ճաշը տրամադրվում է անհատական մոտեցմամբ: Գիշերային լուսավորությունը, փոքրիկ կառուցապատված ջրվեժը, դաշնամուրի դյութիչ ելևէջները և խարույկի բոցկլտացող կայծերը էլ ավելի ռոմանտիկ միջավայր են ստեղծում մեր սիրելի հյուրերի հանգիստը լիարժեք կազմակերպելու համար: Մեզ մոտ այցելող հյուրերը ստանում են պասիվ հանգիստ, բացառությամբ լողավազան և հեծանիվներ, բայց ակտիվ հանգստի սիրահարները նույնպես կարող են այցելել մեզ և գիշերակացը կազմակերպել մեզ մոտ:

Խաչմերուկ ռեստորանային համալիր
Տավուշ Դիլիջան Գ․Հաղարծին Գետափնյա 1
Հաղարծին գյուղի կանաչ անտառների գրկում է գտնվում «Խաչմերուկ» ռեստորանային համալիրը, որն իր հյուրընկալ դռներն է բացում բոլոր նրանց առջև ովքեր ցանկանում են հայտնվել անտառի գրկում հիասքանչ քոթթեջի մեջ: Քոթեջից բացվում է տեսարան դեպի Դիլիջանի գեղեցիկ լեռները և Աղստեվ գետը: Աշխատակազմը յուրաքանչյուրի հանդեպ ցուցաբերում է անհատական մոտեցում` անելով առավելագույնը հյուրերի հարմարավետ հանգիստն ապահովելու համար: Հյուրանոցը Երևանից գտնվում է 107կմ հեռավորության վրա իսկ Զվարթնոց Միջազգային Օդանավակայանից 115կմ հեռավորության վրա։

Կազանովա Ինն-Բուտիկ հյուրանոց
Տավուշի մարզ Դիլիջան Հովսեփյան 63
«Կազանովա Ինն» հյուրանոցը գտնվում է կանաչապատ Դիլիջանում՝ Հովսեփյան 63 հասցեում: Հյուրանոցն իր հյուրերին առաջարկում է սաունա, փակ լողավազան, խորտկարան, ռեստորան, բացօթյա սրճարան, գինու մառան եւ մշտադալար այգի: Անվճար WiFi-- ն հասանելի է հյուրանոցի ողջ տարածքում: Շրջակայքը իդեալական է արշավների, ձկնորսության, ձիարշավի, սեղանի թենիսի և բադմինտոնի համար: Մերթընդմերթ կազմակերպվում են նաև էքսկուրսիաներ:

Կամար B&B (Իջևան)
Տավուշի մարզ Իջևան Նալբանդյան փ., տ. 2
«Կամար» հյուրատունը գտնվում է Իջևան քաղաքում: Հյուրատունն առաջարկում է հարմարավետ հանգստի համար անհրաժեշտ բոլոր հարմարություններով ապահովված համարներ: Համարներում առկա է հեռուստացույց, օդափոխիչ, սանհանգույց: Հյուրերի տրամադրության տակ կա ընդհանուր խոհանոց, մեծ բակ, այգի, մանկական լողավազան: Տարածքում կա անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Ամեն առավոտ հյուրատանը մատուցվում է շատ համեղ նախաճաշ: Աշխատակազմը պատրաստակամ է աջակցել ցանկացած հարցում: Ցանկացողները կարող են այցելել Լաստիվեր, որը իսկական դրախտավայր է բնության և էկոտուրիզմի սիրահարների համար՝ հիանալի բնություն, ջրվեժներ, թաքնված քարանձավներ:

Կանաչ Տուն
Տավուշ Ենոքավան գ․Ենոքավան 1-ին փողոց 31
Գեղեցիկ տեսարան, անկրկնելի բնություն և ընտանեկան միջավայր Ենոքավանի «Կանաչ տուն» հանգստյան գոտում, որտեղ կարող եք խաղաղվել և գտնել Ձեր ներդաշնակությունը։ Կանաչ տունը գտնվում է «Yell Extreme Park»-ի հարևանությամբ՝ Լաստիվեր տանող ճանապարհին հարակից։ Եկե՛ք «Կանաչ տուն», որտեղ կընդունեն Ձեզ հյուրի պես և կճանապարհենք բարեկամի պես։

Կիրովի տուն
Տավուշ Դիլիջան Կալինինի 4-նրբանցք 14/3
«Կիրովի տուն» հյուրանոցային համալիրը առաջարկում է լիարժեք հանգիստ՝ գեղատեսիլ Դիլիջանի կանաչապատ ատառներում: Հյուրանոցն ունի լողավազան, շոգեբաղնիք, մանկական խաղահրապարակ, բար և ռեստորան: Հաճախորդներին սպասարկում են հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով: