search

Ֆիլտրել

Մաչանենց B&B (Էջմիածին)

0.0 10

Արմավիր Էջմիածին Շահումյան փող., 36 շենք

  • laundry
  • ac
  • parking
  • wifi

     «Մաչանենց Տուն» հյուրատունը գտնվում է Էջմիածին քաղաքում: Հյուրընկալվելով այս հյուրատանը, դուք կունենաք բացառիկ հնարավորություն՝ զգալու հայկական մշակույթի շունչն ու ոգին մեկ վայրում: Հյուրատանն առկա է պատկերասրահ, թանգարան, պանդոկ, հուշանվերների վաճառքի կետ: Այստեղ անցկացվում են վարպետաց դասեր,  մատուցվում են ազգային խոհանոցի ամենահամեղ ուտեստները, հյուրերը հնարավորություն ունեն լուսանկարվելու ազգային հագուստով: Աշխատակազմը մեծ սիրով սպասում է բոլոր այցելուներին: Հյուրատանը ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները ժամանակը հագեցած և հետաքրքիր անցկացնելու համար:

Մետրոպոլ Հյուրանոց

2.2 10

Երևան Կենտրոն վարչ. շրջան Մաշտոցի պող., 2/2 շենք

  • inpool
  • tennis
  • sauna
  • laundry
  • ac
  • parking
  • smoking
  • wifi

   «Մետրոպոլ» հյուրանոցը գտնվում է Մաշտոցի պողոտայի վրա: Հյուրանոցն առաջարկում է մոդեռն և դասական ինտերիերի յուրօրինակ համադրությամբ համարներ, որոնցում առկա է լոգասենյակ, հեռուստացույց, մինի բար, չհրկիզվող պահարան, օդափոխիչ: Օրվա ազատ ժամերը կարելի է դարձնել ավելի հետաքրքիր՝ օգտվելով հյուրանոցում գործող բազմաթիվ ծառայություններից՝ բար, փակ լողավազան, սեղանի թենիս, շոգեբաղնիք: Տարածքում առկա է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Ռեստորանում մատուցվում են համեղ և յուրօրինակ ճաշատեսակներ: Այստեղ կարելի է նաև կազմակերպել տարբեր հանդիսություններ և կորպորատիվ միջոցառումներ: Հյուրանոցում առկա է տեխնիկապես հագեցած կոնֆերանս դահլիճ, որտեղ կարելի է անցկացնել համաժողովներ, սեմինարներ և թրեյնինգներ: Բարեհամբույր և պրոֆեսիոնալ աշխատակիցները կներդնեն իրենց ջանքերը՝ հյուրանոցում ջերմ և հաճելի մթնոլորտ ապահովելու համար: Հյուրանոցն ունի իդեալական դիրք, որի շնորհիվ հաշված րոպեների ընթացքում կարելի է հասնել քաղաքում գտնվող թանգարաններ, թատրոններ, ռեստորաններ, ժամանցի և առևտրի կենտրոններ: Մոտակայքում է գտնվում Սուրբ Սարգիս եկեղեցին, Հրազդանի կիրճը, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, Արարատ կոնյակի գործարանը: Հեռավորությունը Զվարթնոց օդանավակայանից 11 կմ է:

Մինի հաուս Ալավերդի

0.0 10

Լոռի Ալավերդի Սանահին- Սարհարթ թաղամաս, Գայի 5

  • gym
  • children_playground
  • parking
  • transfer
  • wifi

    Լոռու մարզի «Մինի հաուս» հյուրատունը տեղակայված է Լոռու մարզի Սանահին-Սարհարթ թաղամասում: Հյուրատունն ունի ընդհանուր խոհանոց, Wi-Fi,  գրադարան, սեղանի խաղեր, մշտական տաք և սառը ջուր: Հյուրատան սենյակներում կան աշխատասեղաններ, տրամադրում են նաև անկողին և սրբիչներ: 

Միռա Հյուրանոց (Գորիս)

0.0 10

Սյունիք Գորիս Անկախության 24/3

  • laundry
  • parking
  • wifi

   «ՄԻՌԱ»  հյուրանոցը գտնվում է Գորիս քաղաքի կենտրոնում՝ Անկախության 24/3 հասցեում: Յուրաքանչյուր սենյակ ունի առանձին լոգասենյակ՝լոգախցիկով,ապաահովված մշտական տաք և սառը ջրով, անվճար WiFi օդային կապով: Հյուրանոցի սենյակների վարձակալման գինն իր մեջ ներառում է անվճար նախաճաշ: Լրացուցիչ պատվերներն, ինչպես նաև ճաշն ու ընթրիքը վճարովի են և պատրաստվում են հմուտ խոհարարի կողմից: Հյուրանոցի սենյակներն ունեն պատշգամբներ, յուրաքանչյուր սենյակում կան հեռուստացույց, վարսահարդարիչ, զգեստապահարան, սուրճի սեղան՝ աթոռներով, բազմոց, բազկաթոռներ, սառնարան: Հյուրանոցն ունի նաև այգի՝ ծաղիկներով և պտղատու ծառերով, որտեղ կարող եք վայելել Ձեր հանգիստը: ՄԻՌԱ հյուրանոցից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Հին Գորիս,որը բազմաթիվ զբոսաշրջիկների ուշադրությանն է արժանանում իր քարանձավային բնակավայրերով, ձորերով , կիրճերով, բրգաձև գագաթներով: Կառուցված լինելով քաղաքի կենտրոնական մասում՝ ՄԻՌԱ հյուրանոցը գտնվում է Գորիս քաղաքի պատմական հուշարձանների  հարևանությամբ:

Մոսկվայի Տուն

0.0 10

Երևան Կենտրոն վարչ. շրջան Արգիշտիի փող. 7

  • laundry
  • ac
  • parking
  • smoking
  • wifi

    Մայրաքաղաք Երևանի սրտում` Հանրապետության հրապարակում է գտնվում մոսկովյան մշակութային բիզնես կենտրոնը`«Մոսկվայի տունը»: Շենքը շրջապատված է այգիներով և թատրոններով: Կառույցի 4-րդ հարկում գտնվում է հյուրանոցը, որն առաջարկում է բոլոր հարմարություններով ապահովված ընդարձակ համարներ: Կինոհամերգային դահլիճում կազմակերպվում են համերգներ և կինոդիտումներ: Բոլոր անհրաժեշտ սարքավորումներով համալրված կոնֆերանս դահլիճում անցկացվում են սեմինարներ, համաժողովներ, ֆորումներ: Ցուցասրահում ներկայացվում են հայ և ռուս երիտասարդ և անվանի նկարիչների աշխատանքների ցուցադրություններ: Շենքի հարևանությամբ են գտնվում գինու գործարանը, Ֆրանսիայի, Ռուսաստանի և Իտալիայի դեսպանատները: «Մոսկվայի տան» դռները միշտ բաց են բոլոր ցանկացողների համար:

Յոր Հոսթել

0.0 10

Երևան Կենտրոն վարչ. շրջան Կորյունի փող. 5

Նորս Գեսթ Հաուս

0.0 10

Երևան Մալաթիա-Սեբաստիա վարչ. շրջան Գուսան Շերամի 76/5

  • tv
  • tv
  • wifi
  • gas
  • electricity
  • persistent_water
  • playground

     Նորս Գեսթ հաուսը գտնվում է Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում։ Այն ունի սեզոնային բացօթյա լողավազան, բար, ընդհանուր լաունջ և այգի: Առկա են խորովածի հարմարանքներ: Հյուրերին հասանելի է ընդհանուր խոհանոցը, անվճար Wi-Fi-ը և օդանավակայանի տեղափոխման ծառայությունը, նաև տան տարածքում կարող եք նշել  ձեր միջոցառումները։ 

Ուելքոմ Ֆրենդզ Հոսթել (Երևան)

0.0 10

Երևան Կենտրոն վարչ. շրջան Եզնիկ Կողբացու փող. 75

  • laundry
  • ac
  • parking
  • wifi

     Ուելքոմ Ֆրենդզ Հոսթելը ստեղծել է հարմարավետ առաջարկներ և խելամիտ գներ հյուրերի համար: Բոլոր սենյակները աչքի են ընկնում նորաձև ինտերիերով, բարձրորակ կահույքով և օրթոպետիկ ներքնակներով, որոնք դարձնում են յուրաքանչյուր սենյակը յուրօրինակ և ինքնատիպ: Տեղակայված լինելով Երևանի սրտում՝ Ուելքոմ Ֆրենդզ Հոսթելը գտնվում է Հյուսիսային Պողոտայից, Օպերայից, Կասկադից ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա:

Պալմա Գեսթ Հաուս

0.0 10

Լոռու մարզ Ալավերդի ք Ալավերդի Զորավար Անդրանիկ 327

  • pool
  • gym
  • children_playground
  • pets
  • parking
  • transfer
  • wifi

     «Պալմա» հյուրատունը գտնվում է Ալավերդի քաղաքում: Ունի սեզոնային բացօթյա լողավազան, այգի և անվճար WiFi: Հյուրերին հասանելի է ընդհանուր խոհանոցը և խորովածի հարմարությունները:  Բոլոր սենյակներն ունեն առանձին լոգարան՝ անվճար հիգիենայի պարագաներով: Սենյակից բացվում է շատ գեղեցիկ տեսարան՝ դեպի բակ:

Պարկ Ավենյու Հյուրանոց

0.0 10

Երևան Նոր Նորք վարչ. շրջան Նոր Նորքի 5-րդ միկրոշրջան, Թևոսյան փող., 21/5 շենք

  • laundry
  • ac
  • parking
  • wifi

    «Պարկ Ավենյու» հյուրանոցը գտնվում է Նոր նորքում՝ հեռու Երևան քաղաքի աղմկոտ կենտրոնից: Հյուրանոցն առաջարկում է դասական ոճով կահավորված գրավիչ ու հարմարավետ 11 համարներ և ավտոտնակով 5 սենյակներ: Համարները ապահովված են Wi-Fi-ով, ունեն հեռուստացույց, մինի բար և սառնարան: Պատուհաններից բացվում է  գեղեցիկ տեսարան: Ցանկության դեպքում ամռանը նախաճաշը և ճաշը մատուցվում են գեղատեսիլ ջրվեժի ներքո` հնարավորություն ստեղծելով վայելել մաքուր օդն ու սառնորակ ջուրը: Կազմակերպվում են նաև տուրեր դեպի Հայաստանի գեղատեսիլ վայրեր` ծանոթացնելու երկրի պատմամշակութային ժառանգությանն ու գեղեցիկ բնապատկերներին: Անձնակազմի բարեհամբույր սպասարկման և հյուրանոցում տիրող ջերմ մթնոլորտի շնորհիվ «Պարկ Ավենյու» հյուրանոցում անցկացրած յուրաքանչյուր օրը կլինի անմոռանալի և լի ջերմ հիշողություններով: 

Խնայեք գումարը և ժամանակը

Հետևեք մեզ և մենք Ձեզ կուղարկենք ամենալավ տարբերակները