search

Ֆիլտրել

Լիանա Խաչատրյան

0.0 10

Տավուշի մարզ Դիլիջան Կամոյի 203

  • children_playground
  • parking
  • smoking
  • transfer
  • wifi

Լիանա Խաչատրյան հյուրատունը գտնվում է Տավուշի մարզում: Տեղակայված լինելով Դիլիջանի գողտրիկ բնության անկյունում՝ իր հաճախորդների համար հնարավորություն է ստեղծում ավելի մոտ լինել Դիլիջանի թանգարաններին և տեսարժան վայրերին՝Գոշավանք, Հաղարծին, Պարզ լիճ:

Խաչիկ B&B

0.0 10

Սյունիքի մարզ Գորիս Դավիթ Բեկ փ․ տ․ 13

  • wifi

     Պատրաստվո՞ւմ եք բացահայտել Հայաստանի հարավի գեղատեսիլ վայրերը, ինչպիսիք են Տաթևի վանական համալիրը, Սատանայի կամուրջը, Խնձորեսկը և շրջանի մյուս ճարտարապետական և բնական գոհարները։ Ապա մենք ուրախ ենք հանդես գալ Գորիսում գիշերակացի համար լավագույն առաջարկություններով։ Մեր զբոսաշրջային տունն ավելի քան 17 տարի եղել է փարձառու ճանապարհորդների ընտրությունը, ինչ մենք սկսեցինք մեր ջերմ և հյուրընկալ գործը։

Կա Տուն (Երևան)

0.0 10

Երևան Կենտրոն վարչ. շրջան Այգեստան 3-րդ փ. 9 տ.

  • laundry
  • parking
  • wifi

     «Կա Տուն» հոսթելը գտնվում է մայրաքաղաք Երևանի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակից ընդամենը 1կմ հեռավորության վրա: Հոսթելի առաջնային նպատակն այն է, որ հյուրերը զգան իրենց ինչպես տանը: Այստեղ հարմարավետ հանգստի համար առկա են բոլոր անհրաժեշտ պայմանները: Սենյակները հարմարավետ են և արևոտ, մահճակալները ընդարձակ են և փափուկ: Հոսթելում առկա է մեծ խոհանոց, որտեղ ամեն առավոտ մատուցվում է համեղ և սննդարար նախաճաշ: Այստեղ կա այգի, որտեղ երեկոյան կարելի է հաճելի ժամանակ անցկացնել ընկերական միջավայրում, ինչպես նաև, ցանկության դեպքում, պատրաստել խորոված: Կա նաև ընդարձակ հյուրասրահ, որտեղ կարելի է խաղեր խաղալ, դիտել հեռուստացույց, գինի խմել կամ պարզապես լավ ժամանակ անցկացնել: Անձնակազմը պատրաստ է աջակցել ցանկացած հարցում: Հաշված րոպեների ընթացքում ոտքով կարելի է հասնել Հանրապտության հրապարակ, Օպերա, Կասկադ և մի շարք այլ տեսարժան վայրեր:

Կապիտալ Հյուրանոց

0.0 10

Երևան Կենտրոն վարչ. շրջան Այգեձորի փողոց, Երևան

  • laundry
  • parking
  • wifi

        Երևան քաղաքի հայտնի և գեղեցիկ թաղամասերից մեկում` Այգեձորում  է գտնվում «Կապիտալ» հյուրանոցը, որի գտնվելու վայրը հնարավորություն է տալիս կտրվել քաղաքի աղմուկից` գտնվելով հենց քաղաքի սրտում: Այն առաջարկում է հաճելի միջավայր և մատչելի գներ: Հյուրանոցն ունի 15 հարմարավետ համարներ` մեկտեղանոց, երկտեղանոց, երեքտեղանոց և ընտանեկան, որոնցում առկա է լոգարան, օդորակիչ, ջեռուցման համակարգ, հեռուստացույց, սառնարան և մինի բար: Որոշ սենյակների պատշգամբներից բացվում է տեսարան դեպի Հրազդանի կիրճ և Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:  Հյուրանոցի հեռավորությունը Օպերայի և բալետի թատրոնից ընդամենը 2 կմ է:

Կովկաս Հյուրանոց

0.0 10

Կոտայքի մարզ, Պռոշյան համայնք Երևան Գևորգ Չաուշի թաղամաս, 122 շենք

  • pool
  • inpool
  • gym
  • billiard
  • sauna
  • spa
  • children_playground
  • laundry
  • ac
  • parking
  • smoking
  • transfer
  • wifi
  • facilities

     Կովկասյան ոգով կառուցված «Կովկաս» բուտիկ-հյուրանոցը գտնվում է Զվարթնոց օդանավակայանից 17 կմ և Երևանի կենտրոնից` 10 կմ հեռավորության վրա: Հյուրանոցն արտացոլում է հնագույն քաղաքի դարավոր պատմությունն ու մշակույթը և աչքի է ընկնում իր շքեղությամբ և հյուրընկալությամբ: Հյուրանոցն առաջարկում է 46 ընդարձակ և հարմարավետ համարներ` ստանդարտ, կիսալյուքս, լյուքս և ընտանեկան: Սենյակների պատուհաններից բացվում է հիանալի տեսարան դեպի բիբլիական Արարատ լեռը: Հյուրանոցում առկա է խաղահրապարակ, շուրջօրյա բացօթյա լողավազան, մարզասրահ, լաունջ բար, բիլիարդի սրահ, մերսման սրահ, վերգետնյա և ստորգետնյա ավտոկայանատեղիներ և բիզնես կենտրոն: Գտնվելով «Կովկաս» ռեստորանային համալիրի տարածքում` հյուրերը կարող են համտեսել հայկական և կովկասյան ավանդական ուտեստներ և վայելել հայկական պարն ու երաժշտությունը: Համալիրը իր մեջ ներառում է 4 առանձին ռեստորաններ, գինետուն, առանձին սրահներ և պատրաստ է հյուրընկալել մինչև 600 անձանց:     

Հայի տուն (Գորիս)

0.0 10

Սյունիքի մարզ Գորիս Նոր կյանք 25/1

  • tennis
  • laundry
  • parking
  • wifi

     Գորիս քաղաքում գտնվող «Հայի տուն» հյուրատունն իր հյուրընկալ դռներն է բացում բոլորի առջև: Հյուրատունն առաջարկում է լիարժեք հանգստի համար անհրաժեշտ բոլոր պայմաններով ապահովված 5 հարմարավետ սենյակներ: Հյուրերին առաջարկվում է նաև խորովածի համար նախատեսված մանղալ և թոնիր` իր բոլոր պարագաներով: Հյուրատանը կա Wi-Fi, խաղահրապարակ` թենիսի դաշտով, ավտոկայանատեղի: Աշխատակիցների բարեհամբույր սպասարկման շնորհիվ, հյուրատանը տիրում է ջերմ և հաճելի մթնոլորտ: Ցանկության դեպքում, մատչելի գներով,  կազմակերպվում են  տուրեր դեպի աշխարհի ամենաերկար թռիչքով Տաթևեր ճոպանուղի, Տաթևի վանական համալիր, Խնձորեսկ և այլ տեսարժան վայրեր:

Հայլենդ հոսթել

0.0 10

Երևան Կենտրոն վարչ. շրջան Մեսրոպ Մաշտոցի պողոտա 18, բնակարան 46

  • laundry
  • ac
  • wifi

Հոլիդեյ Ինն Էքսպրես հյուրանոց

0.0 10

Երևան Երևան Բուզանդի փող., 97/2 շենք

  • laundry
  • ac
  • transfer
  • wifi
  • facilities

     Նորաբաց Հոլիդեյ Ինն Էքսպրեսս հյուրանոցը գտնվում է քաղաքի սրտում։ Մաշտոցի այգու գեղեցիկ տեսարանը և Մաշտոցի պողոտայի հարևանությամբ տեղակայված հարմարավետ վայրը Հոլիդեյ Ինն Էքսպրեսս - ին կատարյալ վայր է դարձնում քաղաքի սրտում  մնալու համար: Հյուրանոցից ընդամենը 15 րոպե հեռավորության վրա է գտնվում Զվարթնոց միջազգային օդանավակայանը: Հյուրանոցից 3 րոպե քայլում եք, և դուք հայտնվում եք հանրապետության հրապարակում, որը շրջապատված է Երևանի ամենահայտնի տեսարժան վայրերով, ինչպիսիք են Օպերան, Ազգային պատկերասրահը և Վերնիսաժը, որտեղ կարելի է գտնել հայ ավանդական արվեստի բացառիկ գործեր: Մեր հյուրանոցում կարող եք վայելել. - անվճար ինտերնետ - հարմարավետ սենյակներ, որոնք անհրաժեշտ են ամեն ինչով․ անվտանգություն, կենտրոնացված ջեռուցման համակարգ։ - ավտոկայանատեղի տարածքում      Բաց մի թողեք մեր նոր սերնդի լոբբին աշխատելու, հանգստանալու և ճաշելու հնարավորությամբ: Ամեն առավոտ սպասվում է տաք և սառը ճաշատեսակներով զետեղված նախաճաշ, որը ներառված է սենյակի արժեքի մեջ: Հանդիսությունների կամ տեսարժան վայրերով լեփ - լեցուն օրվանից հետո մեր լոբբի ​​բարում կարելի է հանգստանալ սիրած խմիչքի, ընկերների և գործընկերների հետ: Հոլիդեյ Ինն Էքսպրեսսը կատարյալ է գործուղման համար: Մենք ուրախ ենք առաջարկել փոքր և միջին միջոցառումների կազմակերպման համար նաև 1 կոնֆերանս սենյակ:

Հոլիդեյ Հոսթել

0.0 10

Երևան Կենտրոն վարչ. շրջան Եկմալյան փող., 1 շենք

  • wifi

Մագնիտ

0.0 10

Տավուշի մարզ Դիլիջան Կալինինի փող. 86

  • billiard
  • laundry
  • parking
  • smoking
  • wifi

Խնայեք գումարը և ժամանակը

Հետևեք մեզ և մենք Ձեզ կուղարկենք ամենալավ տարբերակները