search

Ֆիլտրել

Բագարտ

0.0 10

Կոտայքի մարզ Ծաղկաձոր Ծաղկունյաց հրապարակ

  • parking
  • smoking
  • transfer
  • wifi

      Ծաղկաձոր «Բագարտ» հյուրանոցը գտնվում է Հայաստանի ամենագրավիչ հանգստավայրերից մեկում՝ Ծաղկաձորում՝ Երևանից ընդամենը 60 կմ հեռավորության վրա: Հյուրանոցն ունի 24 ժամյա գրանցման ծառայություն, անձնակազմը խոսում ՝ Հայերեն և Ռուսերեն լեզուներով: Ամենահամեղ Հայկական ավանդական խոհանոցի  ճաշատեսակները կարող էք  վայելել հյուրանոցի ռեստորանում:

Բալկոնում հյուրատուն

0.0 10

Տավուշ Գոշ

  • billiard
  • tennis
  • children_playroom
  • laundry
  • ac
  • parking
  • smoking
  • transfer
  • wifi

Անցկացրեք կատարյալ հանգիստ «Բալկոնում» շքեղ հյուրատանը: Հյուրատունը գտնվում է պատմական Գոշ գյուղում, բնության գրկում՝ անտառապատ բարձրադիր տարածքում: Մենք ստեղծել ենք կատարյալ պայմաններ՝ Ձեր լիարժեք հանգստի համար. ● աննկարագրելի գեղեցիկ տեսարան՝ բոլոր համարներից ● շքեղ կահավորում ● սանհանգույց և պատշգամբ՝ յուրաքանչյուր համարում ● առկա են գինետուն, խաղասրահ, կինոթատրոն ●համեղ տնական խոհանոց «Բալկոնում»՝ կատարյալ հանգիստ կատարյալ բնության գրկում

Բասեն

0.0 10

Սյունիքի մարզ Սիսիան Արամ Մանուկյան փող.

     Բարի գալուստ «Բասեն» հյուրանոց՝ Հայաստանի թաքնված գանձերը բացահայտել սկսելու համար ամենաճիշտ վայրը: Մեզ մոտ դուք անկասկած կվայելեք ե՛ւ ձեր հանգիստի յուրաքանչյուր պահը, ե՛ւ շրջակա զարմանահրաշ բնության յուրաքանչյուր գեղատեսիլ անկյունը: «Բասեն» հյուրանոցն ունի 23 համար, որոնց մեծ մասը տեղակայված է նորակառույց քոթեջներում: Մենք ունենք նաեւ ռեստորան՝ ազգային տարրերով հագեցած փայտյա հարմարավետ ներքին հարդարանքով, ինչպես նաեւ թոնրատուն՝ լավաշ թխելու եւ ցանկության դեպքում հյուրերին այդ գործընթացում ներգրավելու համար: Ժամանցն առավել հետաքրքիր դարձնելու համար մենք համագործակցում ենք տեղի նկարիչների եւ բրուտագործների հետ եւ մեր հյուրանոցի տարածքում կազմակերպում նրանց աշխատանքների ցուցահանդես-վաճառքներ: Նաեւ համագործակցում ենք տեղի երաժշտական խմբերի հետ եւ, հետաքրքրության դեպքում, կազմակերպում նաեւ նրանց համերգը մեզ մոտ: Մենք համոզված ենք, որ դուք կվայելեք ձեր հանգիստը մեզ մոտ եւ կցանկանաք կրկին այցելել մեզ:

Բարսեղյան Գեսթ Հաուս (Վարդենիս)

0.0 10

Գեղարքունիքի մարզ Վարդենիս Անդրանիկի փ., 34տ.

  • gym
  • parking
  • wifi

      «Բարսեղյան Գեսթ Հաուս» հյուրատունը տեղակայված է Վարդենիս քաղաքում՝ Սևանա լճի հարավարևելյան ափից 10 կմ հեռավորության վրա: Հյուրատունն ունի 5 սենյակ, որոնցից բացվում է լեռների հիանալի տեսարան: Հյուրերի տրամադրության տակ առկա է անհրաժեշտ հարմարություններով կահավորված ընդհանուր խոհանոց, որտեղ կարելի է ինքնուրույն պատրաստել, պարտեզ՝ խորոված պատրաստելու հարմարանքներով, ռեստորան, անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Յուրաքանչյուր առավոտ հյուրատանը մատուցվում է շատ համեղ նախաճաշ, իսկ երեկոյան հյուրերը կարող են ընթրել հյուրանոցի ռեստորանում: Տանտերերը հոգատար և բարի մարդիկ են, ովքեր պատրաստ են օգնել ցանկացած հարցում: Հաշված րոպեների ընթացքում հյուրատնից կարելի է հասնել Սևանա լիճ, լողալ լճում կամ պարզապես վայելել բնությունն ու մաքուր օդը:

Բենեֆիս Հյուրանոց

0.0 10

Երևան Կենտրոն Սասունցի Դավիթ փող. 66

  • pets
  • laundry
  • ac
  • parking
  • wifi
  • facilities

   Բենեֆիս հյուրանոցը գտնվում է Սասունցի Դավիթ մետրոկայարանի հարևանությամբ: Հյուրանոցն ունի 12 մոդեռն կահավորված սենյակներ: 

Բեռլին Արտ Հյուրանոց

0.0 10

Շիրակի մարզ Գյումրի Հաղթանակի պող., 25 շենք

  • laundry
  • parking
  • smoking
  • wifi
  • facilities

  «Բեռլին Արտ» հյուրանոցը գտնվում է կոլորիտային քաղաք Գյումրիում: Հյուրանոցի բոլոր համարները հագեցած են ժամանակակից բոլոր հարմարություններով և համալրված են հայկական արվեստի յուրօրինակ գործերով: Հյուրանոցի տարածքում գործում է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Հյուրանոցն առանձնանում է իր պատկերասրահով, որտեղ այցելուները կարող են տեղի արվեստագետների նկարների և քանդակների միջոցով ծանոթանալ հայ ժամանակակից արվեստի հետ: Ցանկության դեպքում կազմակերպվում են էքսկուրսիաներ և հանդիպումներ արվեստագետների հետ, ինչն էլ հնարավորություն է տալիս ծանոթանալու Գյումրի քաղաքի հարուստ մշակույթին: Իր դիրքի շնորհիվ, հյուրանոցը շատ մոտ է քաղաքի տեսարժան վայրերին, եկեղեցիներին և թանգարաններին:

Բեռլոգա Լոգ հաուս

0.0 10

Տավուշի մարզ Դիլիջան Գոշ գյուղ

  • pool
  • parking
  • smoking
  • wifi

     Բեռլոգա առանձնատունն իր հյուրընկալ դռներն է բացում այցելուների առաջ և առաջարկում է՝ բացօթյա տաքացվող ջակուզի, լողավազան, սաունա, տաղավար, հարմարավետ հանգիստ, գեղեցիկ ինտերիեր, ընտանեկան ջերմ մթնոլորտ: Համեցեք Բեռլոգա առանձնատուն, եթե ցանկանում եք հայտնվել իրական հեքիաթում: Առանձնատան արժեքները աշխատանքային օրերին 180․000 դրամ է, իսկ շաբաթ-կիրակի  օրերին՝ 200․000 դրամ։  

Բեսթ Ռեզորթ Աղվերան

0.0 10

Կոտայք Արզական գյուղ Անտառային փող.

  • pool
  • inpool
  • billiard
  • tennis
  • tennis_kort
  • sauna
  • children_playroom
  • children_playground
  • laundry
  • ac
  • parking
  • smoking
  • transfer
  • wifi
  • facilities

       «Բեսթ Վեսթերն Աղվերան» հյուրանոցը գտնվում է առողջարար կլիմայով և գեղեցիկ բնապատկերներով հայտնի հանգստավայր Աղվերանում` Դալար գետի ափին: Հյուրանոցը բաղկացած է մեկ գլխավոր  մասնաշենքից և մասնաշենքին կից 5 քոթեջներից։ Հյուրերին առաջարկվում է բոլոր հարմարություններով ապահովված 59 ընդարձակ համարներ: Հյուրանոցի տարածքում կա բոուլինգի կենտրոն, ամառային բացօթյա սրճարան, լողավազան` մեծահասակների և երեխաների համար նախատեսված առանձին բաժիններով, մեծ թենիսի խաղադաշտ, համաժողովների համար նախատեսված դահլիճներ` համալրված միաժամանակ 2 լեզվով սինքրոն թարգմանությունների համար անհրաժեշտ սարքավորումներով և միջոցառումների կազմակերպման համար անհրաժեշտ այլ պարագաներով: Ամռանը հյուրերը կարող են իրենց հանգիստը վայելել գետի ափին գտնվող հանգստի գոտում, որն ապահովված է հարմարավետ նստատեղերով և խնջույքներ կազմակերպելու համար անհրաժեշտ բոլոր պարագաներով: Հարուստ բուսականության և առողջարար օդի շնորհիվ` հյուրանոցը հանդիսանում է հրաշալի վայր լիարժեք հանգստի և առողջության վերականգնման համար:

Բեսթ Վեսթերն Պլյուս Կոնգրես

6.0 10

Երևան Կենտրոն վարչ. շրջան Իտալիայի փող., 1 շենք

  • pool
  • gym
  • tennis_kort
  • sauna
  • spa
  • children_playroom
  • children_playground
  • pets
  • ac
  • parking
  • smoking
  • transfer
  • wifi

    «Բեսթ Վեսթերն Կոնգրես» հյուրանոցը գտնվում է մայրաքաղաք Երևանում` Հանրապետության հրապարակի հարևանությամբ: Հյուրանոցն իր հյուրերին առաջարկում է եվրոպական ստանդարտներին համապատասխանող ծառայություններ և բոլոր հարմարություններով ապահովված ընդարձակ համարներ, որոնցում առկա է լոգասենյակ, հեռուստացույց, մինի բար, օդափոխիչ: Այստեղ ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները թե՛ կատարյալ հանգստի և թե՛ գործնական հանդիպումների կազմակերպման համար: Հյուրանոցում առկա է ռեստորան, բար, մարզասրահ, բացօթյա լողավազան, բիզնես կենտրոն, կոնֆերանս դահլիճ: Տարածքում գործում է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Ռեստորանում մատուցվում են ազգային և եվրոպական խոհանոցների ամենահամեղ ճաշատեսակները: Կոնֆերանս դահլիճում առկա են բոլոր անհրաժեշտ պայմանները համաժողովներ, սեմինարներ և գործնական հանդիպումներ կազմակերպելու համար: Բարձրակարգ սպասարկման և որակյալ ծառայությունների շնորհիվ, հանգիստը հյուրանոցում դառնում է լիարժեք և անմոռանալի: Հյուրանոցի մոտակայքում կան շատ տեսարժան վայրեր, թատրոններ, թանգարաններ, առևտրի և ժամանցի կենտրոններ: Պետական լիազոր մարմնի կողմից ստացել է 4 աստղանի հյուրանոցի որակավորում:

Բեսթ Վեսթերն Փլաս Փարադայս Դիլիջան

0.0 10

Տավուշ Դիլիջան Կամոյի 156

  • pool
  • inpool
  • gym
  • billiard
  • tennis
  • sauna
  • children_playroom
  • children_playground
  • laundry
  • ac
  • parking
  • transfer
  • wifi

     Հյուրանոցը գտնվում է Տավուշ մարզի Դիլիջան քաղաքում; Հյուրանոցում ստեղծված են բոլոր հարմարությունները հանգիստը կատարյալ վայելելու համար, բոլոր ծառայությունները գտնվում են բարձրագույն մակարդակի վրա։ Հեռավորությունը Երևանից կազմում է 95կմ, իսկ Զվարթնոց Միջազգային Օդանավակայանից հեռավորությունը կազմում է 108կմ։

Խնայեք գումարը և ժամանակը

Հետևեք մեզ և մենք Ձեզ կուղարկենք ամենալավ տարբերակները