search

Ֆիլտրել

Վի ընդ Վի Հյուրանոցային համալիր

0.0 10

Լոռի Գյուլագարակ 2րդ փողոց 62

  • laundry
  • parking
  • smoking
  • wifi

Վայելեք Ձեր հանգիստը V&V հյուրանոցային համալիրում, հյուրանոցը գտնվում է Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում, տեղում առկա են բոլոր պայմանները և հարմարությունները անմոռանալի հանգստ անցկացնելու համար։ Հեռավորությունը Երևանից կազմում է 138կմ, իսկ Զվարթնոց Միջազգային Օդանավակայանից հեռավորությունը կազմում է 151կմ։

Տուն ու Տեր Հյուրատուն

0.0 10

Լոռի Ստեփանավան Թելմանի փող․ 48

  • ac
  • wifi

Ստեփանավանի ամենաօրիգինալ հյուրատունը  և ընտանեկան հանգստի լավագույն տարբերակը։ Հյուրատունն ունի՝ 2 ննջասենյակ (2 հատ երկտեղանոց, 1 հատ մեկտեղանոց մահճակալ) Ընդարձակ հյուրասենյակ /Բացվող բազմոց/ Ամբողջովին նոր վերանորոգված Լոգասենյակ Խոհանոց (Բոլոր անհրաժեշտ պարագաներով և սպասքով) Ընդարձակ բակ, որտեղ առկա են՝ մանղալ, գամակ, ճոճաթոռ, խարույկի համար նախատեսված տարածք, ինչպես նաև բազմոց ու սեղան, որտեղ կարող եք բնության գրկում ճաշել, կամ վայելել մեկ գավաթ սուրճ  Հյուրատնից Դենդրոպարկ գնալու համար Ձեզանից կպահանջվի ընդամենը 15 րոպե, իսկ քաղաքում գտնվող «Ալեյա» այգի կարող եք գնալ ոտքով։

Քեֆիլյան Հյուրանոց

0.0 10

Լոռի Հաղպատ Հաղպատ համայնք 19-րդ փողոց, 14 շենք

  • tennis
  • laundry
  • parking
  • transfer
  • wifi

    «Քեֆիլյան» հյուրանոցը գտնվում է Ալավերդի քաղաքից 10 կմ հեռավորության վրա` Հաղպատ գյուղում: Հյուրանոցն առաջարկում է մեկտեղանոց, երկտեղանոց, երեքտեղանոց և լյուքս համարներ, որոնք ապաահովված են բոլոր անհրաժեշտ հարմարություններով: Պատուհաններից բացվում է Դեբեդ գետի կիրճի հիանալի տեսարանը: Հյուրանոցում կա անվճար Wi-Fi,  ավտոկայանատեղի, հուշանվերների վաճառքի կետ: Առաջարկվում են նաև  էքսկուրսիոն և զբոսաշրջային ծառայություններ` ձիով արշավներ, մասնակցություն օղու թորման և լավաշի թխման գործընթացներին: Հյուրանոցի աշխատակազմը անում է ամեն բան, որ հյուրերը իրենց ապահով զգան և վայելեն իրենց լիարժեք հանգիստը, իսկ հեռանալիս իրենց հետ տանեն միայն  լավ հիշողություններ և հրաշալի տպավորություններ:

ՔՈԱՖ-ի Կոնցեպտ հյուրանոց

0.0 10

Լոռի Դեբետ գյուղ 1-ին փողոց, 31 հողամաս

  • ac
  • parking
  • wifi

     Երբևէ երազե՞լ եք հեռու մի անկյունում առանձնանալ, որ շուրջն անտառներ ու լեռներ լինեն, դուք էլ կարողանաք հեռավար շփվել ու աշխատել։ ՔՈԱՖ-ի «Կոնցեպտ» հյուրանոցը հենց այդ լուծումն է առաջարկում։ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը Հայաստանի գյուղերի զարգացման գործը հանձն է առել 2004 թվականից՝ ներդրումներ անելով կրթության, առողջապահության, սոցիալական և տնտեսական զարգացման ոլորտներում։ Բացման օրվանից ՔՈԱՖ-ի «Կոնցեպտ» հյուրանոցն իր ուրույն տեղն ունի առցանց ամրագրումների առաջատար հարթակներում՝ տեղեկատվական մանրամասներով և հաճախորդների սպասարկման արագությամբ։ 

Քոբայր B&B

0.0 10

Լոռու մարզ Թումանյան Երևայնան խճուղի , տուն 4

  • pets
  • parking
  • transfer

     «Քոբայր» հյուրատունը գտնվում է Լոռու մարզում՝ Երևայնան խճուղի, տուն 4 հասցեում: Հյուրատանը կա մանկական լողավազան, տաղավար/զրուցարան,ավտոկայանատեղի: Ակտիվ հանգստի սիրահարների համար կազմակերպվում է ձիավարություն, էքսկուրսիաներ և քայլարշավ:

Օձուն B&B (Լոռի)

0.0 10

Լոռի Օձուն 22-րդ փ., տ. 4

  • parking
  • wifi

      «Օձուն» հյուրատունը տեղակայված է Լոռու մարզի Օձուն գյուղում: Հյուրատունն ապահովված է ժամանակակից բոլոր հարմարություններով: Այստեղ տիրում է ջերմ մթնոլորտ և հայկական հյուրընկալություն: Հյուրատունը շատ հարմար է հատկապես ընտանեկան հանգստի համար: Եռահարկ շինություն է՝ շրջապատված գեղեցիկ պարտեզով: Հյուրատանը կա 8 սենյակ և 4 սանհանգույց: Որոշ սենյակներ ունեն բալկոններ, որոնցից բացվում է լեռների հիասքանչ տեսարան: Ամեն առավոտ հյուրատանը մատուցվում է շատ համեղ նախաճաշ: Ողջ տարածքն ապահովված է անվճար Wi-Fi-ով: Հյուրերի տրամադրության տակ կա ավտոկայանատեղի: Այցելելով «Օձուն» հյուրատուն, հյուրերը կարող են ծանոթանալ նաև Լոռու մարզի տեսարժան վայրերին և հարուստ մշակութային ժառանգությանը:

Օձուն Հյուրանոց

0.0 10

Լոռու մարզ Օձուն գյուղ Թումանյանի տարածաշրջան

  • pool
  • billiard
  • tennis_kort
  • laundry
  • parking
  • smoking
  • wifi

       «Օձուն» հյուրանոցը գտնվում է Լոռու մարզի Օձուն գյուղում՝ Դեբեդ գետի ձախ ափին:  Հյուրանոցն առաջարկում է տարբեր կարգի համարներ, որոնք ապահովված են հարմարավետ հանգստի համար անհրաժեշտ բոլոր պայմաններով: Համարների պատշգամբներից բացվում է հիանալի տեսարան դեպի շրջակա լեռները: Հյուրերը կարող են իրենց ժամանակը ավելի հետաքրքիր անցկացնել՝ օգտվելով հյուրանոցում առաջարկվող բազմաթիվ ծառայություններից: Հյուրանոցում գործում է բար, բիլիարդ, թենիս, բացօթյա լողավազան, երեխաների համար նախատեսված խաղահրապարակ: Տարածքում գործում է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Հյուրանոցը հիանալի վայր է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են անցկացնել մատչելի, միևնույն ժամանակ հարմարավետ հանգիստ: Այստեղ կարելի է վայելել Լոռվա հիանալի բնությունը, մաքուր օդը և ծանոթանալ տեղի մշակութային ժառանգությանը: Բարեհամբույր անձնակազմի և բարձրակարգ ծառայությունների շնորհիվ, հանգիստը դառնում է լիարժեք և անմոռանալի: Հյուրանոցի մոտակայքում է գտնվում Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցին, Սուրբ Հովհաննես եկեղեցին, Ծաղկեվանքը, Հոռոմայրի վանական համալիրը:

Խնայեք գումարը և ժամանակը

Հետևեք մեզ և մենք Ձեզ կուղարկենք ամենալավ տարբերակները