Ֆիլտրել
Մոդերնա հյուրանոց
Լոռի Ստեփանավան Թելմանի 11
Մտածում եք ինչպե՞ս փախչել մարդաշատ քաղաքից…Ստեփանավան քաղաքում իր հյուրընկալ դռներն է բացել <<Մոդերնա>> հյուրանոցը։ Այստեղ համատեղված են հարմարավետությունը, ոճի և դիզայնի ժամանակակից լուծումները։Այն հրաշալի վայր է Ձեր ընտանեկան հանգիստը անցակցնելու համար։Կազմակերպիր հանգիստդ Ստեփանավանի ամենախաղաղ ու հանգիստ միջավայրում։
Նեկտար Հյուրանոց
Լոռի Ստեփանավան Ավետիսյան 43/1
«Նեկտար» հանգստյան տունը գտնվում է գեղատեսիլ Ստեփանավանում` սոճիների անտառի մեջ: Հանգստյան տունն առաջարկում է բոլոր հարմարություններով ապահովված հարմարավետ համարներ: Համարներից մի քանիսն ունեն բաց պատշգամբներ, որոնցից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի սաղարթախիտ անտառը: Հանգստյան տանը կա սրճարան, սեղանի թենիս, Wi-Fi, ավտոկայանատեղի: Բակում` եղևնիների տակ, կա հանգիստը վայելելու համար նախատեսված գոտի՝ հատուկ տաղավարներով, նստարաններով և ցանցաճոճերով: Հանգստյան տունը իդեալական վայր է բոլոր նրանց համար, ովքեր նախընտրում են հարմարավետությունը և լիարժեք հանգիստը:
Նյու Սանահին B&B
Լոռու մարզ Ալավերդի Սանահին Կայարան 17/5
Ալավերդի քաղաքում գտնվող «Նյու Սանահին» հյուրատունն իր ջերմ դռներն է բացում բոլորի առջև: «Նյու Սանահին» հյուրատունը տեղակայված է Սանահին Կայարան 17/5 հասցեում: Հյուրատան յուրաքանչյուր սենյակ ունի պատշգամբ և առանձին սանհանգույց:
Չամիչ Հյուրատուն
Լոռու մարզ Դեբետ գյուղ 1-ին փողոց 8րդ նրբանցք 19 տուն
«Չամիչ» հյուրատունը գտնվում է Լոռվա մարզի Դեբետ գյուղում։ Հյուրատունն ընդհանուր առմամբ կարող է տեղավորել 11 անձի։ Հյուրատանն առկա է 4 ննջասենյակ։ Առաջին հարկում կա մեկ երեքտեղանի եվ մեկ երկտեղանի ննջասենյակ։ Երկրորդ հարկում 2 երկտեղանի ննջասենյակներ են։ Առաջին հարկում առկա է 1 լոգարան եվ 1 զուգարան, երկրորդ հարկում՝ 2 զուգարան եվ 1 լոգարան։ Հյուրատունը հյուրերին առաջարկում է նախաճաշ, ճաշ եվ ընթրիք։ Հյուրատանը կարող են նաև ճաշել և ընթրել հյուրատանը չգիշերող անձինք, այդ թվում խմբեր, ընտանիքներ։ Հյուրատանը կա ինտերնետ, մշտական տաք և սառը ջուր, մեծ պատշգամբ, մեծ այգի բակում՝ նստատեղերով, վրանային ճամբարի տարածք։
Ռուզաննա B&B (Ստեփանավան)
Լոռի Ստեփանավան Միլիոնի փ., տ. 9 (Ս. Սարգսյան փ. տ.9)
«Ռուզաննա» հյուրատունը գտնվում է Ստեփանավան քաղաքի հենց կենտրոնում: Այն հիանալի վայր է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են կտրվել քաղաքի աղմուկից: Հյուրատունն առաջարկում է հարմարավետ հանգստի համար անհրաժեշտ բոլոր հարմարություններով ապահովված սենյակներ: Հյուրերի տրամադրության տակ առկա է ընդհանուր խոհանոց: Ողջ տարածքն ապահովված է անվճար Wi-Fi-ով: Տանտերերը հոգատար և բարեհամբույր մարդիկ են, ովքեր անհատական մոտեցում են ցուցաբերում բոլոր հյուրերի նկատմամբ կացության ողջ ընթացքում և պատրաստ են օգնել ցանկացած հարցում: Ամեն առավոտ հյուրերին սպասվում է հիանալի, համեղ, թարմ մթերքներից պատրաստված նախաճաշ: Ցանկության դեպքում տանտերը՝ Սոսը, իր մեքենայով կազմակերպում է էքսկուրսիաներ դեպի տեղի տեսարժան վայրեր:
Սթեյշն հյուրատուն
Լոռու մարզ Ալավերդի Սանահին կայարան , շենք 16
Լոռու մարզի Սանահին Կայարան շրջանում գտնվող «Սթեյշն» հյուրատունն իր դռներն է բացում բոլորի առջև: Հյուրատան մոտակայքում են գտնվում պատմամշակութային այնպիսի վայրեր, ինչպիսիք են Սանահինը, Հաղպատը, Ախթալան, Քոբայրը, Օձունը և այլն: Այնտեղ կազմակերպվում են նաև էքսկուրսիաներ, արշավներ, ռաֆթինգ, ձկնորսություն:
Սոճի Ռեզորթ
Լոռի Ստեփանավան Աշոտ Երկաթի մայրուղի
Հյուրանոցը գտնվում է Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում։ Հյուրանոցում ստեղծված են բոլոր պայմանները հանգիստը լավ անցկացնելու համար, հյուրանոցի տարածքում կա առատ բուսականություն։ Հեռավորությունը Երևանից կազմում է 139կմ․ իսկ Զվարթնոց միջազգային օդանավակայանից հեռավորությունը կազմում է 152կմ։
Սոճուտ հանգստյան տուն
(Պաշտոնական)
(Պաշտոնական)
Լոռու մարզ Ստեփանավան Գյուլագարակ գյուղ
«Սոճուտ» հանգստյան տունը գտնվում է Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում` Ստեփանավան քաղաքից 14 կմ դեպի հարավ: Այս հարմարավետ հանգստյան տունն առաջարկում է ինքնատիպ կահավորանքով և բոլոր հարմարություններով ապահովված համարներ: Հանգստյան տանը կա սեղանի թենիսի, բիլիարդի, շոգեբաղնիքի ծառայություններ: Տարածքում գործում է Wi-Fi և ավտոկայանատեղի: Անձնակազմն անում է ամեն բան, որ հյուրերը վայելեն իրենց լիարժեք հանգիստը, իսկ հեռանալիս իրենց հետ տանեն միայն լավ հիշողություններ և հրաշալի տպավորություններ: Հանգստյան տան անմիջապես հարևանությամբ գտնվում է Հայաստանի ամենագեղեցիկ բուսաբանական այգին` դենդրոպարկը, որտեղ կարելի է անմոռանալի ժամանակ անցկացնել` վայելելով մաքուր օդը և հրաշալի բնությունը: Դենդրոպարկը հայտնի է իր առողջարար հատկություններով և յուրահատուկ ծառատեսակներով: Հատկապես ապրիլ-մայիս ամիսներին` սոճիների փոշոտման ժամանակահատվածում, այստեղ ստեղծվում են բարենպաստ պայմաններ առողջության բարելավման համար: Ձմռանը կլիման մեղմ է, իսկ ամռանը` զով:
Վակալեռ
Լոռի Ալավերդի Հաղպատ
«Վակալեռ» հյուրանոցը տեղակայված է Լոռու չնաշխարհիկ բնության գրկում՝ Հաղպատ գյուղում: Վերջերս կառուցված հյուրանոցը՝ չնայած իր գործունեության քիչ տարիների, արդեն կազմակերպել է հարյուրավոր անձանց հանգիստը: Հյուրանոցում առկա են միջազգային և ավանդական խոհանոցների ճաշատեսակներ:Կազմակերպվում են նաև էքսկուրսիաներ, քայլարշավներ և ձկնորսություն: Հյուրանոցի սենյակներում կա մշտական տաք և սառը ջուր, ջեռուցում: Երեխաների ժամանցի համար կա նաև համակարգչային սենյակ և խաղահրապարակ:
Վահագն Ռեզորթ
Լոռի Ստեփանավան Անտառային 55
Վահագն Ռեզորթը ընտանեկան ոճի հանգստյան տուն է, որը գտնվում է Ստեփանավան քաղաքի սոճուտ անտառում: Հանգստյան տան տարածքը փոքր Դենդրոպարկ է (13000 մ2), որտեղ խնամքով պահպանվում են վայրի բնության բազմաթիվ ծառատեսակներ և թփեր։