Ֆիլտրել
Խաչմերուկ ռեստորանային համալիր
Տավուշ Դիլիջան Գ․Հաղարծին Գետափնյա 1
Հաղարծին գյուղի կանաչ անտառների գրկում է գտնվում «Խաչմերուկ» ռեստորանային համալիրը, որն իր հյուրընկալ դռներն է բացում բոլոր նրանց առջև ովքեր ցանկանում են հայտնվել անտառի գրկում հիասքանչ քոթթեջի մեջ: Քոթեջից բացվում է տեսարան դեպի Դիլիջանի գեղեցիկ լեռները և Աղստեվ գետը: Աշխատակազմը յուրաքանչյուրի հանդեպ ցուցաբերում է անհատական մոտեցում` անելով առավելագույնը հյուրերի հարմարավետ հանգիստն ապահովելու համար: Հյուրանոցը Երևանից գտնվում է 107կմ հեռավորության վրա իսկ Զվարթնոց Միջազգային Օդանավակայանից 115կմ հեռավորության վրա։
Կազանովա Ինն-Բուտիկ հյուրանոց
Տավուշի մարզ Դիլիջան Հովսեփյան 63
«Կազանովա Ինն» հյուրանոցը գտնվում է կանաչապատ Դիլիջանում՝ Հովսեփյան 63 հասցեում: Հյուրանոցն իր հյուրերին առաջարկում է սաունա, փակ լողավազան, խորտկարան, ռեստորան, բացօթյա սրճարան, գինու մառան եւ մշտադալար այգի: Անվճար WiFi-- ն հասանելի է հյուրանոցի ողջ տարածքում: Շրջակայքը իդեալական է արշավների, ձկնորսության, ձիարշավի, սեղանի թենիսի և բադմինտոնի համար: Մերթընդմերթ կազմակերպվում են նաև էքսկուրսիաներ:
Կամար հյուրանոց
Տավուշ Իջևան Նալբանդյան փողոց 11/12 տուն
Կամար հյուրանոցը գտնվում է Իջևանում։ Այն ապահովում է հանգստի կատարյալ և բարենպաստ միջավայրը։ Յուրաքանչյուր անկյուն մտածված է՝ կատարյալ և անմոռանալի հանգստի համար։ Այն, ինչ ամենաշատը գրավում է մեր հյուրերին, դա Կամարի առանձնահատուկ վերաբերմունքն ու անկրկնելի առավոտներն են։ Ստեղծված են բոլոր նախապայմանները աշխատանքային շաբաթը եզրափակելու հով, թթվածնախեղդ և հանգիստ տարածքում։ Կամարը հնարավորություն է տալիս Ձեր կոնֆերանսները և գործնական հանդիպումները անցկացնել գեղեցիկ, ընդարձակ և հարմարվետ սրահում: Իսկ մինչև 35°C տաքությամբ բացօթյա լողավազանը կօգնի քեզ մոռանալ հոգսերը, բարձրացնել տրամադրությունն և մի լավ թարմանալ։
Կանաչ Տուն
Տավուշ Ենոքավան գ․Ենոքավան 1-ին փողոց 31
Գեղեցիկ տեսարան, անկրկնելի բնություն և ընտանեկան միջավայր Ենոքավանի «Կանաչ տուն» հանգստյան գոտում, որտեղ կարող եք խաղաղվել և գտնել Ձեր ներդաշնակությունը։ Կանաչ տունը գտնվում է «Yell Extreme Park»-ի հարևանությամբ՝ Լաստիվեր տանող ճանապարհին հարակից։ Եկե՛ք «Կանաչ տուն», որտեղ կընդունեն Ձեզ հյուրի պես և կճանապարհենք բարեկամի պես։
Կիրովի տուն
Տավուշ Դիլիջան Կալինինի 4-նրբանցք 14/3
«Կիրովի տուն» հյուրանոցային համալիրը առաջարկում է լիարժեք հանգիստ՝ գեղատեսիլ Դիլիջանի կանաչապատ ատառներում: Հյուրանոցն ունի լողավազան, շոգեբաղնիք, մանկական խաղահրապարակ, բար և ռեստորան: Հաճախորդներին սպասարկում են հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով:
Հաղարծին Հյուրանոց
Տավուշ Դիլիջան Կամոյի փող. 121
«Հաղարծին» հյուրանոցառեստորանային համալիրը գտնվում է դրախտային հանգստավայր Դիլիջանում: Հյուրանոցն իր հյուրերին առաջարկում է անցկացնել լիարժեք հանգիստ գեղատեսիլ բնության գրկում: Այստեղ կան հարմարավետ և գեղեցիկ կահավորված 31 համարներ՝ երկու, երեք, չորս անձի համար և տասը քոթեջ` չորս և վեց անձի համար նախատեսված: Հյուրերը կարող են իրենց ազատ ժամանակը վայելել` օգտվելով ժամանցի համար նախատեսված վայրերից՝ թենիս, լողավազան, մարզասրահ, շախմատի և նարդու սրահ, բիլիարդի սրահ, մանկական խաղասենյակ և խաղահրապարակ: Գործնական հանդիպումները կարելի է կազմակերպել համաժողովների սրահում: Հյուրանոցն առաջարկում է հայկական, վրացական և եվրոպական խոհանոցի ճաշատեսակների լայն ընտրանի: Տարածքում գործում է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Ինչպես նաև առկա են բացօթյա տաղավարներ, որտեղ կարելի է անցկացնել երեկոն` վայելելով Դիլիջանի մաքուր օդն ու բնությունը:
Հոթել-հաուս Հելլո
Տավուշ Դիլիջան փ.Օրջոնիկիձե նրբ.1 տուն 16
Բարի գալուստ ''Hotel-house Hello!'': Հյուրատունը գտնվում է Դիլիջանի լավագույն թաղամասերից մեկում՝ Թախտայում: Առանձնատունը եռահարկ է, որի առաջին հարկը հյուրատուն է իսկ երկորդ հարկը ադմինիստրացիոն հատվածն է: Տարբերվում է իր յուրօրինակ արտաքին տեսքով: Ունի մեծ այգի՝ դեկորատիվ հետաքրքիր լուծումներով և պտղատու ծառերով, , սեզոնային բացօդյա հավաքվող լողավազան, փայտյա ժամանակակից տաղավար՝ խորովածի համար նախատեսված բոլոր հարմարություններով: Հյուրատունը կապիտալ վերանորոգված է: Իր հյուրերին առաջարկում է լուսավոր, հարմարավետ, կահավորված 5 ննջասենյակ (տեղ՝ 11+4 ), 3 հյուրասենյակ, որից մեկը նախատեսված է մեծ խնջույքների համար, 1 ճաշասենյակ, 2 խոհանոց, 2 լոգասենյակ, 3 սանհանգույց: Հաշված րոպեներում, քայլելով կարելի է հասնել անտառ: Հյուրատունը մոտ է նաև քաղաքի կենտրոնին, հարևանությամբ կան մթերային խանութներ: Հյուրատունը իդեալական վայր է նրանց համար, ովքեր ցանկանում են կտրվել քաղաքի աղմուկից և վայելել լիարժեք հանգիստը:
Հովեր Բուտիկ Հոթել
Տավուշի մարզ Դիլիջան Անդրանիկի 3-րդ նրբանցք, տուն 1
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բոլորովին նոր հյուրանոց զմրուխտյա անտառներով պատված լեռների տեսարանով, որը տեղակայված է քաղաքի կենտրոնին շատ մոտ։ Ոճային հյուրանոցի յուրաքանչյուր սենյակը ներկայացված է գունային ամենատարբեր ձևակերպումներով, որտեղ ամենաքմահաճ հաճախորդը կգտնի իր հանգստությունն ու հարմարավետությունը։ Բոլոր համարներում օգտագործված են բնական և էկոլոգիապես մաքուր հումքով շինանյութեր և կահույք։ Տաք եղանակներին կարող եք բացօթյա տերասայում պատվիրել և վայելել տեղում փռում պատրաստված ամանեհամեղ պիցցան։ Իսկ ցուրտ եղանակին առաջարկում ենք Ձեր ժամանակն անցկացնել մեր փակ սրահներում, որտեղ բուխարու կողքին կարող եք համտեսել մեր համեղ կերակրատեսակները:Հյուրանոցն ունի անվճար ավտոկայանատեղի։
Մայիսյան Կամուրջ
Տավուշի մարզ Իջևան Կրիվոյ կամրջի հարևանությամբ
«Մայիսյան Կամուրջ» հյուրանոցը գտնվում է Տավուշի մարզում՝ Իջևան-Նոյեմբերյան և Իջևան-Բերդ ավտոմայրուղիների խաչմերուկում: Հյուրանոցն առաջարկում է նրբաճաշակ կահավորված 16 հարմարավետ համարներ՝ ապահովված անհրաժեշտ պայմաններով: Հյուրանոցում գործում է հանդիսությունների շքեղ դահլիճ՝ նախատեսված 260 անձանց համար: Այստեղ կարելի է կազմակերպել տարբեր միջոցառումներ և հանդիսություններ: Այցելուներին հաճելիորեն կզարմացնի ծառայությունների մատչելի գները: Հյուրանոցի հարևանությամբ հոսում է Աղստև գետը: Մոտակայքում են գտնվում Մակարավանքը և Կիրանցի պատմամշակութային հուշարձանները:
Մեկ հարկանի առանձնատուն Կալինի փողեցի վրա
Տավուշ Դիլիջան Կալինինի փողոց 29/8
Առանձնատունը գտնվում է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում, առանձնատունը հյուրերին առաջարկում է ամեն ինչ հանգիստը լավ անցկացնելու համար։ Հեռավորութունը Երևանից կազմում է 96կմ, իսկ հեռավորությունը Զվարթնոց Միջազգային Օդանավակայանից հեռավորութոյւնը կազմում է 109կմ։