Ֆիլտրել
Բեսթ Վեսթերն Փլաս Փարադայս Դիլիջան
Տավուշ Դիլիջան Կամոյի 156
Հյուրանոցը գտնվում է Տավուշ մարզի Դիլիջան քաղաքում; Հյուրանոցում ստեղծված են բոլոր հարմարությունները հանգիստը կատարյալ վայելելու համար, բոլոր ծառայությունները գտնվում են բարձրագույն մակարդակի վրա։ Հեռավորությունը Երևանից կազմում է 95կմ, իսկ Զվարթնոց Միջազգային Օդանավակայանից հեռավորությունը կազմում է 108կմ։
Բերկրի Գաստրո
Տավուշի մարզ Ենոքավան Ենոքավան 1ին փողոց 1ին նրբանցք 1ին տուն
Բերկրի գաստրոն գտնվում է Տավուշի մարզի Ենոքավան գյուղում։ Հյուրատունը ապահովված է անհրաժեշտ հարմարություններով՝ նորարարական լուծումներով ու գրավիչ ինտերիերով ննջարաններով։ Եթե որոշել եք այցելել Լաստիվեր ջրվեժ քարանձավ կամ Yell extrem park, ապա Բերկրին իդեալական տարբերակ է գիշերակացի համար։ Այստեղ հատուկ առաջարկ կա նաև ձեռագործի ու հայկական խոհանոցի գաղտնիքների սիրահարների համար։Կազմակերպում է գոբելենագործության կարպետագործության նկարչության Տավուշի ավանդական խմորեղեն նազուկի գաթայի փռում թխող հացի վարպետաց դասեր,իսկ այս ամենից հետո օրն ավարտվում է խարույկի շուրջ,ինքնաեռում պատրաստված թեյի երաժշտության ներքո։
Բնակարան Թեղուտում
Տավուշ Դիլիջան գ․Թեղուտ 14 փողոց տուն 9
Բնակարանը գտնվում է Տավուշ մարզի Դիլիջան քաղաքի հարակից Թեղուտ համայնքի տարածքում։ Բնակարանում կան բոլոր հարմարությունները հանգիստը լավ անցկացնելու համար։ Հեռավորությունը Երևանից կազմում է 105կմ, իսկ Զվարթնոց միջազգային օդանավակայանից 118կմ հեռավորության վրա։
Գետափ Հյուրանոց Դիլիջան
Տավուշի մարզ Դիլիջան Թբիլիսյան խճուղի
«Գետափ» հյուրանոցային համալիրը գտնվում է դրախտային հանգստավայր Դիլիջանում: Այն իր հյուրերին առաջարկում է եվրոպական ստանդարտներին համապատասխանող հինգ երկհարկանի քոթեջներ` 11 համարներով: Հյուրանոցում գործում է սեղանի թենիս, Wi-Fi և ավտոկայանատեղի: «Գետափ» հյուրանոցը համարվում է Դիլիջան քաղաքի ամենահայտնի և մատչելի էկոնոմ դասի հյուրանոցներց մեկը: Այն իդեալական վայր է նրանց համար, ովքեր ցանկանում են կտրվել քաղաքի աղմուկից, առօրյա հոգսերից և լիարժեք հանգստանալ աննկարագրելի գեղեցիկ բնության գրկում` վայելելով մաքուր օդը և հրաշալի բնությունը: Բարեհամբույր անձնակազմի, մատչելի գների, ծառայությունների ամբողջության, հանգստի և զվարճանքի համար ստեղծված լայն հնարավորությունների շնորհիվ այստեղ անցկացրած յուրաքանչյուր օրը կլինի անմոռանալի և ջերմ տպավորություններով լի:
Գետիկ
Տավուշ Դիլիջան Կամոի փողոց 106
Հյուրանոցը գտնվում է Տավուշ մարզի Դիլիջան քաղաքում։ Հյուրանոցում կան բոլոր հարմարությունները հանգիստը լիարժեք վայելելու համար։ Հեռավորությունը Երևանից կազմում է 96կմ, իսկ Զվարթնոց միջազգային օդանավակայանից 109կմ։
Գրին գեստ հաուս
Տավուշ Դիլիջան 11 փող, 33 տուն, հաղարծին տանող ճանապարհ
Հյուրատունը գտնվում է Հայաստանի ամենաանտառոտ մարզի Դիլիջան քաղաքում, Հյուրատանը կա ամենինչ հանգիստը վայելելու համար։ Երևանից հյուրատունը գտնվում է 100կմ հեռավորության վրա։
Դան ռեզորթ
Տավուշ Իջևան Երևանյան փողոց 7/3
Դան ռեզորթը իդեալական վայր է ընտանեկան հանգստի, team building-ների, կոնֆերանսների, ծննդյան և ընտանեկան միջոցառումներ նշելու համար։ Սենյակները կահավորված են հարմարավետության համար անհրաժեշտ բոլոր պարագաներով, որպեսզի ոչինչ չխանգարի Ձեզ վայելել երկար սպասված հանգիստը։ Դան ռեզորթում կարող եք գտնել երկտեղանի համատեղ և առանձին մահճակալներով համարներ, ընտանեկան համարներ և քոթեջներ։
Դիլի Վիտա
Տավուշ Գոշ Մ.Գոշի փողոց 6-րդ նրբանցք 14
Դիլի Վիտա Հանգստյան Տունը գտնվում է Տավուշ մարզի Գոշ գյուղում։ Մոտակայքում գտնվում է Գոշավանքը և Գոշի լիճը, որոնք կարող եք այցելել նույնիսկ ոտքով, Հանգստյան տունը շրջապատված է հրաշալի բնությունով, ինչը կապահովի ձեր կատարյալ հանգիստը։
Դիլիժանս Հյուրանոց
(Պաշտոնական)
(Պաշտոնական)
Տավուշ Դիլիջան Սայաթ-Նովայի փող. 69ա
«Դիլիժանս» հյուրանոցը գտնվում է դրախտային հանգստավայր Դիլիջանում՝ Աղստև գետից 20 մետր, իսկ անտառից 50 մետր հեռավորության վրա: Հյուրանոցում և հարակից տարածքներում գործում է անվճար Wi-Fi, սեղանի թենիս, բիլիարդ և ֆիթնես: Հարմարավետ կահավորված սենյակներում առկա է հեռուստացույց, սառնարան և առանձին լոգասենյակ՝ իր սանհանգույցով և այլ հարդարանքի պարագաներով: Հյուրանոցում գործում է ռեստորան և բար, ինչպես նաև հաճախորդներին առաջարկվում է խորովածի համար նախատեսված առանձին տարածք՝ բոլոր հարմարություններով: Ռեստորանը Ճաշին և ընթրիքին մատուցում է հայկական և եվրոպական ուտեստների լայն տեսականի, իսկ նախաճաշը մատուցվում է շվեդական սեղանի ձևով: Հյուրերին հնարավորություն է տրվում իրականացնել նաև սննդի և խմիչքների առաքում անմիջապես սենյակ: «Դիլիժանս» հյուրանոցում առկա է նաև կարաոկե և մանկական խաղահրապարակ: Հյուրանոցի տարածքում գործում է ավտոկայանատեղի:
Դիլիջազզ հյուրանոց
Տավուշ Դիլիջան գ. Թեղուտ 2-րդ փ., 1/1 շ
Dilijazz Hotel & Restaurant- ը բացվել է 2019 թվականի Դեկտեմբեր ամսին: Հյուրանոցը գտնվում է Դիլիջանի սրտում՝ Հաղարծին վանք տանող մայրուղու վրա: Dilijazz Hotel & Restaurant-ը առաջարկում է բարձրակարգ հարմարություններ անմոռանալի ժամանցի և գործուղումների համար: Բնության գեղեցկությունը գնահատող ճանապարհորդների համար Դիլիջազ հյուրանոցը և ռեստորանը հիանալի վայր է անմոռանալի արձակուրդի համար: Շրջապատված լինելով Հայաստանի ամենականաչ բնության ներքո Ձեր հարմարավետության և հանգստանի պահանջները կհամընկնեն մեկ վայրում: