search

Ֆիլտրել

Ծովասար Ընտանեկան հյուրանոց

0.0 10

Գեղարքունիքի մարզ Սևան Նորաշեն 9

  • pool
  • ac
  • smoking
  • transfer
  • wifi

     Խաղաղ երեկոները Սևանի ափին լիարժեք ընտանեկան հանգստի գրավականն են: Ծովասար Ընտանեկան Հանգստի Համալիրը արդեն վերաբացել է իր դռները Ձեր առաջ: Սևանի ամենագեղեցիկ և ընտանկան անկյուններից մեկը՝ ապահովում է կատարյալ հանգստին անհրաժեշտ ամեն պայման: Հաճախորդներին լիարժեք հարմարավետ պայմաններ տրամադրելու և գոհացնելու համար, իր գործունեությունն է շարունակում նաև <<Ծովասար>> ռեստորանը, որը իր այցելուներին հնարավորություն է տալիս ճաշել և միևնույն ժամանակ վայելել ռեստորանից բացվող Սևանա լճի սքանչելի տեսարանը։ 

Կա Տուն (Երևան)

0.0 10

Երևան Կենտրոն վարչ. շրջան Այգեստան 3-րդ փ. 9 տ.

  • laundry
  • parking
  • wifi

     «Կա Տուն» հոսթելը գտնվում է մայրաքաղաք Երևանի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակից ընդամենը 1կմ հեռավորության վրա: Հոսթելի առաջնային նպատակն այն է, որ հյուրերը զգան իրենց ինչպես տանը: Այստեղ հարմարավետ հանգստի համար առկա են բոլոր անհրաժեշտ պայմանները: Սենյակները հարմարավետ են և արևոտ, մահճակալները ընդարձակ են և փափուկ: Հոսթելում առկա է մեծ խոհանոց, որտեղ ամեն առավոտ մատուցվում է համեղ և սննդարար նախաճաշ: Այստեղ կա այգի, որտեղ երեկոյան կարելի է հաճելի ժամանակ անցկացնել ընկերական միջավայրում, ինչպես նաև, ցանկության դեպքում, պատրաստել խորոված: Կա նաև ընդարձակ հյուրասրահ, որտեղ կարելի է խաղեր խաղալ, դիտել հեռուստացույց, գինի խմել կամ պարզապես լավ ժամանակ անցկացնել: Անձնակազմը պատրաստ է աջակցել ցանկացած հարցում: Հաշված րոպեների ընթացքում ոտքով կարելի է հասնել Հանրապտության հրապարակ, Օպերա, Կասկադ և մի շարք այլ տեսարժան վայրեր:

Կազանովա Ինն-Բուտիկ հյուրանոց

0.0 10

Տավուշի մարզ Դիլիջան Հովսեփյան 63

  • pool
  • gym
  • tennis
  • sauna
  • children_playroom
  • children_playground
  • pets
  • laundry
  • ac
  • parking
  • transfer
  • wifi

     «Կազանովա Ինն» հյուրանոցը գտնվում է կանաչապատ Դիլիջանում՝ Հովսեփյան 63 հասցեում:  Հյուրանոցն իր հյուրերին առաջարկում է սաունա, փակ լողավազան, խորտկարան, ռեստորան, բացօթյա սրճարան, գինու մառան եւ մշտադալար այգի: Անվճար WiFi-- ն հասանելի է հյուրանոցի ողջ տարածքում: Շրջակայքը իդեալական է արշավների, ձկնորսության, ձիարշավի, սեղանի թենիսի և բադմինտոնի համար: Մերթընդմերթ կազմակերպվում են նաև էքսկուրսիաներ:

Կաղնի հյուրանոց

0.0 10

Լոռի Դսեղ 52 փողոց

  • laundry
  • ac
  • parking
  • wifi
  • facilities

     Կաղնին հետաքրքիր ճարտարապետական լուծումներով,թումանյանական շնչով և դսեղյան համուհոտով   կառուցված հյուրանոց է Լոռվա մարզում։ Այն 3 հարկանի հյուրանոց է՝ 13 համարներով։Հեռավորությունը Զվարթնոց օդանավակայանից 135,իսկ Գյումրու օդանավակայանից 80կմ է։Կաղնիի արտաքին տեսքը նախագծված է ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի նմանությամբ։Հյուրանոցի բոլոր պատուհանները ուղղված են դեպի արևկող գեղեցիկ տեսարան։Նախամուտքում կտեսնեք մի փոքրիկ հատված դսեղյան հեքիաթային իրականությունից,գյուղական սվաղի տպավորությամբ հարդարված ընդունարանի պատը և Թումանյանի ծննդավայրից ձեռք բերված գորգը դսեղյան մշակույթի համն ու հոտը ունի։

Կամար հյուրանոց

0.0 10

Տավուշ Իջևան Նալբանդյան փողոց 11/12 տուն

  • pool
  • children_playground
  • laundry
  • ac
  • parking
  • smoking
  • wifi

     Կամար հյուրանոցը գտնվում է Իջևանում։ Այն ապահովում է հանգստի կատարյալ և բարենպաստ միջավայրը։ Յուրաքանչյուր անկյուն մտածված է՝ կատարյալ և անմոռանալի հանգստի համար։ Այն, ինչ ամենաշատը գրավում է մեր հյուրերին, դա Կամարի առանձնահատուկ վերաբերմունքն ու անկրկնելի առավոտներն են։ Ստեղծված են բոլոր նախապայմանները աշխատանքային շաբաթը եզրափակելու հով, թթվածնախեղդ և հանգիստ տարածքում։ Կամարը հնարավորություն է տալիս Ձեր կոնֆերանսները և գործնական հանդիպումները անցկացնել գեղեցիկ, ընդարձակ և հարմարվետ սրահում: Իսկ մինչև 35°C տաքությամբ բացօթյա լողավազանը կօգնի քեզ մոռանալ հոգսերը, բարձրացնել տրամադրությունն և մի լավ թարմանալ։

Կանաչ Տուն

0.0 10

Տավուշ Ենոքավան գ․Ենոքավան 1-ին փողոց 31

  • children_playground
  • parking
  • smoking
  • transfer
  • wifi

     Գեղեցիկ տեսարան, անկրկնելի բնություն և ընտանեկան միջավայր Ենոքավանի «Կանաչ տուն» հանգստյան գոտում, որտեղ կարող եք խաղաղվել և գտնել Ձեր ներդաշնակությունը։ Կանաչ տունը գտնվում է «Yell Extreme Park»-ի հարևանությամբ՝ Լաստիվեր տանող ճանապարհին հարակից։ Եկե՛ք «Կանաչ տուն», որտեղ կընդունեն Ձեզ հյուրի պես և կճանապարհենք բարեկամի պես։

Կապիտալ Հյուրանոց

0.0 10

Երևան Կենտրոն վարչ. շրջան Այգեձորի փողոց, Երևան

  • laundry
  • parking
  • wifi

        Երևան քաղաքի հայտնի և գեղեցիկ թաղամասերից մեկում` Այգեձորում  է գտնվում «Կապիտալ» հյուրանոցը, որի գտնվելու վայրը հնարավորություն է տալիս կտրվել քաղաքի աղմուկից` գտնվելով հենց քաղաքի սրտում: Այն առաջարկում է հաճելի միջավայր և մատչելի գներ: Հյուրանոցն ունի 15 հարմարավետ համարներ` մեկտեղանոց, երկտեղանոց, երեքտեղանոց և ընտանեկան, որոնցում առկա է լոգարան, օդորակիչ, ջեռուցման համակարգ, հեռուստացույց, սառնարան և մինի բար: Որոշ սենյակների պատշգամբներից բացվում է տեսարան դեպի Հրազդանի կիրճ և Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:  Հյուրանոցի հեռավորությունը Օպերայի և բալետի թատրոնից ընդամենը 2 կմ է:

Կարոյի մոտ B&B (Հաղպատ)

0.0 10

Լոռու մարզ Հաղպատ 10-րդ փ., տուն 7

  • laundry
  • parking
  • wifi

      Հաղպատ գյուղի հենց սրտում է գտնվում «Կարոյի մոտ» հյուրատունը: Հյուրատունը շրջապատված է գեղեցիկ ծաղկային պարտեզով: Այն իր հյուրերին առաջարկում է 6 հարմարավետ սենյակներ և 2 լոգարան: Պատշգամբից բացվում է հիանալի տեսարան դեպի մոտակա լեռները և անտառը: Ամեն օր այստեղ մատուցվում են հայկական խոհանոցի ամենահամեղ ուտեստները: Հյուրատանն առա է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Հյուրընկալվելով «Կարոյի մոտ» հյուրատանը, հանգստին զուգընթաց հյուրերը կարող են ծանոթանալ նաև Լոռու մարզի տեսարժան վայրերին և մշակութային ժառանգությանը: Հյուրատնից ոչ հեռու է գտնվում 10-13-րդ դարերին կառուցված Հաղպատ վանական համալիրը:

Կեչառիս հյուրանոց

0.0 10

Կոտայքի մարզ Ծաղկաձոր Օրբելի եղբայրների փող. 20 շենք

  • billiard
  • tennis
  • ac

     «Կեչառիս» հյուրանոցային համալիրը գտնվում է դրախտային քաղաք Ծաղկաձորի կենտրոնում` Երևանից ընդամենը 55 կմ հեռավորության վրա: Հյուրանոցն առաջարկում է 36 հարմարավետ և ընդարձակ համարներ, որոնք համալրված են հեռուստացույցով` տեղական և արբանյակային հեռարձակմամբ, լոգարանով, մինիբարով և օդափոխման համակարգով: Համարներից շատերն ունեն պատշգամբներ, որոնցից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի քաղաքը և մոտակա սարերը: Տարածքում գործում է ավտոկայանատեղի: Հյուրանոցում առկա է բիլիարդի սրահ և մարզասրահ: Այստեղ տարվա բոլոր եղանակներին կարելի է վայելել լեռնային մաքուր օդը և հիանալի կլիման: Հյուրանոցն իդեալական վայր է բոլոր նրանց համար, ովքեր նախընտրում են լիարժեք հանգիստը և հարմարավետությունը: Որակյալ և միջազգային նորմերին համապատասխանող ծառայությունները ստեղծում են բոլոր անհրաժեշտ պայմանները` հանգիստը լիարժեք և անմոռանալի դարձնելու համար: Բարեհամբույր աշխատակիցները ներդնում են իրենց ջանքերը` հյուրանոցում ջերմ մթնոլորտ ապահովելու համար: Հյուրանոցի հարևանությամբ է գտնվում Օրբելի եղբայրների տուն-թանգարանը, ոտքով 5 րոպեում կարելի է հասնել Կեչառիս վանական համալիր և ճոպանուղի:

Կեչի ռեզիդենս

0.0 10

Կոտայք Ծաղկաձոր անտառային առաջին թաղամաս 10

  • pets
  • parking
  • smoking
  • wifi

     Կեչի ռեզիդենսը գտնվում է Կոտայք մարզում քաղաք հանգստավայր Ծաղկաձորում։ Կեչի ռեզիդենսի տարածքում կան բոլոր հարմարությունները հանգիստը լավ անցկացնելու համար։ Հեռավորությունը Երևանից կազմում է 57կմ, իսկ Զվարթնոց միջազգային օդանավակայանից 70կմ հեռավորության վրա։

Խնայեք գումարը և ժամանակը

Հետևեք մեզ և մենք Ձեզ կուղարկենք ամենալավ տարբերակները