search

Ֆիլտրել

էս Էյջ Ռեզորթ

0.0 10

Լոռի Ստեփանավան Բաղրամյան 145

  • pool
  • billiard
  • tennis
  • laundry
  • parking
  • smoking
  • wifi

      «Էս Էյջ Ռեզորթ» հանգստյան տունը գտնվում է Ստեփանավան քաղաքում: Հանգստյան տունն առաջարկում է բոլոր ժամանակակից հարմարություններով ապահովված ստանդարտ, կիսալյուքս և լյուքս համարներ` նախատեսված 2 և 3 անձանց համար: Համարների պատուհաններից բացվում է հիանալի տեսարան դեպի միջնադարյան Լոռի բերդաքաղաքը: Հյուրանոցում առկա է բիլիարդի սրահ, սեղանի թենիս, բացօթյա լողավազան, ռեստորան, բար: Տարածքում գործում է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Հանգստյան տան ռեստորանում կարելի է համտեսել տարածաշրջանի էկոլոգիապես մաքուր սննդամթերքից պատրաստված բազմատեսակ ճաշատեսակներ: Բարեհամբույր աշխատակազմի և որակյալ ծառայությունների շնորհիվ, այստեղ անցկացրած յուրաքանչյուր օր կլինի անմոռանալի: Հյուրանոցն իդեալական վայր է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են կտրվել քաղաքի եռուզեռից և իրենց հանգիստը անցկացնել բնության գրկում` վայելելով մաքուր օդը: «Էս Էյջ Ռեզորթ» հանգստյան տունը մոտ է Լոռու բոլոր պատմամշակութային հուշարձաններին:

Էվերեստ հանգստյան տուն

0.0 10

Կոտայք Ծաղկաձոր Մհեր Մկրտչյան 13.3

  • laundry
  • parking
  • smoking
  • transfer
  • wifi

     «Էվերեստ»-ը գտնվում է Ծաղկաձորի սկզբնամասում, Ծաղկունյաց հրապարակի մոտ և իր հյուրերին առաջարկում է որակյալ անհատական սպասարկում, որը հիմնվում է քոթեջների համալրվածության բարձր մակարդակի, տրամադրվող ծառայություների լայն փաթեթի, աշխատակիցների արհեստավարժության և հյուրանոցում տիրող ջերմ հյուրընկալության մթնոլորտի վրա։ Հյուրերի տրամադրության տակ են հարմարավետ, տասը երկհարկանի փայտե քոթեջներ, որոնք համալրված են բոլոր անհրաժեշտ պարագաներով, անհատական ջեռուցման համակարգով և առկա է անվճար ավտոկայատեղի։

Էփրիքոթ հյուրանոց

0.0 10

Կոտայք գյուղ Արզական Աղվերան հանգստի գոտի, 4/9

  • pool
  • billiard
  • tennis
  • tennis_kort
  • sauna
  • children_playroom
  • children_playground
  • laundry
  • parking
  • smoking
  • wifi
  • facilities

     Բարի գալուստ Ապրիկոտ Հոթելս ընդ Ռեզորթս` էկոնոմ և բարձր դասի հյուրանոցների և հանգստյան տների ցանց, որտեղ Դուք կզգաք ուրույն հայկական հյուրընկալության ջերմությունը, անկեղծությունը, սրտաբաց ու առատ հյուրասիրությունը։ Մենք ստեղծում ենք ինքնատիպ միջավայր Ձեր հանգստի և հարմարավետության  համար` համադրելով հայկական հյուրընկալության լավագույն ավանդույթները, միջազգային չափանիշներին համապատասխան սպասարկման բարձր որակը, հավելյալ ծառայությունների և հարմարությունների լայն ընտրանին, տեղանքի ընտրությունն ու յուրաքանչյուր հյուրանոցի ճարտարապետական նախագծի ներդաշնակությունը տվյալ տեղանքի պատմության և բնության հետ, նրբաճաշակ ինտերիերը և գաստրոնոմիան:  Ապրիկոտ Աղվերան Ռեզորթը մեր ցանցի առաջին հանգստյան տունն է, որը տեղակայված է  Աղվերանում՝ Հայկական լեռնաշխարհի ամենագեղատեսիլ անկյուններից մեկում։ Եթե  փնտրում եք թարմ օդ, խաղաղ միջավայր, կատարյալ հանգիստ, ապա այցելեք մեր հանգստյան տուն:  

Ընտանեկան հյուրանոցային համալիր

0.0 10

Երևան Էրեբունի վարչական շրջան Դավիդ Բեկ 97/1

  • pool
  • pets
  • laundry
  • ac
  • wifi

     Ընտանեկան հյուրանոցային համալիրը գտնվում է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում։ Հյուրանոցային համալիրի տարածքում առկա են բոլոր հարմարությունները հանգիստը կատարյալ վայելելու համար:

Թեժ Լեռ

0.0 10

Լոռու մարզ Շահումյան գյուղ Դիլիջան-Վանաձոր ավտոմայրուղու 24-րդ կիլոմետր

  • pool
  • billiard
  • tennis
  • children_playroom
  • children_playground
  • laundry
  • parking
  • smoking
  • wifi

   «Թեժ լեռ» հանգստյան տունը գտնվում է Լոռու մարզում: Փարթամ անտառներով շրջապատված հանգստյան տունն առաջարկում է հարմարավետ կահավորված համարներ, որոնք ունեն սանհանգույց, ապահովված են տաք և սառը ջրով, սառնարանով, հեռուստացույցով: Հանգստյան տունն առաջարկում է բազմատեսակ ծառայություններ: Այստեղ գործում է բար-սրճարան, մարզասրահ, սեղանի թենիս, բիլիարդ, բացօթյա լողավազան: Ճաշարանի ընդարձակ երկու սրահներում մատուցվում են ազգային և այլ խոհանոցների համեղ ճաշատեսակներ: Երեխաների համար այգում տեղադրված են ճոճարաններ, սղարաններ, տնակներ: Ցանկության դեպքում կազմակերպվում են էքսկուրսիաներ և արշավներ դեպի մոտակա տեսարժան վայրեր: Հանգստյան տունն առաջարկում է մատչելի գներով վայելել լիարժեք հանգիստ բնության գրկում, սնվել էկոլոգիապես մաքուր սնունդով և հիանալ Լոռվա գեղեցիկ բնապատկերներով:

Թեղենիս հանգստյան տուն

0.0 10

Կոտայք Ծաղկաձոր Տանձաղբյուր 31

  • inpool
  • gym
  • billiard
  • sauna
  • children_playroom
  • laundry

     Թեղենիս հանգստյան տունը գտնվում է Ծաղկաձորում՝ լեռնադահուկային վերելակից 250 մ հեռավորության վրա, առկա է մարզասրահ, սաունա և փակ լողավազան: Հանգստյան տունը տրամադրում է անվճար մասնավոր կայանատեղի և բարձր արագությամբ WiFi: Հյուրերը կարող են հանգստանալ պատշգամբում՝ խմիչքներով: Խոհանոցում կան տոստեր և սառնարան, ինչպես նաև մասնավոր լոգասենյակ՝ խալաթներով, անվճար լոգանքի պարագաներով և վարսահարդարիչով։ Առկա է նաև հարթ էկրանով հեռուստացույց, միկրոալիքային վառարան, վառարան և թեյնիկ։ Տրվում է նաև ամենօրյա սպասուհու և լվացքի ծառայություններ։ Տեղափոխումը լեռնադահուկային վերելակ տրամադրվում է ըստ ցանկության։ Տարածքը հայտնի է դահուկներով սահելու համար։

Թեստային հյուրանոց

6.6 10

Ք Երևան Երևան Մեսրոպ Մաշտոցի պողոտա 25, 2 հարկ, 9 բնակարան

  • pool
  • inpool
  • gym
  • billiard
  • tennis
  • tennis_kort
  • sauna
  • spa
  • children_playroom
  • children_playground
  • casino
  • pets
  • laundry
  • ac
  • parking
  • smoking
  • transfer
  • wifi
  • facilities

Թուֆենկյան Ավանդական Երևան հյուրանոց

0.0 10

Երևան Երևան Հանրապետության 48

  • pool
  • laundry
  • ac
  • parking
  • transfer
  • wifi
  • facilities

     Երևանի Թուֆենկյան նոր հյուրանոցը գտնվում է մայրաքաղաքի սրտից՝ Հանրապետության հրապարակից մի քանի քայլ հեռավորության վրա` Հանրապետության և Բուզանդ փողոցների խաչմերուկում։  «Թուֆենկյան պատմական Երևան» հյուրանոցն իր հյուրերին առաջարկում է 84 սենյակ, լաունջ բար, կոնֆերանս դահլիճ, ինչպես նաև «Հարպերտ» ռեստորանը, որտեղ ներկայացված են հայկական խոհարարական հմտությունների ավանդույթները։ «Թուֆենկյան պատմական Երևան» հյուրանոցի ճարտարապետական ​​լուծումը համահունչ է 19-20-րդ դարերի Երևանի ճարտարապետությանը։ «Թուֆենկյան պատմական Երևան» հյուրանոցի ստեղծման վրա աշխատել է առաջին կարգի մասնագետների թիմը՝ աշխարհահռչակ ճարտարապետ և ինտերիերի դիզայներ Կլոդը, ինչպես նաև անձամբ Ջեյմս Թուֆենկյանը։ Երևանի Թուֆենկյան հյուրանոցի արտաքին տեսքը պատրաստված է ավանդական սև և նարնջագույն տուֆից։ Ինտերիերը զարդարված է քարի արտահայտիչ ու հարուստ հյուսվածքի շեշտադրմամբ, որը հիանալի ներդաշնակ է հայկական թեմային։ Սենյակները կահավորված են դիզայներական կահույքով՝ պատրաստված բացառապես հայ վարպետների կողմից։

Թուֆենկյան Հին Դիլիջան Համալիր

0.0 10

Տավուշ Դիլիջան Շարամբեյան 1

  • laundry
  • parking
  • wifi

     «Թուֆենկյան Հին Դիլիջան» համալիրը  Ձեզ կընձեռի հիանալի հնարավորություն վայելելու Դիլիջանի ճոխ բնությունը, իսկ «Հին Դիլիջանի Հայկանուշ» ռեստորանի բարձր կամարապատ սրահը, ձեռքով պատրաստված անպաճույճ ջահերով և բարդ հորինվածքով ձեռագործ գորգերով զարդարված, կստեղծեն դիլիջանյան ոճի ճաշասենյակի հատուկ միջավայր: Այցելուները,  քայլելով Հին Դիլիջանի փողոցներով, կզգան անցյալ դարաշրջանների մշակույթն ու շունչը: Մասնագիտացված արհեստանոցներում և ստուդիոներում վաճառվում են զարդեր, հագուստ, գորգեր, սպասք և փայտե փորագրությամբ գործեր և արվեստի ու արհեստի այլ նմուշներ, որոնք կյանք են ստացել Թուֆենկյանի` պատմական թաղամասին նոր շունչ տալուց հետո:

Ժիվանք Գեստ Հաուս

0.0 10

Լոռու մարզ Ալավերդի Ակնե թաղամաս 48 փողոց, թիվ 1 բնակարան

  • pool
  • pets
  • laundry
  • parking
  • smoking
  • transfer
  • wifi

     «Ժիվանք Գեստ Հաուս» հյուրատունը գտնվում է Լոռու մարզում՝ քաղաք Ալավերդի Ակնե թաղամաս 48 փողոց հասցեում: Դա մի խաղաղ ու գեղեցիկ վայր է, շրջապատված գեղեցիկ բնությամբ, որի պատուհաններից բացվում են հիասքանչ բնապատկերներ: «Ժիվանք Գեստ Հաուս» հյուրատունը տրամադրում է նաև ընդհանուր տուն՝ բոլոր սենյակներովորտեղ միաժամանակ կարող են հյուրընկալվել 9 անձ: Համարները ապահովված են մշտական տաք և սառը ջրով:

Խնայեք գումարը և ժամանակը

Հետևեք մեզ և մենք Ձեզ կուղարկենք ամենալավ տարբերակները