search

Ֆիլտրել

Բեստ Վեստերն Բոհեմիան Ռեսորթ

0.0 10

Գեղարքունիքի մարզ Սևան Երևանյան խճուղի 102

  • pool
  • parking
  • wifi

     Բոհեմիան հյուրանոցը բարձրակարգ սպասարկմամբ հյուրանոց է, որը գտնվում է Սևանա լճի ամենագեղեցիկ լողափում:Այս հյուրանոցը լավագույն տարբերակն է Ձեր հանգիստը Սևանում կազմակերպելու համար։Բոհեմիան հյուրանոցից բացվում է հրաշալի տեսարան դեպի Սևանա լիճ։Բոլոր համարները կահավորված են դասական ոճով,ունեն հարթ էկրանով հեռուստացույց, անվճար Wi-Fi և սառնարան։Հյուրանոցն ունի բաց լողավազան,2 ռեստորան,տեռաս և սնեք բար։Հյուրերը կարող են սկսել իրենց օրը ռեստորանում մատուցվող համեղ նախաճաշով: Ճաշի կամ ընթրիքի համար հյուրերը կարող են ընտրել հայկական և միջազգային խոհանոցների տարբեր ճաշատեսակներ։

Բերկրի Գաստրո

0.0 10

Տավուշի մարզ Ենոքավան Ենոքավան 1ին փողոց 1ին նրբանցք 1ին տուն

  • pets
  • parking
  • wifi

     Բերկրի գաստրոն գտնվում է Տավուշի մարզի Ենոքավան գյուղում։ Հյուրատունը ապահովված է անհրաժեշտ հարմարություններով՝ նորարարական լուծումներով ու գրավիչ ինտերիերով ննջարաններով։ Եթե որոշել եք այցելել Լաստիվեր ջրվեժ քարանձավ կամ Yell extrem park, ապա Բերկրին իդեալական տարբերակ է գիշերակացի համար։ Այստեղ հատուկ առաջարկ կա նաև ձեռագործի ու հայկական խոհանոցի գաղտնիքների սիրահարների համար։Կազմակերպում է գոբելենագործության կարպետագործության նկարչության Տավուշի ավանդական խմորեղեն նազուկի գաթայի փռում թխող հացի վարպետաց դասեր,իսկ այս ամենից հետո օրն ավարտվում է խարույկի շուրջ,ինքնաեռում պատրաստված թեյի երաժշտության ներքո։

Բժշկի տուն B&B (Երևան)

0.0 10

Երևան Կենտրոն վարչական շրջան Այգեստան, 11-րդ փ., տ. 58

  • laundry
  • ac
  • parking
  • wifi

     «Բժշկի Տուն» հյուրատունը գտնվում է մայրաքաղաք Երևանի կենտրոնում: Հյուրատունը գեղեցիկ ծառերով շրջապատված առանձնատուն է: Առաջարկում է հարմարավետ սենյակներ, որոնք ապահովված են բոլոր անհրաժեշտ հարմարություններով և պարագաներով: Հյուրերի տրամադրության տակ առկա է ընդհանուր խոհանոց: Ողջ տարածքն ապահովված է անվճար Wi-Fi-ով: Տանտերերը հոգատար և բարեհամբույր մարդիկ են, ովքեր պատրաստակամ են օգնել ցանկացած հարցում: Ամեն առավոտ հյուրերին սպասվում է հիանալի, համեղ, թարմ մթերքներից պատրաստված նախաճաշ: Հյուրատունը մոտ է բազմաթիվ տեսարժան վայրերի: Այստեղից հաշված րոպեների ընթացքում քայլելով կարելի է հասնել Հանրապետության հրապարակ, Օպերա, Վերնիսաժ, թանգարաններ, ռեստորաններ, առևտրի կենտրոններ:

Բյուրական B&B (Բյուրական)

0.0 10

Արագածոտնի մարզ Բյուրական 1-ին փ., տ. 88

  • laundry
  • parking
  • wifi

   «Բյուրական» հյուրատունը գտնվում է Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում: Հյուրատունը երկհարկանի շինություն է, ունի 5 սենյակ: Ապահովված է ժամանակակից բոլոր հարմարություններով: Այստեղ տիրում է ջերմ մթնոլորտ և հայերին բնորոշ հյուրընկալություն: Հյուրընկալվելով այս հյուրատանը՝ դուք կզգաք ինչպես սեփական տանը՝ շնորհիվ աշխատակազմի անհատական մոտեցման և ջերմ վերաբերմունքի: Տարածքում կա անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Ամեն առավոտ հյուրատանը մատուցվում է շատ համեղ և բազմատեսակ ուտեստներով նախաճաշ: Այցելելով «Բյուրական» հյուրատուն, հյուրերը կարող են ծանոթանալ նաև Արագածոտնի մարզի տեսարժան վայրերին և մշակութային ժառանգությանը:

Բնակարան Թեղուտում

0.0 10

Տավուշ Դիլիջան գ․Թեղուտ 14 փողոց տուն 9

  • tv
  • tv
  • wifi
  • gas
  • electricity
  • persistent_water

     Բնակարանը գտնվում է Տավուշ մարզի Դիլիջան քաղաքի հարակից Թեղուտ համայնքի տարածքում։ Բնակարանում կան բոլոր հարմարությունները հանգիստը լավ անցկացնելու համար։ Հեռավորությունը Երևանից կազմում է 105կմ, իսկ Զվարթնոց միջազգային օդանավակայանից 118կմ հեռավորության վրա։

Բնակարան Մատենադարանի հարևանությամբ

0.0 10

Երևան Կենտրոն վարչ. շրջան Սարմենի 6

  • tv
  • tv
  • wifi
  • gas
  • electricity
  • persistent_water

     Բնակարանը գտնվում է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում Մատենադարանի մոտակայքում։ Տնից նաև բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Կասկադ համալիր։ Տանը կան բոլոր հարմարությունները հանգիստը լավ անցկացնելու համար։ Հեռավորությունը Զվարթնոց Միջազգային Օդանավակայանից կազմում է ընդամենը 13կմ։

Բնակարան Վարդանանց փողոցի վրա

0.0 10

Երևան Կենտրոն վարչ. շրջան Վարդանանց 4

  • tv
  • tv
  • wifi
  • gas
  • electricity
  • persistent_water
  • intercom
  • elevator

     Հարմարավետ բնակարան քաղաքի կենտրոնում, Երևանի բոլոր տեսարժան վայրերը գտնվում են մի քանի րոպե քայլելու հեռավորության վրա։ Տանը կան բոլոր հարմարությունները հանգիստը անցկացնելու համար։

Բրիջ հոսթել

9.6 10

Երևան Կենտրոն վարչ. շրջան Խանջյան փող., 41 շենք

  • laundry
  • wifi

Գայանե Հյուրանոց

0.0 10

Լոռու մարզ Հաղպատ 19-րդ փողոցի 3-րդ նրբ., 1 շենք

  • pool
  • inpool
  • gym
  • billiard
  • tennis
  • sauna
  • children_playground
  • laundry
  • parking
  • smoking
  • transfer
  • wifi
  • facilities

    «Գայանե» հյուրանոցային համալիրը գտնվում է Հաղպատ գյուղում` Ալավերդի քաղաքից 10 կմ հեռավորության վրա: Լոռվա շքեղաշուք բնության գրկում գտնվող այս հյուրանոցը համապատասխանում է եվրոպական բոլոր չափանիշներին: Այն առաջարկում է ստանդարտ, պրեմիում և լյուքս կարգի մեկտեղանոց, երկտեղանոց համարներ, ինչպես նաև քոթեջներ, որոնք ապահովված են բոլոր անհրաժեշտ հարմարություններով: Համարներում առկա է լոգասենյակ, հեռուստացույց, մինի բար, օդափոխիչ: Պատուհաններից կարելի է զմայլվել լեռան լանջին գտնվող Սանահին վանական համալիրի տեսարանով: Հյուրերը կարող են իրենց ազատ ժամանակը անցկացնել` օգտվելով հյուրանոցում առաջարկվող բազմաթիվ ծառայություններից, որոնց միջոցով հանգիստը կլինի ավելի ամբողջական և լիարժեք: Հյուրանոցում գործում է բար, մարզասրահ, բացօթյա և փակ լողավազաններ, բիլիարդ, սեղանի թենիս, շոգեբաղնիք: Տարածքում առկա է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Պրոֆեսիոնալ անձնակազմի, բարձրակարգ սպասարկման և որակյալ ծառայությունների շնորհիվ հյուրանոցում անցկացրած հանգիստը կլինի լիարժեք և անմոռանալի: Հյուրանոցը հիանալի վայր է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են իրենց հանգիստն անցկացնել բնության գրկում` վայելելով լեռնային մաքուր օդն ու էկոլոգիապես մաքուր սնունդը: Հյուրանոցից ոտքով կարելի է բարձրանալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում տեղ գտած Հաղպատի վանք:

Գառնի B&B (Գառնի)

0.0 10

Կոտայքի մարզ Գառնի 4-րդ փ., 1 թաղ., տ. 22

  • laundry
  • parking
  • wifi

      «Գառնի» հյուրատունը տեղակայված է Կոտայքի մարզի Գառնի գյուղում: Հյուրատանը կա 2 երկտեղանոց սենյակ և 2 սանհանգույց: Սենյակներն ապահովված են ժամանակակից բոլոր հարմարություններով: Այստեղ տիրում է ջերմ մթնոլորտ և հայերին բնորոշ հյուրընկալություն: Ամեն առավոտ հյուրատանը մատուցվում է շատ համեղ նախաճաշ: Տարածքում կա անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Տանտերերը հոգատար և բարեհամբույր մարդիկ են, ովքեր անհատական մոտեցում են ցուցաբերում բոլոր հյուրերի նկատմամբ կացության ողջ ընթացքում և պատրաստ են օգնել ցանկացած հարցում: Հյուրատան մոտակայքում է գտնվում տարածաշրջանի ամենահին հեթանոսական տաճարը:

Խնայեք գումարը և ժամանակը

Հետևեք մեզ և մենք Ձեզ կուղարկենք ամենալավ տարբերակները