search

Ֆիլտրել

Աղվերան Արարատ Ռեզորթ

0.0 10

50,000 AMD 50,000 AMD

Կոտայք Արզական Անտառային 11

  • pool
  • inpool
  • billiard
  • tennis
  • sauna
  • children_playroom
  • smoking
  • wifi

     "Աղվերան Արարատ Ռեզորթը" տեղակայված է Ծաղկունյաց լեռների գեղատեսիլ անտառներում՝ ծովի մակարդակից 1550 մ. բարձրության վրա:"Աղվերան Արարատ Ռեզորթ" հյուրանոցային համալիրը համարվում է Հայաստանի նորագույն, առաջատար հանգստյան տներից մեկը: Այն առաջարկում է 44 բարձրակարգ սենյակներ՝ տարատեսակ հավելյալ ծառայություններով: Բոլոր համարներն ունեն գեղեցիկ բնության տեսարանով բաց պատշգամբներ, որոնք ստեղծում են դրախտային տպավորություն: Հեռավորությունը Երևանից  կազմում է 45 կմ, իսկ Զվարթնոց միջազգային օդանավակայանից հեռավորությունը կազմում է 58կմ։

Ավան Պլազա Հյուրանոց (Երևան)

0.0 10

25,000 AMD 25,000 AMD

Երևան Նոր Նորք Գայի պողոտա 1/8

  • sauna
  • spa
  • laundry
  • ac
  • parking
  • smoking
  • wifi

     «Ավան Պլազա» հյուրանոցը գտնվում է մայրաքաղաք Երևանում` Հանրապետության հրապարակից ընդամենը 5 կմ հեռավորության վրա: Հյուրանոցն առաջարկում է բարձրակարգ համարներ` ապահովված բոլոր անհրաժեշտ հարմարություններով` լոգասենյակ, հեռուստացույց, մինի բար, օդափոխիչ, պատշգամբ, որից բացվում է գեղեցիկ տեսարան: Տարածքում կա Wi-Fi և ավտոկայանատեղի: Բարեհամբույր աշխատակիցները ներդնում են իրենց ջանքերը` հյուրանոցում ջերմ մթնոլորտ ապահովելու համար: Նրանք հոգ են տանում հյուրերի հարմարավետության և ապահովության մասին և պատրաստ են աջակցել ցանկացած հարցում` լիաժեք հանգիստ ապահովելու համար: «Ավան Պլազա» հյուրանոցը կառուցվել է, որպեսզի հյուրերը կարողանան վայելել շքեղ և միևնույն ժամանակ մատչելի և հասանելի հանգիստ: Այստեղ անցկացրած յուրաքանչյուր  օր կլինի ջերմ հիշողություններով լի, հյուրերը կկտրվեն առօրյա հոգսերից և կտեղափոխվեն մեկ այլ աշխարհ:

Բասեն

0.0 10

18,000 AMD 18,000 AMD

Սյունիքի մարզ Սիսիան Արամ Մանուկյան փող.

     Բարի գալուստ «Բասեն» հյուրանոց՝ Հայաստանի թաքնված գանձերը բացահայտել սկսելու համար ամենաճիշտ վայրը: Մեզ մոտ դուք անկասկած կվայելեք ե՛ւ ձեր հանգիստի յուրաքանչյուր պահը, ե՛ւ շրջակա զարմանահրաշ բնության յուրաքանչյուր գեղատեսիլ անկյունը: «Բասեն» հյուրանոցն ունի 23 համար, որոնց մեծ մասը տեղակայված է նորակառույց քոթեջներում: Մենք ունենք նաեւ ռեստորան՝ ազգային տարրերով հագեցած փայտյա հարմարավետ ներքին հարդարանքով, ինչպես նաեւ թոնրատուն՝ լավաշ թխելու եւ ցանկության դեպքում հյուրերին այդ գործընթացում ներգրավելու համար: Ժամանցն առավել հետաքրքիր դարձնելու համար մենք համագործակցում ենք տեղի նկարիչների եւ բրուտագործների հետ եւ մեր հյուրանոցի տարածքում կազմակերպում նրանց աշխատանքների ցուցահանդես-վաճառքներ: Նաեւ համագործակցում ենք տեղի երաժշտական խմբերի հետ եւ, հետաքրքրության դեպքում, կազմակերպում նաեւ նրանց համերգը մեզ մոտ: Մենք համոզված ենք, որ դուք կվայելեք ձեր հանգիստը մեզ մոտ եւ կցանկանաք կրկին այցելել մեզ:

Գորնիյ Օտել

0.0 10

16,000 AMD 16,000 AMD

Կոտայքի մարզ Ծաղկաձոր Մհեր Մկրտչյան 18

    «Գորնիյ Օտել» հյուրանոցը գտնվում է ամենագրավիչ հանգստավայրերից մեկում`  գեղատեսիլ Ծաղկաձորում: Հյուրանոցն առաջարկում է հարմարավետ երկտեղանի, երեքտեղանի և ընտանեկան համարներ, որոնք ապահովված են բոլոր անհրաժեշտ հարմարություններով: Ցանկության դեպքում ուտելիքը և խմիչքները մատուցվում են անմիջապես համարում: Տարածքում գործում է անվճար Wi-Fi: Հյուրանոցը մատուցում է որակյալ ծառայություններ մատչելի գներով: Հյուրընկալվելով այս հյուրանոցում` Դուք կարող եք կտրվել քաղաքի աղմուկից, առօրյա հոգսերից և լիարժեք հանգստանալ աննկարագրելի գեղեցիկ բնության գրկում` վայելելով մաքուր օդը և հրաշալի բնությունը:

Մաչանենց Հյուրանոց

0.0 10

11,000 AMD 11,000 AMD

Արմավիր Էջմիածին Շահումյան փող., 36 շենք

  • laundry
  • ac
  • parking
  • wifi

       «Մաչանենց Տուն» հյուրանոցը գտնվում է Հայաստանի հոգևոր կենտրոն Էջմիածին քաղաքում, Շահումյան փողոցի վրա: Հյուրանոցն առաջարկում է հարմարավետ և ընդարձակ համարներ, որոնցում առկա է ինտերնետ հասանելիություն, լոգարան, օդափոխիչ: Համարների պատուհաններից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի պարտեզ: Հյուրանոցի այցելուները բացառիկ հնարավորություն ունեն, անմիջապես հյուրանոցում, զգալու հայկական մշակույթի շունչն ու ոգին: Այստեղ անցկացվում են վարպետաց դասեր, մատուցվում են ազգային խոհանոցի ամենահամեղ ուտեստները, հյուրերը հնարավորություն ունեն լուսանկարվելու ազգային հագուստով: Հյուրանոցի բարեհամբույր անձնակազմը պատրաստակամ է անել առավելագույնը՝ հյուրերի կատարյալ և հարմարավետ հանգիստն ապահովելու համար: Հաշված րոպեների ընթացքում հյուրանոցից կարելի է հասնել Էջմիածնի Մայր Տաճար:

Միռա Հյուրանոց (Գորիս)

0.0 10

12,000 AMD 12,000 AMD

Սյունիք Գորիս Անկախության 24/3

  • laundry
  • parking
  • wifi

   «ՄԻՌԱ»  հյուրանոցը գտնվում է Գորիս քաղաքի կենտրոնում՝ Անկախության 24/3 հասցեում: Յուրաքանչյուր սենյակ ունի առանձին լոգասենյակ՝լոգախցիկով,ապաահովված մշտական տաք և սառը ջրով, անվճար WiFi օդային կապով: Հյուրանոցի սենյակների վարձակալման գինն իր մեջ ներառում է անվճար նախաճաշ: Լրացուցիչ պատվերներն, ինչպես նաև ճաշն ու ընթրիքը վճարովի են և պատրաստվում են հմուտ խոհարարի կողմից: Հյուրանոցի սենյակներն ունեն պատշգամբներ, յուրաքանչյուր սենյակում կան հեռուստացույց, վարսահարդարիչ, զգեստապահարան, սուրճի սեղան՝ աթոռներով, բազմոց, բազկաթոռներ, սառնարան: Հյուրանոցն ունի նաև այգի՝ ծաղիկներով և պտղատու ծառերով, որտեղ կարող եք վայելել Ձեր հանգիստը: ՄԻՌԱ հյուրանոցից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Հին Գորիս,որը բազմաթիվ զբոսաշրջիկների ուշադրությանն է արժանանում իր քարանձավային բնակավայրերով, ձորերով , կիրճերով, բրգաձև գագաթներով: Կառուցված լինելով քաղաքի կենտրոնական մասում՝ ՄԻՌԱ հյուրանոցը գտնվում է Գորիս քաղաքի պատմական հուշարձանների  հարևանությամբ:

Նանէ Հյուրանոց

0.0 10

45,000 AMD 45,000 AMD

Շիրակի մարզ Գյումրի Գարեգին Նժդեհ 1/5

  • ac
  • parking
  • smoking
  • wifi

    Գյումրի քաղաքի կենտրոնում է գտնվում «Նանէ» հյուրանոցը, որն իր հյուրերին առաջարկում է ինքնատիպ կահավորանքով ստանդարտ և լյուքս կարգի համարներ, որոնք ապահովված են բոլոր անհրաժեշտ հարմարություններով` լոգասենյակ, հեռուստացույց, մինի բար, չհրկիզվող պահարան: Գործնական նպատակով ժամանած այցելուների համար հյուրանոցում գործում է բոլոր ժամանակակից սարքավորումներով համալրված կոնֆերանս դահլիճ` նախատեսված գործնական հանդիպումների և համաժողովների համար:  Տարածքում առկա է անվճար Wi-fi և ավտոկայանատեղի: Հյուրանոցի պրոֆեսիոնալ անձնակազմի, բարձրակարգ սպասարկման և որակյալ ծառայությունների շնորհիվ հյուրանոցում անցկացրած հանգիստը կլինի լիարժեք և անմոռանալի: Հյուրանոցն իդեալական վայր է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են բացահայտել կոլորիտային քաղաք Գյումրին:  Հյուրանոցի հարևանությամբ կան եկեղեցիներ, թանգարաններ, պատկերասրահներ և այլ տեսարժան վայրեր:

Ռեժինէ Հյուրանոց

(Պաշտոնական)

0.0 10

30,000 AMD 30,000 AMD

Երևան Նոր Նորք Նորքի Այգիներ, տուն 235

  • pool
  • pets
  • laundry
  • ac
  • parking
  • wifi
  • facilities

       «Ռեժինէ» հյուրանոցը իր հյուրընկալ դռներն է բացում թե՛ գործնական և թե՛ հանգստի նպատակով Երևան այցելած հյուրերի առջև: Ճանապարհի տևողությունը Զվարթնոց օդանավակայանից մինչև հյուրանոց մեքենայով 20 րոպե է: Հյուրանոցի համարներն աչքի են ընկնում նրբաճաշակության և հարմարավետության իդեալական համադրությամբ: Համարներից շատերն ունեն պատշգամբ` Արարատ լեռան հիանալի տեսարանով: Հյուրանոցում կա բացօթյա լողավազան, ռեստորան, բար, կոնֆերանս դահլիճ: Ռեստորանում կարելի է վայելել հայկական և եվրոպական խոհանոցների ճաշատեսակների լայն տեսականի: Հյուրանոցը հիանալի հնարավորություն է ստեղծում կազմակերպելու գործնական հանդիպումներ կամ ժողովներ կոնֆերանս դահլիճում, որը նախատեսված է մինչև 60 հոգու համար և հագեցած է տեխնիկական անհրաժեշտ սարքավորումներով: Հյուրանոցն ապահովում է պրոֆեսիոնալ սպասարկում կացության ողջ ընթացքում: Բարեհամբույր աշխատակազմը անում է առավելագույնը, որ հանգիստը լինի լիարժեք և անմոռանալի:

Վենեցիա Հյուրանոց

0.0 10

24,000 AMD 24,000 AMD

Երևան Կենտրոն վարչ. շրջան Մովսես Խորենացու փող., 217/19 շենք

  • inpool
  • sauna
  • laundry
  • parking
  • smoking
  • wifi

    «Վենեցիա» հյուրանոցը գտնվում է մայրաքաղաք Երևանում` Մովսես Խորենացի փողոցում: Հյուրանոցն իր հյուրերին առաջարկում է բոլոր հարմարություններով ապահովված ընդարձակ համարներ, որոնցում առկա է հեռուստացույց, լոգասենյակ, մինի բար, օդափոխիչ, չհրկիզվող պահարան: Համարների պատուհաններից բացվում է հիանալի տեսարան դեպի Երևան քաղաքի համայնապատկերը: Հյուրանոցն առաջարկում է լողավազանի, շոգեբաղնիքի ծառայություններ: Տարածքում գործում է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Հյուրանոցը իդեալական վայր է բոլոր նրանց համար, ովքեր նախընտրում են հարմարավետ և շքեղ հանգիստը: Բարեհամբույր անձնակազմի, որակյալ ծառայությունների ամբողջության, հանգստի և զվարճանքի համար ստեղծված լայն հնարավորությունների շնորհիվ այստեղ անցկացրած յուրաքանչյուր օրը կլինի անմոռանալի և հաճելի տպավորություններով լի: Հյուրանոցը բավական մոտ է քաղաքի կենտրոնին, ինչն էլ հնարավորություն է ընձեռում հաշված րոպեների ընթացքում այցելել քաղաքում գործող թանգարաններ, թատրոններ, առևտրի կենտրոններ, սրճարաններ և այլ տեսարժան վայրեր:

Խնայեք գումարը և ժամանակը

Հետևեք մեզ և մենք Ձեզ կուղարկենք ամենալավ տարբերակները