Ֆիլտրել
Թեղենիս հանգստյան տուն
Կոտայք Ծաղկաձոր Տանձաղբյուր 31
Թեղենիս հանգստյան տունը գտնվում է Ծաղկաձորում՝ լեռնադահուկային վերելակից 250 մ հեռավորության վրա, առկա է մարզասրահ, սաունա և փակ լողավազան: Հանգստյան տունը տրամադրում է անվճար մասնավոր կայանատեղի և բարձր արագությամբ WiFi: Հյուրերը կարող են հանգստանալ պատշգամբում՝ խմիչքներով: Խոհանոցում կան տոստեր և սառնարան, ինչպես նաև մասնավոր լոգասենյակ՝ խալաթներով, անվճար լոգանքի պարագաներով և վարսահարդարիչով։ Առկա է նաև հարթ էկրանով հեռուստացույց, միկրոալիքային վառարան, վառարան և թեյնիկ։ Տրվում է նաև ամենօրյա սպասուհու և լվացքի ծառայություններ։ Տեղափոխումը լեռնադահուկային վերելակ տրամադրվում է ըստ ցանկության։ Տարածքը հայտնի է դահուկներով սահելու համար։
Թուֆենկյան Ավանդական Երևան հյուրանոց
Երևան Երևան Հանրապետության 48
Երևանի Թուֆենկյան նոր հյուրանոցը գտնվում է մայրաքաղաքի սրտից՝ Հանրապետության հրապարակից մի քանի քայլ հեռավորության վրա` Հանրապետության և Բուզանդ փողոցների խաչմերուկում։ «Թուֆենկյան պատմական Երևան» հյուրանոցն իր հյուրերին առաջարկում է 84 սենյակ, լաունջ բար, կոնֆերանս դահլիճ, ինչպես նաև «Հարպերտ» ռեստորանը, որտեղ ներկայացված են հայկական խոհարարական հմտությունների ավանդույթները։ «Թուֆենկյան պատմական Երևան» հյուրանոցի ճարտարապետական լուծումը համահունչ է 19-20-րդ դարերի Երևանի ճարտարապետությանը։ «Թուֆենկյան պատմական Երևան» հյուրանոցի ստեղծման վրա աշխատել է առաջին կարգի մասնագետների թիմը՝ աշխարհահռչակ ճարտարապետ և ինտերիերի դիզայներ Կլոդը, ինչպես նաև անձամբ Ջեյմս Թուֆենկյանը։ Երևանի Թուֆենկյան հյուրանոցի արտաքին տեսքը պատրաստված է ավանդական սև և նարնջագույն տուֆից։ Ինտերիերը զարդարված է քարի արտահայտիչ ու հարուստ հյուսվածքի շեշտադրմամբ, որը հիանալի ներդաշնակ է հայկական թեմային։ Սենյակները կահավորված են դիզայներական կահույքով՝ պատրաստված բացառապես հայ վարպետների կողմից։
Թուֆենկյան Հին Դիլիջան Համալիր
Տավուշ Դիլիջան Շարամբեյան 1
«Թուֆենկյան Հին Դիլիջան» համալիրը Ձեզ կընձեռի հիանալի հնարավորություն վայելելու Դիլիջանի ճոխ բնությունը, իսկ «Հին Դիլիջանի Հայկանուշ» ռեստորանի բարձր կամարապատ սրահը, ձեռքով պատրաստված անպաճույճ ջահերով և բարդ հորինվածքով ձեռագործ գորգերով զարդարված, կստեղծեն դիլիջանյան ոճի ճաշասենյակի հատուկ միջավայր: Այցելուները, քայլելով Հին Դիլիջանի փողոցներով, կզգան անցյալ դարաշրջանների մշակույթն ու շունչը: Մասնագիտացված արհեստանոցներում և ստուդիոներում վաճառվում են զարդեր, հագուստ, գորգեր, սպասք և փայտե փորագրությամբ գործեր և արվեստի ու արհեստի այլ նմուշներ, որոնք կյանք են ստացել Թուֆենկյանի` պատմական թաղամասին նոր շունչ տալուց հետո:
Լա Դեֆանս հյուրանոց
Երևան Երևան Տիչինայի փողոց 300/9
Եթե փնտրում եք հարմարավետ, ընտանեկան հյուրանոց՝ ջերմ մթնոլորտով և մատչելի գնով, սակայն Երևանի կենտրոնից ոչ հեռու, ապա Լա Դեֆանս հյուրանոցը լավագույն տարբերակն է: Հյուրանոցում կարող եք մոռանալ հոգսերի, խնդիրների և ժամանակի բացակայության մասին, կտրվել մարդկանցից, քաղաքի եռուզեռից, աղմուկից և լիարժեք հանսգտանալ: Ներդաշնակելով բարձր որակը, անհատական սպասարկումն ու ընտանեկան միջավայրը` ստեղծված են լավագույն պայմանները՝ գործնական, արձակուրդի և հանգստյան օրերը հաճելի ու հետաքրքիր անցկացնելու համար։ Շքեղ ու ընդարձակ համարներ, բարձրակարգ ռեստորան,համամ, շոգեբաղնիք և լողավազան, մարզասրահ, թենիս և բիլիարդ: Մի խոսքով` ամեն ինչ Ձեր լիարժեք հանգիստը առավելագույնս կազմակերպելու համար:
Լագունա հյուրանոց
Լոռի Վանաձոր Երևանյան խճուղի 68ա
«Լագունա» հյուրանոցը գտնվում է Վանաձորի կենտրոնից 2 կմ հեռավորության վրա, քաղաքի հանգիստ տարածքում, ուր պատուհաններից բացվում է գեղեցիկ տեսարան լեռներին: Գործարար ճանապարհորդների ակնկալիքները կարդարացնեն ոչ միայն մեր փոքր ու հարմարավետ հյուրանոցի՝ Վանաձորի հանգիստ ու տեսարժան շրջանում գտնվելը, այլ նաև նրա ժամանակակից ենթակառուցվածքները: Հյուրանոցը կահավորված է ոլորտի վերջին ստանդարտներին համապատասխան: Ընտանեկան և անվտանգ միջավայր, գերազանց ծառայություն և հյուրընկալություն: Հյուրանոց կարող են գալ նաև նրանք, ովքեր ճանապարհորդում են ամբողջ ընտանիքով: Երեխաները այստեղ կարող են հեշտությամբ տեղավորվել նույն սենյակում ծնողների հետ: Ապրելով այստեղ, Դուք կարող եք վայելել հյուրանոցի կանաչապատ այգիներով լի բակը, կազմակերպել պիկնիկներ, և վայելել ձեր արձակուրդը՝ ողջ ընտանիքի հետ:
Լաթար
Երևան Աջափնյակ Սիլիկյան Թաղամաս 5րդ փողոց 58
Հյուրանոցը գտնվում է Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում։ Հյուրանոցում կան բոլոր հարմարությունները հանգիստը լավ անցկացնելու համար, նաև հյուրանոցի տարածքում գտնվում է ամենամեծ բաց լողավազաններից մեկը։ Հեռավորությունը Զվարթնոց Միջազգային Օդանավակայանից կազմում է 11կմ։
Լաստիվեր ռեզորթ
Տավուշ Իջևան 2-րդ փողոց 7-րդ տուն
Իջևանի Լաստիվեր ռեզորթում յուրաքանչյուր ակնթարթ դառնում է անմոռաց։ Մինչև 42° ջերմությամբ բացօթյա տաքացվող լողավազն ու այստեղից բացվող գեղեցիկ տեսարանը սպասում է ձեզ։ Եկեք լիցքաթափվելու և անկրկնելի տպավորություններ ստանալու։ Սիրելիների հետ, գեղեցիկ և դրական էմոցիաներով հարուստ, հանգիստ ունենալու համար այն իդեալական վայր է։
Լիլիթ ռեզորթ
Կոտայք Աղվերան Անտառային 19/6
Մաքուր և հարմարավետ սենյակներ` Աղվերանի Լիլիթ ռեզորթում։ Հյուրանոցի բարեհամբյուր աշխատակազմը կապահովի յուրաքանչյուր հյուրի հաճելի հանգիստը ու լավ տրամադրությունը։ Հրաշալի վայր ընտանեկան հանգստի համար, կատարյալ մաքրություն , թարմ և համեղ հոհանոց և բարեհամբյուր աշխատակազմ։
Լոռի Բերդ
Լոռի Ստեփանավան Ավետիսյան փող., 22 շենք
Լոռվա չնաշխարհիկ բնության գրկում` Ստեփանավան քաղաքին հարող սոճիների անտառում է գտնվում «Լոռի Բերդ» հանգստյան տունը, որն առաջարկում է մեկհարկանի և երկհարկանի քոթեջներ` հարմարավետ կահավորված և հագեցած բոլոր անհրաժեշտ պարագաներով: Հանգստյան տանը կա սեղանի թենիսի և բիլիարդի ծառայություններ: Տարածքում գործում է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Հանգստյան տան խոհանոցը ներկայանում է էկոլոգիապես մաքուր սնունդով պատրաստված ճաշատեսակներով: Աշխատակազմը յուրաքանչյուր հյուրի նկատմամբ ցուցաբերում է անհատական մոտեցում և մշտապես հոգ է տանում, որպեսզի հանգիստը լինի լիարժեք և արժանավայել, ինչն էլ տարեց տարի ավելացնում է այցելուների քանակը: Այստեղ է գտնվում Հայաստանի ամենագեղեցիկ և յուրատեսակ ծառերով ամենահարուստ բուսաբանական այգին` դենդրոպարկը, որտեղ կարելի է վայելել մաքուր օդ և հիանալի բնություն` նպաստելով նաև առողջության ամրապնդմանը: