Ֆիլտրել

Բարսեղյան Գեսթ Հաուս (Վարդենիս)
Գեղարքունիքի մարզ Վարդենիս Անդրանիկի փ., 34տ.
«Բարսեղյան Գեսթ Հաուս» հյուրատունը տեղակայված է Վարդենիս քաղաքում՝ Սևանա լճի հարավարևելյան ափից 10 կմ հեռավորության վրա: Հյուրատունն ունի 5 սենյակ, որոնցից բացվում է լեռների հիանալի տեսարան: Հյուրերի տրամադրության տակ առկա է անհրաժեշտ հարմարություններով կահավորված ընդհանուր խոհանոց, որտեղ կարելի է ինքնուրույն պատրաստել, պարտեզ՝ խորոված պատրաստելու հարմարանքներով, ռեստորան, անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Յուրաքանչյուր առավոտ հյուրատանը մատուցվում է շատ համեղ նախաճաշ, իսկ երեկոյան հյուրերը կարող են ընթրել հյուրանոցի ռեստորանում: Տանտերերը հոգատար և բարի մարդիկ են, ովքեր պատրաստ են օգնել ցանկացած հարցում: Հաշված րոպեների ընթացքում հյուրատնից կարելի է հասնել Սևանա լիճ, լողալ լճում կամ պարզապես վայելել բնությունն ու մաքուր օդը: