search

Ֆիլտրել

14-րդ հարկ Հյուրանոց

Երևան Կենտրոն վարչ. շրջան Ամիրյան փող., 4/6 շենք

  • laundry
  • ac
  • smoking
  • wifi

       «14-րդ Հարկ» հյուրանոցը գտնվում է մայրաքաղաք Երևանի կենտրոնում` բազմաֆունկցիոնալ համալիրի 14-րդ հարկում: Հյուրանոցն առաջարկում է յուրահատուկ ինտերիերով և նրբաճաշակ կահավորանքով համարներ, որոնք ապահովված են հարմարավետ և լիարժեք հանգստի համար անհրաժեշտ բոլոր պայմաններով: Համարներից բացվում է տեսարան դեպի քաղաքի գեղեցիկ համայնապատկերը: Ողջ տարածքն ապահովված է անվճար Wi-Fi ինտերնետով: Հանգիստը հյուրանոցում դառնում է լիարժեք և անմոռանալի` բարձրակարգ սպասարկման և որակյալ ծառայությունների շնորհիվ: Գտնվելով քաղաքի կենտրոնում` հյուրանոցը շատ մոտ է բազմաթիվ տեսարժան վայրերի և ժամանցի կենտրոնների: Հյուրանոցից ոտքով, մի քանի րոպեում, կարելի է հասնել Հանրապետության հրապարակ, Հյուսիսային պողոտա, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն:

3.1

39,500 AMD

4 սենյականոց բնակարան Եկմալյան փողոցում

Երևան Կենտրոն վարչ. շրջան Եկմալյան 1

  • tv
  • wifi
  • gas
  • electricity
  • persistent_water
  • elevator

0.0

53,400 AMD

4 սենյականոց բնակարան Եկմալյան փողոցում

Երևան Կենտրոն վարչ. շրջան Աղայան փող.

  • tv
  • wifi
  • gas
  • electricity
  • persistent_water
  • playground

0.0

53,400 AMD

4Գեսթ Հյուրանոց | AllHotels

Երևան Շենգավիթ վարչական շրջան Հայկ Հովսեփյան փ. 31շ.

  • laundry
  • ac
  • parking
  • wifi

     2018 թ. Մարտի 15-ին բացված 4Գեսթ հյուրանոցն հնարավորություն է տալիս զբոսաշրջիկներին համեստ բյուջեյի սահմաններում իջևանել ամբողջովին կահավորվածև մաքուր սենյակներում: Հյուրանոցից ոչ հեռու գտնվում է Գ. Նժդեհի անվան մետրոյի կայանը (5 րոպե ոտքով): Հյուրանոցի ողջ տարածքում հյուրերին հասանելի է անվճար ինտերնետային կապը: Սենյակներն ամեն օր մաքրվում են և ապահովվում են աղբյուրի շշալցված ջրով: Հյուրանոցի բոլոր սենյակներում տեղադրված են սառնարան, սմարթ հեռուստացույց, թեյնիկ, վարսահարդարիչ, արդուկ և արդուկի սեղան: Հյուրանոցը նաև անվճար տրամադրում է հողաթափեր և հիգիենայի պարագաներ:

0.0

16,000 AMD

Ադամս Հյուրանոց

Երևան Կենտրոն վարչ. շրջան Չարենցի փող. 90/7

  • pool
  • parking
  • wifi

     «Ադամս» հյուրանոցը գտնվում է մայրաքաղաք Երևանում` Չարենցի փողոցի վրա: Հյուրանոցում ստեղծված են կատարյալ պայմաններ լիարժեք և հարմարավետ հանգստի համար: Այն առաջարկում է բարձրակարգ և հարմարավետ համարներ, որոնցում առկա է լոգասենյակ, հեռուստացույց, մինի բար, պատշգամբ: Հյուրանոցում գործում է բար, բացօթյա լողավազան, ավտոկայանատեղի: Ողջ տարածքն ապահովված է անվճար Wi-Fi ինտերնետով: Հանգիստը հյուրանոցում դառնում է լիարժեք և հարմարավետ` բարձրակարգ սպասարկման և որակյալ ծառայությունների շնորհիվ: Հյուրանոցի շրջակայքում կան շատ տեսարժան վայրեր, թատրոններ, թանգարաններ, առևտրի և ժամանցի կենտրոններ: Մոտակայքում են գտնվում Հանրապետության հրապարակը և Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը:

0.0

20,000 AMD

Ալեքսանդրապոլ Հյուրանոց

Շիրակի մարզ Գյումրի Մայակովսկու փող., 70 շենք

  • ac
  • parking
  • smoking
  • wifi
  • facilities

     «Ալեքսանդրապոլ» հյուրանոցը տեղակայված է Գյումրի քաղաքում: Այս գերշքեղ և ժամանակակից հյուրանոցն առաջարկում է մեծ և հարմարավետ համարներ, որոնք կահավորված են նորաձև և նրբաճաշակ կահույքով, ունեն լոգարան, հեռուստացույց, մինի բար, չհրկիզվող պահարան, օդափոխիչ:  Հյուրանոցի ռեստորանն առաջարկում է ազգային և եվրոպական խոհանոցների ճաշատասակների լայն ընտրանի: Տարածքում գործում է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Հյուրանոցի բարձրակարգ սպասարկումը և մատուցվող որակյալ ծառայությունները կբավարարեն անգամ ամենախստապահանջ այցելուի պահանջները: Այստեղ անցկացրած յուրաքանչյուր օր կլինի անմոռանալի և հաճելի հիշողություններով լի:

5.0

25,000 AMD

Ալիք Հյուրանոց

Կոտայքի մարզ Ծաղկաձոր Ավետիք Իսահակյան փող., 13 շենք

  • inpool
  • billiard
  • tennis
  • sauna
  • wifi

     «Ալիք» հյուրանոցային համալիրը գտնվում է գեղատեսիլ Ծաղկաձորում: Հյուրանոցն առաջարկում է եվրոպական չափանիշներին համապատասխան կահավորված համարներ, որտեղ կան հիանալի պայմաններ լիակատար հանգիստ անցկացնելու համար: Հյուրանոցում գործում է սեղանի թենիսի և բիլիարդի սրահ: Առանձին շինությամբ գործում է լողավազան և շոգեբաղնիք: Ռեստորանում կարելի է ճաշակել բազմատեսակ ուտեստներ և էկզոտիկ խորտիկներ: Մատուցվող բարձրակարգ ծառայությունների և աշխատակազմի բարեհամբույր սպասարկման շնորհիվ, հանգիստը հյուրանոցում դառնում է հարմարավետ, լիարժեք և անմոռանալի: Ողջ տարածքում գործում է անվճար Wi-Fi ինտերնետ: Հյուրանոցն իդեալական վայր է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են կտրվել քաղաքի աղմուկից և իրենց հանգիստը կազմակերպել բնության գրկում: Հյուրանոցի մոտակայքում է գտնվում ճոպանուղին, Կեչառիս վանական համալիրը և Օրբելի եղբայրների տուն-թանգարանը:

0.0

15,000 AMD

Ալպինա Հյուրանոց

Կոտայքի մարզ Ծաղկաձոր Չարենցի փող., 7 շենք

  • billiard
  • tennis
  • sauna
  • spa
  • ac
  • parking
  • wifi

   «Ալպինա» հյուրանոցը գտնվում է Հայաստանի ամենագրավիչ հանգստավայրերից մեկում` գեղատեսիլ Ծաղկաձորում: Հյուրանոցն առաջարկում է տարբեր կարգի համարներ և քոթեջներ, որոնք հարմարավետ կահավորված են և ունեն արբանյակային հեռուստացույց, մինի բար, լոգասենյակ, չհրկիզվող պահարան, պատշգամբ` լեռնային հիանալի տեսարանով: Հյուրանոցում գործում է բար, լողավազան, սեղանի թենիս, բիլիարդի սրահ, սպա, շոգեբաղնիք, ավտոկայանատեղի: Ողջ տարածքն ապահովված է Wi-Fi-ով:  Գտնվելով քաղաքի անմիջապես կենտրոնում` «Ալպինա» հյուրանոցը մոտ է Ծաղկաձորի բոլոր մշակութային վայրերին: Այցելուները շատ կարճ ժամանակում կարող են հասնել Կեչառիս վանական համալիր, Ճոպանուղի, Օրբելի եղբայրների տուն-թանգարան: Հեռավորությունը Երևանից` 55 կմ է, իսկ Զվարթնոց միջազգային օդանավակայանից` 70 կմ: Հյուրանոցը իդեալական վայր է` հանգստանալու, քաղաքի աղմուկից կտրվելու և լեռնային էներգիայով լիցքավորվելու համար: Բարեհամբույր աշխատակիցները յուրաքանչյուրի նկատմամբ ցուցաբերում են անհատական մոտեցում և ներդնում են իրենց ջանքերը` հյուրանոցում ջերմ մթնոլորտ ապահովելու համար: Անձնակազմը և միջազգային բարձր ստանդարտներին համապատասխանող սպասարկումը ստեղծում են հիանալի միջավայր` լիարժեք հանգստի համար:

0.0

25,000 AMD

Ալվա հյուրանոց

Կոտայք Ծաղկաձոր Տանձաղբյուրի փող.

  • inpool
  • gym
  • sauna
  • spa
  • laundry
  • parking
  • smoking
  • wifi

     «Ալվա» հյուրանոցը գտնվում է գեղատեսիլ Ծաղկաձորում` Թեղենիս լեռան արևելյան լանջին: Հյուրանոցն իր հյուրերին առաջարկում է կապիտալ վերակառուցված, ժամանակակից բոլոր հարմարություններով քոթեջային հյուրանոց` նախատեսված 60 հոգու համար: Բոլոր համարները կահավորված են ժամանակակից կահույքով, ունեն լոգախցիկ, LCD հեռուստացույց, մինի բար, հեռախոս: Մատուցվող հիմնական ծառայություններից բացի, հյուրերին առաջարկվում է լրացուցիչ ծառայությունների լայն ընտրանի` կարաոկե, բացօթյա սրճարան, լողավազան, ջակուզի, սպա առողջարարական կենտրոն, շոգեբաղնիք, ռուսական բաղնիք, մարզասրահ: Ցանկության դեպքում կազմակերպվում են արշավներ: տարածքում գործում է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Գտնվելով անմիջապես ճոպանուղու հարևանությամբ` ձմեռային սպորտաձևերի սիրահարներին հնարավորություն է տրվում անմիջապես հյուրանոցի տարածքից դահուկներով սահել դեպի ճոպանուղի: Հյուրանոցի մոտակայքում են գտնվում Կեչառիս վանական համալիրը և Օրբելի եղբայրների տուն-թանգարանը: Հյուրանոցն իդեալական վայր է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են կտրվել քաղաքի աղմուկից և վայելել իրենց լիարժեք և հարմարավետ հանգիստը:

5.0

16,000 AMD

Աղաբաբյանս Հյուրանոց

Երևան Աջափնյակ վարչ. շրջան Նազարբեկյան փող., 25/5 շենք

  • inpool
  • gym
  • billiard
  • sauna
  • spa
  • laundry
  • ac
  • parking
  • smoking
  • wifi

«Աղաբաբյանս» հյուրանոցային համալիրը Ձեզ է առաջարկում լավագույն պայմանները գործնական, ընտանեկան, արձակուրդի և հանգստյան օրերը հաճելի և հետաքրքիր անցկացնելու համար։ Հյուրանոցային համալիրն իր մեջ ներառում է քսանմեկ նրբաճաշակ համարներ, որոնցից յուրաքանչյուրն առանձնանում է իր ուրույն դիզայնով։ Ունի նաև ինն առանձնացված, իր ոճի մեջ կատարելության հասնող, պերճաշուք ապարտամենտներ։ Հյուրանոցի հարմարավետությունը, հատուկ մտածված դետալները և անհատական սպասարկումը հյուրերի ջերմ և ընտանեկան միջավայր ստեղծելու գրավականն են։  Հյուրանոցն իր մեջ ներառում է հետևյալ ծառայությունները՝ կոնֆերանսների սրահ, ռեստորան, լաունջ բար, մանկական սենյակ, փակ լողավազան, շոգեբաղնիք, մարզասրահ, ռեստորանից զատ գործում է միայն հյուրերի համար առանձնացված նորաոճ նախաճաշի սրահ։ Ցանկության դեպքում մեր մասնագետները պատրաստ են առաջարկել առողջ ապրելակերպի ամբողջական ծառայություններ, նորարարական ծրագրեր, օգտակար սնունդ։ Գործում են նաև անհատական և խմբակային մարզումների և լողի դասընթացներ։ Կազմակերպելով Ձեր գործնական միջոցառումները հյուրանոցային համալիրի ժամանակակից սարքավորումներով համալրված կոնֆերանս դահլիճում ՝ Դուք կստանաք լավագույն արդյունք։ Գիտաժողովների և միջոցառումների մասնակիցները կարող են օգտվել անվճար WiFi ինտերնետից և գրասենյակային ծառայություններից։ Ռեստորանում մատուցվում են հայկական և եվրոպական ուտեստներ։ Այստեղ Դուք կարող եք լիովին հանգստանալ հաճելի և ընկերական միջավայրում։ Զվարթնոց միջազգային օդանավակայանից դեպի «Աղաբաբյանս» հյուրանոց  ճանապարհը կազմում է 11 կմ։ 

0.0

39,900 AMD

Ամբերդ Հյուրանոց

Արագածոտնի մարզ Անտառուտ գյուղ

  • pool
  • inpool
  • billiard
  • tennis
  • sauna
  • wifi

      «Ամբերդ» հյուրանոցը գտնվում է Արագած լեռան ստորոտին՝ Բյուրականում: Հյուրանոցն առաջարկում է հարմարավետ և ընդարձակ համարներ՝  ապահովված բոլոր հարմարություններով: Համարների պատշգամբներից բացվում է Արարատ լեռան գեղեցիկ տեսարանը: Հյուրանոցում գործում է ռեստորան, բացօթյա և փակ լողավազաններ, բիլիարդ, սեղանի թենիս, շոգեբաղնիք: Տարածքում առկա է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Բարեհամբույր աշխատակազմի և մատուցվող որակյալ ծառայությունների շնորհիվ Ձեր հանգիստը հյուրանոցում կլինի լիարժեք և անմոռանալի: Հյուրանոցը շրջապատված է հայկական հնագույն կառույցներով և բնական հրաշքներով: Հյուրընկալվելով «Ամբերդ» հյուրանոցում՝ Դուք հնարավորություն կունենաք այցելելու մի շարք պատմական վայրեր: Մոտակայքում է գտնվում Ամբերդ ամրոցը, Քարի լիճը, Արշակունիների դամբարանը, Տեղերի վանքը, Սուրբ Հովհաննես եկեղեցին և այլ պատմամշակութային և տեսարժան վայրեր: Ցանկության դեպքում հյուրանոցը կազմակերպում է տուրեր դեպի Հայաստանի այլ տեսարժան վայրեր:

0.0

35,000 AMD

Անահիտ B&B (Իջևան) | AllHotels

Տավուշի մարզ Իջևան Թավրիզյան փ., 4

  • laundry
  • parking
  • wifi

     Կուրորտային հանգստավայր Իջևանում իր հյուրընկալ դռներն է բացում «Անահիտ» հյուրատունը: Հյուրատունն առաջարկում է լիարժեք հանգստի համար անհրաժեշտ բոլոր պայմաններով ապահովված, հարմարավետ սենյակներ: Հյուրատանը կա անվճար  Wi-Fi և ավտոկայանատեղի: Տանտիրուհին՝ Անահիտը, հոգատար և բարեհամբույր վերաբերմունք է ցուցաբերում բոլոր հյուրերի նկատմամբ կացության ողջ ընթացքում և պատրաստ է օգնել ցանկացած հարցում: Ամեն առավոտ հյուրատանը մատուցվում է տարատեսակ ուտեստներով, համեղ նախաճաշ: Հյուրընկալվելով «Անահիտ» հյուրատանը, հանգստին զուգընթաց, կարելի է ծանոթանալ նաև Իջևան քաղաքի տեսարժան վայրերին և հիասքանչ բնությանը:

0.0

6,000 AMD

Անահիտ Գեսթ Հաուս (Վանաձոր) | AllHotels

Լոռի Վանաձոր Զորավար Անդրանիկի փ., տ. 52

  • laundry
  • parking
  • smoking
  • wifi

     «Անահիտ» հյուրատունը գտնվում է Վանաձոր քաղաքում, Զորավար Անդրանիկի 52 հասցեում: Առանձնատունը երկհարկանի տուֆակերտ կառույց է, ունի 4 ննջասենյակ, 2 սանհանգույց, 2 հյուրասենյակ և ճաշասենյակ: Հյուրատանը առկա է 60 մ2 տարածքով սրահ` նախատեսված 25 անձի համար, որտեղ կարելի է անցկացնել տարատեսակ միջոցառումներ, սեմինարներ, հանդիպումներ, բանկետներ: Բակում կա այգի, խաղահրապարակ երեխաների համար, հանգստյան գոտի, ձեռագործ հուշանվերների ցուցահանդես-վաճառք: Ողջ տարածքում գործում է անվճար Wi-Fi: Հյուրընկալվելով «Անահիտ» հյուրատանը, հանգստին զուգընթաց հյուրերը կարող են ծանոթանալ նաև Լոռու մարզի տեսարժան վայրերին և մշակութային ժառանգությանը:

0.0

8,000 AMD

Անի Հյուրանոց

Վայոց Ձոր Ջերմուկ Շահումյան փ. 26

  • laundry
  • parking
  • wifi
  • facilities

      «Անի» հյուրանոց-ռեստորանը գտնվում է առողջարանային քաղաք Ջերմուկում: Հյուրանոցի հիմնական մասնաշենքում առաջարկվում են 11 հարմարավետ համարներ` 6 մեկսենյականոց, 4 լյուքս կարգի երկսենյականոց և 1 ապարտամենտ տիպի համար: Առաջին հարկում գտնվում է ընդունարանը և ռեստորանը: Երկրորդ մասնաշենքն առաջարկում է 6 ստանդարտ համարներ, որոնցից բացվում է հիանալի տեսարան դեպի ձորը: Բոլոր համարներում առկա է սառնարան, LCD հեռուստացույց, լոգարան` բոլոր հարմարություններով: Տարածքում գործում է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Հյուրանոցը միշտ ուրախ է ընդունել և լավագույն կերպով սպասարկել իր հյուրերին:  

0.0

17,000 AMD

Անի Պլազա

(Պաշտոնական)

Երևան Կենտրոն վարչ. շրջան Սայաթ-Նովայի պող. 19

  • inpool
  • gym
  • sauna
  • spa
  • laundry
  • ac
  • smoking
  • wifi
  • facilities

     «Անի Պլազա» հյուրանոցը գտնվում է մայրաքաղաք Երևանի կենտրոնում: Հյուրանոցն առաջարկում է ընդարձակ և հարամարավետ կահավորված համարներ, որոնք կգոհացնեն անգամ ամենախստապահանջ հյուրերին: Համարների պատուհաններից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Հայաստանի խորհրդանիշ համարվող բիբլիական Արարատ լեռը և Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը: Հյուրանոցում գործում է ռեստորանի, բարի, լողավազանի, շոգեբաղնիքի, մարզասրահի, գեղեցկության սրահի ծառայություններ: Պրոֆեսիոնալ անձնակազմի և որակյալ ծառայությունների շնորհիվ, այստեղ անցկացրած յուրաքանչյուր օր կլինի անմոռանալի և ջերմ հիշողություններով լի: Զվարթնոց միջազգային օդանավակայանից հյուրանոց կարելի է հասնել ընդամենը 10-15 րոպեում: Հաշված րոպեների ընթացքում քայլելով կարելի է հասնել  Երևանի մի շարք տեսարժան վայրեր` Հանրապետության հրապարակ, Կասկադ համալիր, Հյուսիսային պողոտա, Մատենադարան, Պատմության թանգարան և այլ վայրեր: Հյուրանոցի հարևանությամբ գործում են քաղաքի լավագույն սրճարանները, ռեստորաններն ու առևտրի կենտրոնները, որտեղ կարելի է հիանալի ժամանակ անցկացնել:

9.0

44,000 AMD

Անի Ռեզորթ

Կոտայքի մարզ Հանքավան Արտավազ գյուղ 1-ին փողոց

  • inpool
  • gym
  • billiard
  • tennis
  • sauna
  • laundry
  • ac
  • parking
  • smoking
  • wifi

   «Անի Ռեզորթ» հյուրանոցային համալիրը գտնվում է Կոտայքի մարզում՝ Հանքավանի գեղատեսիլ անտառների գրկում:  Հյուրանոցն առաջարկում է բոլոր անհրաժեշտ հարմարություններով ապահովված բարձրակարգ համարներ և քոթեջներ:  Բոլոր համարների պատուհաններից բացվում է հիասքանչ տեսարան: Հանգիստն ավելի հետաքրքիր և ամբողջական դարձնելու համար հյուրանոցում մատուցվում են բազմաթիվ ծառայություններ: Այստեղ գործում է բար, բիլիարդ, սեղանի թենիս, մարզասրահ, փակ լողավազան, շոգեբաղնիք: Տարածքում գործում է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Շրջապատված լինելով հրաշագեղ բնությամբ և բուժիչ հանքային աղբյուրներով` հյուրանոցն իր հյուրերին տրամադրում է կատարյալ պայմաններ` լիարժեք հանգստի համար: Լեռնային մաքուր օդը, շրջակա կանաչապատ սարերը, սոճիների պուրակը, հարմարավետ համարները և հյուրանոցում առաջարկվող պայմանները նպաստում են կատարյալ լիցքաթափմանն ու հանգստին: Հյուրանոցն իդեալական վայր է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են հանգստանալ և միևնույն ժամանակ ամրապնդել իրենց առողջությունը: Հյուրանոցի մոտ հոսում է տաք հանքային ջուր, որը օգտագործվում է խմելու և բուժական լոգանքների համար: Հանքավանում բուժում են ստամոքսի, աղիքների, լյարդի, լեղապարկի և բազմաթիվ այլ հիվանդություններ: Մատուցվող բարձրակարգ ծառայությունների և աշխատակազմի բարեհամբույր սպասարկման շնորհիվ, հանգիստը հյուրանոցում դառնում է հարմարավետ, լիարժեք և անմոռանալի: Երևանից հեռավորությունը 55 կմ է:

0.0

40,000 AMD

Անուշ Հյուրանոց

Վայոց Ձոր Ջերմուկ Վարդանյան փող., 2 շենք

  • billiard
  • tennis
  • laundry
  • parking
  • smoking
  • wifi

  «Անուշ» հյուրանոցը տեղակայված է առողջարանային քաղաք Ջերմուկում՝ «Արմենիա» և «Օլիմպիա» առողջարանների հարևանությամբ: Հյուրանոցը հյուրերին տրամադրում է հարմարավետ համարներ՝ լիարժեք հանգստի համար անհրաժեշտ բոլոր հարմարություններով: Բոլոր համարների պատուհաններից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Ջերմուկ քաղաքը: Հյուրերը կարող են իրենց ազատ ժամանակը դարձնել հետաքրքիր և հաճելի՝  օգտվելով առաջարկվող ծառայություններից: Հյուրանոցում գործում է բիլիարդի սրահ, սեղանի թենիս, ավտոկայանատեղի, անվճար Wi-Fi: Ցանկության դեպքում կազմակերպվում են նաև էքսկուրսիաներ դեպի Ջերմուկի տեսարժան վայրեր: Ջերմուկ քաղաքը հարուստ է քաղցրահամ և հանքային ջրերի աղբյուրներով, տաք հանքային ջրերով: Ստորգետնյա գեյզերների ջուրն օգտագործվում է խմելու և վաննաներ ընդունելու համար: Այն օգտակար է մի շարք հիվանդությունների՝ երիկամային, ստամոքս-աղիքային, նյարդային խանգարումների բուժման համար:

0.0

12,000 AMD

Աշոտ & Գոհար B&B

Վայոց Ձոր Չիվա գյուղ

  • pool
  • parking
  • smoking
  • wifi

0.0

8,000 AMD

Աշոտ Շալունց B&B (Գորիս) | AllHotels

Սյունիքի մարզ Գորիս Մաշտոցի փ., տ. 29

  • parking
  • wifi

     Գորիս քաղաքի կենտրոնում է գտնվում «Աշոտ Շալունց» հյուրատունը: Տունը կառուցվել է 150 տարի առաջ`տեղական բազալտից: Հյուրատունն առաջարկում է լուսավոր և արևոտ սենյակներ: Որոշ սենյակներում առկա է աշխատասեղան, որի միջոցով ստեղծվում է հարմարավետ միջավայր աշխատելու համար: Խոհանոցն իր բոլոր հարմարություններով հյուրերի տրամադրության տակ է: Այստեղ կարելի է համտեսել հայկական խոհանոցի ավանդական ճաշատեսակները: Հյուրատան ողջ տարածքում առկա է անվճար Wi-Fi: Բնակավայրի հարևանությամբ կան մի շարք հնագույն, հետաքրքիր և արտասովոր հուշարձաններ: Ցանկության դեպքում հյուրատան տերը` Աշոտը, իր մեքենայով կազմակերպում է էքսկուրսիաներ դեպի Տաթև և Խնձորեսկ:  

0.0

8,000 AMD

Ապագա Ռեզորթ

Տավուշի մարզ Իջևան Ենոքավան գյուղ

  • laundry
  • parking
  • smoking
  • wifi

       «Ապագա Ռեզորթը» գտնվում է Ենոքավան գյուղում: Այն առաջարկում է 8 քոթեջ և 5 փայտե տնակ, որտեղ կարելի է կտրվել աշխատանքային առօրյաից և լիարժեք հանգստանալ: Քոթեջները ապահովված են լոգասենյակով, մինի բարով, սառնարանով և երկու առանձին կամ մեկ երկտեղանոց մահճակալով: Որոշ քոթեջներում առկա է նաև խոհանոց: Տարածքում գործում է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Ցանկության դեպքում հյուրերը կարող են այցելել տեղի ձիարշավարան: Գործում է նաև հեծանիվների վարձույթ: Հյուրանոցը իդեալական վայր է հատկապես էքստրեմալ զբոսաշրջությունը նախընտրողների համար: Այն գտնվում է Լաստիվերի մոտ, ինչն էլ հնարավորություն է տալիս հյուրերին այցելել հին քարանձավներ:  

0.0

31,700 AMD

Ապարտամենտ Վերնիսաժ

Երևան Կենտրոն վարչ. շրջան Վարդանանց 5ա

  • tv
  • wifi
  • gas
  • electricity
  • persistent_water

0.0

20,000 AMD

Ապարտամենտ Ֆեմիլի Հաուս

Կոտայքի մարզ Ծաղկաձոր Ճարտարապետիկի 7

0.0

45,000 AMD

Ապրիկոտ Հոթելս ընդ Ռեզորթս

Կոտայք գյուղ Արզական Աղվերան հանգստի գոտի, 4/9

  • pool
  • tennis
  • tennis_kort
  • sauna
  • laundry
  • parking
  • wifi
  • facilities

     Բարի գալուստ Ապրիկոտ Հոթելս ընդ Ռեզորթս` էկոնոմ և բարձր դասի հյուրանոցների և հանգստյան տների ցանց, որտեղ Դուք կզգաք ուրույն հայկական հյուրընկալության ջերմությունը, անկեղծությունը, սրտաբաց ու առատ հյուրասիրությունը։ Մենք ստեղծում ենք ինքնատիպ միջավայր Ձեր հանգստի և հարմարավետության  համար` համադրելով հայկական հյուրընկալության լավագույն ավանդույթները, միջազգային չափանիշներին համապատասխան սպասարկման բարձր որակը, հավելյալ ծառայությունների և հարմարությունների լայն ընտրանին, տեղանքի ընտրությունն ու յուրաքանչյուր հյուրանոցի ճարտարապետական նախագծի ներդաշնակությունը տվյալ տեղանքի պատմության և բնության հետ, նրբաճաշակ ինտերիերը և գաստրոնոմիան:  Ապրիկոտ Աղվերան Ռեզորթը մեր ցանցի առաջին հանգստյան տունն է, որը տեղակայված է  Աղվերանում՝ Հայկական լեռնաշխարհի ամենագեղատեսիլ անկյուններից մեկում։ Եթե  փնտրում եք թարմ օդ, խաղաղ միջավայր, կատարյալ հանգիստ, ապա այցելեք մեր հանգստյան տուն:  

0.0

0 AMD

Առանձնատուն Կասկադում

Երևան Կենտրոն վարչական շրջան Սարմենի փ., տուն 16/2

       Կասկադի հարևանությամբ գտնվող առանձնատունը տեղակայված է Երևանի կենտրոնում, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնից 641 մ հեռավորության վրա: Տունն առաջարկում է իր հյուրերին սեզոնային բաց լողավազան, այգի և խորովածանոց: Տունն ունի 4 ննջասենյակ, 1 հյուրասենյակ, ամբողջությամբ կահավորված խոհանոց և ծածկապատշգամբ, որտեղից բացվում է տեսարան դեպի Մասիս սարը: Բոլոր ննջասենյակներն ունեն առանձին սանհանգույց, կա նաև առանձին սանհանգույց այցելուների համար: Տրամադրվում է հարթ էկրան հեռուստացույց: Տունը գտնվում է Կասկադ ճարտարապետական համալիրից 55 մ հեռավորության վրա: Հանրապետության հրապարակը 1,4 կմ հեռավորության վրա է: Համաձայն անկախ գնահատականների մեր հյուրերը շատ են սիրում Երևանի այս մասը: 

0.0

98,000 AMD

Ասար (Արմենիա) Առողջարան

Լոռու մարզ Վանաձոր Զաքարյան փող., 31 շենք

  • gym
  • billiard
  • tennis
  • sauna
  • spa
  • laundry
  • parking
  • smoking
  • wifi

     Ասար (Արմենիա) Առողջարանը գտնվում է Վանաձորում: Առողջարանում ստեղծված են հիանալի պայմաններ լիարժեք հանգիստ անցկացնելու և վերականգնվելու համար: Համալիրն առաջարկում է 1 և 2 տեղանոց ստանդարտ և լյուքս համարներ, որոնք ապահովված են բոլոր անհրաժեշտ հարմարություններով՝ լոգարան, տաք և սառը ջուր, ջեռուցման համակարգ, հեռուստացույց, սառնարան, հեռախոս: Հյուրերը կարող են օգտվել առողջարանում առաջարկվող մի շարք ծառայություններից՝ դարձնելով իրենց հանգիստն ավելի հետաքրքիր և լիարժեք: Այստեղ գործում է բար, բիլիարդ, սեղանի թենիս, մարզասրահ, շոգեբաղնիք, սպա: Տարածքում առկա է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Ռեստորանում մատուցվում է 4-անգամյա բարձրակարգ սնունդ: 200 մ հեռավորության վրա կա փակ լողավազան: Բուժական կենտրոնում գործում է ցեխաբուժարան, որը միակն է Հայաստանում, ջրաբուժարան, ֆիզիոթերապևտիկ, աղեստամոքսային տրակտի հիվանդությունների բաժանմունքներ: Տարածքն անտառապատ է, ամբողջ երկայնքով հոսում է Վանաձոր գետը, իսկ հարևանությամբ կա արհեստական լիճ և մարզական համալիր: Երևանից հեռավորությունը 110 կմ է, իսկ Զվարթնոց օդանավակայանից՝ 100 կմ:

0.0

17,000 AMD

Ավան Շուշի Պլազա Հյուրանոց

Արցախ Շուշի Ղազանչեցոց փող. 29

  • inpool
  • tennis_kort
  • sauna
  • pets
  • laundry
  • ac
  • parking
  • wifi

          «Ավան Շուշի Պլազա» հյուրանոցը գտնվում է Շուշի քաղաքում: Այն իր հյուրընկալ դռներն է բացել 2011թ. օգոստոսից: Իր մեջ ներառում է 31 հյուրանոցային համարներ, որոնք առավելագույնս համալրված են լիարժեք և հարմարավետ հանգստի համար անհրաժեշտ բոլոր հարմարություններով՝  արբանյակային հեռարձակմամբ հեռուստացույց, օդափոխիչ, լոգասենյակ, անվճար ինտերնետ կապ: Հյուրանոցում առկա է ռեստորան, բար, բոլոր անհրաժեշտ սարքավորումներով ապահովված կոնֆերանս դահլիճ, շոգեբաղնիք, փակ լողավազան, թենիսի սրահ, ավտոկայանատեղի: Հյուրանոցում գործում է նաև հանդիսությունների սրահ, որտեղ կարելի է անցկացնել կյանքի կարևորագույն իրադարձությունները: Ողջ տարածքում հասանելի է անվճար Wi-Fi: Հյուրանոցը ապահովում է բարեկամական և ջերմ մթնոլորտ, գերազանց սպասարկում և ընդարձակ համարներ՝ գեղեցիկ տեսարաններով: Այստեղ յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ ցուցաբերվում է անհատական մոտեցում: Բարեհամբույր աշխատակիցները ներդնում են իրենց ջանքերը` հյուրանոցում հաճելի մթնոլորտ ապահովելու համար: Այն իդեալական վայր է բոլոր նրանց համար, ովքեր նախընտրում են լիարժեք հանգիստը և հարմարավետությունը: «Ավան Շուշի Պլազա» հյուրանոցը գտնվում է շատ մոտ այնպիսի պատմական արժեք ներկայացնող վայրերի, ինչպիսիք են՝  Կանաչ և Ղազանչեցոց եկեղեցիները, նաթավանի պալատը, պատմական արևելյան շուկան, Շուշիի բերդը և պարսկական մզկիթը:

0.0

10,000 AMD

Ավետիս Հյուրանոց

Արցախ Ստեփանակերտ Գյուրջյան փող. 71

  • laundry
  • parking
  • wifi
  • facilities

    Ստեփանակերտ քաղաքի խաղաղ, կանաչապատ տարածքում` կենտրոնից 5 րոպե հեռավորության վրա է գտնվում «Ավետիս» հյուրանոցը: Այն իր հյուրերին առաջարկում է հարմարավետ կահավորված համարներ, որոնցից յուրաքանչյուրում առկա է հեռախոս, հեռուստացույց, մինի-բար: Հյուրանոցի պատշգամբից բացվում է հիասքանչ տեսարան դեպի Ստեփանակերտ քաղաքը և հարակից լեռները: Տարածքում գործում է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Մատուցվող հիմնական ծառայություններից բացի հյուրանոցն աջակցում է  նաև էքսկուրսիաների կազմակերպման, թանգարանների և համերգների տոմսերի ձեռքբերման հարցում:

0.0

12,000 AMD

Ավետիսյան B&B (Երևան) | AllHotels

Երևան Արաբկիր վարչ. շրջան Ավետ Ավետիսյան փ. 36, բն. 24

  • laundry
  • ac
  • parking
  • wifi

    «Ավետիսյան» հյուրատունը գտնվում է Երևան քաղաքում: Հյուրատունն առաջարկում է հարմարավետ սենյակներ, որոնք ապահովված են բոլոր անհրաժեշտ հարմարություններով և պարագաներով: Հյուրերի տրամադրության տակ առկա է ընդհանուր խոհանոց, հյուրասենյակ, ավտոկայանատեղի: Ողջ տարածքն ապահովված է անվճար Wi-Fi-ով: Ամեն առավոտ տանտիրուհին՝ Իռենը, մատուցում է շատ համեղ, թարմ մթերքներից պատրաստված նախաճաշ: Հյուրատունը մոտ է բազմաթիվ տեսարժան վայրերի: Այստեղից հաշված րոպեների ընթացքում կարելի է հասնել Հանրապետության հրապարակ, Օպերա, թանգարաննեեր, ռեստորաններ, առևտրի կենտրոններ: Ցանկության դեպքում կազմակերպվում են էքսկուրսիաներ Երևանում, Հայաստանում և Արցախում:

0.0

16,000 AMD

Ավիատրանս Հյուրանոց

Երևան Կենտրոն վարչ. շրջան Աբովյան փող., 4 շենք

  • laundry
  • parking
  • wifi

    «Ավիատրանս» հյուրանոցային համալիրը գտնվում է Երևան քաղաքի ամենահայտնի փողոցներից մեկի` Աբովյանի վրա: Հյուրանոցում ստեղծված են կատարյալ պայմաններ լիարժեք և հարմարավետ հանգստի համար: Այն առաջարկում է ընդարձակ և ինքնատիպ կահավորանքով համարներ, որոնք կգոհացնեն անգամ ամենախստապահանջ այցելուին: Հյուրանոցում առկա է բոլոր անհրաժեշտ պարագաներով համալրված կոնֆերանս դահլիճ` նախատեսված համաժողովների, սեմինարների և գործնական հանդիպումների համար: Ողջ տարածքն ապահովված է անվճար Wi-Fi ինտերնետով: Գտնվելով քաղաքի պատմամշակութային և առևտրային կենտրոնում` հյուրանոցի հյուրերը բացառիկ հնարավորություն ունեն ծանոթանալու քաղաքի մշակութային կյանքին և լինելու զվարճանքների և իրադարձությունների կենտրոնում: Հյուրանոցի մոտակայքում գործում են մի շարք ռեստորաններ, սրճարաններ, թատրոններ, թանգարաններ, ժամանցի և առևտրի կենտրոններ:

0.0

28,000 AMD

Արագած Հյուրանոց

Արագածոտն Արագած գյուղ Կենտրոնական 6-րդ փողոց

  • parking
  • smoking
  • wifi

     «Արագած» հյուրանոցը գտնվում է Արագած լեռան լանջին` Երևանից 43 կմ հեռավորության վրա: Այն առաջարկում է հարմարավետ կահավորված համարներ` հեռուստացույցով և Wi-Fi-ով: Հյուրանոցը հիանալի վայր է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են անցկացնել իրենց հանգիստը գեղեցիկ բնության գրկում: Այստեղ կան բոլոր անհրաժեշտ պայմանները` լիարժեք և անմոռանալի հանգստի համար: Հյուրանոցում կարելի է ճաշակել բնական մթերքներից պատրաստվող էկոլոգիապես մաքուր և առողջ սնունդ: Կառույցի հարևանությամբ կա մեծ բակ, երեխաների համար նախատեսված խաղահրապարակ և կանաչապատ այգի, որտեղ կարելի է հիանալի ժամանակ անցկացնել և ցանկության դեպքում համտեսել հայկական ավանդական խորովածն ու թոնրում թխված լավաշը:

0.0

18,000 AMD

Արարատ B&B (Չիվա) | AllHotels

Վայոց Ձոր Չիվա գյուղ 2-րդ փ., 4-րդ նրբ., տուն 6

  • laundry
  • parking
  • wifi

    «Արարատ» հյուրատունը տեղակայված է Չիվա գյուղում: Գյուղը գտնվում է Վայոց Ձորի մարզի լեռնային շրջանում: Հյուրատունն առաջարկում է հյուրերին 5 հարմարավետ սենյակներ՝ ապահովված անհրաժեշտ պարագաներով: Սենյակների պատուհաններից բացվում է հիանալի տեսարան դեպի մոտակա լեռները: Հյուրատանը կա ընդհանուր խոհանոց, հյուրասենյակ, բակ, ավտոկայանատեղի: Ողջ տարածքում գործում է անվճար Wi-Fi: Առավոտյան տանտիրուհին՝ Քնարիկը, պատրաստում և մատուցում է բազմատեսակ ուտեստներով, շատ համեղ նախաճաշ: Հյուրընկալվելով «Արարատ» հյուրատանը, հյուրերը կարող են ծանոթանալ նաև Վայոց Ձորի տեսարժան վայրերին և մշակութային ժառանգությանը:  

0.0

6,000 AMD

Արարատ Առողջարան

Վայոց Ձոր Ջերմուկ Շահումյան փող.18 շենք

  • gym
  • laundry
  • ac
  • parking
  • wifi

    «Արարատ» առողջարանը գտնվում է բուժիչ հանքային ջրերով հարուստ Ջերմուկ քաղաքում: Առողջարանը Հայաստանի լավագույն վերականգնողական կենտրոններից մեկն է` ժամանակակից հյուրանոցային համարներով համալրված, որտեղ կարելի է անցկացնել լիարժեք հանգիստ: Այստեղ կատարվում է լիակատար հանգստի և բուժման  ամբողջական գործընթաց` բարձր արդյունավետությամբ: Առաջարկվում են թերապևտիկ, մերսման, սպա ծառայություններ: Իր բուժական հատկություններով աշխարհում հայտնի բնական հանքային ջրի կիրառմամբ իրականացվում է առողջության վերականգնման և կազդուրման  համալիր ծրագիր: Առողջարանում բուժվում են լյարդի, լեղապարկի, աղեստամոքսային տրակտի, հենաշարժիչ համակարգի, նյարդային համակարգի հիվանդություններ: Հրաշալի բնությունը ևս նպաստում է մարդու առողջության և իմունիտետի ամրապնդմանը: Առողջարանում կազմակերպվում են նաև էքսկուրսիաներ ինչպես Ջերմուկում, այնպես էլ Հայաստանի ողջ տարածքում:  

0.0

13,500 AMD

Արարատ Հյուրանոց (Արցախ)

Արցախ Ստեփանակերտ Նաբերեժնայա փող. 2

  • sauna
  • laundry
  • parking
  • smoking
  • wifi

      «Արարատ» հյուրանոցը գտնվում է Ստեփանակերտ քաղաքի մի գողտրիկ անկյունում: Այն իր հյուրերին առաջարկում է բարձրակարգ պայմաններ  և ծառայություններ՝ մատչելի և միևնույն ժամանակ հարմարավետ հանգիստ կազմակերպելու համար: Այստեղ գնի և սպասարկման որակի համադրությունը հնարավորություն է տալիս մատչելի տարբերակով կազմակերպել լիարժեք հանգիստ: Տեղակայված լինելով ղարաբաղյան հայտնի Կարկառ գետի մոտակայքում և անտառապատ տարածքում՝ հյուրանոցը ընձեռում է բացառիկ հնարավորություն՝ կտրվելու քաղաքի աղմուկից և եռուզեռից և վայելելու հանգիստը արցախյան մաքուր օդի և գետի քչքչոցի ներքո: Հյուրանոցի համարներն ապահովված են բոլոր անհրաժեշտ պայմաններով` հանգիստը հարմարավետ անցկացնելու համար: Տարածքում գործում է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի:   

0.0

10,000 AMD

Արարատ Հյուրանոց (Երևան)

(Պաշտոնական)

Երևան Կենտրոն վարչական շրջան Գրիգոր Լուսավորչի փող. 7

  • inpool
  • gym
  • sauna
  • laundry
  • ac
  • parking
  • smoking
  • facilities

      Երևան քաղաքի կենտրոնում` Հանրապետության հրապարակից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա է գտնվում առաջնակարգ հյուրանոցներից մեկը` «Արարատ» հյուրանոցը` շրջապատված այգիներով, դեսպանատներով և նախարարություններով: Հյուրանոցի առաջնային առավելություններից է ընդարձակ և հարմարավետ համարները` կահավորված բնական փայտից պատրաստված կահույքով, որոնք աչքի են ընկնում հետաքրքիր գունային լուծումներով: Բոլոր համարները համալրված են լիարժեք հանգստի համար անհրաժեշտ պայմաններով` ընդարձակ անկողին, հեռուստացույց՝ տեղական և արբանյակային ալիքների հեռարձակմամբ, լոգարան, պահարան, մինի բար, անլար ինտերնետ, չհրկիզվող պահարան: Սենյակներն ամեն օր մաքրվում և թարմացվում են, ինչպես նաև կատարվում է սուրճի և թեյի անվճար հյուրասիրություն: Հյուրանոցում գործում է փակ լողավազան, մարզասրահ, շոգեբաղնիք, ավտոկայանատեղի և Wi-Fi կապ: Բարեհամբույր աշխատակիցները կներդնեն իրենց ջանքերը` հյուրանոցում ջերմ մթնոլորտ ապահովելու համար:

7.0

40,000 AMD

Արաքս հյուրանոց

Շիրակի մարզ Գյումրի Գորկու փող., 25 շենք

  • inpool
  • sauna
  • laundry
  • parking
  • wifi

<<Արաքս>> հյուրանոցը գտնվում է Գյումրու կենտրոնում, Կումայրի արգելոց թանգարանի տարածքում: Մեր բարեհամբույր անձնակազմը ուրախ կլինի հոգ տանել Ձեզ և Ձեր մտերիմներին` առաջարկելով Ձեզ ցանկացած ճաշակի ծառայությունների լայն ընտրանի:                   

0.0

19,000 AMD

Արաքսի Ափին B&B (Արմավիր) | AllHotels

Արմավիր գ. Փշատավան 22-րդ փ., 33 տուն

  • pool
  • laundry
  • parking
  • wifi

    «Արաքսի Ափին» հյուրատունը գտնվում է Արաքս գետի ափին, Փշատավան գյուղում, հայ-թուրքական սահմանի մոտ: Հյուրատունն առաջարկում է հարմարավետ սենյակներ, որոնք ապահովված են բոլոր անհրաժեշտ հարմարություններով և պարագաներով: Հյուրերի տրամադրության տակ առկա է ընդհանուր խոհանոց, լողավազան, մեծ բակ: Հյուրատան ողջ տարածքում առկա է անվճար Wi-Fi: Ամեն առավոտ հյուրատանը մատուցվում է հիանալի, համեղ, թարմ մթերքներից պատրաստված նախաճաշ: Տանտերերը հոգատար և բարեհամբույր մարդիկ են, ովքեր անհատական մոտեցում են ցուցաբերում բոլորի նկատմամբ կացության ողջ ընթացքում և պատրաստ են օգնել ցանկացած հարցում: Ցանկության դեպքում կազմակերպվում են էքսկուրսիաներ Սարդարապատի թանգարան:

0.0

5,000 AMD

Արգիշտի Հյուրանոց

Լոռի Վանաձոր Բաթումի փող.

  • tennis_kort
  • laundry
  • parking
  • smoking
  • wifi

          Վանաձոր քաղաքի կենտրոնում է գտնվում «Արգիշտի» եռահարկ հյուրանոցը: Այն իր հյուրերին առաջարկում է 22 համարներ, որոնք ապահովված են բոլոր անհրաժեշտ հարմարություններով` սանհանգույց, սառնարան, հեռախոս, վարսահարդարիչ: Հյուրերի տրամադրության տակ է գտնվում նաև շոգեբաղնիքը և թենիսի սրահը: Տարածքում կա անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Հյուրանոցն իդեալական վայր է բոլոր նրանց համար, ովքեր նախընտրում են մատչելի և միևնույն ժամանակ հարմարավետ և լիարժեք հանգիստը: Այստեղ յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ ցուցաբերվում է անհատական մոտեցում: Բարեհամբույր աշխատակիցները ներդնում են իրենց ջանքերը` հյուրանոցում ջերմ և հաճելի մթնոլորտ ապահովելու համար: «Արգիշտի» հյուրանոցում անցկացրած յուրաքանչյուր օր կլինի անմոռանալի և  ջերմ հիշողություններով լի:

0.0

25,000 AMD

Արեգ Հյուրանոց

Երևան Էրեբունի վարչական շրջան Բուռնազյան փող. 80

  • billiard
  • laundry
  • parking
  • wifi

     Երևան քաղաքի երկաթուղային կայարանի մոտ է գտնվում «Արեգ» հյուրանոցը` որն իր հյուրերին առաջարկում է բոլոր անհրաժեշտ հարմարություններով համալրված 14 մեկտեղանոց, երկտեղանոց և երեքտեղանոց ընդարձակ համարներ: Բոլոր համարներում առկա է հեռուստացույց՝ տեղական և արբանյակային ալիքների հեռարձակմամբ, լոգարան, պահարան, անլար ինտերնետ: Պատուհանից բացվում է Արարատ լեռան գեղեցիկ տեսարանը: Հյուրանոցի տարածքում գործում է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Այստեղ յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ ցուցաբերվում է անհատական մոտեցում: Բարեհամբույր աշխատակիցները ներդնում են իրենց ջանքերը` հյուրանոցում ջերմ մթնոլորտ ապահովելու համար: Հյուրանոցն իդեալական վայր է ինչպես ընտանեկան, այնպես էլ ընկերական հանգիստը նախընտրողների համար:

0.0

18,000 AMD

Արթ Հանգստյան Տուն

Երևան Կենտրոն վարչ. շրջան Բաղրամյան 57

  • wifi

0.0

12,500 AMD

Արթ Հանգստյան Տուն Դիլիջան

Տավուշ Դիլիջան Կալինինի փող. 12/1

  • smoking
  • wifi

0.0

18,000 AMD

Արթ Հանգստյան Տուն Ծաղկաձոր

Կոտայքի մարզ Ծաղկաձոր Նոր թաղամաս 3

  • wifi

0.0

10,500 AMD

Արթ Հանգստյան Տուն Քանաքեռ

Երևան Քանաքեռ Թբիլիսյան խճուղի 24

  • wifi

     Գտնվում է Շամպայնի գործարանից դեպի Երևանից դուրս տանող գլխավոր ճանապարհի վրա: Բոլոր սենյակներն ունեն առանձին սանհանգույց, բակ, ընդհանուր խոհանոց, գործում է անվճար Wi-Fi ամբողջ տարածքում:

0.0

6,000 AMD

Արթուրս Աղվերան Ռեզորթ

Կոտայք Աղվերան Արզական գյուղ

  • pool
  • inpool
  • gym
  • billiard
  • tennis
  • tennis_kort
  • sauna
  • spa
  • laundry
  • parking
  • wifi

     «Արթուրս Աղվերան Ռեզորթ» հյուրանոցային համալիրը գտնվում է Աղվերանում` Ծաղկունյաց լեռների գեղատեսիլ անտառներում: Հյուրանոցն առաջարկում է 60 բարձրակարգ և հարմարավետ կահավորված համարներ, որոնք տեղավորված են հինգ մասնաշենքերում և ապահովված են լիարժեք հանգստի համար նախատեսված բոլոր անհրաժեշտ հարմարություններով: Համարների պատշգամբներից բացվում է հիանալի տեսարան: Հանգիստն ավելի հետաքրքիր և ամբողջական դարձնելու համար, հյուրանոցն առաջարկում է բազմատեսակ ծառայություններ: Հյուրանոցում գործում է բար, բիլիարդի սրահ, թենիսի կորտ, սեղանի թենիս, մարզասրահ, բացօթյա և փակ լողավազաններ, շոգեբաղնիք, սպա: Տարածքում առկա է Wi-Fi և ավտոկայանատեղի: Հյուրանոցում գործում է մանկական խաղասենյակ` նախատեսված 3-10 տարեկան երեխաների համար: Ռեստորանում մատուցվում են հայկական և եվրոպական խոհանոցների ճաշատեսակների լայն ընտրանի: Կոնֆերանս դահլիճը նախատեսված է 120-200 անձանց համար և լիովին հարմար է մեծ կորպորատիվ միջոցառումների կազմակերպման համար: Այն հագեցած է անհրաժեշտ սարքավորումներով: Այստեղ կազմակերպվում են գործնական հանդիպումներ, համաժողովներ և սեմինարներ: Հյուրանոցն առաջարկում է իդեալական պայմաններ ինչպես հանգստի, այնպես էլ գործնական նպատակով այցելուների համար: Պրոֆեսիոնալ անձնակազմի բարձրակարգ սպասարկման, ծառայությունների ամբողջության, հանգստի և զվարճանքների համար առաջարկվող հնարավորությունների շնորհիվ` հյուրանոցում անցկացրած յուրաքանչյուր օրը կլինի անմոռանալի և ջերմ հիշողություններով լի: Հյուրանոցում առաջարկվող պայմանները կգոհացնեն անգամ ամենախստապահանջ այցելուների պահանջները: 

8.3

18,000 AMD

Արծիվ Գեսթ Հաուս (Դիլիջան) | AllHotels

Տավուշ Դիլիջան Ուսանողական փ. տ. 19

  • billiard
  • parking
  • smoking
  • wifi

     «Արծիվ» հյուրատունը գտնվում է կուրորտային քաղաք Դիլիջանի կենտրոնում: Շրջապատված լինելով լեռներով և հիանալի բնությամբ, հյուրատունն առաջարկում է յուրահատուկ ոճով սենյակներ՝ նախատեսված տարբեր ճաշակի և բյուջեի տեր մարդկանց համար: Սենյակներում առկա է լոգարան՝ անվճար պարագաներով, մինի խոհանոց, Wi-Fi: Պատուհաններից բացվում է լեռների հիանալի տեսարան: Ամեն առավոտ հյուրատանը մատուցվում է տարատեսակ ուտեստներով, համեղ նախաճաշ: Հյուրատան տարածքում առկա է պարտեզ՝ գունագեղ ծաղիկներով, խորոված պատրաստելու համար նախատեսված մանղալ և մանկական խաղահրապարակ:

0.0

10,000 AMD

Արմենիա Առողջարան

Վայոց Ձոր Ջերմուկ Մյասնիկյան փող., 2 շենք

  • inpool
  • gym
  • billiard
  • tennis
  • laundry
  • parking
  • wifi

       «Արմենիա» առողջարանը գտնվում է Ջերմուկ քաղաքի կենտրոնում: Այս բարձրակարգ և ժամանակակից ստանդարտներին համապատասխանող առողջարանում կարելի է վայելել գեղատեսիլ Ջերմուկի հիանալի բնությունը և օգտվել առողջարանի կողմից առաջարկվող մի շարք բուժական ծառայություններից: Առողջարանն առաջարկում է կուրսեր տարբեր հիվանդությունների բուժման համար: Այդ հիվանդությունների թվին են դասվում լյարդի, լեղապարկի, աղեստամոքսային տրակտի հիվանդությունները, շաքարային դիաբետը, գինեկոլոգիական խնդիրները: Առողջարանն իդեալական վայր է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են հանգստանալ և միևնույն ժամանակ ամրապնդել իրենց առողջությունը: Առողջարանում գործում է մարզասրահ, փակ լողավազան, բիլիարդի սրահ: Տարածքում առկա է Wi-Fi և ավտոկայանատեղի: Եվրոպական նրբաճաշակ կահավորանքով համարներն ապահովված են բոլոր հարմարություններով` լոգասենյակ, հեռուստացույց, բար, անլար ինտերնետ: Մատուցվող բարձրակարգ ծառայությունների և աշխատակազմի բարեհամբույր սպասարկման շնորհիվ, հանգիստը առողջարանում կլինի հարմարավետ, լիարժեք և անմոռանալի:

0.0

0 AMD

Արմենիա Հյուրանոց

(Պաշտոնական)

Արցախ Ստեփանակերտ Փետրվարի 20-ի փող.

  • gym
  • sauna
  • laundry
  • ac
  • parking
  • wifi

         «Արմենիա» հյուրանոցը գտնվում է Լեռնային Ղարաբաղի հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում` Վերածննդի հրապարակում: Հյուրանոցն իր հյուրերիին առաջարկում է 55 տարբեր կարգի ընդարձակ և հարմարավետ համարներ` մեկտեղանոց, երկտեղանոց, լյուքս, ընտանեկան և ապարտամենտ: Համարներն ապահովված են բոլոր անհրաժեշտ հարմարություններով` լոգասենյակ, արբանյակային հեռուստատեսություն, միջազգային հեռախոսակապ, ինտերնետ հասանելիություն, օդակարգավորման համակարգ, մինի բար: Հյուրանոցում գործում է ռեստորան, մարզասրահ, շոգեբաղնիք, կոնֆերանս դահլիճ: Հյուրընկալ անձնակազմը և միջազգային բարձր ստանդարտներին համպատասխանող սպասարկումը կստեղծեն հիանալի պայմաններ` լիարժեք հանգստի և արդյունավետ աշխատանքի համար: Հյուրանոցը հրաշալի վայր է ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ գործարարների համար: Այն իր մեջ ընդգրկում է հարմարավետություն, շքեղություն և գրավում է իր օրիգինալ ճարտարապետական ոճով:      

0.0

29,000 AMD

Արմենիա Հյուրանոց

Վայոց Ձոր Ջերմուկ Մյասնիկյան փող., 2 շենք

  • inpool
  • tennis
  • spa
  • laundry
  • parking
  • smoking
  • wifi

     «Արմենիա» հյուրանոցը գտնվում է Ջերմուկ քաղաքի կենտրոնում: Այս բարձրակարգ և ժամանակակից ստանդարտներին համապատասխանող հյուրանոցում կարելի է վայելել առողջարանային քաղաք Ջերմուկի հիանալի բնությունը և օգտվել առողջարանի կողմից առաջարկվող մի շարք բուժական ծառայություններից: Շրջապատված լինելով հրաշագեղ բնությամբ և բուժիչ հանքային աղբյուրներով` հյուրանոցն իր հյուրերին տրամադրում է կատարյալ պայմաններ` լիարժեք հանգստի համար: Հյուրանոցն առաջարկում է կուրսեր տարբեր հիվանդությունների բուժման համար: Այդ հիվանդությունների թվին են դասվում լյարդի, լեղապարկի, աղեստամոքսային տրակտի հիվանդությունները, շաքարային դիաբետը, գինեկոլոգիական խնդիրները: Հյուրանոցն իդեալական վայր է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են հանգստանալ և միևնույն ժամանակ ամրապնդել իրենց առողջությունը: Հյուրանոցում գործում է մարզասրահ, փակ լողավազան, սեղանի թենիս: Տարածքում առկա է Wi-Fi և ավտոկայանատեղի: Եվրոպական նրբաճաշակ կահավորանքով համարներն ապահովված են բոլոր հարմարություններով` լոգասենյակ, հեռուստացույց, բար, անլար ինտերնետ: Մատուցվող բարձրակարգ ծառայությունների և աշխատակազմի բարեհամբույր սպասարկման շնորհիվ, հանգիստը հյուրանոցում կլինի հարմարավետ, լիարժեք և անմոռանալի:

0.0

18,000 AMD

Արմենիան Ռոյալ Պալաս

Երևան Աջափնյակ վարչ. շրջան Սիլիկյան թաղամաս (3-րդ գյուղ), 4-րդ փողոց

  • pool
  • gym
  • sauna
  • laundry
  • ac
  • parking
  • smoking
  • wifi
  • facilities

      «Արմենիան Ռոյալ Պալաս» հյուրանոցը գտնվում է Երևանում: Բազմաթիվ առավելություններով աչքի ընկնող այս հյուրանոցն իր հյուրերին առաջարկում է հարմարավետ և գեղեցիկ կահավորված համարներ: Հյուրանոցում առկա է ազգային ոճով ձևավորված գինետուն, շուրջօրյա գործող լոբբի բար, ռեստորաններ, կոնֆերանս դահլիճ` նախատեսված սեմինարների, ժողովների և գործնական հանդիպումների համար, 2 շոգեբաղնիք` լողավազաններով, մարզասրահ, բիլիարդի սրահ և բացօթյա այգի, որտեղ կարելի է պատրաստել և համտեսել հայկական, ավանդական խորովածը: Ռեստորանում մատուցվում են հայկական և եվրոպական խոհանոցների ճաշատեսակների, ինչպես նաև բարձրակարգ խմիչքների լայն ընտրանի: Այստեղ կարելի է կազմակերպել ընտանեկան միջոցառումներ, ճաշկերույթներ, բիզնես լանչեր: Համալիրի առանձնահատկություններից է հանդիսանում բարձրակարգ սպասարկումը և անձնակազմի պրոֆեսիոնալ մոտեցումը: Հյուրանոցում առկա պայմանները կբավարարեն անգամ ամենաքմահաճ հաճախորդի պահանջմունքները:    

3.0

18,000 AMD

Արտեմի Գեսթ Հաուս (Թումանյան) | AllHotels

Լոռու մարզ Թումանյան 1-ին փ., տ. 5

  • laundry
  • parking
  • wifi

    «Արտեմի» հյուրատունը գտնվում է Լոռու մարզի Թումանյան քաղաքում: Հյուրատունն առաջարկում է 3 երկտեղանոց սենյակներ, որոնցում առկա է հեռուստացույց, մինիբար, սառնարան, օդափոխիչ, լոգարան: Սենյակների պատուհաններից բացվում է գեղեցիկ տեսարան: Հյուրատանը մատուցվում են ազգային խոհանոցի ամենահամեղ ճաշատեսակները: Ողջ տարածքում գործում է անվճար Wi-Fi: Հյուրատանը կա բակ, որտեղ կարելի է խորոված պատրաստել, պարտեզ, ավտոկայանատեղի և մանկական խաղահրապարակ: Շրջակայքում ստեղծված են հիանալի պայմաններ ակտիվ հանգստի համար՝ հյուրերը կարող են Դեբեդ գետում ձուկ բռնել, կամ ռաֆտինգով զբաղվել: Ցանկության դեպքում կազմակերպվում են էքսկուրսիաներ:

0.0

12,000 AMD

Արտսոն B&B (Էջմիածին) | AllHotels

Արմավիր Էջմիածին Պետրոզավոդսկ փ., 55 տ.

  • pool
  • tennis
  • laundry
  • parking

      «Արտսոն» հյուրատունը գտնվում է հոգևոր կենտրոն Էջմիածնում, մայրաքաղաք Երևանից ընդամենը 18 կմ հեռավորության վրա: Հյուրատան այցելուներն իրենց հանգիստը կարող են անցկացնել նրբաճաշակ կահավորված սենյակներում, օգտվել ընդհանուր խոհանոցից և հյուրասենյակից: Առավոտյան տանտիրուհին՝ Սոնան, պատրաստում և մատուցում է շատ համեղ նախաճաշ, ինչպես նաև, ցանկության դեպքում, անցկացնում է խոհարարական վարպետության դասեր: Հյուրատան տարածքում կա լողավազան, պարտեզ, որտեղ կարելի է նաև պատրաստել խորոված, սեղանի թենիս, ավտոկայանատեղի և Wi-Fi: Հյուրընկալվելով «Արտսոն» հյուրատանը, դուք կզգաք տանտերերի հյուրընկալությունը, ընկերական վերաբերմունքն ու ընտանեկան հաճելի մթնոլորտը: Հյուրատան մոտակայքում է գտնվում Էջմիածնի Մայր Տաճարը:

0.0

7,000 AMD

Արցախ Հյուրանոց

Երևան Շենգավիթ վարչական շրջան Սևանի փող. 116

  • laundry
  • ac
  • parking
  • smoking
  • wifi

      Մայրաքաղաք Երևանի կենտրոնից ոչ հեռու, հանգիստ և անաղմուկ վայրում է գտնվում «Արցախ» հյուրանոցը, որը ջանք ու եռանդ չի խնայում իր հյուրերին մատուցելու արցախյան հյուրասիրությունն ու հոգատարությունը: Հյուրանոցն առաջարկում է բոլոր ժամանակակից հարմարություններով համալրված 36 հարմարավետ համարներ` ապահովված շուրջօրյա տաք ջրով, ջեռուցման համակարգով և օդորակիչով: Հյուրանոցն ունի հակահրդեհային համակարգ, վերելակ, հուշանվերների վաճառքի կետ և բանկոմատ: Գործնական հանդիպումների համար առաջարկվում  է բիզնես անկյուն, կոնֆերանս դահլիճ և բանակցման սենյակ: Հյուրանոցի բոլոր հատվածներում հասանելի է անվճար Wi-Fi կապ: Առկա է նաև էքսկուրսիաների, համերգների և ներկայացումների տոմսեր ձեռք բերելու հնարավորություն: Հյուրանոցն ապահովված է վերապատրաստված, կարգապահ և հոգատար անձնակազմով, որը առաջնորդվում է իր մասնագիտական հմտություններն անընդհատ բարելավելու սկզբունքով:  

0.0

20,000 AMD

Արփա Հյուրանոց

Վայոց Ձոր Եղեգնաձոր Նարեկացու փող., 8/02 շենք

  • laundry
  • smoking
  • wifi

    Եղեգնաձոր քաղաքի կենտրոնում է գտնվում «Արփա» հյուրանոցը, որը հանդիսանում է հայկական և եվրոպական ճարտարապետական ոճերի համադրության հրաշալի օրինակ: Հյուրանոցն առաջարկում է բոլոր անհրաժեշտ հարմարություններով ապահովված մեկտեղանի, երկտեղանի և ջունիոր սուիթ համարներ: Հյուրանոցում կարելի է վայելել հայկական և եվրոպական խոհանոցների ճաշատեսակները: Ողջ տարածքում գործում է անվճար Wi-Fi: Հյուրանոցի բարեհամբույր աշխատակազմը հոգ կտանի, որ հյուրանոցում Ձեր հանգիստը լինի հարմարավետ և լիարժեք, իսկ հեռանալիս Ձեզ հետ տանեք միայն լավ հիշողություններ:          

0.0

14,000 AMD

Արև Ռեզիդենս

Երևան Նորք-Մարաշ վարչ. շրջան Նորք, 13-րդ փողոց, 16 շենք

  • laundry
  • parking
  • smoking
  • wifi

    «Արև Ռեզիդենս» բուտիկ հյուրանոցը գտնվում է քաղաքամայր Երևանում: Հյուրանոցն իդեալական վայր է բոլոր նրանց համար, ովքեր գնահատում են հանգիստ միջավայրը,  անդորրը և հարմարավետությունը: Այն առաջարկում է հարմարավետ համարներ` հեռուստացույցով մինի բարով, լոգասենյակով, չհրկիզվող պահարանով, պատշգամբով, որից բացվում է Երևան քաղաքի հիանալի տեսարանը` իր ողջ հմայքով: Հյուրանոցում գործում է ավտոկայանատեղի և անվճար Wi-Fi: Այս շքեղ և ժամանակակից ստանդարտներին համապատասխանող հյուրանոցը կառուցված է ավանդական հայկական ոճով` պահպանելով տեղական մշակույթը: Հյուրանոցում մատուցվող բարձրակարգ ծառայությունների և աշխատակազմի բարեհամբույր սպասարկման շնորհիվ, հանգիստը հյուրանոցում կլինի հարմարավետ, լիարժեք և անմոռանալի:

0.0

20,000 AMD

Արևիկ Հյուրատուն (Չիվա) | AllHotels

Վայոց Ձոր Չիվա գյուղ 3-րդ փ., 1-ին փակ., տ. 4

  • parking
  • wifi

      «Արևիկ» hյուրատունը, որտեղ ստեղծված են հարմարավետ հանգստի համար անհրաժեշտ բոլոր պայմանները, գտնվում է Վայոց Ձորի մարզում՝ Չիվա գյուղում: Հյուրատունն առաջարկում է սենյակներ, որոնց պատուհաններից բացվում է բնության հիանալի տեսարան: Հյուրերի տրամադրության տակ առկա է ընդհանուր հյուրասենյակ, այգի, ավտոկայանատեղի, ինչպես նաև ողջ տարածքում գործում է անվճար Wi-Fi: Յուրաքանչյուր առավոտ հյուրատանը մատուցվում է շատ համեղ նախաճաշ: Տանտերերը հոգատար և բարեհամբույր մարդիկ են, ովքեր անհատական մոտեցում են ցուցաբերում բոլոր հյուրերի նկատմամբ` կացության ողջ ընթացքում փոխանցելով նրանց հոգատարություն և ջերմ վերաբերմունք: Հյուրընկալվելով «Արևիկ» հյուրատանը, հանգստին զուգընթաց հյուրերը կարող են ծանոթանալ նաև Վայոց Ձորի տեսարժան վայրերին և մշակութային ժառանգությանը:

0.0

8,000 AMD

Բասս Բուտիկ Հյուրանոց

Երևան Արաբկիր վարչ. շրջան Այգեձորի փող., 3/1 շենք

  • billiard
  • sauna
  • laundry
  • ac
  • parking
  • smoking
  • wifi

    «Բասս Բուտիկ» հյուրանոցը տեղակայված է Այգեձոր թաղամասում՝ Երևան քաղաքի կենտրոնում: Հյուրանոցն առաջարկում է նրբաճաշակ կահավորանքով հարմարավետ համարներ՝  ապահովված բոլոր անհրաժեշտ հարմարություններով՝ լոգասենյակ, հեռուստացույց, մինի բար, չհրկիզվող պահարան, պատշգամբ, որից բացվում է Երևան քաղաքի գեղեցիկ համայնապատկերը: Հյուրանոցում մատուցվում են բազմաթիվ ծառայություններ, ինչն էլ հանգիստը դարձնում է առավել ամբողջական և հարմարավետ: Այստեղ գործում է բար, բիլիարդի սրահ, շոգեբաղնիք, ավտոկայանատեղի: Տարածքն ապահովված է անվճար Wi-Fi ինտերնետով: Հյուրանոցն առաջարկում է հիանալի պայմաններ թե՛ հանգստի և թե՛ գործնական նպատակով այցելուների համար: Բարձրակարգ սպասարկման, պրոֆեսիոնալ մոտեցման և անձնակազմի ջերմ վերաբերմունքի շնորհիվ, հյուրանոցում ստեղծվում է հաճելի միջավայր: Գտնվելով քաղաքի կենտրոնում՝ հյուրանոցը մոտ է հիմնական տեսարժան վայրերին և ժամանցի կենտրոններին: Հյուրանոցից 20 րոպեում կարելի է հասնել Զվարթնոց միջազգային օդանավակայան:

0.0

27,000 AMD

Բաստիլ Հյուրանոց

Երևան Արաբկիր վարչ. շրջան Արղության փող., 8/3 շենք

  • parking
  • wifi

    «Բաստիլ» հյուրանոցը գտնվում է Երևան քաղաքում: Ամրոց հիշեցնող այս հյուրանոցն առաջարկում է 11 չկրկնվող համարներ, որոնք առանձնանում են իրենց յուրօրինակ ինտերիերով և տարբերվող դիզայնով: Հյուրանոցը համագործակցում է Dolmama ռեստորանի հետ և իր ճաշացանկում ներկայացնում է այդ ռեստորանի ուտեստները: Հյուրընկալվելով «Բաստիլ» հյուրանոցում, Դուք շրջապատված կլինեք ճոխությամբ, շքեղությամբ և նրբաճաշակությամբ: Այստեղ մատուցվում են բարձրակարգ ծառայություններ` բարձր մակարդակով: Տարածքում գործում է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի:  

0.0

30,000 AMD

Բարսեղյան Գեսթ Հաուս (Վարդենիս) | AllHotels

Գեղարքունիքի մարզ Վարդենիս Անդրանիկի փ., 34տ.

  • parking
  • wifi

      «Բարսեղյան Գեսթ Հաուս» հյուրատունը տեղակայված է Վարդենիս քաղաքում՝ Սևանա լճի հարավարևելյան ափից 5 կմ հեռավորության վրա: Հյուրատունն ունի 5 սենյակ, որոնցից բացվում է լեռների հիանալի տեսարան: Հյուրերի տրամադրության տակ առկա է անհրաժեշտ հարմարություններով կահավորված ընդհանուր խոհանոց, որտեղ կարելի է ինքնուրույն պատրաստել, պարտեզ՝ խորոված պատրաստելու հարմարանքներով, ռեստորան, անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Յուրաքանչյուր առավոտ հյուրատանը մատուցվում է շատ համեղ նախաճաշ, իսկ երեկոյան հյուրերը կարող են ընթրել հյուրանոցի ռեստորանում: Տանտերերը հոգատար և բարի մարդիկ են, ովքեր պատրաստ են օգնել ցանկացած հարցում: Հաշված րոպեների ընթացքում հյուրատնից կարելի է հասնել Սևանա լիճ, լողալ լճում կամ պարզապես վայելել բնությունն ու մաքուր օդը:

0.0

8,000 AMD

Բեռլին Արտ Հյուրանոց

Շիրակի մարզ Գյումրի Հաղթանակի պող., 25 շենք

  • laundry
  • parking
  • smoking
  • wifi
  • facilities

  «Բեռլին Արտ» հյուրանոցը գտնվում է կոլորիտային քաղաք Գյումրիում: Հյուրանոցի բոլոր համարները հագեցած են ժամանակակից բոլոր հարմարություններով և համալրված են հայկական արվեստի յուրօրինակ գործերով: Հյուրանոցի տարածքում գործում է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Հյուրանոցն առանձնանում է իր պատկերասրահով, որտեղ այցելուները կարող են տեղի արվեստագետների նկարների և քանդակների միջոցով ծանոթանալ հայ ժամանակակից արվեստի հետ: Ցանկության դեպքում կազմակերպվում են էքսկուրսիաներ և հանդիպումներ արվեստագետների հետ, ինչն էլ հնարավորություն է տալիս ծանոթանալու Գյումրի քաղաքի հարուստ մշակույթին: Իր դիրքի շնորհիվ, հյուրանոցը շատ մոտ է քաղաքի տեսարժան վայրերին, եկեղեցիներին և թանգարաններին:

0.0

27,000 AMD

Բեսթ Վեսթերն Աղվերան

Կոտայք Արզական գյուղ Անտառային փող.

  • inpool
  • billiard
  • tennis_kort
  • laundry
  • wifi

       «Բեսթ Վեսթերն Աղվերան» հյուրանոցը գտնվում է առողջարար կլիմայով և գեղեցիկ բնապատկերներով հայտնի հանգստավայր Աղվերանում` Դալար գետի ափին: Հյուրանոցը բաղկացած է մեկ գլխավոր և յոթ փոխկապակցված մասնաշենքերից: Հյուրերին առաջարկվում է բոլոր հարմարություններով ապահովված 55 ընդարձակ համարներ: Հյուրանոցի տարածքում կա բոուլինգի կենտրոն, ամառային բացօթյա սրճարան, լողավազան` մեծահասակների և երեխաների համար նախատեսված առանձին բաժիններով, մեծ թենիսի խաղադաշտ, համաժողովների համար նախատեսված դահլիճներ` համալրված միաժամանակ 2 լեզվով սինքրոն թարգմանությունների համար անհրաժեշտ սարքավորումներով և միջոցառումների կազմակերպման համար անհրաժեշտ այլ պարագաներով: Ամռանը հյուրերը կարող են իրենց հանգիստը վայելել գետի ափին գտնվող հանգստի գոտում, որն ապահովված է հարմարավետ նստատեղերով և խնջույքներ կազմակերպելու համար անհրաժեշտ բոլոր պարագաներով: Հարուստ բուսականության և առողջարար օդի շնորհիվ` հյուրանոցը հանդիսանում է հրաշալի վայր լիարժեք հանգստի և առողջության վերականգնման համար:

0.0

25,000 AMD

Բեսթ Վեսթերն Պլյուս Կոնգրես

Երևան Կենտրոն վարչ. շրջան Իտալիայի փող., 1 շենք

  • pool
  • gym
  • tennis
  • spa
  • laundry
  • ac
  • wifi
  • facilities

    «Բեսթ Վեսթերն Կոնգրես» հյուրանոցը գտնվում է մայրաքաղաք Երևանում` Հանրապետության հրապարակի հարևանությամբ: Հյուրանոցն իր հյուրերին առաջարկում է եվրոպական ստանդարտներին համապատասխանող ծառայություններ և բոլոր հարմարություններով ապահովված ընդարձակ համարներ, որոնցում առկա է լոգասենյակ, հեռուստացույց, մինի բար, օդափոխիչ: Այստեղ ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները թե՛ կատարյալ հանգստի և թե՛ գործնական հանդիպումների կազմակերպման համար: Հյուրանոցում առկա է ռեստորան, բար, մարզասրահ, բացօթյա լողավազան, բիզնես կենտրոն, կոնֆերանս դահլիճ: Տարածքում գործում է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Ռեստորանում մատուցվում են ազգային և եվրոպական խոհանոցների ամենահամեղ ճաշատեսակները: Կոնֆերանս դահլիճում առկա են բոլոր անհրաժեշտ պայմանները համաժողովներ, սեմինարներ և գործնական հանդիպումներ կազմակերպելու համար: Բարձրակարգ սպասարկման և որակյալ ծառայությունների շնորհիվ, հանգիստը հյուրանոցում դառնում է լիարժեք և անմոռանալի: Հյուրանոցի մոտակայքում կան շատ տեսարժան վայրեր, թատրոններ, թանգարաններ, առևտրի և ժամանցի կենտրոններ: Պետական լիազոր մարմնի կողմից ստացել է 4 աստղանի հյուրանոցի որակավորում:

6.0

20,500 AMD

Բժշկի տուն B&B (Երևան) | AllHotels

Երևան Կենտրոն վարչական շրջան Այգեստան, 11-րդ փ., տ. 58

  • laundry
  • ac
  • parking
  • wifi

     «Բժշկի Տուն» հյուրատունը գտնվում է մայրաքաղաք Երևանի կենտրոնում: Հյուրատունը գեղեցիկ ծառերով շրջապատված առանձնատուն է: Առաջարկում է հարմարավետ սենյակներ, որոնք ապահովված են բոլոր անհրաժեշտ հարմարություններով և պարագաներով: Հյուրերի տրամադրության տակ առկա է ընդհանուր խոհանոց: Ողջ տարածքն ապահովված է անվճար Wi-Fi-ով: Տանտերերը հոգատար և բարեհամբույր մարդիկ են, ովքեր պատրաստակամ են օգնել ցանկացած հարցում: Ամեն առավոտ հյուրերին սպասվում է հիանալի, համեղ, թարմ մթերքներից պատրաստված նախաճաշ: Հյուրատունը մոտ է բազմաթիվ տեսարժան վայրերի: Այստեղից հաշված րոպեների ընթացքում քայլելով կարելի է հասնել Հանրապետության հրապարակ, Օպերա, Վերնիսաժ, թանգարաններ, ռեստորաններ, առևտրի կենտրոններ:

0.0

10,000 AMD

Բիեն Հյուրանոց

Երևան Կենտրոն վարչ. շրջան Այասի 72/1

  • pool
  • laundry
  • parking
  • wifi

    «Բիեն» հյուրանոցը գտնվում է մայրաքաղաք Երևանում: Հյուրանոցն առաջարկում է հիանալի պայմաններ ինչպես գործարարների, այնպես էլ զբոսաշրջիկների համար: Շնորհիվ ժամանակակից դիզայնի, հարմար տեղադիրքի և փորձառու աշխատակազմի` «Բիեն» հյուրանոցը հանդիսանում է Երևանի լավագույն հյուրանոցներից մեկը: Այն առաջարկում է ստանդարտ, կլասիկ և դելյուքս կարգի համարներ, որոնք հագեցած են անհրաժեշտ հարմարություններով: Հյուրանոցի առավելություններից է հանդիսանում կանաչապատ այգին և մեծ լողավազանը: Քաղաքի կենտրոն կարելի է հասնել ընդամենը 15 րոպեում:

0.0

23,000 AMD

Բյուրական B&B (Բյուրական) | AllHotels

Արագածոտնի մարզ Բյուրական 1-ին փ., տ. 88

  • laundry
  • parking
  • wifi

   «Բյուրական» հյուրատունը գտնվում է Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում: Հյուրատունը երկհարկանի շինություն է, ունի 5 սենյակ: Ապահովված է ժամանակակից բոլոր հարմարություններով: Այստեղ տիրում է ջերմ մթնոլորտ և հայերին բնորոշ հյուրընկալություն: Հյուրընկալվելով այս հյուրատանը՝ դուք կզգաք ինչպես սեփական տանը՝ շնորհիվ աշխատակազմի անհատական մոտեցման և ջերմ վերաբերմունքի: Տարածքում կա անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Ամեն առավոտ հյուրատանը մատուցվում է շատ համեղ և բազմատեսակ ուտեստներով նախաճաշ: Այցելելով «Բյուրական» հյուրատուն, հյուրերը կարող են ծանոթանալ նաև Արագածոտնի մարզի տեսարժան վայրերին և մշակութային ժառանգությանը:

0.0

10,000 AMD

Բոմո Նաիրի հյուրանոց

Երևան Նորք-Մարաշ վարչ. շրջան Արմենակ Արմենակյան փող., 121/7 շենք

  • sauna
  • laundry
  • parking
  • wifi

        Երևան քաղաքի գեղատեսիլ, պատմական և հեղինակավոր թաղամասերից մեկում՝ Նորք Մարաշում է գտնվում «Նաիրի» հյուրանոցը: Հյուրանոցի շենքը բաղկացած է 8 հարկից և առաջարկում է ընդարձակ և էլեգանտ ոճով կահավորված համարներ` ստանդարտ, դելյուքս և ջունիոր սուիթ կարգի, որոնցից բացվում է Երևան քաղաքի գեղեցիկ համայնապատկերը: Յուրաքանչյուր հարկի միջանցքից կարելի է վայելել բիբլիական Արարատ լեռան անզուգական պատկերը: Հյուրանոցում գործում է ռեստորան, որտեղ կարելի է համտեսել աշխարհի տարբեր խոհանոցների ամենատարբեր Ճաշատեսակներ, լոբբի բար, շոգեբաղնիք` կից լողավազանով, կոնֆերանս դահլիճ, անվճար Wi-Fi: «Նաիրի» հյուրանոցի անձնակազմը երաշխավորում է հաճելի և լիարժեք հանգիստ` ջերմ մթնոլորտում: Հեռավորությունը Զվարթնոց օդանավակայանից 16.5 կմ է: Անհրաժեշտության դեպքում կազմակերպվում է դիմավորում օդանավակայանում:

0.0

23,000 AMD

Բրիջ հոսթել | AllHotels

Երևան Կենտրոն վարչ. շրջան Խանջյան փող., 41 շենք

  • laundry
  • wifi

9.6

6,000 AMD

Գայանե Հյուրանոց

Լոռու մարզ Հաղպատ 19-րդ փողոցի 3-րդ նրբ., 1 շենք

  • pool
  • inpool
  • gym
  • billiard
  • tennis
  • sauna
  • laundry
  • ac
  • parking
  • smoking
  • wifi

    «Գայանե» հյուրանոցային համալիրը գտնվում է Հաղպատ գյուղում` Ալավերդի քաղաքից 10 կմ հեռավորության վրա: Լոռվա շքեղաշուք բնության գրկում գտնվող այս հյուրանոցը համապատասխանում է եվրոպական բոլոր չափանիշներին: Այն առաջարկում է ստանդարտ, պրեմիում և լյուքս կարգի մեկտեղանոց, երկտեղանոց համարներ, ինչպես նաև քոթեջներ, որոնք ապահովված են բոլոր անհրաժեշտ հարմարություններով: Համարներում առկա է լոգասենյակ, հեռուստացույց, մինի բար, օդափոխիչ: Պատուհաններից կարելի է զմայլվել լեռան լանջին գտնվող Սանահին վանական համալիրի տեսարանով: Հյուրերը կարող են իրենց ազատ ժամանակը անցկացնել` օգտվելով հյուրանոցում առաջարկվող բազմաթիվ ծառայություններից, որոնց միջոցով հանգիստը կլինի ավելի ամբողջական և լիարժեք: Հյուրանոցում գործում է բար, մարզասրահ, բացօթյա և փակ լողավազաններ, բիլիարդ, սեղանի թենիս, շոգեբաղնիք: Տարածքում առկա է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Պրոֆեսիոնալ անձնակազմի, բարձրակարգ սպասարկման և որակյալ ծառայությունների շնորհիվ հյուրանոցում անցկացրած հանգիստը կլինի լիարժեք և անմոռանալի: Հյուրանոցը հիանալի վայր է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են իրենց հանգիստն անցկացնել բնության գրկում` վայելելով լեռնային մաքուր օդն ու էկոլոգիապես մաքուր սնունդը: Հյուրանոցից ոտքով կարելի է բարձրանալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում տեղ գտած Հաղպատի վանք:

0.0

15,000 AMD

Գառնի B&B (Գառնի) | AllHotels

Կոտայքի մարզ Գառնի 4-րդ փ., 1 թաղ., տ. 22

  • laundry
  • parking
  • wifi

      «Գառնի» հյուրատունը տեղակայված է Կոտայքի մարզի Գառնի գյուղում: Հյուրատանը կա 2 երկտեղանոց սենյակ և 2 սանհանգույց: Սենյակներն ապահովված են ժամանակակից բոլոր հարմարություններով: Այստեղ տիրում է ջերմ մթնոլորտ և հայերին բնորոշ հյուրընկալություն: Ամեն առավոտ հյուրատանը մատուցվում է շատ համեղ նախաճաշ: Տարածքում կա անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Տանտերերը հոգատար և բարեհամբույր մարդիկ են, ովքեր անհատական մոտեցում են ցուցաբերում բոլոր հյուրերի նկատմամբ կացության ողջ ընթացքում և պատրաստ են օգնել ցանկացած հարցում: Հյուրատան մոտակայքում է գտնվում տարածաշրջանի ամենահին հեթանոսական տաճարը:

0.0

16,000 AMD

Գետափ Հյուրանոց

Տավուշի մարզ Դիլիջան Թբիլիսյան խճուղի

  • billiard
  • tennis
  • tennis_kort
  • parking
  • smoking
  • wifi

   «Գետափ» հյուրանոցային համալիրը գտնվում է դրախտային հանգստավայր Դիլիջանում: Այն իր հյուրերին առաջարկում է եվրոպական ստանդարտներին համապատասխանող հինգ երկհարկանի քոթեջներ` 11 համարներով: Հյուրանոցում գործում է սեղանի թենիս, Wi-Fi և ավտոկայանատեղի: «Գետափ» հյուրանոցը համարվում է Դիլիջան քաղաքի ամենահայտնի և մատչելի էկոնոմ դասի հյուրանոցներց մեկը: Այն իդեալական վայր է նրանց համար, ովքեր ցանկանում են կտրվել քաղաքի աղմուկից, առօրյա հոգսերից և լիարժեք հանգստանալ աննկարագրելի գեղեցիկ բնության գրկում` վայելելով մաքուր օդը և հրաշալի բնությունը: Բարեհամբույր անձնակազմի, մատչելի գների, ծառայությունների ամբողջության, հանգստի և զվարճանքի համար ստեղծված լայն հնարավորությունների շնորհիվ այստեղ անցկացրած յուրաքանչյուր օրը կլինի անմոռանալի և ջերմ տպավորություններով լի:

0.0

15,000 AMD

Գյումրի Հյուրանոց

Շիրակի մարզ Գյումրի Գարեգին Նժդեհի փող., 5/10 շենք

  • laundry
  • wifi

    Հայաստանի կոլորիտային քաղաքներից մեկում` Գյումրիում է գտնվում համանուն «Գյումրի» հյուրանոցը: Այն առաջարկում է հարմարավետ համարներ` ապահովված բոլոր հարմարություններով՝ լոգասենյակ, վարսահարդարիչ, հեռուստացույց, օդափոխիչ: Համարների պատուհաններից բացվում է տեսարան դեպի գեղատեսիլ Արագած լեռը: Ողջ տարածքում գործում է անվճար Wi-Fi ինտերնետ: Հյուրանոցն առաջարկում է հիանալի պայմաններ թե՛ հանգստի և թե՛ գործնական նպատակով այցելուների համար: Հյուրընկալ անձնակազմը և մատուցվող որակյալ ծառայությունները ստեղծում են բոլոր անհրաժեշտ պայմանները լիարժեք հանգստի համար:

0.0

17,000 AMD

Գոհար B&B (Եղեգնաձոր) | AllHotels

Վայոց Ձոր Եղեգնաձոր Սպանդարյան փ., տ. 44

  • pool
  • laundry
  • parking
  • wifi

    «Գոհար» հյուրատունը գտնվում է Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում: Հյուրատունն առաջարկում է հարմարավետ սենյակներ՝ առանձին սանհանգույցներով: Հյուրերի տրամադրության տակ կա ընդհանուր խոհանոց, այգի, բացօթյա լողավազան, բակ, որտեղ կարելի է խորոված պատրաստել կամ երեկոյան լավ ժամանակ անցկացնել: Տարածքում կա անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Հյուրատան հյուրընկալության և ջերմության մասին կարելի է անվերջ խոսել: Այստեղ մատուցվում է շատ համեղ նախաճաշ և ընթրիք: Տանտիրուհին առաջարկում է տանը պատրաստած հայկական, ավանդական ճաշատեսակներ, որոնք ոչ միայն շատ համեղ են, այլև պատրաստված են մեծ սիրով: Հյուրատան մոտակայքում կան մի շարք մշակութային կոթողներ և տեսարժան վայրեր:

0.0

11,000 AMD

Գորիս Հյուրանոց

Սյունիքի մարզ Գորիս Մովսես Խորենացու փող., 53 շենք

  • billiard
  • laundry
  • parking
  • wifi

     Սյունիքի մարզի Գորիս քաղաքում է գտնվում համանուն «Գորիս» հյուրանոցը: Հյուրանոցն առաջարկում է մեկտեղանի, երկտեղանի և ընտանեկան հարմարավետ համարներ, որոնք ապահովված են լոգասենյակով, շուրջօրյա տաք և սառը ջրով, հեռուստացույցով, վարսահարդարիչով: Պատշգամբներից երևում է Գորիս քաղաքի գեղեցիկ համայնապատկերը: Հյուրանոցում գործում է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Հյուրանոցն իդեալական վայր է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են կտրվել քաղաքի աղմուկից և իրենց հանգիստը վայելել բնության գրկում` վայելելով մաքուր օդ: Բարեհամբույր անձնակազմի, մատչելի գների, ծառայությունների ամբողջության, հանգստի և զվարճանքի համար առաջարկվող հնարավորությունների շնորհիվ այստեղ անցկացրած յուրաքանչյուր օրը կլինի անմոռանալի և ջերմ հիշողություններով լի: Մոտակա տեսարժան վայրերն են Տաթևի ճոպանուղին և Տաթևի վանական համալիրը:

0.0

15,000 AMD

Գրողների Տուն Հյուրանոց

Կոտայքի մարզ Ծաղկաձոր Չարենցի նրբ., 4 շենք

  • pool
  • inpool
  • gym
  • billiard
  • tennis
  • tennis_kort
  • sauna
  • spa
  • laundry
  • ac
  • parking
  • wifi

     «Գրողների Տուն» հյուրանոցային համալիրը գտնվում է գեղատեսիլ Ծաղկաձորում: Հյուրանոցը բաղկացած է երեք համակցված եռահարկ կառույցներից և ռեստորանային մասնաշենքից, որոնց միացման հատվածներում ձևավորվում են ընդարձակ և հարմարավետ սրահներ:  Հյուրանոցն առաջարկում է բոլոր հարմարություններով ապահովված համարներ, որոնցում առկա է հեռուստացույց, լոգասենյակ, չհրկիզվող պահարան, պատշգամբ, որից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Ծաղկաձոր քաղաքը և հեռվում գտնվող Փամբակի և Գեղամա լեռնաշղթաները: Հյուրանոցում առկա է բացօթյա լողավազան, մարզասրահ, շոգեբաղնիք, սպա, սեղանի թենիս, Wi-Fi և ավտոկայանատեղի: Տարածքում տեղակայված է նաև թենիսի կորտ, որը հարմարեցված է նաև վոլեյբոլի, բասկետբոլի և մինի ֆուտբոլի համար նախատեսված հարմարանքներով, խաղադաշտին կից գործում է մանկական խաղահրապարակ՝  տարատեսակ ճոճորաններով և սահուղիներով: «Գրողներ Տուն» հյուրանոցն առանձնանում է իր բարձրակարգ սպասարկմամբ, հանգստի բովանդակալից կազմակերպմամբ և համալիր ծառայությունների մատուցմամբ: Բարեհամբույր աշխատակազմը յուրաքանչյուր այցելուի նկատմամբ ցուցաբերում է անհատական մոտեցում և մշտապես հոգ է տանում, որպեսզի հանգիստը լինի լիարժեք և անմոռանալի: Հյուրանոցը մոտ է ճոպանուղուն, Կեչառիս վանական համալիրին և Օրբելի եղբայրների տուն-թանգարանին: Ծաղկաձոր քաղաքը, որի կենտրոնական մասում գտնվում է հյուրանոցը՝ իր բնությամբ, պատմամշակութային արժեքներով, ավանդույթներով և բնակլիմայական պայմաններով համարվում է ամենագրավիչ և սիրելի հանգստավայրերից մեկը:  

10.0

10,000 AMD

ԴաբլԹրի Բայ Հիլթոն Երևան Սիթի Սենթր Հյուրանոց

Երևան Կենտրոն վարչ. շրջան Գրիգոր Լուսավորչի փող. 4/2

  • gym
  • sauna
  • spa
  • laundry
  • ac
  • parking
  • smoking
  • wifi
  • facilities

     «ԴաբլԹրի Բայ Հիլթն Երևան Սիթի Սենթր» հյուրանոցը գտնվում է Երևանի փոքր կենտրոնի հարավային հատվածում: Հյուրանոցից ընդամենը 15 րոպեում ոտքով կարելի է հասնել Հանրապետության հրապարակ, Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, Հյուսիսային պողոտա, Ֆրանսիայի, Իտալիայի և Ռուսաստանի Դաշնության դեսպանատներ: Անկախ ճանապարհորդության նպատակից` կլինի դա գործնական այց, թե ընտանեկան հանգիստ, հյուրանոցն առաջարկում է տարբեր տեսակի հարմարավետ և ժամանակակից ոճով կահավորված 176 համարներ, որոնք ապահովված են լիարժեք հանգստի համար նախատեսված բոլոր անհրաժեշտ հարմարություններով: Հյուրանոցն ունի մարզասրահ, շոգեբաղնիք, սպա կենտրոն, մերսման սրահ, երեխաների համար նախատեսված խաղահրապարակ, ռեստորան, լոբբի բար, կոնֆերանս սրահ, որը կարող է ընդունել 250 հյուրերի: Հմուտ և մասնագիտացված անձնակազմը անհատական մոտեցում է ցուցաբերում բոլոր հյուրերի նկատմամբ` կացության ողջ ընթացքում փոխանցելով նրանց հոգատարություն և ջերմ վերաբերմունք:                                                                                                                                                                          

0.0

38,000 AMD

Դայմոնդ Հյուրանոց

Երևան Կենտրոն վարչ. շրջան Արամի փող

  • pets
  • laundry
  • ac
  • parking
  • smoking
  • wifi

         «Դայմոնդ» հյուրանոցը գտնվում է Երևանի պատմական կենտրոնի սրտում` Արամի փողոցի վրա, որտեղից ոտքով 3 րոպեում կարելի է հասնել Հանրապետության հրապարակ: Հյուրանոցն առաջարկում է բոլոր անհրաժեշտ հարմարություններով համալրված տարբեր կարգի համարներ: Բոլոր համարներում առկա է հեռուստացույց, սառնարան, մինի բար, օդակարգավորման համակարգ, սուրճի և թեյի պարագաներ, լոգարան` բոլոր հարմարություններով, գերարագ ինտերնետ հասանելիություն: Հյուրերի տրամադրության տակ կա կոնֆերանս դահլիճ` ապահովված անհրաժեշտ բոլոր սարքավորումներով: Հյուրանոցը առաջարկում է տրանսպորտային ծառայություններ և էքսկուրսիաների կազմակերպում: Մոտակայքում են գտնվում Երևանի մի շարք տեսարժան վայրեր` Օպերան, Մատենադարանը, Կասկադը, Հյուսիսային պողոտան, Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին և այլ վայրեր: Հյուրանոցն իդեալական վայր է բոլոր նրանց համար, ովքեր նախընտրում են լիարժեք հանգիստը և հարմարավետությունը:

2.0

50,000 AMD

Դաք Հոսթել | AllHotels

Երևան Կենտրոն վարչ. շրջան Մեսրոպ Մաշտոցի պողոտա 25, 2 հարկ, 9 բնակարան

  • pets
  • laundry
  • parking
  • wifi

"Դաք Հոսթելը" գտնվում է Մաշտոցի պողոտայի վրա, հին և տիպային շենքում։ Հոսթելը ունի հետաքրքիր դիզայներական լուծումներ։  Եթե ուզում եք Ձեր ժամանակն անցկացնել մաքուր, հարմարավետ և հյուրընկալ միջավայրում, ապա մենք Ձեզ սպասում ենք։ Հեռավորությունը հոսթելից Հանրապետության Հրապարակ՝ 5 րոպե ոտքով, Օպերային և բալետի թատրոն՝ 7 րոպե ոտքով, և շրջապատված ենք բազմաթիվ սրճարաններով, ռեստորաններով և խանութներով։ 

0.0

3,500 AMD

Դիան Հյուրանոց

Սյունիք Կապան Գործարանային 3 փող.

  • billiard
  • tennis
  • laundry
  • ac
  • parking
  • smoking
  • wifi

      «Դիան» հյուրանոցը գտնվում է Կապան քաղաքում՝  Ողջի և Վաչագան գետերի ափին: Հյուրանոցն առաջարկում է 12 հարմարավետ համարներ: Բոլոր համարներն ապահովված են մշտական տաք և սառը ջրով, ջեռուցման համակարգով, կաբելային հեռուստատեսությամբ և անհրաժեշտ կահույքով: Հյուրանոցում գործում է Ճաշարան, սրճարան, խաղասրահ, կոնֆերանս դահլիճ: Խաղասրահը շատ հարմար վայր է ազատ ժամանակը հաճելի անցկացնելու համար: Այստեղ կան հարմարություններ բիլիարդ և սեղանի թենիս խաղալու համար: Կոնֆերանս դահլիճում կան բոլոր հարմարությունները աշխատանքային հանդիպումներ, խորհրդակցություններ և ժողովներ անցկացնելու համար: Հյուրանոցն ունի տեսահսկվող, անվճար ավտոկայանատեղի, որը նախատեսված է մինչև 30 մեքենաների համար: Հյուրերին կարող է տրամադրվել  տեղեկատվություն շրջակա տեսարժան վայրերի մասին, ուղեկցորդներ, տաքսիներ և այլ ծառայություններ: Հյուրանոցն իդեալական վայր է բոլոր նրանց համար, ովքեր նախընտրում են մատչելի, հարմարավետ և լիարժեք հանգիստը: Այն ապահովում է ջերմ մթնոլորտ և գերազանց սպասարկում: 

0.0

15,000 AMD

Դիլիժանս Հյուրանոց

(Պաշտոնական)

Տավուշ Դիլիջան Սայաթ-Նովայի փող. 69ա

  • gym
  • billiard
  • tennis_kort
  • laundry
  • parking
  • wifi

      «Դիլիժանս» հյուրանոցը գտնվում է դրախտային հանգստավայր Դիլիջանում՝ Աղստև գետից 20 մետր, իսկ անտառից 50 մետր հեռավորության վրա: Հյուրանոցում և հարակից տարածքներում գործում է անվճար Wi-Fi, սեղանի թենիս, բիլիարդ և ֆիթնես: Հարմարավետ կահավորված սենյակներում առկա է հեռուստացույց, սառնարան և առանձին լոգասենյակ՝ իր սանհանգույցով և այլ հարդարանքի պարագաներով: Հյուրանոցում գործում է ռեստորան և բար, ինչպես նաև հաճախորդներին առաջարկվում է խորովածի համար նախատեսված առանձին տարածք՝ բոլոր հարմարություններով: Ռեստորանը Ճաշին և ընթրիքին մատուցում է հայկական և եվրոպական ուտեստների լայն տեսականի, իսկ նախաճաշը մատուցվում է շվեդական սեղանի ձևով: Հյուրերին հնարավորություն է տրվում իրականացնել նաև սննդի և խմիչքների առաքում անմիջապես սենյակ: «Դիլիժանս» հյուրանոցում առկա է նաև կարաոկե և մանկական խաղահրապարակ: Հյուրանոցի տարածքում գործում է ավտոկայանատեղի:

0.0

18,000 AMD

Դիլիջան Պարկ Ռեզորթ և Վիլլաներ | AllHotels

Տավուշ Դիլիջան Պարզ լիճ 20

  • pool
  • billiard
  • tennis
  • laundry
  • parking
  • wifi

     Դիլիջան Պարկ հյուրանոցի կառուցման համար պատահականորեն չի ընտրվել Հայաստանի ամենագեղեցիկ հանգստավայրերից մեկը՝ Դիլիջանը: Հյուրանոցային համալիրը գտնվում է Դիլիջանի գողտրիկ անկյուներից մեկում Պարզ Լիճ տանող ճանապարհի վրա, Դիլիջանի Ազգային Պարկում: Անտառի սրտում տեղեկայված և լեռներով շրջապատված Դիլիջան Պարկ Ռեզորթ և Վիլլաներ հյուրանոցային համալիրը առաջարկում է հարմարավետ սենյակներ և նորաոճ քոթեջներ:

0.0

13,500 AMD

Դիլիջան Ռեզորթ

Տավուշ Դիլիջան Գետափնյա փող. 66

  • inpool
  • gym
  • billiard
  • tennis_kort
  • sauna
  • spa
  • laundry
  • parking
  • smoking
  • wifi

   Անտառի սրտում տեղակայված «Դիլիջան» առողջարանային համալիրն իր բարձրորակ ծառայություններն է առաջարկում բոլոր հյուրերին: Առողջարանի գտնվելու վայրի, հաճելի ներքին մթնոլորտի, բարձրորակ սպասարկման, ինչպես նաև մի շարք բարենպաստ պայմանների համադրությունը հնարավորություն է ընձեռում բոլորին վայելելու համալիրի առավելությունները: Այստեղ Ձեզ հաճելիորեն կզարմացնեն բարձրորակ ծառայությունները` 24-ժամյա սպասարկում, լավ կահավորված մարզասրահ, շոգեբաղնիք, լողավազան, կոնֆերանս դահլիճ, բիլիարդի սրահ և, իհարկե, նրբագեղ կահավորված հարմարավետ համարներ և նրբաոճ սպասարահ: «Դիլիջան» առողջարանային համալիրն ունի երկար տարիների պատմություն: Նախկինում շենքը գործել է որպես սպա և վերականգնողական կենտրոն: Վերանորոգումից հետո այն պատրաստ է ներկայանալ նոր` հանգստի և ծառայությունների համալիր տեսքով, որը կբավարարի բոլոր հյուրերի պահանջները: Այժմ, այս աչքի ընկնող յոթ հարկանի հյուրանոցն առաջարկում է անմոռանալի ժամանց Հայաստանի կանաչ դրախտում, որտեղ Դուք կարող եք անցկացնել Ձեր հանգիստը կամ բիզնես-գործուղումը ողջ տարվա ընթացքում: Բարեհամբույր  և պրոֆեսիոնալ աշխատակազմը միշտ պատրաստ է իրականացնել բարձրակարգ սպասարկում` յուրաքանչյուր հաճախորդին ցուցաբերելով անհատական մոտեցում: Ապահովված լինելով բոլոր անհրաժեշտ պայմաններով, հյուրանոցը ամենահաճելի և հարմարավետ վայրն է հանգիստը անցկացնելու համար:

0.0

30,000 AMD

Դինա Հյուրանոց

Սյունիք Սիսիան Սիսական փող., 35 շենք

  • laundry
  • parking
  • smoking
  • wifi

    «Դինա» հյուրանոցը գտնվում է Սիսիան քաղաքի կենտրոնում: Հյուրանոցն աչքի է ընկնում իր ջերմ հյուրընկալությամբ և հայկական ավանդական շնչով: Այն առաջարկում է բոլոր անհրաժեշտ հարմարություններով ապահովված, լուսավոր և հարմարավետ համարներ: Համարներում գործում է շուրջօրյա սպասարկում: Հյուրանոցում կա սրճարան, որտեղ հյուրերը կարող են ճաշակել ամենահամեղ ուտեստները, ավտոմեքենաների կայանատեղի, միջազգային հեռախոսակապ, Wi-Fi ինտերնետ: Բարեհամբույր սպասարկման և մատուցվող որակյալ ծառայությունների շնորհիվ, Ձեր հանգիստը հյուրանոցում կլինի հարմարավետ և լիարժեք: Կազմակերպվում են նաև էքսկուրսիաներ դեպի մոտակայքում գտնվող Զորաց քարեր, Շաքի ջրվեժ, Որոտնավանք, Սիսիանի պատմության թանգարան, ժամանակակից արվեստի պատկերասրահ:  

0.0

8,000 AMD

Դղյակ Հյուրանոց

Տավուշ Դիլիջան Սայաթ-Նովա փող. 50

  • billiard
  • tennis_kort
  • laundry
  • ac
  • parking
  • smoking
  • wifi

          Հայաստանի գողտրիկ անկյուններից մեկում՝ դրախտավայր Դիլիջանում` Հաղարծին վանքից ոչ հեռու է գտնվում «Դղյակ» հյուրատունը, որն իր հյուրընկալ դռներն է բացում նրանց առջև, ովքեր ցանկանում են կտրվել քաղաքի աղմուկից և վայելել հեքիաթային անդորր: Հյուրատունն իր այցելուներին առաջարկում է հարմարավետ համարներ, որոնք համալրված են նորաոճ կահույքով, սառնարանով, արբանյակային հեռարձակմամբ հեռուստացույցով, Wi-Fi անլար ինտերնետային ցանցով: Բոլոր համարներն ունեն առանձին լոգասենյակ` լոգախցիկով և սանիտարահիգիենիկ պարագաներով համալրված: Գործում է բացօթյա խաղահրապարակ, թենիսի և բիլիարդի սրահներ և հարմարավետ տաղավարներ, որտեղ կարելի է անցկացնել հիանալի ժամանակ` վայելելով Դիլիջանի թարմ և մաքուր օդը: Հյուրանոցն ապահովված է վերապատրաստված, կարգապահ և հոգատար անձնակազմով, որը ջանք չի խնայում` ապահովելու հյուրերի հարմարավետ և լիարժեք հանգիստը: Այստեղ յուրաքանչյուր հյուրի նկատմամբ ցուցաբերվում է անհատական մոտեցում: «Դղյակ» հյուրատունը ՀՀ լիազոր մարմնի կողմից ստացել է 3-րդ կարգի պանսիոնի որակավորման կարգ:   

0.0

20,000 AMD

Եղևնուտ Հյուրանոց

Սյունիք Գորիս Երևանյան խճ. 7

  • laundry
  • parking
  • wifi

    Զբոսաշրջային հանգրվան համարվող Գորիս քաղաքի արևմտյան մասում է գտնվում «Եղևնուտ» հյուրանոցը, որն իր հյուրընկալ դռներն է բացում բոլորի առջև: Հյուրանոցն առաջարկում է լիարժեք հանգստի համար անհրաժեշտ բոլոր պայմաններով ապահովված 34 հարմարավետ համարներ: Տարածքում գործում է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Գտնվելով բարձրադիր վայրում` հյուրանոցից բացվում  է լեռների գրկում փռված Գորիս քաղաքի գեղեցիկ համայնապատկերը: Տեղակայված լինելով անտառի բացատում` այստեղ օդը միշտ թարմ է և մաքուր: Բարեհամբույր աշխատակիցները ներդնում են իրենց ջանքերը` հյուրանոցում ջերմ մթնոլորտ ապահովելու համար, որն էլ հանդիսանում է հյուրանոցի առավելությունը:

0.0

0 AMD

Եվրոպա Հյուրանոց

Երևան Կենտրոն վարչ. շրջան Հանրապետության փող.

  • laundry
  • ac
  • wifi

    «Եվրոպա» հյուրանոցը գտնվում է մայրաքաղաք Երևանի սրտում` Հանրապետության հրապարակից մի քանի քայլ հեռավորության վրա: Այն առաջարկում է լիարժեք հանգստի համար նախատեսված բոլոր անհրաժեշտ հարմարություններով ապահովված ընդարձակ համարներ: Հյուրանոցի տարածքում գործում է անվճար Wi-Fi: Գործնական հանդիպումները և ժողովները կարելի է կազմակերպել հյուրանոցում գործող բիզնես կենտրոնում: «Եվրոպա» հյուրանոցի հյուրընկալ անձնակազմը և միջազգային բարձր ստանդարտներին համապատասխանող սպասարկումը կստեղծեն հիանալի պայմաններ` լիարժեք հանգստի և արդյունավետ աշխատանքի համար: Այստեղ` գտնվելով տանից հեռու, կզգաք Ձեզ ինչպես տանը: Զվարթնոց միջազգային օդանավակայանից հյուրանոց կարելի է հասնել 10 րոպեում:

1.4

20,000 AMD

Եվրոպա Հյուրանոց (Արցախ)

Արցախ Ստեփանակերտ Ազատամարտիկների փող. 26

  • gym
  • billiard
  • sauna
  • spa
  • laundry
  • parking
  • smoking
  • wifi

     «Եվրոպա» հյուրանոցային համալիրը կառուցվել է 2011 թվականին Արցախում: Այս հարմարավետ հյուրանոցում ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները Ձեր լիարժեք և անմոռանալի հանգիստը կազմակերպելու համար: Այն նախատեսված է ակտիվ, ճոխ և միևնույն ժամանակ հարմարավետ հանգիստ նախընտրողների համար: Հյուրանոցն իր այցելուներին առաջարկում է բոլոր հարմարություններով հագեցած և ինքնատիպ կահավորանքով ընդարձակ և շքեղ համարներ: Բոլոր համարներում առկա է նախասրահ, ննջասենյակ, սանհանգույց, ամբողջությամբ կահավորված լոգասենյակ, հեռուստացույց` տեղական և արբանյակային հեռուստաալիքներով: Հյուրանոցը համալրված է կոնֆերանս դահլիճով, ռեստորանով, լաունջ բարով, որը տեղակայված է հյուրանոցային համալիրի տանիքում, լոբբի բարով, սրճարանով, բիլիարդի սրահով, լողավազանով և մարզասրահով: Ռեստորանում կարելի է վայելել ուտեստների լավագույն տեսականին` մշտապես թարմացվող ճաշացանկից: Կոնֆերանս դահլիճն ապահովված է բոլոր անհրաժեշտ սարքավորումներով` գործնական հանդիպումներ և սեմինարներ կազմակերպելու համար: Հյուրանոցն առաջարկում է օգտվել նաև սպա կենտրոնի, գեղեցկության սրահի և սաունայի ծառայություններից: Տարածքում գործում է անվճար Wi-Fi, ավտոկայանատեղի և ավտոմեքենաների վարձակալության կենտրոն:

0.0

20,000 AMD

Երեք սենյականոց բնակարան Դալմա Գարդեն Մոլի հարևանությամբ

Երևան Կենտրոն վարչական շրջան Ծիծեռնակաբերդի խճուղի 1/2, բն 56

  • tv
  • tv
  • wifi
  • gas
  • electricity
  • persistent_water
  • gym
  • pool
  • playground
  • intercom
  • elevator

Հարմարավետ նախագծված, գեղեցիկ դիզայնով վերանորոգված երեք սենյականոց բնակարան, որը գտնվում է Դալմա Գարդեն Մոլի հարևանությամբ: Ամբողջ կահույքը և մանրահատակը կաղնու փայտից է:  Պատշգամբից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Արագած լեռը: Մոտակայքում  է գտնվում Հրազդան գետի գեղատեսիլ կիրճը՝ հանգստյան գոտիներով, ռեստորաներով,  <<Orange Fitness>>-ը`  լողավազանով, Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը, Արարատի կոնյակի գործարանը,  մոտ 2 կմ հեռավորության վրա՝ Հանրապետության հրապարակը: Հարևանությամբ են գտնվում նաև ֆուտբոլի դաշտը, թենիսի կորտերը:

0.0

35,000 AMD

Երեք սենյականոց բնակարան Արամի փողոցում

Երևան Կենտրոն վարչ. շրջան Արամի 4/3

  • tv
  • wifi
  • gas
  • electricity
  • persistent_water

0.0

38,800 AMD

Երեք սենյականոց բնակարան Արամի փողոցում

Երևան Կենտրոն վարչ. շրջան Արամի 74

  • tv
  • wifi
  • gas
  • electricity
  • persistent_water
  • elevator

0.0

38,800 AMD

Երկհարկանի Քոթեջ Կոտայքում | AllHotels

Կոտայքի մարզ գյուղ Մայակովսկի 9-րդ փողոց, 9/1 տուն

  • pool
  • parking
  • wifi

     Քոթեջը գտնվում է Երևանից ոչ հեռու, Մայակովսկի գյուղում: Այն ապահովված է բոլոր հարմարություններով, ունի բուխարի, ջակուզի, բացօթյա լողավազան, ծաղկազարդ այգի՝ քանդակներով և տաղավարներով:

0.0

70,000 AMD

Երկու սենյականոց բնակարան Բուզանդ փողոցում

Երևան Կենտրոն վարչ. շրջան Բուզանդ 13

  • tv
  • gas
  • electricity
  • persistent_water
  • elevator

Նորակառույց շենքի 11-րդ հարկ, 92բն.

0.0

26,700 AMD

Երկու սենյականոց բնակարան Բուզանդ փողոցում

Երևան Կենտրոն վարչ. շրջան Բուզանդ 13

  • tv
  • wifi
  • gas
  • electricity
  • persistent_water
  • elevator

0.0

26,700 AMD

Երևան Ինն | AllHotels

Երևան Կենտրոն վարչ. շրջան Սայաթ-Նովա 22

0.0

4,500 AMD

Երևան Հյուրանոց (Արցախ)

Արցախ Ստեփանակերտ Թումանյան փող. 50

  • billiard
  • laundry
  • ac
  • parking
  • smoking
  • wifi

    Նորակառույց «Երևան» հյուրանոցային համալիրը գտնվում է Ստեփանակերտում` Թումանյան փողոցի վրա՝ հրապարակին շատ մոտ:  Այս հարմարավետ հյուրանոցում ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները Ձեր լիարժեք և անմոռանալի հանգիստը կազմակերպելու համար: Այստեղ կարելի է գտնել պարզության և հարմարավետության ներդաշնակ համադրություն, ինքնատիպ  կահավորանք և լուսավոր սենյակներ: Այցելուների տրամադրության տակ են տարբեր կարգի 16 հարմարավետ և ընդարձակ համարներ, որոնք ապահովված են ջեռուցման համակարգով, օդափոխիչով, հեռախոսով և LCD հեռուստացույցով: Հյուրանոցում առկա է ռեստորան, բար, բիլիարդի սրահ, անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: «Երևան» հյուրանոցը կատարյալ վայր է ինչպես անհատական, այնպես էլ ընտանեկան, ընկերական և զբոսաշրջային խմբերի համար:  Այստեղ բարեհաբույր և պրոֆեսիոնալ աշխատակազմը ցուցաբերում է անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ:

0.0

18,000 AMD

Էդ-Եմ Հյուրանոց

Արցախ Ստեփանակերտ Թումանյանի փող. 46,

  • ac
  • parking
  • wifi

Էդ-Էմ հյուրանոցը գտնվում է Ստեփանակերտ քաղաքի կենտրոնում` հրապարակին կից: Այն ունի 20 հարմարավետ սենյակ: Համարներում առկա են լիարժեք հանգիստը վայելելու համար անհրաժեշտ բոլոր պարագաները: 

0.0

12,000 AMD

Էլեգանտ Հյուրանոց և Ռեզորթ

Կոտայք Ծաղկաձոր Տանձաղբյուր փող. 11

  • inpool
  • gym
  • billiard
  • sauna
  • laundry
  • ac
  • parking
  • smoking
  • wifi

     «Էլեգանտ» հյուրանոցը՝ գտնվելով  գեղատեսիլ Ծաղկաձորում, հնարավորություն է ընձեռում վայելելու քաղաքի հրաշալի բնությունը: Հյուրանոցը ստեղծում է հաճելի միջավայր թե՛ ընկերական, թե՛ ընտանեկան հանգիստը նախընտրողների համար: Այն առաջարկում է հարմարավետ համարներ, նաև քոթեջներ: Հյուրանոցում առկա է խաղասենյակ, ֆիթնես սրահ, լողավազան, շոգեբաղնիք, բիլիարդի սրահ և կոնֆերանս դահլիճ: Ձմեռային սպորտի սիրահարներն ունեն ընտրության լայն հնարավորություն՝ սնոուբորդ, սահնակներ, դահուկներ, ձնագնաց և ճոպանուղի: Ձմռանը անմիջապես հյուրանոցից կարելի է կազմակերպել լեռնադահուկային տուր: «Էլեգանտ» հյուրանոցի կոնֆերանս դահլիճը հայտնի վայր է սեմինարների, գործնական հանդիպումների և խորհրդակցությունների անցկացման համար: Այն հագեցած է անհրաժեշտ բոլոր սարքավորումներով, օդափոխման համակարգով, գերարագ ինտերնետով: Շուրջ տարին գործող փակ լողավազանը, որի ապակիներից բացվում է հիասքանչ տեսարան դեպի բնությունը, լեռները և հյուրանոցի տարածքով անցնող գետակը, համարվում է հյուրանոցի այցեքարտերից մեկը: Հյուրանոցում իրենց հանգիստը վայելողները կարող են օգտվել ռեստորանի ճաշացանկում ներկայացված ազգային, արևելյան, եվրոպական, չինական և ճապոնական խոհանոցների ճաշատեսակների լայն ընտրանուց: Տարածքում հասանելի է անվճար, գերարագ Wi-Fi ինտերնետ: Հյուրանոցը մոտ է Ծաղկաձորի ճոպանուղուն և Կեչառիս վանական համալիրին:

1.8

23,200 AMD

էլեոնորա Ռեզորթ

Կոտայքի մարզ Հանքավան

  • pool
  • billiard
  • tennis
  • parking
  • wifi

       «Էլեոնորա» ռեզորթը գտնվում է գեղատեսիլ Հանքավանում: Հյուրանոցն առաջարկում է բոլոր անհրաժեշտ հարմարություններով ապահովված հարմարավետ համարներ, որոնցում առկա է լոգասենյակ, հեռուստացույց, Wi-Fi ինտերնետ, պատշգամբ: Հյուրերը իրենց ազատ ժամանակը կարող են ավելի հետաքրքիր կազմակերպել` օգտվելով հյուրանոցում առաջարկվող ծառայություններից: Հյուրանոցում գործում է բիլիարդի սրահ, սեղանի թենիս, բացօթյա լողավազան: Այստեղ առկա են բոլոր անհրաժեշտ պայմանները` լիարժեք հանգիստ կազմակերպելու համար: Հյուրանոցը հիանալի վայր է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են կտրվել քաղաքի աղմուկից և իրենց հանգիստը անցկացնել բնության գրկում` վայելելով թթվածնով հարուստ մաքուր օդ և էկոլոգիապես մաքուր սնունդ: Հյուրանոցը հնարավորություն է ընձեռում անցկացնել մատչելի և միևնույն ժամանակ հարմարավետ և լիարժեք հանգիստ:

4.7

100 AMD

Էլիզիում Գելերի Հյուրանոց

Երևան Կենտրոն վարչ. շրջան Եզնիկ Կողբացու փող. 75/5

  • ac
  • parking
  • smoking
  • wifi

     «Էլիզիում Գելերի» հյուրանոցը գտնվում է մայրաքաղաք Երևանի կենտրոնում: Հյուրանոցն առաջարկում է 12 հարմարավետ համարներ` ապահովված բոլոր անհրաժեշտ հարմարություններով` լոգասենյակ, հեռուստացույց, չհրկիզվող պահարան, օդափոխիչ, պատշգամբ: Հյուրանոցում գործում է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Տարաբնույթ հանդիպումների կազմակերպման և անցկացման համար հյուրանոցում ստեղծվել է լոֆտային գոտի: Այստեղ կազմակերպվում են դասընթացներ, սեմինարներ, կոնֆերանսներ: Գտնվելով քաղաքի կենտրոնում, հյուրանոցը մոտ է մի շարք տեսարժան վայրերի և ժամանցի կենտրոնների: Հյուրանոցին շատ մոտ են գտնվում Հյուսիսային պողոտան, Կասկադ համալիրը, Կարապի լիճը, Օպերայի և բալետի ազգային թատրոնը:

0.0

10,000 AMD

Էմ Էլ Հյուրանոց

Սյունիքի մարզ Ագարակ Սայաթ-Նովա 6/8

  • ac
  • parking
  • wifi

    «Էմ Էլ» հյուրանոցը գտնվում է Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում: Հյուրանոցն իր հյուրերին առաջարկում է բոլոր հարմարություններով ապահովված ընդարձակ և հարմարավետ կահավորված ստանդարտ երկտեղանոց, երեքտեղանոց և կիսալյուքս կարգի համարներ: Տարածքում գործում է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Հյուրանոցի ռեստորանում մատուցվում են ազգային և եվրոպական խոհանոցների ամենահամեղ ճաշատեսակները: Բարեհամբույր աշխատակազմի բարձրակարգ սպասարկման շնորհիվ հանգիստը հյուրանոցում դառնում է հարմարավետ և լիարժեք:

0.0

25,000 AMD

էմ Ջի Էյ հոսթել | AllHotels

Երևան Կենտրոն վարչ. շրջան Խորենացի 10

  • gym
  • laundry
  • ac
  • wifi

0.0

3,500 AMD

Էմ Ռի

Լոռու մարզ Օձուն գյուղ 3-րդ փողոց 8-րդ տուն

0.0

7,000 AMD

Էս Դի Դավիթ Հյուրանոց

Երևան Էրեբունի վարչական շրջան Սասունցի Դավիթ փող. 7

  • gym
  • spa
  • laundry
  • parking
  • wifi

    SD հյուրանոցը տեղակայված է Երևանի Սասունցի Դավիթ երկաթուղային կայարանից 300 մետր հեռավորության վրա: Հիմնադրվել է 2012 թ. և ունի 15 հարմարավետ համարներ, որոնք համալրված են բոլոր անհրաժեշտ հարմարություններով` հեռուստացույց, լոգասենյակ, մինիբար, օդափոխման համակարգ: Ինքնատիպ ինտերիեր ունեցող համարները կահավորված են դասական ոճով: Պատուհանից բացվում է հիանալի տեսարան դեպի Արարատ լեռը: Հյուրանոցի բարում առաջարկվում են տեղական խմիչքների և նախուտեստների լայն տեսականի: Տարածքում առկա է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Հյուրանոցի  պրոֆեսիոնալ աշխատակազմը անում է առավելագույնը` հյուրերի հարմարավետ և ապահով հանգիստը կազմակերպելու համար և պատրաստ է աջակցել ցանկացած հարցում: Հանրապետության հրապարակից հեռավորությունն ընդամենը 3 կմ է, իսկ Զվարթնոց օդանավակայան կարելի է հասնել հաշված րոպեների ընթացքում:

0.0

18,000 AMD

էս Էյջ Ռեզորթ

Լոռի Ստեփանավան Բաղրամյան 145

  • pool
  • billiard
  • tennis
  • laundry
  • parking
  • smoking
  • wifi

      «Էս Էյջ Ռեզորթ» հանգստյան տունը գտնվում է Ստեփանավան քաղաքում: Հանգստյան տունն առաջարկում է բոլոր ժամանակակից հարմարություններով ապահովված ստանդարտ, կիսալյուքս և լյուքս համարներ` նախատեսված 2 և 3 անձանց համար: Համարների պատուհաններից բացվում է հիանալի տեսարան դեպի միջնադարյան Լոռի բերդաքաղաքը: Հյուրանոցում առկա է բիլիարդի սրահ, սեղանի թենիս, բացօթյա լողավազան, ռեստորան, բար: Տարածքում գործում է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Հանգստյան տան ռեստորանում կարելի է համտեսել տարածաշրջանի էկոլոգիապես մաքուր սննդամթերքից պատրաստված բազմատեսակ ճաշատեսակներ: Բարեհամբույր աշխատակազմի և որակյալ ծառայությունների շնորհիվ, այստեղ անցկացրած յուրաքանչյուր օր կլինի անմոռանալի: Հյուրանոցն իդեալական վայր է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են կտրվել քաղաքի եռուզեռից և իրենց հանգիստը անցկացնել բնության գրկում` վայելելով մաքուր օդը: «Էս Էյջ Ռեզորթ» հանգստյան տունը մոտ է Լոռու բոլոր պատմամշակութային հուշարձաններին:

0.0

8,000 AMD

Թեժ Լեռ

Լոռու մարզ Շահումյան գյուղ Դիլիջան-Վանաձոր ավտոմայրուղու 24-րդ կիլոմետր

  • pool
  • billiard
  • tennis
  • children_playroom
  • children_playground
  • laundry
  • parking
  • smoking
  • wifi

   «Թեժ լեռ» հանգստյան տունը գտնվում է Լոռու մարզում: Փարթամ անտառներով շրջապատված հանգստյան տունն առաջարկում է հարմարավետ կահավորված համարներ, որոնք ունեն սանհանգույց, ապահովված են տաք և սառը ջրով, սառնարանով, հեռուստացույցով: Հանգստյան տունն առաջարկում է բազմատեսակ ծառայություններ: Այստեղ գործում է բար-սրճարան, մարզասրահ, սեղանի թենիս, բիլիարդ, բացօթյա լողավազան: Ճաշարանի ընդարձակ երկու սրահներում մատուցվում են ազգային և այլ խոհանոցների համեղ ճաշատեսակներ: Երեխաների համար այգում տեղադրված են ճոճարաններ, սղարաններ, տնակներ: Ցանկության դեպքում կազմակերպվում են էքսկուրսիաներ և արշավներ դեպի մոտակա տեսարժան վայրեր: Հանգստյան տունն առաջարկում է մատչելի գներով վայելել լիարժեք հանգիստ բնության գրկում, սնվել էկոլոգիապես մաքուր սնունդով և հիանալ Լոռվա գեղեցիկ բնապատկերներով:

0.0

21,700 AMD

Իմպերիալ Պալաս Հյուրանոց

Երևան Կենտրոն Կորյունի փողոց, Երևան, Հայաստան

  • gym
  • laundry
  • ac
  • parking
  • wifi

     Մայրաքաղաք Երևանի կենտրոնում` Մատենադարանի հարևանությամբ է գտնվում կայսերական ոճով կառուցված, բարձրակարգ «Իմպերիալ Պալաս» հյուրանոցը: Այն իր հյուրընկալ դռներն է բացում թե՛ գործնական և թե՛ հանգստի նպատակով Երևան այցելած հյուրերի առջև: Հյուրանոցն առաջարկում է բոլոր անհրաժեշտ հարմարություններով ապահովված, տարբեր կարգի 78 հարմարավետ և նորաձև համարներ: Բոլոր համարները համալրված են հեռուստացույցով, մինի բարով, լոգախցիկով, օդափոխման համակարգով, չհրկիզվող պահարանով: Որոշ համարներից բացվում է հիանալի տեսարան դեպի Արարատ լեռը: Տարածքում կա Wi-Fi և ավտոկայանատեղի: Անձնակազմի պրոֆեսիոնալ մոտեցումը և հաճելի ընտանեկան միջավայրը ստեղծում են այնպիսի միջավայր, որ հյուրերը զգում են իրենց ինչպես տանը: Հյուրանոցի հարմար դիրքը հնարավորություն է տալիս հաշված րոպեների ընթացքում հասնել Երևան քաղաքի տեսարժան վայրեր, թանգարաններ, կինոթատրոններ, սրճարաններ, առևտրի կենտրոններ և այլ հետաքրքիր վայրեր: «Իմպերիալ Պալաս» հյուրանոցին պետության կողմից շնորհվել է 4 աստղանի հյուրանոցի կարգ:

1.6

45,000 AMD

Ինգա Հյուրանոց

Երևան Մալաթիա-Սեբաստիա վարչ. շրջան Լենինգրադյան փող., 27 շենք

  • laundry
  • ac
  • parking
  • wifi

0.0

17,000 AMD

Իրիս B&B (Ալավերդի) | AllHotels

Լոռի Ալավերդի Բաղրամյան փ., տ. 65

  • tennis
  • laundry
  • parking
  • wifi

   «Իրիս» հյուրատունը գտնվում է Լոռու մարզի Ալավերդի քաղաքում: Հյուրատանը կա 8 սենյակ, որից 5-ը սանհանգույցով է և 3-ը ընդհանուր սանհանգույցով (3 սենյակին՝ 2 սանհանգույց): Ընդարձակ և լուսավոր սենյակները կահավորված են ինչպես դասական, այնպես էլ փայտյա հին կենցաղային ոճով։ Պատուհաններից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի լեռները և Դեբեդ գետը: Հյուրերի տրամադրության տակ կա ընդհանուր խոհանոց, հյուրասենյակ, սեղանի թենիս, բակ, պարտեզ: Տարածքում կա անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Ամեն առավոտ հյուրատանը մատուցվում է շատ համեղ նախաճաշ՝ պատրաստված տեղական արտադրության թարմ մթերքներից: Ցանկության դեպքում անցկացվում են նաև գաթայի, չրերի, խորովածի և ավանդական այլ ուտեստների պատրաստման վարպետության դասեր: Հյուրատան մոտակայքում կան մի շարք մշակութային կոթողներ և տեսարժան վայրեր: Հյուրերի համար կազմակերպվում են քայլարշավներ, ռաֆտինգ, ձիավարություն և տուրեր ամբողջ Հայաստանով մեկ:  

0.0

10,000 AMD

Լաթար Հյուրանոցային Համալիր

Երևան Աջափնյակ Սիլիկյան 5 փող.

  • pool
  • sauna
  • laundry
  • ac
  • parking
  • smoking
  • wifi

     «Լաթար» հյուրանոցային համալիրը գտնվում է Երևան քաղաքում: Այս բացառիկ և գերշքեղ հյուրանոցը հայտնի է իր բարձրակարգ սպասարկմամբ և մատուցվող ծառայությունների որակով: Այն առաջարկում է ինքնատիպ կահավորանքով համարներ` լիարժեք հանգստի համար անհրաժեշտ բոլոր հարմարություններով: Գրեթե բոլոր համարների պատուհաններից բացվում է Արարատ լեռան հիասքանչ բնապատկերը: Հյուրանոցում գործում է բար, բիզնես կենտրոն, բացօթյա լողավազան, շոգեբաղնիք: Տարածքում առկա է Wi-Fi և ավտոկայանատեղի: Հյուրանոցի ռեստորանում մատուցվում են տաղանդավոր շեֆ խոհարարի կողմից պատրաստված ամենահամեղ ճաշատեսակները: Անհրաժեշտ սարքավորումներով հագեցած բիզնես կենտրոնում կազմակերպվում են գործնական հանդիպումներ, համաժողովներ և սեմինարներ: Հյուրանոցն առաջարկում է իդեալական պայմաններ ինչպես հանգստի, այնպես էլ գործնական նպատակով այցելուների համար: Բարեհամբույր անձնակազմի բարձրակարգ սպասարկման, ծառայությունների ամբողջության, հանգստի և զվարճանքների համար առաջարկվող հնարավորությունների շնորհիվ` հյուրանոցում անցկացրած յուրաքանչյուր օրը կլինի անմոռանալի և ջերմ հիշողություններով լի: Գտնվելով տանից հեռու, Դուք այստեղ կզգաք ինչպես տանը:    

0.0

55,000 AMD

Լալաներ Հյուրանոց

Սյունիքի մարզ Սիսիան Սիսական փող., 29 շենք

  • parking
  • wifi

     «Լալաներ» բարձրակարգ հյուրանոցային համալիրը գտնվում է Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում: Հյուրանոցն առաջարկում է հարմարավետ կահավորված համարներ, ռեստորան, շոգեբաղնիք, բար և բացօթյա սրճարան: Տարածքում գործում է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Գտնվելով Սիսիանի կենտրոնական հրապարակում, հյուրանոցը  հարմար է ինչպես տուրիստական, այնպես էլ բիզնես նպատակով այցելուների համար: Հյուրանոցում առկա հիանալի պայմանները և աշխատակազմի բարեհամբույր սպասարկումը ստեղծում են հաճելի միջավայր լիարժեք հանգստի և աշխատանքի համար:

0.0

10,000 AMD

Լարա Հյուրանոց

Սյունիք Գորիս Քրիստափորի փող. 24

  • laundry
  • parking
  • wifi

      «Լարա» հյուրանոցը գտնվում է Գորիս քաղաքի հարավային հատվածում: Հյուրանոցի բարձրակարգ սպասարկումը, ժամանակակից նրբաոճ ինտերիերով հարմարավետ համարները և առաջարկվող ծառայություններն ու պայմանները ապահովում են հյուրերի խաղաղ և հաճելի հանգիստը: Հյուրանոցը առաջարկում է 30 համարներ, որոնք ապահովված են լիարժեք հանգստի համար անհրաժեշտ բոլոր պայմաններով: Տարածքում կա բար, բացօթյա սրճարան, ռեստորան, որտեղ մատուցում են տարբեր խոհանոցների ճաշատեսակներ, մշտապես հասանելի Wi-Fi ինտերնետ: Հյուրերի ցանկության դեպքում կարող են կազմակերպվել  տուրեր դեպի աշխարհի ամենաերկար թռիչքով Տաթևի ճոպանուղի, Տաթևի վանական համալիր, Խնձորեսկ և այլ տեսարժան վայրեր:

0.0

12,000 AMD

Լոռի Բերդ

Լոռի Ստեփանավան Ավետիսյան փող., 22 շենք

  • billiard
  • tennis
  • tennis_kort
  • laundry
  • ac
  • parking
  • wifi

       Լոռվա չնաշխարհիկ բնության գրկում` Ստեփանավան քաղաքին հարող սոճիների անտառում է գտնվում «Լոռի Բերդ» հանգստյան տունը, որն առաջարկում է մեկհարկանի և երկհարկանի քոթեջներ` հարմարավետ կահավորված և հագեցած բոլոր անհրաժեշտ պարագաներով:   Հանգստյան տանը կա սեղանի թենիսի և բիլիարդի ծառայություններ: Տարածքում գործում է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Հանգստյան տան խոհանոցը ներկայանում է էկոլոգիապես մաքուր սնունդով պատրաստված ճաշատեսակներով: Աշխատակազմը յուրաքանչյուր հյուրի նկատմամբ ցուցաբերում է անհատական մոտեցում և մշտապես հոգ է տանում, որպեսզի հանգիստը լինի լիարժեք և արժանավայել, ինչն էլ տարեց տարի ավելացնում է այցելուների քանակը: Այստեղ է գտնվում Հայաստանի ամենագեղեցիկ և յուրատեսակ ծառերով ամենահարուստ բուսաբանական այգին` դենդրոպարկը, որտեղ կարելի է վայելել մաքուր օդ և հիանալի բնություն` նպաստելով նաև առողջության ամրապնդմանը:  

0.0

17,000 AMD

Լոռի Հյուրանոց

Լոռու մարզ Ստեփանավան Գարեգին Նժդեհի փող., 11 շենք

  • billiard
  • laundry
  • parking
  • wifi

    «Լոռի» հյուրանոցը գտնվում է Լոռու մարզի ամենագեղատեսիլ վայրերից մեկի՝ Ստեփանավանի կենտրոնում: Հյուրանոցն առաջարկում է բարձրակարգ և հարմարավետ կահավորված համարներ՝ ապահովված անհրաժեշտ հարմարություններով: Հյուրանոցում գործում է ազգային ճաշատեսակներով հարուստ խոհանոց, սեղանի թենիսի և բիլիարդի սրահներ, բացօթյա սրճարան: Տարածքում առկա է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Ցանկության դեպքում կազմակերպվում են արշավներ և էքսկուրսիաներ դեպի Լոռի բերդ, Դենդրոպարկ, որը հանդիսանում է Հայաստանի ամենագեղեցիկ բուսաբանական այգին, Սուրբ Նշան մատուռ, Մայորի ձոր, Ստեփան Շահումյանի տուն-թանգարան: Երևանից հեռավորությունը 135 կմ է:

0.0

12,000 AMD

Լոռի Ռեզորթ

Լոռի Ստեփանավան Անտառային փող., 1/1 շենք

  • inpool
  • billiard
  • tennis
  • laundry
  • parking
  • smoking
  • wifi

   «Լոռի» ռեզորթը գտնվում է Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում՝ սոճիների անտառի հարևանությամբ: Հանգստյան տունն ունի երկհարկանի 5 մասնաշենք: Առաջարկվող բոլոր համարներն ապահովված են անհրաժեշտ հարմարություններով: Հանգստյան տանը գործում է փակ լողավազան, սեղանի թենիսի և բիլիարդի սրահներ, խորհրդակցությունների սրահ՝ նախատեսված մինչև 60 անձանց համար: Բակում կա երեխաների համար նախատեսված խաղահրապարակ, տաղավարներ, վոլեյբոլի դաշտ և ավտոկայանատեղի: Տարածքում առկա է անվճար Wi-Fi: Ցանկության դեպքում կազմակերպվում են էքսկուրսիաներ դեպի Լոռի բերդ, Դենդրոպարկ, Հաղպատ, Սանահին: Մաքուր օդը, կանաչապատ շրջակայքը, սոճիների անտառը, հարմարավետ համարները և հյուրանոցում առաջարկվող պայմանները նպաստում են կատարյալ լիցքաթափմանն ու հանգստին: Հանգստյան տունը իդեալական վայր է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են կտրվել քաղաքի աղմուկից և հանգստանալ բնության գրկում: Բարձրակարգ սպասարկման և անձնակազմի ջերմ վերաբերմունքի շնորհիվ, հանգստյան տանը ստեղծվում է հաճելի մթնոլորտ: Երևանից հեռավորությունը 130 կմ է:

0.0

13,000 AMD

Խաչիկ B&B

Սյունիքի մարզ Գորիս Դավիթ Բեկ փ․ տ․ 13

  • wifi

     Պատրաստվո՞ւմ եք բացահայտել Հայաստանի հարավի գեղատեսիլ վայրերը, ինչպիսիք են Տաթևի վանական համալիրը, Սատանայի կամուրջը, Խնձորեսկը և շրջանի մյուս ճարտարապետական և բնական գոհարները։ Ապա մենք ուրախ ենք հանդես գալ Գորիսում գիշերակացի համար լավագույն առաջարկություններով։ Մեր զբոսաշրջային տունն ավելի քան 17 տարի եղել է փարձառու ճանապարհորդների ընտրությունը, ինչ մենք սկսեցինք մեր ջերմ և հյուրընկալ գործը։

0.0

13,000 AMD

Ծաղկահովիտ Հյուրանոց

Կոտայք Ծաղկաձոր Տանձաղբյուրի փող. 25

  • billiard
  • laundry
  • parking
  • smoking
  • wifi

   «Ծաղկահովիտ» հյուրանոցը տեղակայված է գեղատեսիլ Ծաղկաձորում: Հյուրանոցն առաջարկում է ստանդարտ և լյուքս կարգի հարմարավետ համարներ` ապահովված բոլոր անհրաժեշտ հարմարություններով: Այստեղ գործում է ռեստորան, որտեղ մատուցվում են հայկական և եվրոպական խոհանոցների ճաշատեսակներ: Տարածքում առկա է անվճար Wi-Fi և ավտոկայանտեղի: Հյուրանոցի գլխավոր առավելությունը քաղաքի կենտրոնում գտնվելն է, ինչի շնորհիվ հնարավորություն է ստեղծվում ոտքով հասնել ճոպանուղի և այցելել քաղաքի այլ տեսարժան վայրեր: Բարեհամբույր աշխատակազմի կողմից  մատուցվում է բարձրակարգ սպասարկում: Հյուրանոցն ունի ընդարձակ բակ, որը հիանալի վայր է զբոսնելու և մաքուր օդ վայելելու համար: Հյուրանոցում կարելի է կազմակերպել նաև ընտանեկան հավաքույթներ և կորպորատիվ միջոցառումներ: Մոտակայքում է գտնվում Կեչառիս վանական համալիրը և Օրբելի եղբայրների տուն-թանգարանը: 

0.0

10,000 AMD

Ծաղկաձորի Գլխավոր Մարզահամալիր

Կոտայքի մարզ Ծաղկաձոր Խաչիկ Մուրադյան փող.

  • gym
  • billiard
  • tennis_kort
  • sauna
  • spa
  • laundry
  • ac
  • parking
  • wifi

    «Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը» գտնվում է Երևանից 55 կմ հեռավորության վրա` Թեղենիս լեռան հարավարևմտյան լանջին: Շնորհիվ իր բնակլիմայական հիանալի պայմանների և լեռնային դիրքի` մարզահամալիրը համարվում է Ծաղկաձորի լավագույն հանգստավայրերից մեկը: Հյուրանոցը շրջապատված է սաղարթախիտ անտառով և հիասքանչ պուրակով, որի շնորհիվ էլ ապահովում է խաղաղ և հանգիստ միջավայր: Այն նախատեսված է ինչպես ընտանեկան հանգստի, այնպես էլ գործարար հանդիպումների և ուսումնամարզական հավաքների կազմակերպման համար: Հիմնադրվել է 1967թ-ին Մեխիկոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերից առաջ` հատուկ ԽՍՀՄ օլիմպիական հավաքականի մարզումների համար: Այսօր մարզահամալիրը լիովին համապատասխանում է միջազգային ստանդարտներին և ժամանակի պահանջներին: 2007թ-ի հիմնովին վերանորոգումից հետո «Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը» իր հյուրերին առաջարկում է հարմարավետ և ինքնատիպ կահավորանքով 182 համարներ, որոնք բոլորն աչքի են ընկնում հետաքրքիր և ժամանակակից լուծումներով և ունեն լիարժեք հանգստի համար նախատեսված բոլոր անհրաժեշտ պայմանները: Մարզահամալիրում գործում է բիլիարդի սրահ, թենիս, սպա, շոգեբաղնիք, մարզասրահ և տարբեր սպորտաձևերի համար նախատեսված, միջազգային չափանիշներին համապատասխանող օլիմպիական լողավազան, որը համարվում է հյուրանոցի այցեքարտերից մեկը և մշտապես գտնվում է ԱՊՀ և եվրոպացի մարզիկների ուշադրության կենտրոնում: Տարածքում առկա է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Մարզահամալիրի պրոֆեսիոնալ աշխատակազմը յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ ցուցաբերում է անհատական մոտեցում:                                                                                                                                                                                                      

0.0

16,000 AMD

Ծաղկատուն Հյուրանոց

Կոտայք Ծաղկաձոր Վլադիմիր Հարությունյան փող.

  • billiard
  • tennis
  • laundry
  • parking
  • smoking
  • wifi

     «Ծաղկատուն» բուտիկ հյուրանոցը գտնվում է դրախտային Ծաղկաձորում` Կեչառիս վանական համալիրից ոտքով 15 րոպե հեռավորության վրա: Հյուրանոցն առաջարկում է լիարժեք հանգիստ կազմակերպելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Հաճախորդներին առաջարկվում է հարմարավետ և ինքնատիպ կահավորանքով ստանդարտ և սյութ համարներ, որոնցում առկա է հարթէկրան հեռուստացույց` արբանյակային հեռարձակմամբ, հեռախոս, զգեստապահարան, մինի բար, չհրկիզվող պահարան, լոգասենյակ` ապահովված վարսահարդարիչով, խալաթով և հողաթափերով: Որոշ սենյակներ ունեն պատշգամբ` գեղեցիկ տեսարանով: Հյուրանոցի հիմնական առանձնահատկություններից է համարվում բացառիկ ինտերիերը և VIP  սենյակների առկայությունը, որոնք ստեղծում են հաճելի միջավայր անմոռանալի հանգստի համար: Հյուրանոցում առկա է ռեստորան՝ նրբահամ ճաշատեսակներով, բիլիարդի սրահ, սեղանի թենիս, անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Պրոֆեսիոնալ և բարեհամբույր աշխատակազմը բարձրակարգ սպասարկման շնորհիվ յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ ցուցաբերում է անհատական մոտեցում:

0.0

17,000 AMD

Ծաղկունք B&B (Սևան) | AllHotels

Գեղարքունիք գ. Ծաղկունք 2-րդ փ., տ.16

  • laundry
  • parking
  • smoking
  • wifi

     «Ծաղկունք» հյուրատունը գտնվում է Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղում ՝ Սևանա լճից ոչ հեռու: Հյուրատունն իր հյուրերին առաջարկում է 6 ընդարձակ համարներ, որոնք ապահովված են անհրաժեշտ հարմարություններով: Հյուրատանն առկա է յուրահատուկ և համեղ խոհանոց: Այստեղ տիրում է ջերմ և հաճելի մթնոլորտ, որի շնորհիվ յուրաքանչյուր ոք զգում է իրեն ինչպես հարազատ տանը՝ լի ներդաշնակությամբ և ջերմությամբ: Տանտերերը հոգատար և բարեհամբույր մարդիկ են, ովքեր անհատական մոտեցում են ցուցաբերում բոլոր հյուրերի նկատմամբ կացության ողջ ընթացքում և պատրաստ են օգնել ցանկացած հարցում: Հյուրերը կարող են հաշված րոպեների ընթացքում հասնել Սևանա լիճ, լողալ լճում և վայելել բնությունն ու թարմ օդը:

1.3

15,000 AMD

Կա Տուն (Երևան) | AllHotels

Երևան Կենտրոն վարչ. շրջան Այգեստան 3-րդ փ. 9 տ.

  • laundry
  • parking
  • wifi

     «Կա Տուն» հոսթելը գտնվում է մայրաքաղաք Երևանի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակից ընդամենը 1կմ հեռավորության վրա: Հոսթելի առաջնային նպատակն այն է, որ հյուրերը զգան իրենց ինչպես տանը: Այստեղ հարմարավետ հանգստի համար առկա են բոլոր անհրաժեշտ պայմանները: Սենյակները հարմարավետ են և արևոտ, մահճակալները ընդարձակ են և փափուկ: Հոսթելում առկա է մեծ խոհանոց, որտեղ ամեն առավոտ մատուցվում է համեղ և սննդարար նախաճաշ: Այստեղ կա այգի, որտեղ երեկոյան կարելի է հաճելի ժամանակ անցկացնել ընկերական միջավայրում, ինչպես նաև, ցանկության դեպքում, պատրաստել խորոված: Կա նաև ընդարձակ հյուրասրահ, որտեղ կարելի է խաղեր խաղալ, դիտել հեռուստացույց, գինի խմել կամ պարզապես լավ ժամանակ անցկացնել: Անձնակազմը պատրաստ է աջակցել ցանկացած հարցում: Հաշված րոպեների ընթացքում ոտքով կարելի է հասնել Հանրապտության հրապարակ, Օպերա, Կասկադ և մի շարք այլ տեսարժան վայրեր:

0.0

4,000 AMD

Կամար B&B (Իջևան) | AllHotels

Տավուշի մարզ Իջևան Նալբանդյան փ., տ. 2

  • laundry
  • ac
  • parking
  • wifi
  • facilities

     «Կամար» հյուրատունը գտնվում է Իջևան քաղաքում: Հյուրատունն առաջարկում է հարմարավետ հանգստի համար անհրաժեշտ բոլոր հարմարություններով ապահովված համարներ: Համարներում առկա է հեռուստացույց, օդափոխիչ, սանհանգույց: Հյուրերի տրամադրության տակ կա ընդհանուր խոհանոց, մեծ բակ, այգի, մանկական լողավազան: Տարածքում կա անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Ամեն առավոտ հյուրատանը մատուցվում է շատ համեղ նախաճաշ: Աշխատակազմը պատրաստակամ է աջակցել ցանկացած հարցում: Ցանկացողները կարող են այցելել Լաստիվեր, որը իսկական դրախտավայր է բնության և էկոտուրիզմի սիրահարների համար՝ հիանալի բնություն, ջրվեժներ, թաքնված քարանձավներ:

0.0

12,000 AMD

Կապիտալ Հյուրանոց

Երևան Կենտրոն վարչ. շրջան Այգեձորի փողոց, Երևան, Հայաստան

  • laundry
  • parking
  • wifi

        Երևան քաղաքի հայտնի և գեղեցիկ թաղամասերից մեկում` Այգեձորում  է գտնվում «Կապիտալ» հյուրանոցը, որի գտնվելու վայրը հնարավորություն է տալիս կտրվել քաղաքի աղմուկից` գտնվելով հենց քաղաքի սրտում: Այն առաջարկում է հաճելի միջավայր և մատչելի գներ: Հյուրանոցն ունի 15 հարմարավետ համարներ` մեկտեղանոց, երկտեղանոց, երեքտեղանոց և ընտանեկան, որոնցում առկա է լոգարան, օդորակիչ, ջեռուցման համակարգ, հեռուստացույց, սառնարան և մինի բար: Որոշ սենյակների պատշգամբներից բացվում է տեսարան դեպի Հրազդանի կիրճ և Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:  Հյուրանոցի հեռավորությունը Օպերայի և բալետի թատրոնից ընդամենը 2 կմ է:

0.0

13,000 AMD

Կասկադ Հյուրանոց

Երևան Կենտրոն վարչ. շրջան Զարոբյան փող. 10/10

  • laundry
  • ac
  • parking
  • smoking
  • wifi
  • facilities

       «Կասկադ» հյուրանոցային համալիրը գտնվում է Երևանի կենտրոնում` Կասկադ համալիրի հարևանությամբ՝ քաղաքի աղմուկից ու եռուզեռից հեռու մի հանգիստ վայրում: Հյուրանոցն առաջարկում է բոլոր անհրաժեշտ հարմարություններով կահավորված 25 համարներ, որոնք համալրված են հեռուստացույցով, սառնարանով, լոգարանով, օդակարգավորման համակարգով: Համարների մի մասից բացվում է հրաշագեղ տեսարան դեպի քաղաքի համայնապատկերը: Հյուրանոցն ունի անվճար Wi-Fi, ավտոկայանատեղի, սենյակների շուրջօրյա սպասարկում: Բարձրակարգ սպասարկման և բարեհամբույր աշխատակազմի շնորհիվ յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ ցուցաբերվում է անհատական մոտեցում: Հյուրանոցի հիմնական նպատակն է ապահովել այնպիսի մթնոլորտ, որտեղ հյուրերը իրենց կզգան ոչ թե հյուրանոցում, այլ տանը:                    

0.0

30,000 AMD

Կարոյի մոտ B&B (Հաղպատ) | AllHotels

Լոռու մարզ Հաղպատ 10-րդ փ., տուն 7

  • laundry
  • parking
  • wifi

      Հաղպատ գյուղի հենց սրտում է գտնվում «Կարոյի մոտ» հյուրատունը: Հյուրատունը շրջապատված է գեղեցիկ ծաղկային պարտեզով: Այն իր հյուրերին առաջարկում է 6 հարմարավետ սենյակներ և 2 լոգարան: Պատշգամբից բացվում է հիանալի տեսարան դեպի մոտակա լեռները և անտառը: Ամեն օր այստեղ մատուցվում են հայկական խոհանոցի ամենահամեղ ուտեստները: Հյուրատանն առա է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Հյուրընկալվելով «Կարոյի մոտ» հյուրատանը, հանգստին զուգընթաց հյուրերը կարող են ծանոթանալ նաև Լոռու մարզի տեսարժան վայրերին և մշակութային ժառանգությանը: Հյուրատնից ոչ հեռու է գտնվում 10-13-րդ դարերին կառուցված Հաղպատ վանական համալիրը:

0.0

10,000 AMD

Կեչառիս հյուրանոց

Կոտայքի մարզ Ծաղկաձոր Օրբելի եղբայրների փող. 20 շենք

  • billiard
  • ac

     «Կեչառիս» հյուրանոցային համալիրը գտնվում է դրախտային քաղաք Ծաղկաձորի կենտրոնում` Երևանից ընդամենը 55 կմ հեռավորության վրա: Հյուրանոցն առաջարկում է 36 հարմարավետ և ընդարձակ համարներ, որոնք համալրված են հեռուստացույցով` տեղական և արբանյակային հեռարձակմամբ, լոգարանով, մինիբարով և օդափոխման համակարգով: Համարներից շատերն ունեն պատշգամբներ, որոնցից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի քաղաքը և մոտակա սարերը: Տարածքում գործում է ավտոկայանատեղի: Հյուրանոցում առկա է բիլիարդի սրահ և մարզասրահ: Այստեղ տարվա բոլոր եղանակներին կարելի է վայելել լեռնային մաքուր օդը և հիանալի կլիման: Հյուրանոցն իդեալական վայր է բոլոր նրանց համար, ովքեր նախընտրում են լիարժեք հանգիստը և հարմարավետությունը: Որակյալ և միջազգային նորմերին համապատասխանող ծառայությունները ստեղծում են բոլոր անհրաժեշտ պայմանները` հանգիստը լիարժեք և անմոռանալի դարձնելու համար: Բարեհամբույր աշխատակիցները ներդնում են իրենց ջանքերը` հյուրանոցում ջերմ մթնոլորտ ապահովելու համար: Հյուրանոցի հարևանությամբ է գտնվում Օրբելի եղբայրների տուն-թանգարանը, ոտքով 5 րոպեում կարելի է հասնել Կեչառիս վանական համալիր և ճոպանուղի:      

0.0

15,000 AMD

Կեչի Հանգստյան Տուն

Կոտայքի մարզ Ծաղկաձոր Խաչատուր Կեչառեցի փող․ 72

  • tennis_kort
  • parking
  • smoking
  • wifi

     «Կեչի» հանգստյան տունը գտնվում է գեղատեսիլ Ծաղկաձորի կենտրոնում` քաղաքի տեսարժան վայրերի հարևանությամբ: Հյուրանոցն առաջարկում է 48 հարմարավետ կահավորված համարներ, որոնք ապահովված են լիարժեք հանգստի համար նախատեսված բոլոր անհրաժեշտ պայմաններով: Հյուրերին գրավում է բոլոր համարների պատուհաններից բացվող սարերի գեղեցիկ տեսարանը: Հանգստյան տանն առկա է մանկական խաղահրապարակ, բազմատեսակ ուտեստներով հարուստ ռեստորան, Wi-Fi և ավտոկայանատեղի: Դահուկային սպորտի սիրահարներին  առաջարկվում է համապատասխան պարագաների վարձույթ: «Կեչի» հանգստյան տունը կատարյալ վայր է ակտիվ հանգիստը նախընտրողների համար:                                                                                                  

0.0

12,000 AMD

Կիրովական (Վանաձոր) | AllHotels

Լոռի Վանաձոր Մաշտոցի 1

  • billiard
  • tennis
  • laundry
  • ac
  • parking
  • smoking
  • wifi

0.0

6,000 AMD

Կովկաս Հյուրանոց

Կոտայքի մարզ, Պռոշյան համայնք Երևան Գևորգ Չաուշի թաղամաս, 122 շենք

  • pool
  • gym
  • billiard
  • laundry
  • ac
  • parking
  • smoking
  • wifi
  • facilities

     Կովկասյան ոգով կառուցված «Կովկաս» բուտիկ-հյուրանոցը գտնվում է Զվարթնոց օդանավակայանից 17 կմ և Երևանի կենտրոնից` 10 կմ հեռավորության վրա: Հյուրանոցն արտացոլում է հնագույն քաղաքի դարավոր պատմությունն ու մշակույթը և աչքի է ընկնում իր շքեղությամբ և հյուրընկալությամբ: Հյուրանոցն առաջարկում է 46 ընդարձակ և հարմարավետ համարներ` ստանդարտ, կիսալյուքս, լյուքս և ընտանեկան: Սենյակների պատուհաններից բացվում է հիանալի տեսարան դեպի բիբլիական Արարատ լեռը: Հյուրանոցում առկա է խաղահրապարակ, շուրջօրյա բացօթյա լողավազան, մարզասրահ, լաունջ բար, բիլիարդի սրահ, մերսման սրահ, վերգետնյա և ստորգետնյա ավտոկայանատեղիներ և բիզնես կենտրոն: Գտնվելով «Կովկաս» ռեստորանային համալիրի տարածքում` հյուրերը կարող են համտեսել հայկական և կովկասյան ավանդական ուտեստներ և վայելել հայկական պարն ու երաժշտությունը: Համալիրը իր մեջ ներառում է 4 առանձին ռեստորաններ, գինետուն, առանձին սրահներ և պատրաստ է հյուրընկալել մինչև 600 անձանց:     

0.0

20,000 AMD

Կրիստալ Ռեզորթ Աղվերան

Կոտայք Աղվերան գ. Արզական H5, 2503, Անտառային փ. 41

  • inpool
  • gym
  • billiard
  • tennis
  • laundry
  • parking
  • wifi

    «Կրիստալ Ռեզորթ» հյուրանոցը առաջարկում է վայելել հանգիստը հեքիաթային բնության գրկում` հիանալով հիասքանչ բնապատկերներով և գեղեցիկ տեսարաններով: Հյուրանոցը գտնվում է լեռնային հանգստավայր Աղվերանում` Երևանից 45 կմ հեռավորության վրա: Այստեղ համատեղվում է եվրոպական ոճը և հայկական հյուընկալությունը` ապահովելով հրաշալի հանգիստ: Առաջարկվող հարմարավետ պայմանները և որակյալ սպասարկումը կբավարարեն անգամ ամենախստապահանջ հաճախորդի պահանջները: Հյուրանոցում կա մարզասրահ, լողավազան, թենիսի և բիլիարդի սրահներ, կոնֆերանս դահլիճ, բար, Wi-Fi և ավտոկայանատեղի: Հարմարավետ և շքեղ համարներից բացվում է բնության հիանալի տեսարան: Հյուրանոցը շրջապատված է գեղատեսիլ անտառներով և Ծաղկունյաց լեռնաշղթայով: Ծառայությունների բազմազանության և բարձրակարգ սպասարկման շնորհիվ հանգիստը կլինի լիարժեք և անմոռանալի: Հյուրանոցը միշտ ուրախ է ընդունել և լավագույն կերպով սպասարկել իր հյուրերին: Աշխատակազմը անում է ամեն բան, որ հյուրերը իրենց ապահով զգան և վայելեն իրենց լիարժեք հանգիստը` հեռանալով միայն  լավ հիշողություններով  և տպավորություններով: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից գտնվում է 38 կմ, իսկ երկաթուղային կայարանից` 45 կմ հեռավորության վրա:

0.0

18,000 AMD

Հաղարծին Հյուրանոց

Տավուշ Դիլիջան Կամոյի փող. 121

  • inpool
  • gym
  • billiard
  • tennis_kort
  • sauna
  • laundry
  • parking
  • wifi
  • facilities

       «Հաղարծին» հյուրանոցառեստորանային համալիրը գտնվում է դրախտային հանգստավայր Դիլիջանում: Հյուրանոցն իր հյուրերին առաջարկում է անցկացնել լիարժեք հանգիստ գեղատեսիլ բնության գրկում: Այստեղ կան հարմարավետ և գեղեցիկ կահավորված 31 համարներ՝ երկու, երեք, չորս անձի համար և տասը քոթեջ` չորս և վեց անձի համար նախատեսված: Հյուրերը կարող են իրենց ազատ ժամանակը վայելել` օգտվելով ժամանցի համար նախատեսված վայրերից՝ թենիս, լողավազան, մարզասրահ, շախմատի և նարդու սրահ, բիլիարդի սրահ, մանկական խաղասենյակ և խաղահրապարակ: Գործնական հանդիպումները կարելի է կազմակերպել համաժողովների սրահում: Հյուրանոցն առաջարկում է հայկական, վրացական և եվրոպական խոհանոցի ճաշատեսակների լայն ընտրանի: Տարածքում գործում է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Ինչպես նաև առկա են բացօթյա տաղավարներ, որտեղ կարելի է անցկացնել երեկոն` վայելելով Դիլիջանի մաքուր օդն ու բնությունը:

0.0

13,500 AMD

Հայի տուն (Գորիս) | AllHotels

Սյունիքի մարզ Գորիս Նոր կյանք 25/1

  • tennis
  • laundry
  • parking
  • wifi

     Գորիս քաղաքում գտնվող «Հայի տուն» հյուրատունն իր հյուրընկալ դռներն է բացում բոլորի առջև: Հյուրատունն առաջարկում է լիարժեք հանգստի համար անհրաժեշտ բոլոր պայմաններով ապահովված 5 հարմարավետ սենյակներ: Հյուրերին առաջարկվում է նաև խորովածի համար նախատեսված մանղալ և թոնիր` իր բոլոր պարագաներով: Հյուրատանը կա Wi-Fi, խաղահրապարակ` թենիսի դաշտով, ավտոկայանատեղի: Աշխատակիցների բարեհամբույր սպասարկման շնորհիվ, հյուրատանը տիրում է ջերմ և հաճելի մթնոլորտ: Ցանկության դեպքում, մատչելի գներով,  կազմակերպվում են  տուրեր դեպի աշխարհի ամենաերկար թռիչքով Տաթևեր ճոպանուղի, Տաթևի վանական համալիր, Խնձորեսկ և այլ տեսարժան վայրեր:

0.0

12,000 AMD

Հայլենդ հոսթել | AllHotels

Երևան Կենտրոն վարչ. շրջան Մեսրոպ Մաշտոցի պողոտա 18, բնակարան 46

  • laundry
  • ac
  • wifi

0.0

4,500 AMD

Հասմիկ Գեսթ Հաուս (Եղեգնաձոր) | AllHotels

Վայոց Ձոր Եղեգնաձոր Սպանդարյան փ., տ. 28

  • tennis
  • laundry
  • parking
  • wifi

      «Հասմիկ» հյուրատունը գտնվում է Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում: Հյուրատունն առաջարկում է հարմարավետ սենյակներ, առանձին լոգասենյակներով, կան նաև 3 սենյակներ՝ ընդհանուր լոգասենյակով: Հյուրերի տրամադրության տակ կա խոհանոց, այգի, որտեղ կարելի է խորոված պատրաստել կամ հաճելի երեկո անցկացնել: Տարածքում կա անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Հյուրատան հյուրընկալության եւ ջերմության մասին կարելի է անվերջ խոսել: Ամեն օր այստեղ մատուցվում է շատ համեղ նախաճաշ, ճաշ և ընթրիք: Տանտիրուհին առաջարկում է հայկական ավանդական ճաշատեսակներ, որոնք ոչ միայն համեղ են, այլ նաև պատրաստված են մեծ սիրով: Ցանկության դեպքում կազմակերպվում են խորովածի և այլ ազգային ուտեստների պատրաստման վարպետության դասեր: Մոտակայքում կան շատ մշակութային հուշարձաններ եւ տեսարժան վայրեր:

0.0

7,000 AMD

Հարսնաձոր

Սյունիքի մարզ գյուղ Հալիձոր

  • laundry
  • parking
  • wifi

     «Հարսնաձորը» գտնվում է Սյունիքի մարզի Հալիձոր գյուղում: Այն առաջարկում է մեծ տակառի տեսք ունեցող քոթեջներ: Որոշ քոթեջների պատուհաններից բացվում է բնության չքնաղ տեսարան: Սանհանգույցը ընդհանուր օգտագործման է: Տարածքում գործում է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Այստեղ իդեալական միջավայր է ստեղծված բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են հանգստանալ բնության գրկում` վայելելով մաքուր օդ և էկոլոգիապես մաքուր սնունդ: «Հարսնաձորը» գտնվում է շատ մոտ Տաթևի վանքին և աշխարհի ամենաերկար «Տաթևեր» ճոպանուղուն:

0.0

15,000 AMD

Հացեկաց B&B (Օշական) | AllHotels

Արագածոտնի մարզ Օշական Մաշտոցի փող., տ. 168

  • pool
  • gym
  • tennis
  • tennis_kort
  • laundry
  • parking
  • wifi

      «Հացեկաց» հյուրատունը գտնվում է Օշական գյուղում, Աշտարակ քաղաքից ընդամենը 4 կմ հեռավորության վրա: Շենքը կահավորված է հնաոճ կահույքով, ինչն էլ հաղորդում է յուրօրինակ տեսք և տպավորություն: Հյուրատանը կա 4 ննջասենյակ և 2 սանհանգույց: Սենյակների պատուհաններից բացվում է լեռների գեղեցիկ տեսարան: Տարածքում գործում է անվճար Wi-Fi: Հյուրատան բակում կա բացօթյա լողավազան, բատուտ, իսկ նրանց համար, ովքեր սիրում են համեղ սնվել, կա խորոված պատրաստելու համար նախատեսված մանղալ և թոնիր: Հյուրատան այցեքարտը համարվում է գտնվելու վայրը, քանի որ հենց այդտեղից են մեկնարկում դեպի Արագած արշավները: Այսպիսով սա հրաշալի վայր է հանգստանալու, ուժերը հավաքելու և Հայաստանի ամենաբարձր գագաթը՝ Արագածը, հաղթահարելու համար:

0.0

16,000 AMD

Հոթել Մերիեն

Երևան Քանաքեռ-Զեյթուն վարչ. շրջան Մյասնիկյան փող., 39/7

  • parking
  • wifi

   «Մերիեն» հյուրանոցը գտնվում է մայրաքաղաք Երևանում՝ Հանրապետության հրապարակից ընդամենը 3,5 կմ հեռավորության վրա: Հյուրանոցն առաջարկում է բոլոր անհրաժեշտ հարմարություններով ապահովված համարներ, որոնցում առկա է հեռուստացույց, օդորակիչ, լոգարան, չհրկիզվող պահարան: Հյուրանոցում ամեն առավոտ մատուցվում է համեղ և սննդարար նախաճաշ: Տարածքում առկա է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Հյուրանոցն իդեալական վայր է բոլոր նրանց համար, ովքեր նախընտրում են հարմարավետ և մատչելի հանգիստը: Հաշված րոպեների ընթացքում հյուրանոցից կարելի է հասնել  Երևանի մի շարք տեսարժան վայրեր` Հանրապետության հրապարակ, Կասկադ, Հյուսիսային պողոտա, Մատենադարան և այլ վայրեր: Հյուրանոցի մոտակայքում գործում են քաղաքի լավագույն սրճարանները, ռեստորաններն ու առևտրի կենտրոնները, որտեղ կարելի է հրաշալի ժամանակ անցկացնել:

0.0

10,000 AMD

Հոլիդեյ Հոսթել | AllHotels

Երևան Կենտրոն վարչ. շրջան Եկմալյան փող., 1 շենք

  • wifi

0.0

6,000 AMD

ՄԱԳՀԱՅ B&B (Վանաձոր) | AllHotels

Լոռի Վանաձոր Ազատամարտիկների փող., տ. 21

  • tennis
  • laundry
  • parking
  • wifi

    «ՄԱԳՀԱՅ» հյուրատունը գտնվում է Վանաձոր քաղաքում: Հյուրատունն առաջարկում է բոլոր հարմարություններով ապահովված համարներ, որի շնորհիվ Ձեր հանգիստը կլինի լիարժեք և հարմարավետ: Սենյակներում առկա է անվճար Wi-Fi: Հյուրերի տրամադրության տակ կա անհրաժեշտ հարմարություններով կահավորված ընդհանուր խոհանոց, որտեղ կարելի է ինքնուրույն պատրաստել, և պարտեզ՝ խորոված պատրաստելու հարմարանքներով: Յուրաքանչյուր առավոտ հյուրատանը մատուցվում է շատ համեղ նախաճաշ: Տանտերերը հոգատար և բարեհամբույր մարդիկ են, ովքեր անհատական մոտեցում են ցուցաբերում բոլոր հյուրերի նկատմամբ կացության ողջ ընթացքում և պատրաստ են օգնել ցանկացած հարցում: Հյուրընկալվելով «ՄԱԳՀԱՅ» հյուրատանը, հանգստին զուգընթաց հյուրերը կարող են ծանոթանալ նաև Լոռու մարզի տեսարժան վայրերին և մշակութային ժառանգությանը:

0.0

9,000 AMD

Մագնիտ

Տավուշի մարզ Դիլիջան Կալինինի փող. 86

  • billiard
  • laundry
  • parking
  • smoking
  • wifi

0.0

10,000 AMD

Մայիսյան Կամուրջ

Տավուշի մարզ Իջևան Կրիվոյ կամրջի հարևանությամբ

      «Մայիսյան Կամուրջ» հյուրանոցը գտնվում է Տավուշի մարզում՝ Իջևան-Նոյեմբերյան և Իջևան-Բերդ ավտոմայրուղիների խաչմերուկում: Հյուրանոցն առաջարկում է նրբաճաշակ կահավորված 16 հարմարավետ համարներ՝  ապահովված անհրաժեշտ պայմաններով: Հյուրանոցում գործում է հանդիսությունների շքեղ դահլիճ՝ նախատեսված 260 անձանց համար: Այստեղ կարելի է կազմակերպել տարբեր միջոցառումներ և հանդիսություններ: Այցելուներին հաճելիորեն կզարմացնի ծառայությունների մատչելի գները: Հյուրանոցի հարևանությամբ հոսում է Աղստև գետը: Մոտակայքում են գտնվում Մակարավանքը և Կիրանցի պատմամշակութային հուշարձանները:

0.0

9,000 AMD

Մաչանենց B&B (Էջմիածին) | AllHotels

Արմավիր Էջմիածին Շահումյան փող., 36 շենք

  • laundry
  • ac
  • parking
  • wifi

     «Մաչանենց Տուն» հյուրատունը գտնվում է Էջմիածին քաղաքում: Հյուրընկալվելով այս հյուրատանը, դուք կունենաք բացառիկ հնարավորություն՝ զգալու հայկական մշակույթի շունչն ու ոգին մեկ վայրում: Հյուրատանն առկա է պատկերասրահ, թանգարան, պանդոկ, հուշանվերների վաճառքի կետ: Այստեղ անցկացվում են վարպետաց դասեր,  մատուցվում են ազգային խոհանոցի ամենահամեղ ուտեստները, հյուրերը հնարավորություն ունեն լուսանկարվելու ազգային հագուստով: Աշխատակազմը մեծ սիրով սպասում է բոլոր այցելուներին: Հյուրատանը ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները ժամանակը հագեցած և հետաքրքիր անցկացնելու համար:

0.0

5,500 AMD

Մաչանենց Հյուրանոց

Արմավիր Էջմիածին Շահումյան փող., 36 շենք

  • laundry
  • ac
  • parking
  • wifi

       «Մաչանենց Տուն» հյուրանոցը գտնվում է Հայաստանի հոգևոր կենտրոն Էջմիածին քաղաքում, Շահումյան փողոցի վրա: Հյուրանոցն առաջարկում է հարմարավետ և ընդարձակ համարներ, որոնցում առկա է ինտերնետ հասանելիություն, լոգարան, օդափոխիչ: Համարների պատուհաններից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի պարտեզ: Հյուրանոցի այցելուները բացառիկ հնարավորություն ունեն, անմիջապես հյուրանոցում, զգալու հայկական մշակույթի շունչն ու ոգին: Այստեղ անցկացվում են վարպետաց դասեր, մատուցվում են ազգային խոհանոցի ամենահամեղ ուտեստները, հյուրերը հնարավորություն ունեն լուսանկարվելու ազգային հագուստով: Հյուրանոցի բարեհամբույր անձնակազմը պատրաստակամ է անել առավելագույնը՝ հյուրերի կատարյալ և հարմարավետ հանգիստն ապահովելու համար: Հաշված րոպեների ընթացքում հյուրանոցից կարելի է հասնել Էջմիածնի Մայր Տաճար:

0.0

11,000 AMD

Մարրիոթ Հյուրանոց (Երևան)

Երևան Կենտրոն վարչ. շրջան Ամիրյան փող., 1 շենք

  • pool
  • gym
  • spa
  • laundry
  • ac
  • parking
  • smoking
  • wifi
  • facilities

   Մայրաքաղաք Երևանի կենտրոնում` անմիջապես Հանրապետության հրապարակում է գտնվում միջազգային ստանդարտներին համապատասխանող «Արմենիա Մարրիոթ» հյուրանոցը: Հյուրանոցն իր հյուրերին առաջարկում է լիարժեք հանգստի համար նախատեսված բոլոր հարմարություններով ապահովված 259 ընդարձակ համարներ` ներառյալ 14 լյուքս կարգի համարներ: Բոլոր համարների պատուհաններից բացվում է հիանալի տեսարան դեպի քաղաքի գեղեցիկ համայնապատկերը: Հյուրանոցում գործում են միջոցառումների համար նախատեսված 8 դահլիճներ, սննդի 5 կետեր` բազմատեսակ և համեղ ճաշատեսակներով:  Առկա է նաև մարզասրահ, բացօթյա լողավազան, ֆիտնես կենտրոն, ավտոկայանատեղի: Տարածքն ապահովված է Wi-Fi ինտերնետով: Հյուրանոցում մատուցվող բարձրակարգ ծառայությունների և աշխատակազմի բարեհամբույր սպասարկման շնորհիվ, հանգիստը հյուրանոցում կլինի հարմարավետ, լիարժեք և անմոռանալի: «Արմենիա Մարրիոթ» հյուրանոցը հրաշալի վայր է բոլոր նրանց համար, ովքեր նախընտրում են շքեղ և միևնույն ժամանակ հարմարավետ հանգիստը: Հյուրանոցից քայլելով կարելի է հասնել քաղաքի մի շարք տեսարժան վայրեր:

0.0

58,800 AMD

Մենուա Հյուրանոց

Արցախ Ստեփանակերտ Տիգրան Մեծի փող. 7

  • billiard
  • laundry
  • parking
  • smoking
  • wifi

      «Մենուա» հյուրանոցային համալիրը գտնվում է Ստեփանակերտում: Կառուցվել է 2015 թ-ին` ժամանակակից ճարտարապետական լուծումներով և հարմարավետ ինտերիերով: Այստեղ կարելի է տեսնել խոհեմ շքեղության և պարզության ներդաշնակ համադրություն, որը հանդիսանում է հյուրերի հարմարավետ և ինքնատիպ հանգստի գրավականը: Հյուրերին առաջարկվում են հարմարավետ կահավորված և լուսավոր սենյակներ: Հյուրանոցն ունի 11 համարներ` 3 մեկտեղանոց, 6 երկտեղանոց, 1  երեքտեղանոց և 1 չորստեղանոց: Բոլոր համարներում առկա են անհրաժեշտ բոլոր պայմանները` լիարժեք հանգստի համար` լոգարան, սանհանգույց, խոհանոց: Շենքն ապահովված է անվճար Wi-Fi կապով, գործում է բիլիարդի սրահ և սրճարան: Մոտակայքում են գտնվում Հաղթանակի հրապարակը և քաղաքային ավտոկայանը: 

0.0

8,000 AMD

Մեսսիեր 53 Հոթել

Երևան Կենտրոն վարչ. շրջան Վարդանանց 15/4

  • inpool
  • gym
  • sauna
  • spa
  • ac
  • parking
  • smoking
  • wifi

     «Մեսսիեր 53» հյուրանոցը գտնվում է մայրաքաղաք Երևանի սրտում: Հյուրանոցն ունի ամուր սկզբունքային գաղափար, որն արտահայտվում է իր ճարտարապետության և բրենդի ինքնության մեջ: Այն առաջարկում է բոլոր հարմարություններով ապահովված գերշքեղ համարներ, որոնք կգերազանցեն անգամ ամենախստապահանջ հաճախորդի սպասելիքները: Բոլոր համարներում առկա է հեռուստացույց, մինի բար, չհրկիզվող պահարան, լոգասենյակ, օդափոխիչ, պատշգամբ, որից բացվում է քաղաքի հիանալի տեսարանը: Հյուրանոցն առաջարկում է մի շարք ծառայություներ, որոնց միջոցով Ձեր հանգիստը կլինի ավելի ամբողջական և  լիարժեք: Այստեղ գործում է մարզասրահ, փակ լողավազան, շոգեբաղնիք, սպա: Տարածքում առկա է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Մատուցվող բարձրակարգ և որակյալ ծառայությունների և աշխատակազմի պրոֆեսիոնալ սպասարկման շնորհիվ, հանգիստը հյուրանոցում կլինի հարմարավետ, լիարժեք և անմոռանալի: Գտնվելով քաղաքի կենտրոնում՝ հյուրանոցը շատ մոտ է մի շարք տեսարժան վայրերի, թանգարանների, թատրոնների, ժամանցի և առևտրի կենտրոնների: Հյուրանոցից ընդամենը 5 րոպեում կարելի է հասնել Հանրապետության հրապարակ:  

0.0

35,000 AMD

Մետաքսի Ճանապարհ Հյուրանոց

Երևան Կենտրոն վարչ. շրջան Այգեձորի փողոց 53/2

  • laundry
  • ac
  • parking
  • smoking
  • wifi

      «Մետաքսի Ճանապարհ» հյուրանոցը գտնվում է մայրաքաղաք Երևանում: Այն ամբողջությամբ կահավորված և ձևավորված է հայկական ազգագրական ոճով և հին հայկական չքնաղ գորգերով ու կարպետներով:  Հյուրանոցն իր հյուրերին առաջարկում է 13 համարներ, որոնք համալրված են հեռուստացույցով, սառնարանով, օդափոխման համակարգով և անվճար Wi-Fi ինտերնետով: Սենյակների կահավորանքը համահունչ է հյուրանոցի ինտերիերում օգտագործված  ավանդական կահավորանքի հետ: Գործնական հանդիպուների համար հյուրանոցում առկա է կոնֆերանս դահլիճ` համալրված բոլոր անհրաժեշտ տեխնիկական հարմարություններով: Հյուրանոցն ունի լիարժեք հանգստի համար բոլոր պայմանները: Բակում կա գեղեցիկ այգի և հայկական, ավանդական թոնիր, որտեղ բացառիկ հնարավորություն է ստեղծվում ինչպես ականատես լինել, այնպես էլ սեփական մասնակցությունն ունենալ լավաշի թխման հետաքրքիր արարողությանը:

1.1

0 AMD

Մետրոպոլ Հյուրանոց

Երևան Կենտրոն վարչ. շրջան Մաշտոցի պող., 2/2 շենք

  • inpool
  • tennis
  • sauna
  • ac
  • parking
  • smoking
  • wifi

   «Մետրոպոլ» հյուրանոցը գտնվում է Մաշտոցի պողոտայի վրա: Հյուրանոցն առաջարկում է մոդեռն և դասական ինտերիերի յուրօրինակ համադրությամբ համարներ, որոնցում առկա է լոգասենյակ, հեռուստացույց, մինի բար, չհրկիզվող պահարան, օդափոխիչ: Օրվա ազատ ժամերը կարելի է դարձնել ավելի հետաքրքիր՝ օգտվելով հյուրանոցում գործող բազմաթիվ ծառայություններից՝ բար, փակ լողավազան, սեղանի թենիս, շոգեբաղնիք: Տարածքում առկա է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Ռեստորանում մատուցվում են համեղ և յուրօրինակ ճաշատեսակներ: Այստեղ կարելի է նաև կազմակերպել տարբեր հանդիսություններ և կորպորատիվ միջոցառումներ: Հյուրանոցում առկա է տեխնիկապես հագեցած կոնֆերանս դահլիճ, որտեղ կարելի է անցկացնել համաժողովներ, սեմինարներ և թրեյնինգներ: Բարեհամբույր և պրոֆեսիոնալ աշխատակիցները կներդնեն իրենց ջանքերը՝ հյուրանոցում ջերմ և հաճելի մթնոլորտ ապահովելու համար: Հյուրանոցն ունի իդեալական դիրք, որի շնորհիվ հաշված րոպեների ընթացքում կարելի է հասնել քաղաքում գտնվող թանգարաններ, թատրոններ, ռեստորաններ, ժամանցի և առևտրի կենտրոններ: Մոտակայքում է գտնվում Սուրբ Սարգիս եկեղեցին, Հրազդանի կիրճը, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, Արարատ կոնյակի գործարանը: Հեռավորությունը Զվարթնոց օդանավակայանից 11 կմ է:

2.2

35,000 AMD

Միմինո Հյուրանոց

Տավուշ Դիլիջան Կալինինի փող. 250

  • billiard
  • tennis_kort
  • sauna
  • ac
  • smoking
  • wifi

       Գեղատեսիլ Դիլիջանի բնության գրկում է գտնվում «Միմինո» հյուրանոցը, որն իր հյուրընկալ դռներն է բացում բոլոր նրանց առջև, ովքեր ցանկանում են կազմակերպել իրենց ընտանեկան կամ ընկերական մատչելի և միևնույն ժամանակ հարմարավետ  հանգիստը: Հյուրանոցն իր հյուրերին առաջարկում է լիարժեք հանգստի համար բոլոր անհրաժեշտ պայմաններով ապահովված հարմարավետ ստանդարտ, կիսալյուքս, լյուքս, ընտանեկան համարներ, ինչպես նաև քոթեջներ: Բոլոր համարներից բացվում է տեսարան դեպի Դիլիջանի գեղեցիկ բնության համայնապատկերը: Տարածքում առկա է բիլիարդի սրահ, թենիս, շոգեբաղնիք և անվճար Wi-Fi:  Հյուրանոցի անձնակազմի բարձրակարգ սպասարկման շնորհիվ այստեղ տիրում է ջերմ և հաճելի մթնոլորտ: Աշխատակազմը յուրաքանչյուրի հանդեպ ցուցաբերում է անհատական մոտեցում` անելով առավելագույնը հյուրերի հարմարավետ հանգիստն ապահովելու համար:

0.0

8,000 AMD

Մինա (Գորիս) | AllHotels

Սյունիք Գորիս Մաշտոցի փող., 169 շենք

  • laundry
  • ac
  • parking
  • smoking
  • wifi

0.0

26,000 AMD

Մինոտել Բարսամ Հյուրանոց

Երևան Կենտրոն վարչ. շրջան Մհեր Մկտրչյան փ., տուն 8

  • laundry
  • ac
  • smoking
  • wifi

       «Մինոտել Բարսամ Սուիթ» հյուրանոցը գտնվում է մայրաքաղաք Երևանի կենտրոնում` Հանրապետության հրապարակից ընադամենը մի քանի քայլ հեռավորության վրա: Հյուրանոցն առաջարկում է ընդարձակ և հարմարավետ կահավորված համարներ, որոնք ապահովված են բոլոր անհրաժեշտ հարմարություններով: Նրանց համար, ովքեր ցանկանում են ամբողջովին առանձնացված համարներ, հյուրանոցն առաջարկում է երկհարկանի առանձնատուն`առանձին մուտքով: Առաջին հարկում կա հյուրասենյակ, խոհանոց և լոգասենյակ, իսկ երկրորդ հարկում` ննջասենյակ և լոգասենյակ: Տարածքում գործում է անվճար Wi-Fi: Հյուրանոցի պայմանները և առաջարկվող ծառայությունները կբավարարեն անգամ ամենաքմահաճ հաճախորդի պահանջմունքները: Անձնակազմը միշտ ուրախ է ընդունել և լավագույն կերպով սպասարկել իր հյուրերին:  

0.0

30,000 AMD

Միրհավ Հյուրանոց

Սյունիքի մարզ Գորիս Մաշտոցի փող.

  • laundry
  • parking
  • wifi

         «Միրհավ» հյուրանոցը գտնվում է Սյունիքի մարզի Գորիս քաղաքում: Հյուրանոցն առաջարկում է 19 հարմարավետ համարներ, որոնք կահավորված են հայկական տարրերով և զարդարված են գորգերով: Տարածքում գործում է ավտոկայանատեղի: Հյուրանոցում գործող ռեստորանում մատուցվում են բնական մթերքներից պատրաստվող հայկական ավանդական ամենահամեղ ճաշատեսակները: Այգում կարելի է հաճելի ժամանակ անցկացնել և լիարժեք հանգստանալ: «Միրհավ» հյուրանոցը, իր բարձրակարգ սպասարկման և որակյալ ծառայությունների շնորհիվ, համարվում է Գորիսի լավագույն հյուրանոցներից մեկը:

0.0

15,000 AMD

ՄոնտեԲելլո Հյուրանոց

Սյունիքի մարզ Գորիս Վարդան Մամիկոնյան 19ա

  • laundry
  • parking
  • wifi

   «ՄոնտեԲելլո» հյուրանոցը գտնվում է Գորիս քաղաքում: Հյուրանոցն առաջարկում է բոլոր հարմարություններով ապահովված համարներ, որոնցում առկա է հեռուստացույց, առանձին լոգասենյակ՝ սանհանգույցով, մշտական տաք և սառը ջուր, հիգիենայի պարագաներ: Հյուրանոցի բոլոր համարներից բացվում են զանգեզուրյան լեռնաշխարհի գեղեցիկ բնապատկերներ: Տարածքում գործում է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Հյուրանոցի այգում կան խորոված պատրաստելու հարմարանքներ: «ՄոնտեԲելլո» հյուրանոցում նախաճաշը մատուցվում է «շվեդական սեղանի» տեսքով:

0.0

22,000 AMD

Մոսկվայի Տուն

Երևան Կենտրոն վարչ. շրջան Արգիշտիի փող. 7

  • laundry
  • ac
  • parking
  • smoking
  • wifi

    Մայրաքաղաք Երևանի սրտում` Հանրապետության հրապարակում է գտնվում մոսկովյան մշակութային բիզնես կենտրոնը`«Մոսկվայի տունը»: Շենքը շրջապատված է այգիներով և թատրոններով: Կառույցի 4-րդ հարկում գտնվում է հյուրանոցը, որն առաջարկում է բոլոր հարմարություններով ապահովված ընդարձակ համարներ: Կինոհամերգային դահլիճում կազմակերպվում են համերգներ և կինոդիտումներ: Բոլոր անհրաժեշտ սարքավորումներով համալրված կոնֆերանս դահլիճում անցկացվում են սեմինարներ, համաժողովներ, ֆորումներ: Ցուցասրահում ներկայացվում են հայ և ռուս երիտասարդ և անվանի նկարիչների աշխատանքների ցուցադրություններ: Շենքի հարևանությամբ են գտնվում գինու գործարանը, Ֆրանսիայի, Ռուսաստանի և Իտալիայի դեսպանատները: «Մոսկվայի տան» դռները միշտ բաց են բոլոր ցանկացողների համար:

0.0

24,000 AMD

Մուլտի Գրանդ Փարավոն Հյուրանոց

Կոտայքի մարզ Վերին Պտղնի համայնք Երևան-Աբովյան խճուղի, 5 շենք

  • pool
  • inpool
  • gym
  • billiard
  • sauna
  • spa
  • laundry
  • ac
  • parking
  • smoking
  • wifi

     «Մուլտի Գրանդ Փարավոն» հյուրանոցը գտնվում է Երևանից ոչ շատ հեռու: Այս յուրօրինակ և գերշքեղ հյուրանոցն առաջարկում է ժամանակակից ոճով կահավորված ընդարձակ և ճոխ համարներ` լիարժեք հանգստի համար անհրաժեշտ բոլոր հարմարություններով: Համարներում առկա է լոգասենյակ, հեռուստացույց, մինի բար, չհրկիզվող պահարան, պատշգամբ, որից բացվում է գեղեցիկ տեսարան: Հանգիստն ավելի հետաքրքիր և ամբողջական դարձնելու համար, հյուրանոցն առաջարկում է բազմատեսակ ծառայություններ: Հյուրանոցում գործում է բար, բիլիարդի սրահ, մարզասրահ, բացօթյա և փակ լողավազաններ, շոգեբաղնիք, սպա: Երեխաների համար գործում է խաղասենյակ: Տարածքում առկա է Wi-Fi և ավտոկայանատեղի: Հյուրանոցի ռեստորանում մատուցվում են հայկական և եվրոպական խոհանոցների ճաշատեսակների լայն ընտրանի: Անհրաժեշտ սարքավորումներով հագեցած կոնֆերանս դահլիճներում կազմակերպվում են գործնական հանդիպումներ, համաժողովներ և սեմինարներ: Հյուրանոցն առաջարկում է իդեալական պայմաններ ինչպես հանգստի, այնպես էլ գործնական նպատակով այցելուների համար: Պրոֆեսիոնալ անձնակազմի բարձրակարգ սպասարկման, ծառայությունների ամբողջության, հանգստի և զվարճանքների համար առաջարկվող հնարավորությունների շնորհիվ` հյուրանոցում անցկացրած յուրաքանչյուր օրը կլինի անմոռանալի և ջերմ հիշողություններով լի: Հյուրանոցում առաջարկվող պայմանները կգոհացնեն անգամ ամենախստապահանջ այցելուների պահանջները` գերազանցելով սպասելիքները:

0.0

44,000 AMD

Մուլտի Ռեստ Հաուս

Կոտայքի մարզ Ծաղկաձոր Օլիմպիական փող., 8 շենք

  • inpool
  • gym
  • billiard
  • tennis
  • sauna
  • spa
  • laundry
  • ac
  • parking
  • wifi

          «Մուլտի Ռեստ Հաուս» հյուրանոցը գտնվում է ամենասիրելի հանգստավայրերից մեկում՝  գեղատեսիլ Ծաղկաձորում: Հյուրանոցն առաջարկում է հարմարավետ և ընդարձակ համարներ՝ նրբաճաշակ կահավորմամբ և գունային նուրբ երանգներով: Բացի համարներից կան նաև քոթեջներ, որոնք նախատեսված են հատկապես այն հյուրերի համար, ովքեր ցանկանում են իրենց ընտանեկան հանգիստն անցկացնել ջերմ մթնոլորտում: Երեխաների լիարժեք և հետաքրքիր հանգստի համար հյուրանոցում գործում է խաղահրապարակ՝ ապահովված անհրաժեշտ հարմարություններով: Հյուրանոցն առաջարկում է նաև մի շարք այլ ծառայություններ՝ հանգիստն ավելի հետաքրքիր դարձնելու համար: Հյուրանոցում գործում է լողավազան, բիլիարդ, սեղանի թենիս, բար, շոգեբաղնիք, տեխնիկապես հագեցած կոնֆերանս դահլիճ, որտեղ կարելի է կազմակերպել գործնական հանդիպումներ և սեմինարներ: Տարածքում առկա է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Միջազգային ստանդարտներին համապատասխանող այս հյուրանոցը կբավարարի անգամ ամենախստապահանջ հաճախորդի պահանջները: Հյուրանոցը մոտ Կեչառիս վանական համալիրին և Օրբելի եղբայրների տուն-թանգարանին: Հեռավորությունը ճոպանուղուց ընդամենը 1 կմ է:

2.0

40,000 AMD

Յոր Հոսթել | AllHotels

Երևան Կենտրոն վարչ. շրջան Կորյունի փող. 5

0.0

4,000 AMD

Յուպիտեր | AllHotels

Կոտայքի մարզ Ծաղկաձոր Ծաղկունյաց հրպ․ 2

  • laundry
  • parking
  • smoking
  • wifi

Յուպիտեր հոսթելը գտնվում է Ծաղկաձորի կենտրոնում `կենտրոնական հրապարակում, ավտոբուսի կանգառից մի քանի րոպե հեռավորության վրա եւ Կեչառիս եկեղեցու մոտ 10 րոպե քայլելու ճանապարհին: Մեր գտնվելու վայրը կատարյալ է Ծաղկաձորի բոլոր տեսարժան վայրերը ուսումնասիրելու համար, ներառյալ Թեղենիս Լեռան ճանապարհը, Օրբելի եղբայրների թանգարանը, Կեչառիս եկեղեցին եւ շատ ավելին:

0.0

100 AMD

Նանէ Հյուրանոց

Շիրակի մարզ Գյումրի Գարեգին Նժդեհ 1/5

  • ac
  • parking
  • smoking
  • wifi

    Գյումրի քաղաքի կենտրոնում է գտնվում «Նանէ» հյուրանոցը, որն իր հյուրերին առաջարկում է ինքնատիպ կահավորանքով ստանդարտ և լյուքս կարգի համարներ, որոնք ապահովված են բոլոր անհրաժեշտ հարմարություններով` լոգասենյակ, հեռուստացույց, մինի բար, չհրկիզվող պահարան: Գործնական նպատակով ժամանած այցելուների համար հյուրանոցում գործում է բոլոր ժամանակակից սարքավորումներով համալրված կոնֆերանս դահլիճ` նախատեսված գործնական հանդիպումների և համաժողովների համար:  Տարածքում առկա է անվճար Wi-fi և ավտոկայանատեղի: Հյուրանոցի պրոֆեսիոնալ անձնակազմի, բարձրակարգ սպասարկման և որակյալ ծառայությունների շնորհիվ հյուրանոցում անցկացրած հանգիստը կլինի լիարժեք և անմոռանալի: Հյուրանոցն իդեալական վայր է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են բացահայտել կոլորիտային քաղաք Գյումրին:  Հյուրանոցի հարևանությամբ կան եկեղեցիներ, թանգարաններ, պատկերասրահներ և այլ տեսարժան վայրեր:

0.0

40,000 AMD

Նարե Հյուրանոց

Երևան Նորք-Մարաշ վարչական շրջան Գարեգին Հովսեփյանի փող․

  • pool
  • billiard
  • sauna
  • laundry
  • parking
  • wifi

   Հայաստանի լավագույն հյուրանոցներից է համարվում «Նարե» հյուրանոցը, որը գտնվում է Երևան քաղաքի ամենահանգիստ տարածքներից մեկում` Նորքում: Հյուրանոցն իր այցելուներին առաջարկում է 30 սենյակներ, որտեղ ճաշակով ընտրված դեկորի յուրաքանչյուր տարր ստեղծում է չկրկնվող հարմարավետություն, իսկ պրոֆեսիոնալ և բարեհամբույր սպասարկումը ապահովում է հաճելի հանգիստ: Հյուրանոցում առկա է մեծ բացօթյա լողավազան, շոգեբաղնիք, բիլիարդի սրահ, կոնֆերանս դահլիճ՝ հագեցած նորագույն տեխնիկայով: Կառույցի տանիքում գտնվող սրճարանից բացվում է անզուգական տեսարան դեպի Արարատը և քաղաքի համայնապատկերը` ստեղծելով լիարժեք հանգստի միջավայր: Հարմարավետ ռեստորանում և բարում կարելի է վայելել հայկական և եվրոպական խոհանոցի  լավագույն ճաշատեսակները: «Նարե» հյուրանոցը լիովին համապատասխանում է ժամանակակից բոլոր ստանդարտներին: Այստեղ նաև առկա է տարբեր միջոցառումների կազմակերպման համար նախատեսված դահլիճ և հյուրանոցի այցելուների համար անվճար ավտոկայանատեղի: Հլուրանոցից «Զվարթնոց» միջազգային օդանավակայան կարելի է հասնել 20 րոպեում, իսկ քաղաքի կենտրոն` 10 րոպեում:              

0.0

23,000 AMD

Նարինե B&B (Գառնի) | AllHotels

Կոտայքի մարզ Գառնի Չարենցի փող., 20 շենք

  • pets
  • laundry
  • parking
  • wifi

   «Նարինե» հյուրատունը գտնվում է Կոտայքի մարզի Գառնի գյուղում: Հյուրատունն առաջարկում է 6 հարմարավետ սենյակներ՝  ապահովված անհրաժեշտ հարմարություններով: Պատուհաններից բացվում է հիանալի տեսարան դեպի լեռները: Հյուրերի տրամադրության տակ կա բակ, այգի, ընդհանուր խոհանոց, ռեստորան: Տարածքում կա անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Յուրաքանչյուր առավոտ հյուրատանը մատուցվում է շատ համեղ նախաճաշ: Տանտերերը հոգատար և բարեհամբույր մարդիկ են, ովքեր անհատական մոտեցում են ցուցաբերում բոլոր հյուրերի նկատմամբ կացության ողջ ընթացքում և պատրաստ են օգնել ցանկացած հարցում: Հյուրատան մոտակայքում է գտնվում տարածաշրջանի ամենահին հեթանոսական տաճարը: Ամռանը, ցանկության դեպքում, կազմակերպվում են էքսկուրսիաներ դեպի Գառնու տաճար և Գեղարդի վանական համալիր:  

0.0

12,000 AMD

Նացիոնալ Արցախ Հյուրանոց

Արցախ Ստեփանակերտ Նելսոն Ստեփանյանի փողոց

  • inpool
  • gym
  • tennis_kort
  • spa
  • parking
  • wifi

   «Նացիոնալ Արցախ» հյուրանոցը գտնվում է Ստեփանակերտ քաղաքի սրտում: Հյուրանոցն առաջարկում է շքեղ և հարմարավետ դելյուքս կարգի համարներ` ապահովված լոգասենյակով, հեռուստացույցով, մինի բարով և օդափոխիչով: Համարների պատուհաններից բացվում է հիանալի տեսարան դեպի քաղաքի կենտրոնական փողոցները: Միջազգային ստանդարտներին համապատասխանող այս հյուրանոցն առաջարկում է մի շարք ծառայություններ, որոնք հանգիստը դարձնում են առավել ամբողջական և լիարժեք: Հյուրանոցում գործում է բար, փակ լողավազան, մարզասրահ, սպա, թենիսի կորտ: Ռեստորանում մատուցվում են ազգային և եվրոպական խոհանոցների ճաշատեսակների լայն ընտրանի: Տարածքում առկա է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: «Նացիոնալ Արցախ» հյուրանոցում կան բոլոր անհրաժեշտ պայմանները` իդեալական հանգստի և աշխատանքի համար: Աշխատակազմը միշտ ուրախ է ընդունել և լավագույն կերպով սպասարկել իր հյուրերին: Սա իդեալական վայր է բոլոր նրանց համար, ովքեր նախընտրում են լիարժեք հանգիստը և հարմարավետությունը: Հյուրանոցում առկա պայմանները կբավարարեն անգամ ամենաքմահաճ հաճախորդի պահանջմունքները:

0.0

20,000 AMD

Նացիոնալ Հյուրանոց

(Պաշտոնական)

Երևան Կենտրոն Ամիրյան փող. 4/3

  • inpool
  • gym
  • sauna
  • laundry
  • ac
  • parking
  • smoking
  • wifi

      Մայրաքաղաք Երևանի հենց սրտում՝ Հանրապետության հրապարակի հարևանությամբ է գտնվում «Նացիոնալ» հյուրանոցային համալիրը, որն իր հյուրընկալ դռներն է բացում թե՛ գործնական, թե՛ հանգստի նպատակով Հայաստան այցելողների առջև՝ բավարարելով անգամ ամենախստապահանջ այցելուների պահանջները: Տեղակայված լինելով քաղաքի կենտրոնում՝ հյուրանոցը հնարավորություն է ընձեռում շատ կարճ ժամանակում հասնել քաղաքի պատմամշակութային և ժամանցի վայրեր: Հյուրանոցն առաջարկում է 74 շքեղ և հարմարավետ համարներ՝ համալրված բոլոր անհրաժեշտ պայմաններով: Բոլոր համարների պատուհաններից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի քաղաքի համայնապատկերը: Նրբագեղ կահույքը, հարմարավետ մահճակալները և շուրջօրյա սպասարկումը ապահովում են հաճելի մթնոլորտ:  Հյուրանոցում առկա է լողավազան, մարզասրահ, ֆիտնես կենտրոն, սպա, շոգեբաղնիք, կոնֆերանս դահլիճ՝ նախատեսված կորպորատիվ միջոցառումների համար, ռեստորան՝ կազմված ինչպես ազգային, այնպես էլ համաշխարհային խոհանոցի լավագույն ճաշատեսակներից: Տարածքում կա անվճար ինտերնետ հասանելիություն և ավտոկանգառ: Պրոֆեսիոնալ աշխատակազմը՝ ուշադրություն դարձնելով յուրաքանչյուր մանրուքի, բոլոր հյուրերին մատուցում է անհատական և ջերմ սպասարկում՝ ապահովելով նրանց հարմարավետ և շքեղ հանգիստը:  

1.5

46,000 AMD

Նելլի B&B (Վարդենիս) | AllHotels

Գեղարքունիքի մարզ Վարդենիս Բաղրամյան փ., տ. 3

  • parking
  • wifi

    «Նելլի» հյուրատունը գտնվում է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, Երևանից 170 կմ հեռավորության վրա: Հյուրատունը մեկհարկանի շինություն է՝ շրջապատված գեղեցիկ պարտեզով: Հյուրերին առաջարկվում է հարմարավետ համարներ, որոնք ապահովված են անհրաժեշտ հարմարություններով: Տարածքում կա անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Հյուրատանը տիրում է ջերմ և հաճելի մթնոլորտ, որի շնորհիվ յուրաքանչյուր ոք զգում է իրեն ինչպես հարազատ տանը՝ լի հոգատարությամբ և ջերմությամբ: Ամեն առավոտ հյուրատանը մատուցվում է շատ համեղ և բազմատեսակ ուտեստներով նախաճաշ, ինչպես նաև, ցանկության դեպքում, անցկացվում է խոհարարական վարպետության դասեր: Հյուրերը կարող են նաև այցելել Սևանա լիճ և իրենց հանգիստն անցկացնել լճի ափին՝ վայելելով մաքուր օդն ու բնությունը:

0.0

8,000 AMD

Նեկտար Հյուրանոց

Լոռի Ստեփանավան Ավետիսյան 43/1

  • tennis_kort
  • parking
  • wifi

      «Նեկտար» հանգստյան տունը գտնվում է գեղատեսիլ Ստեփանավանում` սոճիների անտառի մեջ: Հանգստյան տունն առաջարկում է բոլոր հարմարություններով ապահովված հարմարավետ համարներ: Համարներից մի քանիսն ունեն բաց պատշգամբներ, որոնցից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի սաղարթախիտ անտառը: Հանգստյան տանը կա սրճարան, սեղանի թենիս, Wi-Fi, ավտոկայանատեղի: Բակում` եղևնիների տակ, կա հանգիստը վայելելու համար նախատեսված գոտի՝ հատուկ տաղավարներով, նստարաններով և ցանցաճոճերով: Հանգստյան տունը իդեալական վայր է բոլոր նրանց համար, ովքեր նախընտրում են հարմարավետությունը և լիարժեք հանգիստը:

0.0

9,000 AMD

Նինա B&B (Դիլիջան) | AllHotels

Տավուշ Դիլիջան Մյասնիկյան փող. 18

  • pets
  • laundry
  • parking
  • smoking
  • wifi
  • facilities

   «Նինա» հյուրատունը գտնվում է դրախտային հանգստավայր Դիլիջանում: Հյուրատան սենյակներն ապահովված են բոլոր անհրաժեշտ պարագաներով և հարմարություններով: Որոշ սենյակներ ունեն առանձին լոգասենյակներ: Հյուրերի տրամադրության տակ առկա է ընդհանուր խոհանոց՝ բոլոր հարմարություններով: Բակում կա բացօթյա բուխարի, որտեղ կարելի է խորոված պատրաստել և խաղահրապարակ երեխաների համար: Ողջ տարածքում գործում է անվճար Wi-Fi: Տանտիրուհին՝ Նինան, ով հիանալի խոհարար է, ամեն առավոտ մատուցում է շատ համեղ նախաճաշ: Հյուրընկալվելով «Նինա» հյուրատանը, հանգստին զուգընթաց հյուրերը կարող են վայելել Դիլիջանի հրաշալի բնությունն ու մաքուր օդը:

0.0

8,000 AMD

Նովա Հյուրանոց

Երևան Կենտրոն վարչ. շրջան Սայաթ-Նովայի պող., 10/5 շենք

  • billiard
  • spa
  • laundry
  • ac
  • parking
  • wifi

    «Նովա» հյուրանոցը տեղակայված է Երևանի կենտրոնում: Այս միջազգային ստանդարտներին համապատասխանող բարձրակարգ հյուրանոցը կբավարարի անգամ ամենախստապահանջ այցելուի պահանջները: Հյուրանոցն առաջարկում է ինքնատիպ ինտերիերով և նրբաճաշակ կահավորանքով համարներ, որոնք ապահովված են անհրաժեշտ հարմարություններով՝ լոգասենյակ, հեռուստացույց, մինի բար, չհրկիզվող պահարան: Հյուրանոցում գործում է բար-սրճարան, բիլիարդի սրահ, սպա, ավտոկայանատեղի և անվճար Wi-Fi: Հյուրանոցն առաջարկում է հիանալի պայմաններ թե՛ հանգստի և թե՛ գործնական նպատակով այցելուների համար: Բարեհամբույր և պրոֆեսիոնալ աշխատակիցները ներդնում են իրենց ջանքերը՝ հյուրանոցում ջերմ և հաճելի մթնոլորտ ապահովելու համար: Որակյալ ծառայությունների և բարձրակարգ սպասարկման շնորհիվ հանգիստը հյուրանոցում դառնում է հարմարավետ և լիարժեք: Հյուրանոցն ունի իդեալական դիրք, որի շնորհիվ հաշված րոպեների ընթացքում կարելի է հասնել քաղաքում գտնվող թանգարաններ, թատրոններ, ռեստորաններ, ժամանցի և առևտրի կենտրոններ:

0.0

34,000 AMD

Նորավանք B&B (Չիվա) | AllHotels

Վայոց Ձոր Չիվա գյուղ 1-ին փ., տուն 8

  • laundry
  • parking
  • smoking
  • wifi

        «Նորավանք» հյուրատունը տեղակայված է Վայոց Ձորի մարզի Չիվա գյուղում, Երևանից 100 կմ հեռավորության վրա: Այն երկհարկանի կառույց է, ունի 5 ննջասենյակ, 3 սանհանգույց, հյուրասենյակ և խոհանոց: Հյուրատան մոտ կա ավտոտնակ` նախատեսված 2 ավտոմեքենաների համար, և բացօթյա անվճար ավտոկայանատեղի` 10-15 ավտոմեքենաների համար: Հյուրատան աշխատակիցները ունեն բազմամյա փորձ տուրիզմի ոլորտում և պատրաստ են իրենց գիտելիքներն ու փորձը կիրառել՝ հյուրատանը հաճելի և հարմարավետ պայմաններ ապահովելու համար: Հյուրատան ողջ տարածքում գործում է անվճար Wi-Fi: Յուրաքանչյուր առավոտ մատուցվում է շատ համեղ նախաճաշ, որը կարելի է վայելել ինչպես տանը, այնպես էլ պարտեզում: Ըստ պայմանավորվածության, հյուրերը կարող են ներկա գտնվել թոնրի լավաշի թխման արարողությանը, ծանոթանալ մեղրի պատրաստմանը և համտեսել, նաև մասնակցել գինու, տարբեր մրգերից թորված օղու և հայկական ավանդական մի շարք ուտեստների պատրաստման արարողություններին:

0.0

8,000 AMD

Նորդ Ավենյու Հյուրանոց

Երևան Կենտրոն վարչ. շրջան Հյուսիսային պող., 10/1 շենք

  • laundry
  • ac
  • parking
  • smoking
  • wifi

       «Նորդ Ավենյու» բուտիկ հյուրանոցը գտնվում է Երևան քաղաքի սրտում: Հայկական տուֆի և ժամանակակից դիզայնի համադրությամբ այս հյուրանոցն իր հյուրերին առաջարկում է հարմարավետ կահավորված, ընդարձակ 24 համարներ` համալրված բոլոր անհրաժեշտ հարմարություններով:  Համարներում մատուցվում է անվճար թեյ և սուրճ: Հյուրանոցի տարածքում գործում է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Տարածքում գործող ռեստորանն առաջարկում է շեֆ խոհարարի յուրահատուկ, գունեղ և համեղ ազգային ուտեստները` նախատեսված գուրմանների համար: Հյուրանոցում գործում է նաև տարադրամի փոխանակման և մեքենաների վարձակալման կետեր: Հյուրանոցին շատ մոտ են գտնվում Հանրապետության հրապարակը, Օպերայի և բալետի թատրոնը, Ազգային պատկերասրահը: Շրջակայքում գործում են բազմաթիվ ժամանցի վայրեր, առևտրի կենտրոններ, սրճարաններ:

0.0

50,000 AMD

Նորք Ռեզիդենս

Երևան Նոր Նորք վարչ. շրջան Մոլդովական փող., 56/1 շենք

  • pool
  • sauna
  • spa
  • laundry
  • ac
  • parking
  • smoking
  • wifi

        «Նորք Ռեզիդենս» հյուրանոցը գտնվում է Նոր-Նորք շրջանում: Հյուրանոցն առաջարկում է բոլոր անհրաժեշտ հարմարություններով ապահովված հարմարավետ և ընդարձակ համարներ: Բոլոր համարներում առկա է հեռուստացույց` տեղական և արբանյակային հեռարձակմամբ, լոգասենյակ, վարսահարդարիչ, չհրկիզվող պահարան: Ողջ տարածքում գործում է անվճար Wi-Fi: Հյուրանոցում մատուցվում են բազմազան ծառայություններ: Լիարժեք հանգստի համար հյուրերին առաջարկվում է բացօթյա լողավազան, ֆիթնես ակումբ, շոգեբաղնիք, ջակուզի և մերսման ծառայություն: Հյուրանոցում գործող ռեստորան-բարում կարելի է վայելել ազգային և եվրոպական խոհանոցների ամենահամեղ ճաշատեսակները, ինչպես նաև կարելի է տոնել ընտանեկան խնջույքներ:  Տեխնիկապես հագեցված կոնֆերանս դահլիճում կարելի է կազմակերպել գործնական հանդիպումներ, ժողովներ, սեմինարներ, քննարկումներ:  Հյուրանոցից քաղաքի կենտրոն կարելի է հասնել ընդամենը 15 րոպեում: Հյուրերին առաջարկվում է նաև օրական մինչև 2 անգամ անվճար տեղափոխում քաղաքի կենտրոն: Պրոֆեսիոնալ անձնակազմը և միջազգային չափանիշներին համապատասխանող ծառայությունները ստեղծում են բոլոր անհրաժեշտ պայմանները` հանգիստն անմոռանալի դարձնելու համար: Անձնակազմը միշտ ուրախ է ընդունել և լավագույն կերպով սպասարկել իր հյուրերին: Հյուրանոցում առկա պայմանները կբավարարեն անգամ ամենաքմահաճ հաճախորդի պահանջմունքները:

0.0

13,000 AMD

Նուռ Հյուրանոց

Կոտայք Ծաղկաձոր Ավետիք Իսահակյան փող. 10 շենք

  • inpool
  • gym
  • tennis_kort
  • sauna
  • pets
  • laundry
  • ac
  • parking
  • smoking
  • wifi
  • facilities

       Ծաղկաձոր առողջարանային քաղաքում է գտնվում «Նուռ» հյուրանոցային համալիրը: Գտնվելով քաղաքի կենտրոնից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա՝ այն իր ուրույն տեղն է զբաղեցնում այլ հյուրանոցների և մարզա-առողջարանային համալիրների շարքում: Բարեհամբույր անձնակազմի համակցված աշխատանքը և ընտանեկան ջերմ մթնոլորտը ապահովում են հյուրերի հարմարավետ հանգիստը հյուրանոցում: Հյուրանոցն իր հյուրերին առաջարկում է հարմարավետ կահավորված համարներ, որոնցում կա հեռուստացույց՝ արբանյակային հեռարձակմամբ, աուդիո և վիդեո ծառայություններից օգտվելու հնարավորությամբ, սառնարան, լոգախցիկ՝ մշտական տաք և սառը ջրով: Հյուրանոցում առկա է սրճարան-ճաշարան, հարմարավետ շոգեբաղնիք, խաղասենյակ, սեղանի թենիս, լողավազան, խորոված պատրաստելու համար նախատեսված մանղալ: Տարածքում կա անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Բարձրակարգ սպասարկման և ակտիվ ժամանցի հնարավորության շնորհիվ, հյուրանոցում իրենց հանգիստը կազմակերպողները կվայելեն լիարժեք հանգիստ: Ամռանը ակտիվ հանգստի սիրահարներին գրավում են արշավները, իսկ ձմռանը՝ լեռնադահուկային սպորտը:

0.0

16,000 AMD

Շարդոնայ Հյուրանոց

Վրաստան Թբիլիսի Բաշալեիշվիլի 21

  • ac
  • wifi

   «Շարդոնայ» բուտիկ հյուրանոցը գտնվում է Թբիլիսիում: Հյուրանոցն առաջարկում է նրբաճաշակ և հարմարավետ կահավորված համարներ: Որոշ համարներ ունեն պատշգամբներ, որոնցից բացվում է քաղաքի գեղեցիկ տեսարանը: Տարածքն ապահովված է Wi-Fi  ինտերնետով: Բարեհամբույր աշխատակիցները պատրաստակամ են աջակցելու ցանկացած հարցում: Հեռավորությունը  Թբիլիսիի օդանավակայանից 16 կմ է: Մոտակայքում են գտնվում Օպերայի և բալետի թատրոնը և «Թբիլիսի» համերգասրահը:

0.0

22,300 AMD

Շէ Իվետ B&B (Գառնի) | AllHotels

Կոտայքի մարզ Գառնի Գեղարդի պող., տ. 31

  • pool
  • laundry
  • parking
  • wifi

    «Շէ Իվետ» հյուրատունը գտնվում է Գառնի գյուղում, Գեղարդի վանական համալիր տանող ճանապարհին: Գտնվելով մի շարք հայտնի տեսարժան վայրերի կողքին, հյուրատունը գրավում է բազմաթիվ օտարերկրյա ճամփորդների ուշադրությունը: Հյուրատունն առաջարկում է 8 հարմարավետ ննջասենյակներ: Պատշգամբից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Կոտայքի մարզի հիասքանչ լեռները: Հյուրերի տրամադրության տակ կա բացօթյա լողավազան և պարտեզ, որտեղ կարելի է պատրաստել և վայելել ավանդական խորոված: Նախաճաշին և ընթրիքին հյուրատանը մատուցվում է հայկական և ֆրանսիական խոհանոցի ամենահամեղ ճաշատեսակները: Ամռանը, ցանկության դեպքում, տանտերերը կազմակերպում են էքսկուրսիաներ և քայլարշավներ:

0.0

12,000 AMD

Շէ Սարո B&B (Տաթև) | AllHotels

Սյունիքի մարզ Տաթև 13-րդ փ., տուն 6

  • laundry
  • parking
  • wifi

     «Շէ Սարո» հյուրատունը գտնվում է Սյունիքի մարզում: Հյուրատունն առաջարկում է հարմարավետ սենյակներ: Այստեղ տիրում է ջերմ և հաճելի մթնոլորտ, որի շնորհիվ յուրաքանչյուր ոք զգում է իրեն ինչպես հարազատ տանը՝ լի հոգատարությամբ և ջերմությամբ: Տանտերերը հոգատար և բարեհամբույր մարդիկ են, ովքեր անհատական մոտեցում են ցուցաբերում բոլոր հյուրերի նկատմամբ կացության ողջ ընթացքում և պատրաստ են օգնել ցանկացած հարցում: Ամեն առավոտ հյուրերին սպասվում է հիանալի, համեղ, թարմ մթերքներից պատրաստված նախաճաշ: Հյուրատան ռեստորանը մատուցվում են ազգային խոհանոցի ամենահամեղ ճաշատեսակները: Տարածքում կա անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Հյուրատունը շատ մոտ է գտնվում Տաթևի վանական համալիրին և ճոպանուղուն:

0.0

7,000 AMD

Շէ Սեդա B&B (Գորիս) | AllHotels

Սյունիքի մարզ Գորիս Գետափնյա փ., տ. 26

  • laundry
  • parking
  • wifi

   «Շէ Սեդա» հյուրատունը գտնվում է Հայաստանի հնագույն քաղաքներից մեկում՝ Գորիսում: Հյուրատունն առաջարկում է հարմարավետ հանգստի համար անհրաժեշտ բոլոր հարմարություններով ապահովված համարներ: Սենյակների պատուհաններից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի պարտեզը: Հյուրատան տարածքում կա անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Տանտիրուհին՝ Սեդան ցանկացած հարցում պատրաստ է աջակցել հյուրերին: Նա ամեն առավոտ մատուցում է շատ համեղ, գյուղական նախաճաշ՝ նախապես հաշվի առնելով հյուրերի նախասիրությունները: Հյուրատնից ոչ հեռու գտնվում է Խնձորեսկը, Շաքիի ջրվեժը և Քարահունջը:

0.0

5,500 AMD

Շուշի Գրանդ Հյուրանոց

Արցախ Շուշի Արամ Մանուկյան փող. 2B

  • laundry
  • parking
  • wifi
  • facilities

     Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում է գտնվում «Շուշի Գրանդ Հոթելը»: Հյուրանոցը շրջապատված է ծառերով, ինչն էլ ստեղծում է հանգիստ և խաղաղ մթնոլորտ: Այցելուներին գրավում են բնության և սարերի ապշեցուցիչ տեսարանները: 25.000 ք.մ հողատարածք զբաղեցնող հյուրանոցում կան  45 ընդարձակ և հարմարավետ համարներ, որոնք ունեն ջեռուցման համակարգ, արբանյակային հեռուստատեսություն, չհրկիզվող պահարան և անվճար Wi-Fi: Այստեղ բարեհաբույր և պրոֆեսիոնալ աշխատակազմը ցուցաբերում է անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ: Մոտակա տեսարժան վայրերն են Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, Շուշիի ամրոցը, Շուշիի ազատագրմանը նվիրված հուշարձանը և «Շուշի» թանգարանը:

0.0

16,000 AMD

Շուշի Հյուրանոց

Արցախ Շուշի Ամիյան փող., 3 շենք

  • billiard
  • laundry
  • parking
  • wifi

    Շուշի քաղաքի կենտրոնում է գտնվում «Շուշի» հյուրանոցը: Այն առաջարկում է լիարժեք հանգստի համար անհրաժեշտ բոլոր հարմարություններով ապահովված 15 համարներ: Որոշ համարների պատշգամբներից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի հարևանությամբ գտնվող Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին: Հյուրանոցի տարածքում գործում է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Գտնվելու վայրը թույլ է տալիս ոտքով կարճ ժամանակում հասնել քաղաքի տեսարժան վայրերը: Հյուրանոցը կազմակերպում է նաև շրջայցեր Արցախի տեսարժան վայրերով: «Շուշի» հյուրանոցն առաջարկում է որակյալ ծառայություններ և մատչելի գներ: Բարեհամբույր աշխատակիցները ներդնում են իրենց ջանքերը` հյուրանոցում ջերմ և հաճելի մթնոլորտ ապահովելու համար:

0.0

5,000 AMD

Ոսկե Ծիրան Հյուրանոց

Շիրակի մարզ Գյումրի Գորկի 84/1

  • laundry
  • parking
  • smoking
  • wifi

     Գյումրի քաղաքի կենտրոնում է գտնվում «Ոսկե Ծիրան» հյուրանոցը: Հյուրանոցն առաջարկում է 10 հարմարավետ և ընդարձակ համարներ, որոնք հագեցած են լիարժեք հանգստի համար նախատեսված բոլոր պայմաններով: Պատուհաններից բացվում է տեսարան դեպի քաղաքի անկրկնելի համայնապատկերը: Հյուրանոցում գործում է ռեստորան, որտեղ կարելի է համտեսել ամենահամեղ ճաշատեսակները, ինչպես նաև կազմակերպել միջոցառումներ, ընկերական կամ պաշտոնական հանդիպումներ: Տարածքում առկա է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Հյուրընկալվելով «Ոսկե Ծիրան» հյուրանոցում` Դուք հնարավորություն կունենաք ծանոթանալ կոլորիտային Գյումրի քաղաքի հարուստ մշակույթին: Հյուրանցը մոտ է քաղաքի տեսարժան վայրերին: Հաշված րոպեների ընթացքում կարել է հասնել Վարդանանց հրապարակ, Գեղարվեստի ակադեմիա, Շիրակի օդանավակայան, կայարան:

0.0

15,000 AMD

Ոսկու Աշխարհ Հյուրանոց

Կոտայքի մարզ Ծաղկաձոր Սարալանջի փող., 2 շենք

  • inpool
  • gym
  • billiard
  • tennis
  • sauna
  • parking
  • wifi

       «Ոսկու Աշխարհ» հյուրանոցային համալիրը գտնվում է Հայաստանի ամենասիրելի հանգստավայրերից մեկում՝ գեղատեսիլ Ծաղկաձորում: Հյուրանոցը մեծ ճանաչում է վայելում շնորհիվ իր մասնագիտացված ծառայությունների, ժամանակակից տեսքի, հարմարավետ պայմանների և պրոֆեսիոնալ անձնակազմի: Հյուրանոցում առկա են բոլոր անհրաժեշտ պայմանները՝  առօրյա հոգսերից կտրվելու, լիցքաթափվելու և բնության գրկում լիարժեք և անմոռանալի հանգիստ կազմակերպելու համար: Շնորհիվ փոքր-ինչ բարձրադիր դիրքի՝  հնարավորություն է ստեղծվում անցկացնել կատարյալ հանգիստ: Հյուրանոցն առաջարկում է հարմարավետ և ընդարձակ համարներ՝ լոգասենյակով, հեռուստացույցով, մինի բարով, օդափոխիչով: Հյուրերը կարող են օգտվել հյուրանոցում  գործող բազմաթիվ ծառայություններից՝ լողավազան, մարզասրահ, բիլիարդ, սեղանի թենիս, շոգեբաղնիք: Տարածքում կա անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Անհրաժեշտ սարքավորումներով կահավորված ընդարձակ դահլիճում կարելի է կազմակերպել տարբեր միջոցառումներ:  Հյուրանոցը մոտ է ճոպանուղուն, Կեչառիս վանական համալիրին և Օրբելի եղբայրների տուն-թանգարանին:

0.0

20,000 AMD

Ոտրե Մաիսոն

Երևան Կենտրոն վարչ. շրջան Ղազար Փարպեցու փող. 6

  • parking
  • wifi

     "Ոտրե Մաիսոն" հյուրանոցը գտնվում է մայրաքաղաք Երևանի կենտրոնում: Հյուրանոցն առաջարկում է 5 հարմարավետ համարներ, որոնցում առկա է լոգասենյակ, հեռուստացույց, մինի բար, չհրկիզվող պահարան: Հյուրանոցում գործում է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Ցանկության դեպքում հյուրերը կարող են վայելել նախաճաշը իրենց իսկ համարներում: Հյուրանոցում տիրում է ջերմ և հաճելի մթնոլորտ: Այն ունի իդեալական տեղադիրք, որի շնորհիվ հաշված րոպեների ընթացքում կարելի է հասնել քաղաքի մի շարք տեսարժան վայրեր և ժամանցի կենտրոններ:  

0.0

24,000 AMD

Ուելքոմ Ֆրենդզ Հոսթել (Երևան) | AllHotels

Երևան Կենտրոն վարչ. շրջան Եզնիկ Կողբացու փող. 75

  • laundry
  • ac
  • parking
  • wifi

     Ուելքոմ Ֆրենդզ Հոսթելը ստեղծել է հարմարավետ առաջարկներ և խելամիտ գներ հյուրերի համար: Բոլոր սենյակները աչքի են ընկնում նորաձև ինտերիերով, բարձրորակ կահույքով և օրթոպետիկ ներքնակներով, որոնք դարձնում են յուրաքանչյուր սենյակը յուրօրինակ և ինքնատիպ: Տեղակայված լինելով Երևանի սրտում՝ Ուելքոմ Ֆրենդզ Հոսթելը գտնվում է Հյուսիսային Պողոտայից, Օպերայից, Կասկադից ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա:

0.0

5,000 AMD

Ուռենի B&B (Արփի) | AllHotels

Վայոց Ձոր Արփի 1-ին փ., տուն 48

  • laundry
  • parking
  • wifi

     «Ուռենի» հյուրատունը գտնվում է Վայոց Ձորի մարզում, Եղեգնաձոր քաղաքից 8 կմ հեռավորության վրա: Հյուրատունը երկհարկանի շինություն է՝ շրջապատված բերքատու ծառերով: Այն ունի 2 երկտեղանոց համարներ՝ նախատեսված է 4 անձի համար: Հյուրերի համար գործում է ընդհանուր խոհանոց: Հյուրատան տարածքում առկա է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Երեկոյան հյուրերը կարող են վայելել տանտիրուհու դաշնամուրային կատարումները: Ինչպես նաև կարող են փորձել հայկական ավանդական խոհանոցի ամենահամեղ ուտեստները և գինիները, ներկա գտնվել թոնրի լավաշի թխման արարողությանը, մասնակցություն ունենալ չրերի պատրաստման ընթացքին:

0.0

8,000 AMD

Պանորամա Ռեզորթ

Երևան Նորք-Մարաշ վարչ. շրջան Գարեգին Հովսեփյանի փողոց, Երևան, Հայաստան

  • pool
  • gym
  • tennis_kort
  • laundry
  • ac
  • parking
  • smoking
  • wifi
  • facilities

    Երևանի Նորք-Մարաշ Թաղամասում է գտնվում «Պանորամա» ռեզորթը: Հյուրանոցն առաջարկում է  հարմարավետ կահավորված, դասական ձևավորմամբ և բոլոր անհրաժեշտ հարմարություններով համալրված 2, 3 կամ 4 սենյականոց ապարտամենտներ: Դուրս գալով պատշգամբ` կարելի է վայելել Երևանի աննկարագրելի գեղեցկությունը և բիբլիական Արարատ լեռան համայնապատկերը: Հյուրանոցում մատուցվում են բազմաթիվ  ծառայություններ, որոնց շնորհիվ հանգիստը դառնում է լիարժեք և անմոռանալի: Հյուրանոցում գործում է մարզասրահ, լողավազան, թենիս, բար, Wi-Fi ինտերնետ և ավտոկայանատեղի: Ժամանման առաջին իսկ վայրկյանից բարեհամբույր և պրոֆեսիոնալ անձնակազմը կողջունի և կուղեկցի Ձեզ` անելով առավելագույնը, որ հյուրանոցում անցկացրած Ձեր յուրաքանչյուր օրը լի լինի ջերմ հիշողություններով: Հյուրանոցը բավական մոտ է քաղաքի կենտրոնին, ինչն էլ հնարավորություն է ընձեռում հաշված րոպեների ընթացքում այցելել քաղաքում գործող թանգարաններ, թատրոններ, առևտրի կենտրոններ, սրճարաններ և այլ տեսարժան վայրեր:

0.0

30,000 AMD

Պատրիոտտ Հյուրանոց

Երևան Քանաքեռ-Զեյթուն վարչ. շրջան Գոգոլի 44 փողոց

  • laundry
  • ac
  • parking
  • wifi

Պատրիոտտ հյուրանոցը գտնվում է Երևան քաղաքում, Գոգոլի 44 փող. հասցեում: Այն կառուցվել է 2018թ-ին, եռահարկ է և ունի 9 տարբեր դասի հարմարավետ սենյակներ, որոնք կահավորված են ժամանակակից կահույքով ու տեխնիկայով: Առաջին հարկում գործում է բար և ռեստորան, որտեղ հյուրերը կարող են համտեսել հայկական խոհանոցի համեղ ուտեստներ: Հյուրանոցի ամբողջ տարածքում գործում է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի:     Պատրիոտտ հյուրանոցը ունի հարմարավետ և գեղեցիկ սենյակներ, որոնք համալրված են կոնդիցիոներով, մինի-բարով, սմարթ հեռուստացույցով և թեյնիկով:   Սենյակների տարածքը սկսվում է 28 մ² մինչև 35 մ²: Առկա են նաև ընդարձակ պատշգամբներ, որտեղից բացվում է տեսարան դեպի բերքատու ծառներով այգին և լեգենդար Արարատ սարը:      Գինը ներառում է՝  նախաճաշ, երկկողմանի տրանսֆեր, անվճար ինտերնետ ողջ հյուրանոցի տարածքում և ավտոկայանատեղի:  

0.0

15,000 AMD

Պարկ Ավենյու Հյուրանոց

Երևան Նոր Նորք վարչ. շրջան Նոր Նորքի 5-րդ միկրոշրջան, Թևոսյան փող., 21/5 շենք

  • laundry
  • ac
  • parking
  • wifi

    «Պարկ Ավենյու» հյուրանոցը գտնվում է Նոր նորքում՝ հեռու Երևան քաղաքի աղմկոտ կենտրոնից: Հյուրանոցն առաջարկում է դասական ոճով կահավորված գրավիչ ու հարմարավետ 11 համարներ և ավտոտնակով 5 սենյակներ: Համարները ապահովված են Wi-Fi-ով, ունեն հեռուստացույց, մինի բար և սառնարան: Պատուհաններից բացվում է  գեղեցիկ տեսարան: Ցանկության դեպքում ամռանը նախաճաշը և ճաշը մատուցվում են գեղատեսիլ ջրվեժի ներքո` հնարավորություն ստեղծելով վայելել մաքուր օդն ու սառնորակ ջուրը: Կազմակերպվում են նաև տուրեր դեպի Հայաստանի գեղատեսիլ վայրեր` ծանոթացնելու երկրի պատմամշակութային ժառանգությանն ու գեղեցիկ բնապատկերներին: Անձնակազմի բարեհամբույր սպասարկման և հյուրանոցում տիրող ջերմ մթնոլորտի շնորհիվ «Պարկ Ավենյու» հյուրանոցում անցկացրած յուրաքանչյուր օրը կլինի անմոռանալի և լի ջերմ հիշողություններով: 

0.0

13,500 AMD

Պարկ Հոթել Արցախ

Արցախ Ստեփանակերտ Վազգեն Սարգսյան փող.

  • laundry
  • ac
  • parking
  • smoking
  • wifi

   «Պարկ Հոթել Արցախ» հյուրանոցը գտնվում է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում: Հյուրանոցն աչքի է ընկնում իր յուրօրինակ ճարտարապետությամբ, հնի և նորի հետաքրքիր համադրություններով: Այն գործում է Աշոտ Ղուլյանի անվան այգու և նոր կառուցվող եկեղեցու հարևանությամբ: Հյուրանոցի համարները համալրված են անհրաժեշտ բոլոր պարագաներով` հեռախոս, արբանյակային և տեղական հեռարձակմամբ հեռուստացույց, գրասեղան և այլն: Մեկտեղանոց, երկտեղանոց համարներից շատերի պատշգամբից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի եկեղեցին կամ այգին: Հյուրերի տրամադրության տակ են ռեստորանը, լոբբի բարը, ամառային սրճարանը, հուշանվերների խանութ-սրահը, բիզնես կենտրոնը, գրադարանը, համաժողովների դահլիճը, տարադրամի փոխանակման կետը և բանկոմատը: Ռեստորանում մատուցվում են տարբեր խոհանոցների ճաշատեսակներ, ինչպես նաև ազգային` ղարաբաղյան խոհանոցի ավանդական կերակուրներ: Գործնական նպատակով Ստեփանակերտ այցելած հյուրերի համար գործում է համակարգչային փոքրիկ սրահ` համակարգչից և ինտերնետից անվճար օգտվելու հնարավորությամբ, բացի այդ հյուրանոցի ողջ տարածքն ապահովված է անվճար ինտերնետ կապով:

0.0

19,800 AMD

Պարկ Ռեզորթ Աղվերան

Կոտայք Արզական Աղվերան H5

  • billiard
  • tennis
  • tennis_kort
  • sauna
  • laundry
  • parking
  • smoking
  • wifi

   Աղվերանի լեռների մոգական և գեղատեսիլ անտառներում է գտնվում «Պարկ Ռեզորթ Աղվերան» հյուրանոցային համալիրը: Երևանից հեռավորությունն ընդամենը 47 կմ է: Այն իդեալական վայր է՝ տարվա բոլոր եղանակներին վայելելու Հայաստանի լեռների մաքուր օդը և չքնաղ բնությունը: Հյուրանոցը առաջարկում է լավագույն պայմանները լիարժեք հանգստի համար: Հարմարավետ և նրբաճաշակ կահավորված առանձնատները և համարները՝ ապահովված լինելով բոլոր անհրաժեշտ պայմաններով, ունեն բնության գեղեցիկ տեսարանով բաց պատշգամբներ, որոնք առաջացնում են դրախտային զգացողություններ: Հյուրերի համար գործում են մարզադաշտեր՝ նախատեսված տարբեր ոճի սպորտաձևերի սիրահարների համար, բիզնես-սրահ, կոնֆերանս դահլիճ, ռեստորան, բիլիարդի սրահ, թենիս, վոլեյբոլի և ֆուտբոլի հրապարակ, սահադաշտ, շայբորդ, թյուբինգ, դիսկո ակումբ և երեխաների համար նախատեսված գեղեցիկ խաղահրապարակներ: Հյուրանոցային համալիրն առաջարկում է նաև բազմաթիվ լրացուցիչ ծառայություններ՝ կորպորատիվ հանգստի, բանկետների և ընտանեկան հանդիսությունների կազմակերպում, էքսկուրսիոն ծառայություններ, շուրջօրյա անվտանգության ծառայություն և այլն:

0.0

15,000 AMD

Պրայմ Հոսթել Դոմինո | AllHotels

Երևան Կենտրոն վարչ. շրջան Նալբանդյան փող. 31

  • smoking
  • wifi

Յուպիտեր հոսթելը գտնվում է Ծաղկաձորի կենտրոնում `կենտրոնական հրապարակում, ավտոբուսի կանգառից մի քանի րոպե հեռավորության վրա եւ Կեչառիս եկեղեցու մոտ 10 րոպե քայլելու ճանապարհին: Մեր գտնվելու վայրը կատարյալ է Ծաղկաձորի բոլոր տեսարժան վայրերը ուսումնասիրելու համար, ներառյալ Թեղենիս Լեռան ճանապարհը, Օրբելի եղբայրների թանգարանը, Կեչառիս եկեղեցին եւ շատ ավելին:  

0.0

3,800 AMD

Պրինց Հյուրանոց (Կապան) | AllHotels

Սյունիք Կապան Շահումյան փողոց, Կապան, Հայաստան

  • inpool
  • sauna
  • pets
  • laundry
  • parking
  • wifi

   

0.0

15,000 AMD

Ջրաղացի մոտ B&B (Ներքին Գետաշեն) | AllHotels

Գեղարքունիքի մարզ Ներքին Գետաշեն 6-րդ փ., տուն 32

  • laundry
  • parking
  • wifi

    «Ջրաղացի մոտ» հյուրատունը գտնվում է Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում, Արգիճի գետի ափին: Հավատարիմ մնալով ավանդույթներին, կարևորելով բնության դերը և առաջնային համարելով հյուրերի հարմարավետ հանգիստը, հյուրատան շենքի կառուցման և կահավորման մեջ օգտագործվել են միայն բնական նյութեր: Շինությունը պատկանում է Թաթոյան գերդաստանին, և այստեղ դեռ պահպանվում է 19-րդ դարի գործող ջրաղաց: Հյուրատունն առաջարկում է 7 հարմարավետ սենյակներ՝ առանձին լոգարաններով: Ողջ տարածքում առկա է անվճար Wi-Fi: Այցելուները, ցանկության դեպքում, կարող են նաև այցելել շրջակայքում գտնվող պատմամշակութային հուշարձաններ, շրջել ազգային արգելոցի անտառում, լողալ Սևանա լճում կամ մասնակցել ավանդական լավաշի թխման արարողությանը:

0.0

15,000 AMD

Ռազմիկ & Գայանե B&B (Վարդենիս) | AllHotels

Գեղարքունիք Վարդենիս Չարենցի փող., 7 փակ., տ. 1

  • laundry
  • parking
  • smoking
  • wifi

     «Ռազմիկ և Գայանե Մխիթարյաններ» հյուրատունը գտնվում է Վարդենիս քաղաքում՝ Սևանա լճից 7կմ և Երևանից 170 կմ հեռավորության վրա: Հյուրատունը մեկհարկանի շինություն է՝ շրջապատված գեղեցիկ պարտեզով և բակով: Այն ունի 2 ննջասենյակ՝ երկտեղանոց և երեքտեղանոց, հյուրասենյակ, խոհանոց, սանհանգույց, մշտական տաք և սառը ջուր, ինտերնետ, ավտոկայանատեղի: Ամեն առավոտ հյուրատանը մատուցվում է շատ համեղ և էկոլոգիապես մաքուր սննդից պատրաստված նախաճաշ: Ցանկության դեպքում հյուրերը կարող են իրենց ճաշը և ընթրիք նույնպես վայելել հյուրատանը: Ինչպես նաև կարող են մասնակցել խոհարարական վարպետության դասերի: Տանտերերը, բացի գիշերակացից, առաջարկում են նաև ծանոթանալ տեղի տեսարժան վայրերին, մշակույթին և ավանդույթներին: Հյուրերը կարող են այցելել Վարդենիսի Սուրբ Աստվածածին եկեղեցի, ինչպես նաև Մաքենյաց վանք, որը կառուցվել է 9-րդ դարում կամ իրենց հանգիստն անցկացնել մոտակայքում գտնվող Սևանա լճի ափին՝ վայելելով մաքուր օդն ու բնությունը:

0.0

8,000 AMD

Ռամադա հյուրանոց

Երևան Կենտրոն վարչ. շրջան Փավստոս Բյուզանդ 15 շենք

  • gym
  • laundry
  • ac
  • parking
  • wifi
  • facilities

«Ramada Hotel & Suites by Wyndham Yerevan» չորս-աստղանի հյուրանոց, որը գտնվում է Զվարթնոց միջազգային օդանավակայանից 11 կմ հեռավորության վրա: Հյուրանոցը Հանրապետության հրապարակին կից է և տեղակայված է Երևանի ամենահին փողոցներից մեկում: Բիբլիական Արարատի և քաղաքի հիանալի տեսարաններով հյուրանոցը ճանապարհորդների համար ամենահարմար վայրը կլինի, որտեղից կարելի է ուսումնասիրել մայրաքաղաքը և հայկական մշակույթը: Մոտակայքում են գտնվում թանգարաններ, համերգասրահներ, Օպերայի և Բալետի Ազգային Ակադեմիական թատրոնը, Հանրապետության հրապարակի հայտնի երգող շատրվանները:

30,000 AMD

Ռեժինէ Հյուրանոց

(Պաշտոնական)

Երևան Նոր Նորք Նորքի Այգիներ, տուն 235

  • pool
  • pets
  • laundry
  • ac
  • parking
  • wifi
  • facilities

       «Ռեժինէ» հյուրանոցը իր հյուրընկալ դռներն է բացում թե՛ գործնական և թե՛ հանգստի նպատակով Երևան այցելած հյուրերի առջև: Ճանապարհի տևողությունը Զվարթնոց օդանավակայանից մինչև հյուրանոց մեքենայով 20 րոպե է: Հյուրանոցի համարներն աչքի են ընկնում նրբաճաշակության և հարմարավետության իդեալական համադրությամբ: Համարներից շատերն ունեն պատշգամբ` Արարատ լեռան հիանալի տեսարանով: Հյուրանոցում կա բացօթյա լողավազան, ռեստորան, բար, կոնֆերանս դահլիճ: Ռեստորանում կարելի է վայելել հայկական և եվրոպական խոհանոցների ճաշատեսակների լայն տեսականի: Հյուրանոցը հիանալի հնարավորություն է ստեղծում կազմակերպելու գործնական հանդիպումներ կամ ժողովներ կոնֆերանս դահլիճում, որը նախատեսված է մինչև 60 հոգու համար և հագեցած է տեխնիկական անհրաժեշտ սարքավորումներով: Հյուրանոցն ապահովում է պրոֆեսիոնալ սպասարկում կացության ողջ ընթացքում: Բարեհամբույր աշխատակազմը անում է առավելագույնը, որ հանգիստը լինի լիարժեք և անմոռանալի:

0.0

20,000 AMD

Ռեպուբլիկա Հյուրանոց

Երևան Կենտրոն վարչ. շրջան Ամիրյան փող., 7/1 շենք

  • laundry
  • ac
  • wifi

    «Ռեպուբլիկա» հյուրանոցը գտնվում է մայրաքաղաք Երևանի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակից մի քանի քայլ հեռավորության վրա: Հյուրանոցն առաջարկում է ժամանակակից ձևավորմամբ հարմարավետ և ընդարձակ համարներ, որոնց պատուհաններից բացվում է բիբլիական Արարատ լեռան և Երևան քաղաքի հիանալի տեսարանները: Հյուրանոցի ողջ տարածքում գործում է անվճար Wi-Fi ինտերնետ: Միջազգային բոլոր չափանիշներին համապատասխանող այս հյուրանոցը կբավարարի անգամ ամենախստապահանջ անցելուի պահանջները: Բարեհամբույր անձնակազմի և բարձրակարգ ծառայությունների շնորհիվ, հանգիստը կլինի ջերմ և հաճելի միջավայրում: Հյուրանոցի գտնվելու վայրը հնարավորություն է տալիս այցելել քաղաքի մի շարք տեսարժան վայրեր և ժամանցի կենտրոններ:

8.0

31,200 AMD

Ռեսթ Լենդ Դիլիջան

Տավուշի մարզ Դիլիջան Սայաթ-Նովայի փող., 69բ շենք

  • pool
  • billiard
  • tennis
  • sauna
  • pets
  • laundry
  • parking
  • wifi

   «Ռեսթ Լենդ» հյուրանոցը գտնվում է դրախտային հանգստավայր Դիլիջանում: Հյուրանոցն առաջարկում է լիարժեք հանգստի համար անհրաժեշտ բոլոր հարամարություններով ապահովված համարներ: Հյուրանոցում գործում է սեղանի թենիսի և բիլիարդի սրահներ: Տարածքում առկա է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Հյուրանոցն իդեալական վայր է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են կտրվել քաղաքի աղմուկից, առօրյա հոգսերից և լիարժեք հանգստանալ աննկարագրելի գեղեցիկ բնության գրկում` վայելելով մաքուր օդը և հրաշալի բնությունը: Բարեհամբույր անձնակազմի, մատչելի գների, ծառայությունների ամբողջության, հանգստի և զվարճանքի համար ստեղծված լայն հնարավորությունների շնորհիվ այստեղ անցկացրած յուրաքանչյուր օրը կլինի անմոռանալի և ջերմ հիշողություններով լի:

0.0

15,000 AMD

Ռոյալ Պլազա

Երևան Կենտրոն վարչ. շրջան Սարյան փող., 9 շենք

  • laundry
  • parking
  • wifi

     Քաղաքամայր Երևանի կենտրոնում է գտնվում «Ռոյալ Պլազա» հյուրանոցը: Այն իր հյուրերին առաջարկում է դասական և ժամանակակից ոճերի համադրությամբ ձևավորված հարմարավետ և ընդարձակ համարներ: Բոլոր համարներն ապահովված են LCD  հեռուստացույցով` տեղական և արբանյակային հեռարձակմամբ, լոգասենյակով, փափուկ կահույքով և պահարանով: Գործում է 24-ժամյա անվճար սպասարկում, ամենօրյա մաքրման աշխատանքներ, հագուստի մաքրման ծառայություն: Հյուրանոցում առկա է շուրջօրյա գործող բար, ռեստորան, խորհրդակցությունների սրահ` գործնական հանդիպումներ և միջոցառումներ կազմակերպելու համար: Ամբողջ տարածքն ապահովված է անվճար Wi-Fi  ինտերնետով: Հյուրընկալ և պրոֆեսիոնալ անձնակազմը, միջազգային ստանդարտներին համապատասխանող ծառայությունները, դասական և նուրբ գույների մեջ ընտրված էքստերիերն ու ինտերիերը ստեղծում են անհրաժեշտ բոլոր նախապայմանները` անմոռանալի հանգիստ անցկացնելու համար:

2.6

32,000 AMD

Ռոսիա Հյուրանոց

Կոտայք Ծաղկաձոր Գ. Մագիստրոսի փող. 7

  • inpool
  • gym
  • billiard
  • tennis
  • tennis_kort
  • sauna
  • laundry
  • ac
  • parking
  • smoking
  • wifi

      Հայաստանի ամենագրավիչ հանգստավայրերից մեկում` Ծաղկաձորում է գտնվում «Ռոսիա» հյուրանոցը: Հյուրանոցն առաջարկում է դասական մեկտեղանոց, երկտեղանոց համարներ և «նախագահական լյուքս» բնակարաններ, որոնք համալրված են անհրաժեշտ բոլոր հարմարություններով: Հյուրանոցում առկա է փակ լողավազան, թենիսի և բիլիարդի սրահներ, մարզասրահ, շոգեբաղնիք, ինտերնետ հասանելիություն և ավտոկայանատեղի: Առաջին հարկը կահավորված է փափուկ կահույքով և էկզոտիկ ծառերով: Հյուրանոցի 2 ապակեպատ վերելակներից բացվում է տեսարան դեպի «Նոր Ռոսիա» լաունջ բարը: Բոլոր հարկերում կան աուդիո ձայնարկիչներ, որոնք ապահովում են հաճելի երաժշտություն: Հյուրանոցի նախամուտքում գործում է բացօթյա սրճարան, որտեղ կարելի է հիանալի ժամանակ անցկացնել` վայելելով Ծաղկաձորի լեռնային թարմեցնող օդը: Հյուրանոցն առաջարկում է ավտոբուս` 30 հոգու համար նախատեսված, որն իրականացնում է շրջայց քաղաքում, ինչպես նաև ուղևորափոխադրումներ դեպի ճոպանուղի: Ձմռանը հասանելի է սպորտային պարագաների վարձակալություն: Հյուրանոցում առկա են նաև առևտրի սրահներ: Այստեղ յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ ցուցաբերվում է անհատական մոտեցում: Բարեհամբույր աշխատակիցները ներդնում են իրենց ջանքերը` հյուրանոցում ջերմ մթնոլորտ ապահովելու համար: Հյուրանոցն իդեալական վայր է բոլոր նրանց համար, ովքեր նախընտրում են լիարժեք հանգիստը և հարմարավետությունը:

0.0

35,000 AMD

Ռուզան և Արտակ B&B (Եղեգնաձոր) | AllHotels

Վայոց Ձոր Եղեգնաձոր Սպանդարյան փ., տ. 5

  • pets
  • parking
  • wifi

     Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում է գտնվում «Ռուզան և Արտակ» հյուրատունը, որն իր հյուրընկալ դռներն է բացում բոլորի առջև: Հյուրատունն առաջարկում է 5 հարմարավետ սենյակներ, որոնք ապահովված են բոլոր անհրաժեշտ հարմարություններով և պարագաներով: Հյուրատանը կա բակ, որտեղ կարելի է խորոված պատրաստել, ավտոկայանատեղի, անվճար Wi-Fi: Ամեն առավոտ հյուրատանը մատուցվում է բազմատեսակ ուտեստներով շատ համեղ նախաճաշ: Տանտերերը հոգատար և բարեհամբույր մարդիկ են, ովքեր անհատական մոտեցում են ցուցաբերում բոլոր հյուրերի նկատմամբ կացության ողջ ընթացքում և պատրաստ են օգնել ցանկացած հարցում: Հյուրատան մոտակայքում կան մի շարք մշակութային կոթողներ և տեսարժան վայրեր:

0.0

7,000 AMD

Ռուզաննա B&B (Ստեփանավան) | AllHotels

Լոռի Ստեփանավան Միլիոնի փ., տ. 9 (Ս. Սարգսյան փ. տ.9)

  • laundry
  • parking
  • wifi

    «Ռուզաննա» հյուրատունը գտնվում է Ստեփանավան քաղաքի հենց կենտրոնում: Այն հիանալի վայր է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են կտրվել քաղաքի աղմուկից: Հյուրատունն առաջարկում է հարմարավետ հանգստի համար անհրաժեշտ բոլոր հարմարություններով ապահովված սենյակներ: Հյուրերի տրամադրության տակ առկա է ընդհանուր խոհանոց: Ողջ տարածքն ապահովված է անվճար Wi-Fi-ով: Տանտերերը հոգատար և բարեհամբույր մարդիկ են, ովքեր անհատական մոտեցում են ցուցաբերում բոլոր հյուրերի նկատմամբ կացության ողջ ընթացքում և պատրաստ են օգնել ցանկացած հարցում: Ամեն առավոտ հյուրերին սպասվում է հիանալի, համեղ, թարմ մթերքներից պատրաստված նախաճաշ: Ցանկության դեպքում տանտերը՝ Սոսը, իր մեքենայով կազմակերպում է էքսկուրսիաներ դեպի տեղի տեսարժան վայրեր:

0.0

7,000 AMD

Սանահին Բրիջ

Լոռու մարզ Ալավերդի Սանահին Սարահարթ թաղամաս, Գայի փող., 1/12ա շենք

  • laundry
  • parking
  • wifi

   «Սանահին Բրիջ» հյուրանոցը գտնվում է Լոռու մարզի Ալավերդի քաղաքում: Հյուրանոցն առաջարկում է մեկտեղանի, երկտեղանի, երեքտեղանի, դելյուքս և ընտանեկան համարներ: Համարների պատշգամբներից բացվում է հիանալի տեսարան դեպի Լոռվա չքնաղ բնությունը: Հյուրանոցն իդեալական վայր է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են իրենց հանգիստը կազմակերպել բնության գրկում` վայելելով մաքուր օդ և էկոլոգիապես մաքուր սնունդ:

0.0

15,000 AMD

Սարի Թեյ B&B (Գյումրի) | AllHotels

Շիրակի մարզ Գյումրի Կ. Դեմիրճյան փ., տ. 31

  • laundry
  • parking
  • smoking
  • wifi

      «Սարի Թեյ» հյուրատունը գտնվում է կոլորիտային քաղաք Գյումրիում: Հյուրատունն առաջարկում է 5 հարմարավետ սենյակներ՝ նախատեսված 12 անձանց համար: Բոլոր սենյակներն ունեն առանձին լոգարան: Հյուրերի տրամադրության տակ կա անհրաժեշտ պարագաներով ապահովված ընդհանուր խոհանոց, հյուրասենյակ, այգի, բակ: Տարածքում կա անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Հյուրատանը տիրում է ջերմ և հաճելի մթնոլորտ, որի շնորհիվ յուրաքանչյուր ոք զգում է իրեն ինչպես հարազատ տանը՝ լի հոգատարությամբ և ջերմությամբ: Տանտիրուհին հիանալի խոհարար է և պատրաստում է բազմատեսակ ազգային ուտեստներ: Ամեն առավոտ հյուրատանը մատուցվում է շատ համեղ նախաճաշ: Հյուրընկալվելով «Սարի Թեյ» հյուրատանը, դուք հնարավորություն կունենաք նաև ծանոթանալ Գյումրի քաղաքի պատմությանն ու մշակութային ժառանգությանը:

0.0

8,000 AMD

Սարո B&B

Սյունիք Տաթև 13-րդ փող.

  • laundry
  • parking
  • wifi

<<Սարո B&B>> գտնվում է Սյունիքի մարզում, Տաթևում:

0.0

0 AMD

Սեդա B&B

Սյունիք Գորիս Գալստյան 26

  • parking
  • wifi

     Հյուրատունը գտնվում է Գորիսում:

0.0

7,000 AMD

Սեն Հյուրանոց

Տավուշ Դիլիջան Շարամբերյան 5

  • tennis_kort
  • parking
  • wifi

   Դրախտային հանգստավայր Դիլիջանի կենտրոնում է գտնվում «Սեն» հյուրանոցը, որն առաջարկում է մատչելի և հարմարավետ համարներ` լոգասենյակով, հեռուստացույցով, մինի բարով, պատշգամբով, որից բացվում է հիանալի տեսարան: Հյուրանոցում գործում է բար, թենիսի կորտ, ավտոկայանատեղի: Տարածքում առկա է անվճար Wi-Fi ինտերնետ: Հյուրընկալվելով «Սեն» հյուրանոցում` Դուք կարող եք կտրվել քաղաքի եռուզեռից, առօրյա հոգսերից և լիարժեք հանգստանալ աննկարագրելի գեղեցիկ բնության գրկում` վայելելով մաքուր օդը և հրաշալի բնությունը: Բարեհամբույր անձնակազմի, մատչելի գների և որակյալ ծառայությունների շնորհիվ այստեղ անցկացրած յուրաքանչյուր օրը կլինի անմոռանալի և ջերմ հիշողություններով լի:

0.0

13,000 AMD

Սերիկ և Ժորա B&B (Սևան) | AllHotels

Գեղարքունիքի մարզ Սևան Լճափնյա փ., 19 տ.

  • laundry
  • parking
  • wifi

      «Սերիկ և Ժորա» հյուրատունը գտնվում է Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում: Հյուրատունը եռհարկանի կառույց է, որն առաջարկում է սենյակներ՝ ապահովված բոլոր անհրաժեշտ հարմարություններով: Որոշ սենյակներ ունեն բալկոններ, որոնցից բացվում է գեղեցիկ տեսարան: Ամեն առավոտ հյուրատանը մատուցվում է բազմատեսակ ուտեստներով նախաճաշ: Կա նաև դիետիկ ուտեստներով հատուկ ճաշացանկ: Հյուրատան այցեքարտերից է համարվում տնական հացը և պանիրը: Տարածքում կա այգի, որտեղ առկա են խորոված պատրաստելու հարմարություններ: Հյուրատունն ապահովված է Wi-Fi ինտերնետով: Ցանկության դեպքում, հյուրատնից ոտքով կարելի է հասնել Սևանա լիճ, լողալ լճում կամ ձուկ որսալ:

0.0

5,000 AMD

Սիթի Հոթել

Վրաստան Բաթումի Գորգասալի 159

  • parking
  • wifi

   «Սիթի Հոթել» հյուրանոցը գտնվում է ծովափնյա հանգստավայր Բաթումիում: Հյուրանոցն առաջարկում է լիարժեք հանգստի համար անհրաժեշտ բոլոր հարմարություններով ապահովված համարներ, որոնցում առկա է լոգասենյակ, հեռուստացույց, օդափոխիչ: Տարածքում գործում է Wi-Fi  և ավտոկայանատեղի: Հյուրանոցն ունի հիանալի տեղադիրք, որի շնորհիվ 5 րոպեում կարելի է հասնել ծովափ: Մոտակայքում է գտնվում Դելֆինարիումը: Հյուրանոցն առաջարկում է նաև մեքենաների վարձույթ:

0.0

16,960 AMD

Սիթի Սենթր Հյուրանոց

Երևան Կենտրոն Եզնիկ Կողբացու փող.

  • ac
  • wifi

    Երևան քաղաքի կենտրոնում` Փարպեցի փողոցում է գտնվում «Սիթի Սենթր» հյուրանոցը: Այն առաջարկում է բոլոր անհրաժեշտ պայմաններով ապահովված համարներ, որոնցում առկա է օդորակիչ, հեռուստացույց՝ արբանյակային հեռուստատեսությամբ, հեռախոս, մինի բար, լոգասենյակ` բոլոր հարմարություններով: Ողջ տարածքում հասանելի է անվճար Wi-Fi ինտերնետ: Հյուրանոցը հրաշալի վայր է հարմարավետությունը գնահատողների համար: Աշխատակազմը հոգ է տանում հյուրերի մասին և պատրաստ է աջակցել ցանկացած հարցում` լիարժեք և հարմարավետ հանգիստ ապահովելու համար:

0.0

18,000 AMD

Սիլաչի Հյուրանոց

Երևան Կենտրոն վարչ. շրջան Տիգրան Մեծի պողոտա 20/2

  • inpool
  • ac
  • parking
  • smoking
  • wifi

      Աշխարհի հնագույն քաղաքներից մեկի սրտում` Երևանում է գտնվում «Սիլաչի» հյուրանոցը, որտեղ Ձեր անցկացրած յուրաքանչյուր պահը կվերածվի անսահման վայելքի: Հյուրանոցն առաջարկում է բարձրաճաշակ կահավորմամբ համարներ` ապահովված ժամանակակից բոլոր հարմարություններով: Հյուրանոցում առկա է փակ լողավազան, ռեստորան, բար, անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Գտնվելով քաղաքի ամենադինամիկ և աշխույժ հատվածում` «Սիլաչի» հյուրանոցն իր հյուրերին հնարավորություն է տալիս անմասն չմնալ քաղաքի անցուդարձից և այցելել հյուրանոցի մոտակայքում գտնվող տեսարժան վայրերը` Հանրապետության հրապարակ, թանգարաններ, թատրոններ, կինոթատրոններ, միջնադարյան եկեղեցիներ, սրճարաններ, ռեստորաններ և այլ տեսարժան վայրեր: Հյուրանոցն իդեալական վայր է թե՛ զբոսաշրջիկների, թե՛ գործարարների համար: Այստեղ յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ ցուցաբերվում է անհատական մոտեցում: Բարեհամբույր աշխատակիցները ներդնում են իրենց ջանքերը` հյուրանոցում ջերմ մթնոլորտ ապահովելու համար:

0.0

25,000 AMD

Սիոն Հյուրանոց

Կոտայքի մարզ Ծաղկաձոր Ավետիք Իսահակյան փող., 5/3 շենք

  • inpool
  • billiard
  • tennis
  • parking
  • wifi

   Գեղատեղիլ Ծաղկաձորի գողտրիկ անկյուններից մեկում է գտնվում «Սիոն» հանգստյան տունը, որն առաջարկում է ընդարձակ և հարմարավետ համարներ՝ հեռուստացույցով, լոգարանով, անվճար Wi-Fi ինտերնետով: Հյուրերն իրենց ազատ ժամանակը կարող են հաճելի կերպով անցկացնել՝ օգտվելով հյուրանոցում գործող բազմաթիվ ծառայություններից՝  լողավազան, բիլիարդ, սեղանի թենիս: Հյուրանոցը շատ հարմար վայր է՝ Ծաղկաձորի հիանալի բնության գրկում հանգստանալու և քաղաքի աղմուկից կտրվելու համար: Այստեղ առկա են բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի  հանգիստը լինի անմոռանալի, հարմարավետ և ապահով: Բարեհամբույր աշխատակազմը և որակյալ ծառայությունները ստեղծում են հիանալի միջավայր՝  լիարժեք հանգստի համար: Հյուրանոցի հեռավորությունը մայրաքաղաք Երևանից՝  50 կմ է:

0.0

25,000 AMD

Սոճուտ

(Պաշտոնական)

Լոռու մարզ Ստեփանավան Գյուլագարակ գյուղ

  • billiard
  • tennis
  • sauna
  • laundry
  • parking
  • wifi

    «Սոճուտ» հանգստյան տունը գտնվում է Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում` Ստեփանավան քաղաքից 14 կմ դեպի հարավ: Այս հարմարավետ հանգստյան տունն առաջարկում է ինքնատիպ կահավորանքով և բոլոր հարմարություններով ապահովված համարներ: Հանգստյան տանը կա սեղանի թենիսի, բիլիարդի, շոգեբաղնիքի ծառայություններ: Տարածքում գործում է Wi-Fi և ավտոկայանատեղի: Անձնակազմն անում է ամեն բան, որ հյուրերը վայելեն իրենց լիարժեք հանգիստը, իսկ հեռանալիս իրենց հետ տանեն միայն  լավ հիշողություններ և հրաշալի տպավորություններ: Հանգստյան տան անմիջապես հարևանությամբ գտնվում է Հայաստանի ամենագեղեցիկ բուսաբանական այգին` դենդրոպարկը, որտեղ կարելի է անմոռանալի ժամանակ անցկացնել` վայելելով մաքուր օդը և հրաշալի բնությունը: Դենդրոպարկը հայտնի է իր առողջարար հատկություններով և յուրահատուկ ծառատեսակներով: Հատկապես ապրիլ-մայիս ամիսներին` սոճիների փոշոտման ժամանակահատվածում, այստեղ ստեղծվում են բարենպաստ պայմաններ առողջության բարելավման համար: Ձմռանը կլիման մեղմ է, իսկ ամռանը` զով:

0.0

30,000 AMD

Սպիտակ Տուն

Գեղարքունիքի մարզ գյուղ Դպրաբակ

0.0

35,000 AMD

Սպլենդոր Հյուրանոց

Կոտայք Ծաղկաձոր Վլադիմիր Հարությունյան փող.

  • billiard
  • tennis_kort
  • parking
  • smoking
  • wifi

   «Սպլենդոր» հյուրանոցը գտնվում է Ծաղկաձորի մի գողտրիկ անկյունում: Այստեղ կարելի է վայելել բնության հրաշալի համայնապատկերը: Հյուրանոցային համալիրը գտնվում է Կեչառիս վանական համալիրից 500մ և ճոպանուղուց 600մ հեռավորության վրա: Հյուրերին տրամադրվում են նորակառույց քոթեջներ՝ շուրջօրյա տաք և սառը ջրով, հեռուստացույցով, անվճար Wi-Fi կապով: Խոհանոցում առկա է սառնարան, սալօջախ, առաջին անհրաժեշտության սպասք, սուրճի և թեյի պարագաներ: Հանգստյան տան տարածքում գտնվող ռեստորանում կարող եք ճաշակել ինչպես հայկական, այնպես էլ եվրոպական ճաշատեսակներ: Հյուրերին առաջարկվում է նաև խորովածի համար նախատեսված տարածք՝ բոլոր հարմարություններով: «Սպլենդոր» հանգստյան տունը՝ իր կողմից առաջարկվող համալիր ծառայությունների շնորհիվ, համարվում է Ծաղկաձորի ամենահարմարավետ և ամենամատչելի հյուրանոցներից մեկը: Հյուրանոցում առկա պայմանները հնարավորություն են տալիս հյուրերին անցկացնել հետաքրքիր և անմոռանալի ժամանակ:

0.0

20,000 AMD

Ստենդալ Հոսթել | AllHotels

Արցախ Ստեփանակերտ Մեսրոպ Մաշտոցի փող. 7

  • laundry
  • ac
  • parking
  • wifi

   Ժամանակակից ոճով հոսթել-մինի հյուրանոցը գտնվում է Ստեփանակերտ քաղաքի կենտրոնում` ավտոկայարանին մոտիկ: Տեղում Ձեզ կսպասարկի բարեհամբույր անձնակազմը` զբոսաշրջային տեղեկատվական ծառայությամբ: Այստեղ կարող եք գտնել առաջին անհրաժեշտության հիմնական տարրերը: Մեր տեղեկատվական կենտրոնում դուք կարող եք ստանալ տեղեկություններ Լեռնային Ղարաբաղի մշակույթի և խոհանոցի մասին, ին չպես նաև տուրեր Լեռնային Ղարաբաղով:

0.0

8,000 AMD

Սրտաբաց Տուն B&B (Չիվա) | AllHotels

Վայոց Ձոր Չիվա գյուղ 1-ին փ., տ. 24

  • laundry
  • parking
  • wifi

   «Սրտաբաց Տուն» հյուրատունը տեղակայված է Վայոց Ձորի մարզի Չիվա գյուղում: Հյուրատունն առաջարկում է հարմարավետ սենյակներ, որոնք ապահովված են անհրաժեշտ հարմարություններով և պարագաներով: Որոշ սենյակներ ունեն բալկոն, որտեղից բացվում է բնության հիանալի տեսարան: Հյուրերի տրամադրության տակ առկա է ընդհանուր հյուրասենյակ, խոհանոց, այգի, ավտոկայանատեղի, ինչպես նաև ողջ տարածքում գործում է անվճար Wi-Fi: Առավոտյան հյուրերին մատուցվում է բազմատեսակ ուտեստներով նախաճաշ: Հյուրընկալվելով «Սրտաբաց Տուն» հյուրատանը, հանգստին զուգընթաց հյուրերը կարող են ծանոթանալ նաև Վայոց Ձորի տեսարժան վայրերին և մշակութային ժառանգությանը:

0.0

14,000 AMD

Վալլեքս Գարդեն Հյուրանոց

Արցախ Ստեփանակերտ Նելսոն Ստեփանյան փող. 35

  • gym
  • tennis_kort
  • sauna
  • spa
  • laundry
  • ac
  • parking
  • smoking
  • wifi

   Արցախում գործող լավագույն հյուրանոցներից է «Վալլեքս Գարդեն» հյուրանոցը, որը գտնվում է Ստեփանակերտ քաղաքի կենտրոնում`վարչական շենքերի հարևանությամբ: Բացվել է 2012թ-ին: Հյուրանոցն իր հյուրերին առաջարկում է շքեղ, նուրբ գույներով հարդարված 57 սենյակ, որոնք ստեղծում են իդեալական միջավայր լիարժեք հանգստի համար: Սենյակներն աչքի են ընկնում նորաոճ դիզայնով և ժամանակակից լուծումներով` ապահովելով իդեալական հարմարավետություն: Բոլոր սենյակներում առկա է մեծ LED էկրանով հեռուստացույց, գերարագ ինտերնետ, միջազգային հեռախոսակապ, օդափոխման և ջեռուցման համակարգ, մինիբար և ամբողջությամբ կահավորված լոգասենյակ: Հյուրերի տրամադրության տակ է ֆիթնես ակումբը, լողավազանը, շոգեբաղնիքը և ավտոկայանատեղին: «Վալլեքս Գարդեն» հյուրանոցի ֆիթնես ակումբը հագեցած է գերժամանակակից սարքավորումներով: Ֆիթնես ակումբում է գտնվում Ստեփանակերտի ամենամեծ լողավազանը՝ ջրի մաքրության ապահովման ամենաառաջադեմ համակարգով: Այստեղ գործում է նաև աերոբիկայի մեծ սրահ և առաջնակարգ թենիսի դաշտ: Հյուրանոցում առկա ռեստորանում կարելի է վայելել հայկական և եվրոպական խոհանոցների լավագույն ուտեստները` մշտապես թարմացվող a la carte ճաշացանկից: Այստեղ կազմակերպվում են նաև կորպորատիվ երեկույթներ, կոկտեյլ երեկույթներ, ծննդյան և հարսանեկան արարողություններ: Հյուրանոցում կա անհրաժեշտ սարքավորումներով հագեցած և ինքնատիպ ոճով ձևավորված 2 կոնֆերանս դահլիճ` նախատեսված 30 և 100 անձանց համար:   

0.0

34,990 AMD

Վայք Հյուրանոց

Վայոց Ձորի Վայք Ջերմուկի խճուղի 10ա

  • laundry
  • parking
  • wifi

    «Վայք» հյուրանոցը գտնվում է Վայոց Ձորի մարզում` Վայք քաղաքում: Հյուրանոցը հանդիսանում է տուրիստական տեղեկատվական կենտրոնի բաղկացուցիչ մաս: Այն եռահարկ կառույց է, որի առաջին հարկում տեղակայված է տեղեկատվական կենտրոնը և ռեստորանը, որտեղ կազմակերպվում են տարբեր հանդիսություններ և խնջույքներ: Ռեստորանում մատուցվում են ազգային և հատկապես վայոցձորյան խոհանոցի յուրահատուկ ճաշատեսակներ: Երրորդ հարկում գտնվում են հարմարավետ և ընդարձակ համարներ, որոնցում առկա է լոգասենյակ, հեռուստացույց, օդափոխիչ: Տարածքում գործում է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Բարեհամբույր և բարձրակարգ սպասարկման շնորհիվ, հանգիստը հյուրանոցում դառնում է լիարժեք և անմոռանալի:

0.0

20,000 AMD