Ֆիլտրել
Գյումրի Հյուրանոց
Շիրակի մարզ Գյումրի Գարեգին Նժդեհի փող., 5/10 շենք
Հայաստանի կոլորիտային քաղաքներից մեկում` Գյումրիում է գտնվում համանուն «Գյումրի» հյուրանոցը: Այն առաջարկում է հարմարավետ համարներ` ապահովված բոլոր հարմարություններով՝ լոգասենյակ, վարսահարդարիչ, հեռուստացույց, օդափոխիչ: Համարների պատուհաններից բացվում է տեսարան դեպի գեղատեսիլ Արագած լեռը: Ողջ տարածքում գործում է անվճար Wi-Fi ինտերնետ: Հյուրանոցն առաջարկում է հիանալի պայմաններ թե՛ հանգստի և թե՛ գործնական նպատակով այցելուների համար: Հյուրընկալ անձնակազմը և մատուցվող որակյալ ծառայությունները ստեղծում են բոլոր անհրաժեշտ պայմանները լիարժեք հանգստի համար:
Գորնիյ Օտել
Կոտայքի մարզ Ծաղկաձոր Մհեր Մկրտչյան 18
«Գորնիյ Օտել» հյուրանոցը գտնվում է ամենագրավիչ հանգստավայրերից մեկում` գեղատեսիլ Ծաղկաձորում: Հյուրանոցն առաջարկում է հարմարավետ երկտեղանի, երեքտեղանի և ընտանեկան համարներ, որոնք ապահովված են բոլոր անհրաժեշտ հարմարություններով: Ցանկության դեպքում ուտելիքը և խմիչքները մատուցվում են անմիջապես համարում: Տարածքում գործում է անվճար Wi-Fi: Հյուրանոցը մատուցում է որակյալ ծառայություններ մատչելի գներով: Հյուրընկալվելով այս հյուրանոցում` Դուք կարող եք կտրվել քաղաքի աղմուկից, առօրյա հոգսերից և լիարժեք հանգստանալ աննկարագրելի գեղեցիկ բնության գրկում` վայելելով մաքուր օդը և հրաշալի բնությունը:
Գրանդ հոթել
Երևան Աբովյան 14
Grand Hotel Yerevan-ը էլեգանտ և ժամանակակից հյուրանոց է գործարար ճանապարհորդների, տեսարժան վայրեր այցելողների և նրանց համար, ովքեր պատրաստ են անմոռանալի հանգիստ ունենալ: 1928 թվականի նեոկլասիկական շենքի հմայքը, որտեղ գտնվում է Grand Hotel Yerevan-ը, հավերժական է: Շքեղ հյուրանոցը գտնվում է Երևանի կենտրոնում։ Շնորհիվ իր առաջնային դիրքի, Grand Hotel-ը ներկայացնում է ժամանակակից և հին հայկական պատմության և մշակույթի մարմնացում:
Գրանդ Ռեզորթ Ջերմուկ
Վայոց Ձոր Ջերմուկ Շահումյան փ․ 7/5
Գրանդ Ռեզորթ Ջերմուկը գտնվում է Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում: Հյուրանոցը կառուցվել է 2015թ.-ին, համաշխարհային բրենդ Հայաթ ընկերության ստանդարտներին համապատասխան և երեք տարի շարունակ կառավարվել է հենց Հայաթ ընկերության կողմից: 2019թ. – ի ապրիլի 1-ից հյուրանոցը վերանվանվել է Գրանդ Ռեզորթ Ջերմուկ: Այն գտնվում է հենց Ջերմուկ քաղաքի կենտրոնում, հայտնի հանքային ջրերի ըմպելասրահին կից: Հյուրանոցը կառուցված և հագեցած է նորագույն տեխնոլոգիաներով, առկա են բոլոր հարմարությունները հյուրերի հանգստի, ինչու չէ, նաև աշխատանքի համար: Գրանդ Ռեզորթ Ջերմուկ հյուրանոցն ունի 92 ընդարձակ սենյակ, որոնցից 5 լյուքս դասի և մեկ նախագահական սենյակ: Հյուրանոցում առկա են նաև ընտանեկան սենյակներ և հատուկ սենյակ՝ հարմարեցված սահմանափակ կարողությունների տեր անձանց համար: Գրանդ Ռեզորթ Ջերմուկ հյուրանոցն ունի նաև 3 միջոցառումների սրահ, որոնք հարմար են տարբեր տեսակի կոնֆերանսների, ժողովների, ինչպես նաև՝ միջոցառումների կազմակերպման համար: Հյուրանոցում գործում է շատ ընդարձակ լողավազան, ջակուզի, սաունա և ֆիթնես կենտրոն, ինչպես նաև մանկական խաղասենյակ, բիլիարդի և թենիսի սեղաններ: Այս ամենը ներառված է սենյակի արժեքի մեջ: Հյուրանոցի ռեստորանն առաջարկում է տեղական և միջազգային ուտեստների տեսականի: Գործում է նաև շուրջօրյա բար: Հատուկ բիզնես դասի հյուրերի համար ունենք բիզնես կենտրոն, որից հյուրերը կարող են անվճար օգտվել: Գրանդ Ռեզորթ Ջերմուկ հյուրանոցն առաջարկում է նաև բարձրակարգ սպա ծառայություններ բուժական և ՍՊԱ կենտրոնում: Կենտրոնի բուժական ծրագիրը իր մեջ ընդգրկում է բժշկի խորհրդատվություն, լաբորատոր և գործիքային հետազոտություններ: Կենտրոնը զբաղվում է դիաբետի և դրա բարդությունների, լյարդի և լեղապարկի հիվանդությունների, մետաբոլիկ սինդրոմի, քրոնիկ հոգնածության սինդրոմի, ստամոքսի և աղիների, ռևմատիկ հիվանդությունների կանխարգելմամբ և վերականգնողական բուժումով: Բուժական ծրագրերում իր կարևոր տեղն ունի հանքային ջրի կիրառումը ներքին ընդունման, լոգանքների, աղիների լվացման ձևով: Ջերմուկի հանքային ջրի ունիկալ հակաբորբոքային, անոթալայնիչ հատկությունը թույլ է տալիս էֆեկտիվորեն իրականացնել վերը նշված հիվանդությունների կանխարգելումը, բուժումը և վերականգնումը:
Գրիգ Հաուս Էկո Ռեզորթ
Լոռի Գյուլագարակ Լոռու մարզ, գ․ Գյուլագարակ 32/28
Գրիգ հաուսը քոթեջային հյուրանոց է, որը գտնվում է Լոռու մարզի, Գյուլագարակ գյուղում։ Գտնվում է Դենդրոպարկից 1 կմ հեռավորության վրա։ Տարածքից բացվում է շատ գեղեցիկ տեսարան դեպի մոտակա սարերը։ Դուք կկտրվեք քաղաքի աղմուկից և կհանգստանաք՝ միաժամանակ օգտվելով ռեստորանի համեղ ուտեստներից։ Քոթեջները նախատեսված են ընտանիքների, զույգերի և ուղղակի իրենց հանգիստը բնության գրկում անցկացնել ցանկացողների համար։ Այստեղ ամեն անկյուն ստեղծված է լիարժեք հանգստի և բնության հետ ներդաշնակ զգալու համար
Գրողների Տուն Հյուրանոց
Կոտայքի մարզ Ծաղկաձոր Չարենցի նրբ., 4 շենք
«Գրողների Տուն» հյուրանոցային համալիրը գտնվում է գեղատեսիլ Ծաղկաձորում: Հյուրանոցը բաղկացած է երեք համակցված եռահարկ կառույցներից և ռեստորանային մասնաշենքից, որոնց միացման հատվածներում ձևավորվում են ընդարձակ և հարմարավետ սրահներ: Հյուրանոցն առաջարկում է բոլոր հարմարություններով ապահովված համարներ, որոնցում առկա է հեռուստացույց, լոգասենյակ, չհրկիզվող պահարան,մեծ մասում նաև պատշգամբ: Հյուրանոցի հյուսիսհայաց սենյակներից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Ծաղկաձոր քաղաքը և հեռվում գտնվող Փամբակի և Գեղամա լեռնաշղթաները, իսկ հարավից շինությունը հարում է բնական անտառին, որտեղ տեղադրված են բազմաթիվ տաղավարներ և նստարաններ : Հյուրանոցում առկա է բաց և փակ լողավազաններ, մարզասրահ և բակային վարժասարքեր, ֆիննական ,ռուսական և ինֆրակարմիր շոգեբաղնիքներ, սպա կենտրոն, աղե անձավ,սեղանի թենիս, բիլիարդ, Wi-Fi ծածկույթ և ավտոկայանատեղի: Տարածքում տեղակայված է նաև թենիսի կորտ, որը հարմարեցված է նաև վոլեյբոլի, բասկետբոլի և մինի ֆուտբոլի համար նախատեսված հարմարանքներով, խաղադաշտին կից, նաև հյուրասրահում գործում են մանկական խաղահրապարակներ տարատեսակ ճոճորաններով և սահուղիներով: Հյուրանոցի սրահներում, սենյակներում ու տարածքում դուք կգտնեք մեր լավագույն գեղանկարիչների ու քանդակագործների բազմաթիվ բարձրարժեք աշխատանքներ: «Գրողներ Տուն» հյուրանոցն առանձնանում է իր բարձրակարգ սպասարկմամբ, հանգստի բովանդակալից կազմակերպմամբ և համալիր ծառայությունների մատուցմամբ: Բարեհամբույր աշխատակազմը յուրաքանչյուր այցելուի նկատմամբ ցուցաբերում է անհատական մոտեցում և մշտապես հոգ է տանում, որպեսզի հանգիստը լինի լիարժեք և անմոռանալի: Հյուրանոցը մոտ է ճոպանուղուն, Կեչառիս վանական համալիրին և Օրբելի եղբայրների տուն-թանգարանին: Ծաղկաձոր քաղաքը, որի կենտրոնական մասում Է գտնվում հյուրանոցը՝ իր բնությամբ, պատմամշակութային արժեքներով, ավանդույթներով և բնակլիմայական պայմաններով համարվում է ամենագրավիչ և սիրելի հանգստավայրերից մեկը:
Դան ռեզորթ
Տավուշ Իջևան Երևանյան փողոց 7/3
Դան ռեզորթը իդեալական վայր է ընտանեկան հանգստի, team building-ների, կոնֆերանսների, ծննդյան և ընտանեկան միջոցառումներ նշելու համար։ Սենյակները կահավորված են հարմարավետության համար անհրաժեշտ բոլոր պարագաներով, որպեսզի ոչինչ չխանգարի Ձեզ վայելել երկար սպասված հանգիստը։ Դան ռեզորթում կարող եք գտնել երկտեղանի համատեղ և առանձին մահճակալներով համարներ, ընտանեկան համարներ և քոթեջներ։
Դիան Հյուրանոց
Սյունիք Կապան Գործարանային 3 փող.
«Դիան» հյուրանոցը գտնվում է Կապան քաղաքում՝ Ողջի և Վաչագան գետերի ափին: Հյուրանոցն առաջարկում է 12 հարմարավետ համարներ: Բոլոր համարներն ապահովված են մշտական տաք և սառը ջրով, ջեռուցման համակարգով, կաբելային հեռուստատեսությամբ և անհրաժեշտ կահույքով: Հյուրանոցում գործում է Ճաշարան, սրճարան, խաղասրահ, կոնֆերանս դահլիճ: Խաղասրահը շատ հարմար վայր է ազատ ժամանակը հաճելի անցկացնելու համար: Այստեղ կան հարմարություններ բիլիարդ և սեղանի թենիս խաղալու համար: Կոնֆերանս դահլիճում կան բոլոր հարմարությունները աշխատանքային հանդիպումներ, խորհրդակցություններ և ժողովներ անցկացնելու համար: Հյուրանոցն ունի տեսահսկվող, անվճար ավտոկայանատեղի, որը նախատեսված է մինչև 30 մեքենաների համար: Հյուրերին կարող է տրամադրվել տեղեկատվություն շրջակա տեսարժան վայրերի մասին, ուղեկցորդներ, տաքսիներ և այլ ծառայություններ: Հյուրանոցն իդեալական վայր է բոլոր նրանց համար, ովքեր նախընտրում են մատչելի, հարմարավետ և լիարժեք հանգիստը: Այն ապահովում է ջերմ մթնոլորտ և գերազանց սպասարկում:
Դիլիժանս Հյուրանոց
(Պաշտոնական)
(Պաշտոնական)
Տավուշ Դիլիջան Սայաթ-Նովայի փող. 69ա
«Դիլիժանս» հյուրանոցը գտնվում է դրախտային հանգստավայր Դիլիջանում՝ Աղստև գետից 20 մետր, իսկ անտառից 50 մետր հեռավորության վրա: Հյուրանոցում և հարակից տարածքներում գործում է անվճար Wi-Fi, սեղանի թենիս, բիլիարդ և ֆիթնես: Հարմարավետ կահավորված սենյակներում առկա է հեռուստացույց, սառնարան և առանձին լոգասենյակ՝ իր սանհանգույցով և այլ հարդարանքի պարագաներով: Հյուրանոցում գործում է ռեստորան և բար, ինչպես նաև հաճախորդներին առաջարկվում է խորովածի համար նախատեսված առանձին տարածք՝ բոլոր հարմարություններով: Ռեստորանը Ճաշին և ընթրիքին մատուցում է հայկական և եվրոպական ուտեստների լայն տեսականի, իսկ նախաճաշը մատուցվում է շվեդական սեղանի ձևով: Հյուրերին հնարավորություն է տրվում իրականացնել նաև սննդի և խմիչքների առաքում անմիջապես սենյակ: «Դիլիժանս» հյուրանոցում առկա է նաև կարաոկե և մանկական խաղահրապարակ: Հյուրանոցի տարածքում գործում է ավտոկայանատեղի: