Ֆիլտրել
Օլիմպիկ
Շիրակի մարզ Գյումրի Մ․Մկրտչյան 49
Ձեզ ենք ներկայացնում Օլիմպիկ հյուրանոցն իր ողջ հմայքով։ Հյուրանոցի 24 համարները կահավորված են ժամանակակից չափանիշներին համապատասխան՝ հարմարավետ, լուսավոր և առանց փողոցային աղմուկի։ Այն ներառում է բոլոր անհրաժեշտ պայմանները լիարժեք և շքեղ հանգստի համար և համապատասխանում է միջազգային ստանդարտներին: Հյուրանոցի համարները ունեն գրավիչ ինտերիեր։ Հյուրանոցը Երևանից գտնվում է ընդամենը 88 կմ հեռավորության վրա: Շիրակի միջազգային օդանավակայանը Օլիմպիկ հյուրանոցից գտնվում է 5 կմ հեռավորության վրա: Օդանավակայանից տեղափոխումը հյուրանոց կարելի է կազմակերպել հավելավճարով:
Օձուն Հյուրանոց
Լոռու մարզ Օձուն գյուղ Թումանյանի տարածաշրջան
«Օձուն» հյուրանոցը գտնվում է Լոռու մարզի Օձուն գյուղում՝ Դեբեդ գետի ձախ ափին: Հյուրանոցն առաջարկում է տարբեր կարգի համարներ, որոնք ապահովված են հարմարավետ հանգստի համար անհրաժեշտ բոլոր պայմաններով: Համարների պատշգամբներից բացվում է հիանալի տեսարան դեպի շրջակա լեռները: Հյուրերը կարող են իրենց ժամանակը ավելի հետաքրքիր անցկացնել՝ օգտվելով հյուրանոցում առաջարկվող բազմաթիվ ծառայություններից: Հյուրանոցում գործում է բար, բիլիարդ, թենիս, բացօթյա լողավազան, երեխաների համար նախատեսված խաղահրապարակ: Տարածքում գործում է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Հյուրանոցը հիանալի վայր է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են անցկացնել մատչելի, միևնույն ժամանակ հարմարավետ հանգիստ: Այստեղ կարելի է վայելել Լոռվա հիանալի բնությունը, մաքուր օդը և ծանոթանալ տեղի մշակութային ժառանգությանը: Բարեհամբույր անձնակազմի և բարձրակարգ ծառայությունների շնորհիվ, հանգիստը դառնում է լիարժեք և անմոռանալի: Հյուրանոցի մոտակայքում է գտնվում Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցին, Սուրբ Հովհաննես եկեղեցին, Ծաղկեվանքը, Հոռոմայրի վանական համալիրը:
Օպերա Սուիթ
Երևան Կենտրոն վարչ. շրջան Մարշալ Բաղրամյան պող. 1-ին փակուղի
Յուրաքանչյուր օր մենք ցուցաբերում ենք անհատականացված բարձրակարգ սպասարկում` մատուցելով ծառայությունները ամենաբարձր որակով` վերածելով հանգիստը Օպերա Սուիթ հյուրանոցում էլ ավելի հարմարավետ: Օպերա Սուիթ հյուրանոցը առաջարկում է 106 ինքնատիպ սենյակներ` կահավորված իտալական հարմարավետ և նորաոճ կահույքով:
Օրսետտո հյուրանոց
Գեղարքունիք Սևան Երևանյան խճուղի, 30 շենք
Օրսետտո հյուրանոցառեստորանային համալիրում ընտանեկան ու ընկերական հանդիպումների համար ստեղծվել է բոլոր հարմարությունները լիարժեք հանգիստը վայելելու համար։ Վայելե՛ք Սևանի գեղեցկությունը՝ շրջապատված բնության հրաշալիքներով: Ամրագրե՜ք մեր հարմարավետ քոթեջները և Ձեր անմոռանալի հանգիստը ապահոված կլինի։ Բաց մի թողեք առողջ ու թարմ օդ շնչելու, բնությանը մոտ լինելու հնարավորությունը։ Հյուրանոցի համարները հագեցած են անհրաժեշտ բոլոր պարագաներով ու հարմարություններով՝ Wi-Fi, ջեռուցում, արբանյակային հեռուստաալիքներ, անկողնային պարագաներ, հեռախոս, հեռուստացույց, սանհանգույց՝ ամեն ինչ լիակատար հանգիստ վայելելու համար։
Ֆարիա Բուտիկ հյուրանոց
Կոտայք Ծաղկաձոր Չարենցի 3/2, 2310
«Ֆարիա Բուտիկ» հյուրանոցը գտնվում է Հայաստանի ամենահայտնի հանգստավայրերից մեկի` Ծաղկաձորի սրտում: Ծաղկաձորը հայտնի է իր գեղեցիկ բնությամբ: Այստեղ է գտնվում նաև Տեղենիս լեռը, որտեղ ձմռանը կարող եք դահուկներ վարել: Ճոպանուղին գործում է ամեն օր: Հյուրանոցը իր հյուրընկալությամբ ու սպասարկման որակով թույլ կտա ամեն հյուրի զգալ իրեն ինչպես տանը: Առաջարկվում են տարբեր տեսակի համարներ ինչպես ընտանիքների այնպես էլ ընկերների համար: Հյուրանոցի ԲԱՐ – ում կառաջարկվեն Ձեր տրամադրությանը համահունչ ըմպելիքներ: Երեկոն կարող եք անցկացնել բուխարու մոտ և ըմբոշխնել տարատեսակ գինիներ և խորտիկներ:
Ֆեմլի հոթել (Երևան)
Երևան Կենտրոն Փավստոս Բուզանդ փող. 49/1
«Ընտանեկան հյուրանոց»-ը գտնվում է Երևանի պատմական կենտրոնում, որը կառուցվել է 2011 թ.-ին: Հյուրանոցը գտնվում է Հանրապետության Հրապարակից 100 մ հեռավորության վրա: Մոտակայքում են գտնվում Հյուսիսային պողոտան, Կարապի լիճը, Կասկադը, Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնը, բազմաթիվ սրճարաններ, խանութներ, գիշերային ակումբներ և հանգստի ու ժամանցի բազմաթիվ այլ վայրեր: Հյուրանոցն առանձնանում է համարների ընդարձակությամբ և տնային մթնոլորտով: Սենյակների մեծ մասը հագեցված է խոհանոցով, անհրաժեշտ սպասք, ֆրանսիական պատշգամբով և առանձին մեծ պատշգամբով, որից բացվում է հաճելի տեսարան դեպի հյուրանոցի դիմաց գտնվող պուրակ:
Ֆորում (Երևան)
Երևան Կենտրոն վարչ. շրջան Պարոնյան փողոց
«Ֆորում» հյուրանոցը ունի ժամանակակից դիզայն և իր այցելուներին է առաջարկում հիանալի սպասարկում: Այն գտնվում է Երևան քաղաքի սրտում` Հայաստանի Զվարթնոց Միջազգային Օդանավակայանից ընդամենը մի քանի րոպե հեռավորության վրա: Հյուրանոցը հինգ հարկանի նորակառույց է, ներառում է ստորգետնյա ավտոկայանատեղի, ունի կենտրոնական օդակարգավորման համակարգ, 23 հարմարավետ սենյակներ: Դրանք են՝ Մեկտեղանի, Երկտեղանի, Ընտանեկան, Լյուքս, Դելյուքս: "Ֆորում" հյուրանոցի տարածքում են գտնվում որոշ թանգարաններ, պատկերասրահներ, ՌԴ դեսպանատունը, զբոսայգիներ, ժամանակակից սպասարկումով հիվանդանոց, սուպերմարկետներ, իսկ հարևանությամբ Հրազդան գետը` իր գեղատեսիլ տեսարանով: Հյուրանոցը առաջարկում է 24 ժամյա ծառայություններ: