Ֆիլտրել
Նեկտար Հյուրանոց
Լոռի Ստեփանավան Ավետիսյան 43/1
«Նեկտար» հանգստյան տունը գտնվում է գեղատեսիլ Ստեփանավանում` սոճիների անտառի մեջ: Հանգստյան տունն առաջարկում է բոլոր հարմարություններով ապահովված հարմարավետ համարներ: Համարներից մի քանիսն ունեն բաց պատշգամբներ, որոնցից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի սաղարթախիտ անտառը: Հանգստյան տանը կա սրճարան, սեղանի թենիս, Wi-Fi, ավտոկայանատեղի: Բակում` եղևնիների տակ, կա հանգիստը վայելելու համար նախատեսված գոտի՝ հատուկ տաղավարներով, նստարաններով և ցանցաճոճերով: Հանգստյան տունը իդեալական վայր է բոլոր նրանց համար, ովքեր նախընտրում են հարմարավետությունը և լիարժեք հանգիստը:
Նոյ Լենդ
Գեղարքունիք Չկալովկա գյուղ Չկալոլվկա գյուղի ափամերձ տարածք
Սևանի ափին գտնվող այս հյուրանոցը՝ իր ջերմ դռներն է բացում բոլոր այն մարդկանց համար ով ցանկանում է իր հանգիստը վայելել լճի ափին։ Հյուրանոցը գտնվում է Երևանից 55կմ հեռավորության վրա, իսկ Զվարթնոց Միջազգային Օդանավակայանից 70կմ հեռավորության վրա։
Շալե ընդ տուրս հոթել
Տավուշ Դիլիջան Սարալանջ 1
Անմոռանալի հանգիստ գեղատեսիլ Դիլիջանի՝ Hotel Chalet and Tours-ում: «Շալե և տուր» հյուրանոցը գտնվում է Դիլիջան, Սարալանջի 1 հասցեում: Այն ունի ռեստորան, սեզոնային բացօթյա լողավազան, բար և այգի: Հյուրանոցն առաջարկում է ընտանեկան սենյակներ և խորովածի հարմարություններ:
Շատո վիլիջ
Տավուշ Դիլիջան Կամոյի 82
Էկո քոթեջը լավագույն վայրն է ընտանիքի և ընկերների հետ կապ հաստատելու և նոր հիշողություններ ստեղծելու համար: Շատո Վիլիջ Դիլիջանում հմայիչ փայտե էկո քոթեջներ են, որոնք հիանալի հանգստավայր են բոլոր նրանց համար, ովքեր սիրում են բնության հիասքանչ տեսարանները վայելել: Համալիրը գտնվում է Դիլիջանի սրտում՝ Հայաստանը և Վրաստանը կապող միջպետական մայրուղու վրա։ Քոթեջների պատուհանները լուսավորված են դեղին լույսերով՝ ստեղծելով ջերմ և հյուրընկալ մթնոլորտ, որը գրավում է ձեզ և ստիպում ձեզ զգալ ինչպես տանը: Շքեղությունը կարելի է վայելել նույնիսկ անտառների խորքում: Ժամանակակից դիզայնով մեծ փայտե քոթեջը, որն ընդգծում է լավ լուսավորված տարածքների կարևորությունը, դյութիչ ամառանոցի կատարյալ օրինակ է:
Շիրազ Պլազա հյուրանոց
Շիրակի մարզ Գյումրի Շահումյան 105
Հոգատարություն, հարմարավետություն և ջերմություն անմիջապես Գյումրու սրտում՝ Շիրազ Պլազա հյուրանոցում։ Հյուրանոցն ունի դասական և նորաոճ լաունջ բար՝ անմոռանալի ժամանցի կազմակերպման համար։ Շիրազ Պլազա հյուրանոցն առաջարկում է տեխնիկապես առավելագույնս հագեցած կոնֆերենց դահլիճ «Լենինական». Դահլիճի ցանկացած դասավորություն (թատերական, ուղղանկյուն, խմբակային սեղաններով) Մինչև 60 անձ Coffee break Lunch Ընթրիք
Ոսկու Աշխարհ Հյուրանոց
Կոտայքի մարզ Ծաղկաձոր Սարալանջի փող., 2 շենք
«Ոսկու Աշխարհ» հյուրանոցային համալիրը գտնվում է Հայաստանի ամենասիրելի հանգստավայրերից մեկում՝ գեղատեսիլ Ծաղկաձորում: Հյուրանոցը մեծ ճանաչում է վայելում շնորհիվ իր մասնագիտացված ծառայությունների, ժամանակակից տեսքի, հարմարավետ պայմանների և պրոֆեսիոնալ անձնակազմի: Հյուրանոցում առկա են բոլոր անհրաժեշտ պայմանները՝ առօրյա հոգսերից կտրվելու, լիցքաթափվելու և բնության գրկում լիարժեք և անմոռանալի հանգիստ կազմակերպելու համար: Շնորհիվ փոքր-ինչ բարձրադիր դիրքի՝ հնարավորություն է ստեղծվում անցկացնել կատարյալ հանգիստ: Հյուրանոցն առաջարկում է հարմարավետ և ընդարձակ համարներ՝ լոգասենյակով, հեռուստացույցով, մինի բարով, օդափոխիչով: Հյուրերը կարող են օգտվել հյուրանոցում գործող բազմաթիվ ծառայություններից՝ լողավազան, մարզասրահ, բիլիարդ, սեղանի թենիս, շոգեբաղնիք: Տարածքում կա անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Անհրաժեշտ սարքավորումներով կահավորված ընդարձակ դահլիճում կարելի է կազմակերպել տարբեր միջոցառումներ: Հյուրանոցը մոտ է ճոպանուղուն, Կեչառիս վանական համալիրին և Օրբելի եղբայրների տուն-թանգարանին:
Պարկ Ավենյու Հյուրանոց
Երևան Նոր Նորք վարչ. շրջան Նոր Նորքի 5-րդ միկրոշրջան, Թևոսյան փող., 21/5 շենք
«Պարկ Ավենյու» հյուրանոցը գտնվում է Նոր նորքում՝ հեռու Երևան քաղաքի աղմկոտ կենտրոնից: Հյուրանոցն առաջարկում է դասական ոճով կահավորված գրավիչ ու հարմարավետ 11 համարներ և ավտոտնակով 5 սենյակներ: Համարները ապահովված են Wi-Fi-ով, ունեն հեռուստացույց, մինի բար և սառնարան: Պատուհաններից բացվում է գեղեցիկ տեսարան: Ցանկության դեպքում ամռանը նախաճաշը և ճաշը մատուցվում են գեղատեսիլ ջրվեժի ներքո` հնարավորություն ստեղծելով վայելել մաքուր օդն ու սառնորակ ջուրը: Կազմակերպվում են նաև տուրեր դեպի Հայաստանի գեղատեսիլ վայրեր` ծանոթացնելու երկրի պատմամշակութային ժառանգությանն ու գեղեցիկ բնապատկերներին: Անձնակազմի բարեհամբույր սպասարկման և հյուրանոցում տիրող ջերմ մթնոլորտի շնորհիվ «Պարկ Ավենյու» հյուրանոցում անցկացրած յուրաքանչյուր օրը կլինի անմոռանալի և լի ջերմ հիշողություններով:
Պարկ Ռեզորթ Աղվերան
Կոտայք Արզական Անտառային 11
Աղվերանի լեռների մոգական և գեղատեսիլ անտառներում է գտնվում «Պարկ Ռեզորթ Աղվերան» հյուրանոցային համալիրը: Երևանից հեռավորությունն ընդամենը 47 կմ է: Այն իդեալական վայր է՝ տարվա բոլոր եղանակներին վայելելու Հայաստանի լեռների մաքուր օդը և չքնաղ բնությունը: Հյուրանոցը առաջարկում է լավագույն պայմանները լիարժեք հանգստի համար: Հարմարավետ և նրբաճաշակ կահավորված առանձնատները և համարները՝ ապահովված լինելով բոլոր անհրաժեշտ պայմաններով, ունեն բնության գեղեցիկ տեսարանով բաց պատշգամբներ, որոնք առաջացնում են դրախտային զգացողություններ: Հյուրերի համար գործում են մարզադաշտեր՝ նախատեսված տարբեր ոճի սպորտաձևերի սիրահարների համար, բիզնես-սրահ, կոնֆերանս դահլիճ, ռեստորան, բիլիարդի սրահ, թենիս, վոլեյբոլի և ֆուտբոլի հրապարակ, սահադաշտ, շայբորդ, թյուբինգ, դիսկո ակումբ և երեխաների համար նախատեսված գեղեցիկ խաղահրապարակներ: Հյուրանոցային համալիրն առաջարկում է նաև բազմաթիվ լրացուցիչ ծառայություններ՝ կորպորատիվ հանգստի, բանկետների և ընտանեկան հանդիսությունների կազմակերպում, էքսկուրսիոն ծառայություններ, շուրջօրյա անվտանգության ծառայություն և այլն:
Պոլո հյուրանոց
Երևան Շենգավիթ վարչական շրջան Երևանյան լճի ձախ ափ
«Պոլո» հյուրանոցը գտնվում է Երևանյան լճի հարևանությամբ: Հյուրանոցն առաջարկում է յուրահատուկ ինտերիերով և նրբաճաշակ կահավորանքով համարներ, որոնք ապահովված են հարմարավետ և լիարժեք հանգստի համար անհրաժեշտ բոլոր պայմաններով: Համարներից բացվում է տեսարան դեպի Երևանյան լիճը: Ողջ տարածքն ապահովված է անվճար Wi-Fi ինտերնետով: Հանգիստը հյուրանոցում դառնում է լիարժեք և անմոռանալի` բարձրակարգ սպասարկման և որակյալ ծառայությունների շնորհիվ: Գտնվելով քաղաքի կենտրոնում` հյուրանոցը շատ մոտ է բազմաթիվ տեսարժան վայրերի և ժամանցի կենտրոնների: Հյուրանոցից ոտքով կարելի է հասնել Հանրապետության հրապարակ, Հյուսիսային պողոտա, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն:
Պրեզիդենտ հյուրանոց
Երևան Կենտրոն վարչ. շրջան Ձորափի 12
«Պրեզիդենտ» հյուրանոցն առաջարկում է հարմարավետ սենյակներ, որոնք համապատասխանում են թե գործարար անձանց և թե հանգստացողների պահանջներին: Այն տեղակայված է Հրազդան գետի կիրճում` հանգիստ ու գեղատեսիլ մի վայրում: Սենյակներից բացվում է անմոռանալի տեսարան դեպի Արարատ լեռը: Ամռանը հյուրերը կարող են վայելել տարածքի բացօթյա լողավազանը: