Ֆիլտրել
Մարիոթ հյուրանոց (Ծաղկաձոր)
(Պաշտոնական)
(Պաշտոնական)
Կոտայք Ծաղկաձոր Տանձաղբյուր 2, 4/1
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցը գտնվում է Հայաստանի ամենագրավիչ հանգստավայրերից մեկում՝ Ծաղկաձորում՝ Երևանից ընդամենը 44 կմ հեռավորության վրա: Այն ներառում է բոլոր անհրաժեշտ պայմանները լիարժեք և շքեղ հանգստի համար և համապատասխանում է միջազգային ստանդարտներին: Հյուրանոցն ունի 100 համարներ, որոնցից 35-ը՝ վիլլաներում: Ծաղկաձոր Մարրիոթ հյուրանոցն առաջարկում է ընդարձակ և հարմարավետ սենյակներ, որոնք ապահովված են մեծ մահճակալով, LCD հեռուստացույցով, առանձին պատշգամբով, ունեն օդակարգավորման համակարգ: Հյուրանոցը նախատեսված է ինչպես ընտանեկան հանգստի, այնպես էլ ակտիվ հանգիստը նախընտրողների համար. հյուրանոցում առկա է մարզասրահ, թենիսի կորտ, բիլիարդի սրահ, թիմային սպորտի համար նախատեսված բազմաֆունկցիոնալ դաշտ: Հյուրանոցին շատ մոտ գտնվում է լեռնադահուկային սպորտի համար նախատեսված սարալանջը: Հյուրանոցում է գտնվում քաղաքի ամենաշքեղ լողավազանը: Տարածքում հասանելի է անվճար, գերարագ Wi-Fi ինտերնետ, որի միջոցով հանրային վայրերում կարող եք կապ պահպանել ընկերների և մտերիմների հետ: Ամենահամեղ ճաշատեսակները կարող եք վայելել հյուրանոցի ռեստորանում կամ 4 բարերից մեկում: Հյուրանոցը մոտ է Ծաղկաձորի ճոպանուղուն և Կեչառիս վանական համալիրին:
Մետրոպոլ Հյուրանոց
Երևան Կենտրոն վարչ. շրջան Մաշտոցի պող., 2/2 շենք
«Մետրոպոլ» հյուրանոցը գտնվում է Մաշտոցի պողոտայի վրա: Հյուրանոցն առաջարկում է մոդեռն և դասական ինտերիերի յուրօրինակ համադրությամբ համարներ, որոնցում առկա է լոգասենյակ, հեռուստացույց, մինի բար, չհրկիզվող պահարան, օդափոխիչ: Օրվա ազատ ժամերը կարելի է դարձնել ավելի հետաքրքիր՝ օգտվելով հյուրանոցում գործող բազմաթիվ ծառայություններից՝ բար, փակ լողավազան, սեղանի թենիս, շոգեբաղնիք: Տարածքում առկա է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Ռեստորանում մատուցվում են համեղ և յուրօրինակ ճաշատեսակներ: Այստեղ կարելի է նաև կազմակերպել տարբեր հանդիսություններ և կորպորատիվ միջոցառումներ: Հյուրանոցում առկա է տեխնիկապես հագեցած կոնֆերանս դահլիճ, որտեղ կարելի է անցկացնել համաժողովներ, սեմինարներ և թրեյնինգներ: Բարեհամբույր և պրոֆեսիոնալ աշխատակիցները կներդնեն իրենց ջանքերը՝ հյուրանոցում ջերմ և հաճելի մթնոլորտ ապահովելու համար: Հյուրանոցն ունի իդեալական դիրք, որի շնորհիվ հաշված րոպեների ընթացքում կարելի է հասնել քաղաքում գտնվող թանգարաններ, թատրոններ, ռեստորաններ, ժամանցի և առևտրի կենտրոններ: Մոտակայքում է գտնվում Սուրբ Սարգիս եկեղեցին, Հրազդանի կիրճը, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, Արարատ կոնյակի գործարանը: Հեռավորությունը Զվարթնոց օդանավակայանից 11 կմ է:
Միմինո Հյուրանոց
Տավուշ Դիլիջան Կալինինի փող. 250
Գեղատեսիլ Դիլիջանի բնության գրկում է գտնվում «Միմինո» հյուրանոցը, որն իր հյուրընկալ դռներն է բացում բոլոր նրանց առջև, ովքեր ցանկանում են կազմակերպել իրենց ընտանեկան կամ ընկերական մատչելի և միևնույն ժամանակ հարմարավետ հանգիստը: Հյուրանոցն իր հյուրերին առաջարկում է լիարժեք հանգստի համար բոլոր անհրաժեշտ պայմաններով ապահովված հարմարավետ ստանդարտ, կիսալյուքս, լյուքս, ընտանեկան համարներ, ինչպես նաև քոթեջներ: Բոլոր համարներից բացվում է տեսարան դեպի Դիլիջանի գեղեցիկ բնության համայնապատկերը: Տարածքում առկա է բիլիարդի սրահ, թենիս, շոգեբաղնիք և անվճար Wi-Fi: Հյուրանոցի անձնակազմի բարձրակարգ սպասարկման շնորհիվ այստեղ տիրում է ջերմ և հաճելի մթնոլորտ: Աշխատակազմը յուրաքանչյուրի հանդեպ ցուցաբերում է անհատական մոտեցում` անելով առավելագույնը հյուրերի հարմարավետ հանգիստն ապահովելու համար:
Մոդերնա հյուրանոց
Լոռի Ստեփանավան Թելմանի 11
Մտածում եք ինչպե՞ս փախչել մարդաշատ քաղաքից…Ստեփանավան քաղաքում իր հյուրընկալ դռներն է բացել <<Մոդերնա>> հյուրանոցը։ Այստեղ համատեղված են հարմարավետությունը, ոճի և դիզայնի ժամանակակից լուծումները։Այն հրաշալի վայր է Ձեր ընտանեկան հանգիստը անցակցնելու համար։Կազմակերպիր հանգիստդ Ստեփանավանի ամենախաղաղ ու հանգիստ միջավայրում։
Մոսկվայի Տուն
Երևան Կենտրոն վարչ. շրջան Արգիշտիի փող. 7
Մայրաքաղաք Երևանի սրտում` Հանրապետության հրապարակում է գտնվում մոսկովյան մշակութային բիզնես կենտրոնը`«Մոսկվայի տունը»: Շենքը շրջապատված է այգիներով և թատրոններով: Կառույցի 4-րդ հարկում գտնվում է հյուրանոցը, որն առաջարկում է բոլոր հարմարություններով ապահովված ընդարձակ համարներ: Կինոհամերգային դահլիճում կազմակերպվում են համերգներ և կինոդիտումներ: Բոլոր անհրաժեշտ սարքավորումներով համալրված կոնֆերանս դահլիճում անցկացվում են սեմինարներ, համաժողովներ, ֆորումներ: Ցուցասրահում ներկայացվում են հայ և ռուս երիտասարդ և անվանի նկարիչների աշխատանքների ցուցադրություններ: Շենքի հարևանությամբ են գտնվում գինու գործարանը, Ֆրանսիայի, Ռուսաստանի և Իտալիայի դեսպանատները: «Մոսկվայի տան» դռները միշտ բաց են բոլոր ցանկացողների համար:
Մուլտի Գրանդ Փարավոն Հյուրանոց
Կոտայքի մարզ Վերին Պտղնի համայնք Երևան-Աբովյան խճուղի, 5 շենք
«Մուլտի Գրանդ Փարավոն» հյուրանոցը գտնվում է Երևանից ոչ շատ հեռու: Այս յուրօրինակ և գերշքեղ հյուրանոցն առաջարկում է ժամանակակից ոճով կահավորված ընդարձակ և ճոխ համարներ` լիարժեք հանգստի համար անհրաժեշտ բոլոր հարմարություններով: Համարներում առկա է լոգասենյակ, հեռուստացույց, մինի բար, չհրկիզվող պահարան, պատշգամբ, որից բացվում է գեղեցիկ տեսարան: Հանգիստն ավելի հետաքրքիր և ամբողջական դարձնելու համար, հյուրանոցն առաջարկում է բազմատեսակ ծառայություններ: Հյուրանոցում գործում է բար, բիլիարդի սրահ, մարզասրահ, բացօթյա և փակ լողավազաններ, շոգեբաղնիք, սպա: Երեխաների համար գործում է խաղասենյակ: Տարածքում առկա է Wi-Fi և ավտոկայանատեղի: Հյուրանոցի ռեստորանում մատուցվում են հայկական և եվրոպական խոհանոցների ճաշատեսակների լայն ընտրանի: Անհրաժեշտ սարքավորումներով հագեցած կոնֆերանս դահլիճներում կազմակերպվում են գործնական հանդիպումներ, համաժողովներ և սեմինարներ: Հյուրանոցն առաջարկում է իդեալական պայմաններ ինչպես հանգստի, այնպես էլ գործնական նպատակով այցելուների համար: Պրոֆեսիոնալ անձնակազմի բարձրակարգ սպասարկման, ծառայությունների ամբողջության, հանգստի և զվարճանքների համար առաջարկվող հնարավորությունների շնորհիվ` հյուրանոցում անցկացրած յուրաքանչյուր օրը կլինի անմոռանալի և ջերմ հիշողություններով լի: Հյուրանոցում առաջարկվող պայմանները կգոհացնեն անգամ ամենախստապահանջ այցելուների պահանջները` գերազանցելով սպասելիքները:
Մուլտի Ռեստ Հաուս
Կոտայքի մարզ Ծաղկաձոր Օլիմպիական փող., 8 շենք
«Մուլտի Ռեստ Հաուս» հյուրանոցը գտնվում է ամենասիրելի հանգստավայրերից մեկում՝ գեղատեսիլ Ծաղկաձորում: Հյուրանոցն առաջարկում է հարմարավետ և ընդարձակ համարներ՝ նրբաճաշակ կահավորմամբ և գունային նուրբ երանգներով: Բացի համարներից կան նաև քոթեջներ, որոնք նախատեսված են հատկապես այն հյուրերի համար, ովքեր ցանկանում են իրենց ընտանեկան հանգիստն անցկացնել ջերմ մթնոլորտում: Երեխաների լիարժեք և հետաքրքիր հանգստի համար հյուրանոցում գործում է խաղահրապարակ՝ ապահովված անհրաժեշտ հարմարություններով: Հյուրանոցն առաջարկում է նաև մի շարք այլ ծառայություններ՝ հանգիստն ավելի հետաքրքիր դարձնելու համար: Հյուրանոցում գործում է լողավազան, բիլիարդ, սեղանի թենիս, բար, շոգեբաղնիք, տեխնիկապես հագեցած կոնֆերանս դահլիճ, որտեղ կարելի է կազմակերպել գործնական հանդիպումներ և սեմինարներ: Տարածքում առկա է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Միջազգային ստանդարտներին համապատասխանող այս հյուրանոցը կբավարարի անգամ ամենախստապահանջ հաճախորդի պահանջները: Հյուրանոցը մոտ Կեչառիս վանական համալիրին և Օրբելի եղբայրների տուն-թանգարանին: Հեռավորությունը ճոպանուղուց ընդամենը 1 կմ է:
Նաիրի առողջարան
Վայոց Ձոր Ջերմուկ Մյասնիկյան 7/1
«Նաիրի» առողջարանը գտնվում է Վայոց ձորում՝ Ջերմուկի կենտրոնում։ Ջերմուկը հայտնի է իր առողջարար հատկություններով՝ հանքային ջրերի շնորհիվ: Առողջարանն իդեալական վայր է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են հանգստանալ և միևնույն ժամանակ ամրապնդել իրենց առողջությունը: Հարմարավետ և ընդարձակ սենյակներն ապահովված են բոլոր հարմարություններով` լոգասենյակ, հեռուստացույց, տաքացվող հատակ, չհրկիզվող պահարան, մինիբար, իսկ պատշգամբից բացվող տեսարանը միայն դրական լիցքեր կհաղորդի գեղատեսիլ Ջերմուկից։
Նաիրի ՍՊԱ ռեզորթ
Կոտայք Հանքավան 1 փողոց, 3 շինություն
Հյուրանոցն ունի բար՝ համեղ կոկտեյլներով և այլ խմիչքներով: Հյուրանոցի ամբողջ տարածքում ինտերնետը հասանելի է: Հյուրերը կարող են թանկարժեք իրերը թողնել հյուրանոցի պահարանում: Հյուրանոցն ունի ֆիթնես կենտրոն։ Սպորտից հետո հաճելի կլինի հանգստանալ սաունայում։ Դուք կարող եք օգտվել փակ լողավազանից: Սպա կենտրոնը հրավիրում է հանգստանալու ձեր մարմինն ու հոգին: Սեփական մեքենայով ճանապարհորդողների համար նախատեսված է ավտոկայանատեղի։ Օդանավակայանից հասանելի է տրանսպորտ։ Հյուրերը կարող են իրականացնել հրատապ գործեր ժամանակակից բիզնես կենտրոնում և օգտվել ֆաքսի և պատճենահանման ծառայություններից: 24-ժամյա ընդունարանի անձնակազմը ցանկացած պահի պատրաստ է պատասխանել ձեր հարցերին: Գործում է սենյակի սպասարկում: Հյուրանոցում գործում է նաև լվացքի ծառայություն։
Նանէ Հյուրանոց
Շիրակի մարզ Գյումրի Գարեգին Նժդեհ 1/5
Գյումրի քաղաքի կենտրոնում է գտնվում «Նանէ» հյուրանոցը, որն իր հյուրերին առաջարկում է ինքնատիպ կահավորանքով ստանդարտ և լյուքս կարգի համարներ, որոնք ապահովված են բոլոր անհրաժեշտ հարմարություններով` լոգասենյակ, հեռուստացույց, մինի բար, չհրկիզվող պահարան: Գործնական նպատակով ժամանած այցելուների համար հյուրանոցում գործում է բոլոր ժամանակակից սարքավորումներով համալրված կոնֆերանս դահլիճ` նախատեսված գործնական հանդիպումների և համաժողովների համար: Տարածքում առկա է անվճար Wi-fi և ավտոկայանատեղի: Հյուրանոցի պրոֆեսիոնալ անձնակազմի, բարձրակարգ սպասարկման և որակյալ ծառայությունների շնորհիվ հյուրանոցում անցկացրած հանգիստը կլինի լիարժեք և անմոռանալի: Հյուրանոցն իդեալական վայր է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են բացահայտել կոլորիտային քաղաք Գյումրին: Հյուրանոցի հարևանությամբ կան եկեղեցիներ, թանգարաններ, պատկերասրահներ և այլ տեսարժան վայրեր: