Ֆիլտրել

A Frame Lake House
Լոռի Գյուլագարակ գյուղ Վարդաբլուր
Վայելեք Ձեր հանգստյան օրերը Lake House հանգստյան տանը՝ լճերին նայող հիասքանչ տեսարանով: Յուրօրինակ ինտերիերով և բացառիկ տեսարանով A Frame էկո տնակները տեղակայված են չքնաղ Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում: Ամբողջությամբ կահավորված և անհրաժեշտ պարագաներով ապահովված հարմարավետ տնակն ունի ընդարձակ տերրասա, որից բացվում է հրաշալի տեսարան՝ դեպի լճակներ: Երբ հաշվի է առնված յուրաքանչյուր դետալը՝ Ձեր հանգիստը լիարժեք դարձնելու համար: Խոհանոցը հագեցած է սպասքով, անհրաժեշտ պարագաներով և սարքավորումներով (սառնարան, գազօջախ, թեյնիկ, տոստեր, վաֆլի պատրատող սարք): Հուրերի համար դրված են տնական ձու, վարսակի փաթիլներ, թեյ, սուրճ, լուծվող սուրճ, աղ, շաքարավազ, համեմունքներ: Տնակը նախատեսված է մինչև 4 անձի համար: Ունի երկու առանձին ննջարան:

ArLi resort
Կոտայքի մարզ Ծաղկաձոր գյուղ Արտավազ, 2-րդ թաղամաս 32
ArLi ռեզորթը Ծաղկունյաց լեռների և Մարմարիկ գետի միջև ծվարած լավագույն հանգստյան գոտի է՝ Ձեր որակյալ ժամանցի կազմակերպման համար։ Վայելեք ջերմ պահեր ընկերների և մտերիմների հետ ArLi ռեզորթի հյուրընկալ և անմիջական միջավայրում:

Le chalet garden
Կոտայքի մարզ Ծաղկաձոր Սարալանջի 6/3
Հեքիաթային տնակ բնության գրկում: Ընտանեկան հանգստի լավագույն վայրը: Շտապե՛ք ամրագրել հեքիաթային տնակը, վայելե՛ք Ձեր օրը ընտանիքի հետ միասին Ծաղկաձորի գեղատեսիլ վայրերից մեկում։ Քոթեջում առկա է․ Քոթեջում առկա է․ 3 ննջասենյակ Ընդարձակ հյուրասենյակ 2 սանհանգույց Խոհանոց անհրաժեշտ սպասքով Մանղալ Ընդարձակ բակ Սառնարան Հեռուստացույց Ջեռուցման համակարգ Ամառային խոհանոց

Wood Rest Tsaghkadzor
Կոտայք Ծաղկաձոր Սարալանջի 6
Նորակառույց քոթեջը գտնվում է Ծաղկաձորում՝ Սարալանջի 6 հասցեով։ Ամբողջությամբ կահավորված քոթեջը ունի 1 հյուրասենյակ, 3 ննջասենյակ և 2 սանհանգույց։ Առկա են կոմունալ բոլոր հարմարությունները (այդ թվում նաև wi-fi), անհրաժեշտ խոհանոցային տեխնիկան (սառնարան, գազօջախ, միկրոալիքային վառարան, էլեկտրական թեյնիկ) և սպասքը։ Տունը ամբողջությամբ ջեռուցվում է(առկա է ջեռուցման համակարգ և տաքացվող հատակ)։ Բակում կա փակ տաղավար, որտեղ կա աղյուսից պատրաստված մանղալ, փայտյա մեծ սեղան՝ իր աթոռներով, սառնարան, լվացարան և անհրաժեշտ ամբողջ սպասքը։ Տաղավարը նախատեսված է 15 անձի համար։ Առկա է 3 ավտոմեքենայի համար նախատեսված անվճար ավտոկայանատեղի։Տարածքում տեղադրված է տեսահսկման համակարգ։

Աբա Ռեզորթ
Լոռու մարզ Գյուլագարակ 1-ին փողոց տուն 2
Վայելե՛ք ընտանեկան հանգիստը ԱԲԱ Ռեզորթում՝ կտրվելով քաղաքի եռուզեռից։ Ընտանեկան միջավայր, ջերմ մթնոլորտ, բարձրակարգ սպասարկում, հարմարավետ և մաքուր սենյակներ, համեղ խոհանոց, Լոռվա չքնաղ բնություն։ Եվ այս ամենը համատեղված է մեկ վայրում։

Ալեյա հոթել
Լոռի Ստեփանավան Իսահակյան 2-րդ նրբանցք. տուն 11
Հյուրատունը գտնվում է Լոռի մարզի Ստեփանակերտ քաղաքում։ Բոլոր սենյակները հագեցած են հարթ էկրանով կաբելային հեռուստատեսությամբ, միկրոալիքային վառարան, թեյնիկ, ցնցուղ, վարսահարդարիչ և աշխատանքային սեղան: Հյուրանոցի բոլոր սենյակներում կա նստատեղ: Հեռավորությունը Երևանից կազմում է 138կմ, իսկ Զվարթնոց միջազգային օդնավակայանից 151կմ։

Ալիք Հյուրանոց
Կոտայքի մարզ Ծաղկաձոր Ավետիք Իսահակյան փող., 13 շենք
«Ալիք» հյուրանոցային համալիրը գտնվում է գեղատեսիլ Ծաղկաձորում: Հյուրանոցն առաջարկում է եվրոպական չափանիշներին համապատասխան կահավորված համարներ, որտեղ կան հիանալի պայմաններ լիակատար հանգիստ անցկացնելու համար: Հյուրանոցում գործում է սեղանի թենիսի և բիլիարդի սրահ: Առանձին շինությամբ գործում է լողավազան և շոգեբաղնիք: Ռեստորանում կարելի է ճաշակել բազմատեսակ ուտեստներ և էկզոտիկ խորտիկներ: Մատուցվող բարձրակարգ ծառայությունների և աշխատակազմի բարեհամբույր սպասարկման շնորհիվ, հանգիստը հյուրանոցում դառնում է հարմարավետ, լիարժեք և անմոռանալի: Ողջ տարածքում գործում է անվճար Wi-Fi ինտերնետ: Հյուրանոցն իդեալական վայր է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են կտրվել քաղաքի աղմուկից և իրենց հանգիստը կազմակերպել բնության գրկում: Հյուրանոցի մոտակայքում է գտնվում ճոպանուղին, Կեչառիս վանական համալիրը և Օրբելի եղբայրների տուն-թանգարանը:

Ալվա հյուրանոց
Կոտայք Ծաղկաձոր Տանձաղբյուրի փող.
«Ալվա» հյուրանոցը գտնվում է գեղատեսիլ Ծաղկաձորում` Թեղենիս լեռան արևելյան լանջին: Հյուրանոցն իր հյուրերին առաջարկում է կապիտալ վերակառուցված, ժամանակակից բոլոր հարմարություններով քոթեջային հյուրանոց` նախատեսված 60 հոգու համար: Բոլոր համարները կահավորված են ժամանակակից կահույքով, ունեն լոգախցիկ, LCD հեռուստացույց, մինի բար, հեռախոս: Մատուցվող հիմնական ծառայություններից բացի, հյուրերին առաջարկվում է լրացուցիչ ծառայությունների լայն ընտրանի` կարաոկե, բացօթյա սրճարան, լողավազան, ջակուզի, սպա առողջարարական կենտրոն, շոգեբաղնիք, ռուսական բաղնիք, մարզասրահ: Ցանկության դեպքում կազմակերպվում են արշավներ: տարածքում գործում է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Գտնվելով անմիջապես ճոպանուղու հարևանությամբ` ձմեռային սպորտաձևերի սիրահարներին հնարավորություն է տրվում անմիջապես հյուրանոցի տարածքից դահուկներով սահել դեպի ճոպանուղի: Հյուրանոցի մոտակայքում են գտնվում Կեչառիս վանական համալիրը և Օրբելի եղբայրների տուն-թանգարանը: Հյուրանոցն իդեալական վայր է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են կտրվել քաղաքի աղմուկից և վայելել իրենց լիարժեք և հարմարավետ հանգիստը:

Աղվերան Արարատ Ռեզորթ
Կոտայք Արզական Անտառային 11
"Աղվերան Արարատ Ռեզորթը" տեղակայված է Ծաղկունյաց լեռների գեղատեսիլ անտառներում՝ ծովի մակարդակից 1550 մ. բարձրության վրա:"Աղվերան Արարատ Ռեզորթ" հյուրանոցային համալիրը համարվում է Հայաստանի նորագույն, առաջատար հանգստյան տներից մեկը: Այն առաջարկում է 44 բարձրակարգ սենյակներ՝ տարատեսակ հավելյալ ծառայություններով: Բոլոր համարներն ունեն գեղեցիկ բնության տեսարանով բաց պատշգամբներ, որոնք ստեղծում են դրախտային տպավորություն: Հեռավորությունը Երևանից կազմում է 45 կմ, իսկ Զվարթնոց միջազգային օդանավակայանից հեռավորությունը կազմում է 58կմ։

Ամբերդ Հյուրանոց
Արագածոտնի մարզ Անտառուտ գյուղ
«Ամբերդ» հյուրանոցը գտնվում է Արագած լեռան ստորոտին՝ Բյուրականում: Հյուրանոցն առաջարկում է հարմարավետ և ընդարձակ համարներ՝ ապահովված բոլոր հարմարություններով: Համարների պատշգամբներից բացվում է Արարատ լեռան գեղեցիկ տեսարանը: Հյուրանոցում գործում է ռեստորան, բացօթյա և փակ լողավազաններ, բիլիարդ, սեղանի թենիս, շոգեբաղնիք: Տարածքում առկա է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Բարեհամբույր աշխատակազմի և մատուցվող որակյալ ծառայությունների շնորհիվ Ձեր հանգիստը հյուրանոցում կլինի լիարժեք և անմոռանալի: Հյուրանոցը շրջապատված է հայկական հնագույն կառույցներով և բնական հրաշքներով: Հյուրընկալվելով «Ամբերդ» հյուրանոցում՝ Դուք հնարավորություն կունենաք այցելելու մի շարք պատմական վայրեր: Մոտակայքում է գտնվում Ամբերդ ամրոցը, Քարի լիճը, Արշակունիների դամբարանը, Տեղերի վանքը, Սուրբ Հովհաննես եկեղեցին և այլ պատմամշակութային և տեսարժան վայրեր: Ցանկության դեպքում հյուրանոցը կազմակերպում է տուրեր դեպի Հայաստանի այլ տեսարժան վայրեր: