Ֆիլտրել

ArLi resort
Կոտայքի մարզ Ծաղկաձոր գյուղ Արտավազ, 2-րդ թաղամաս 32
ArLi ռեզորթը Ծաղկունյաց լեռների և Մարմարիկ գետի միջև ծվարած լավագույն հանգստյան գոտի է՝ Ձեր որակյալ ժամանցի կազմակերպման համար։ Վայելեք ջերմ պահեր ընկերների և մտերիմների հետ ArLi ռեզորթի հյուրընկալ և անմիջական միջավայրում:

EcoLife Lodge
Լոռի Ստեփանավան Անտառային 6/2
Վայելի’ր կատարյալ հանգիստը Ecolife-ի լուսավոր սենյակներում՝ սիրելի մարդկանց և մեր ջերմ հյուրընկալության ուղեկցությամբ։ EcoLife-ում ամեն դետալ մտածված է ձեր անմոռանալի հանգիստը ապահովելու համար։ Բոլոր սենյակներում առկա է սանհանգույց և լոգարան, ինչպես նաև հիգիենայի պարագաներ և սրբիչներ։ Պատշգամբները յուրահատուկ հանգստյան կոլորիտ ունեն, որտեղ կարող եք ունենալ ամենամտերմիկ և անմոռանալի զրույցները

Le chalet garden
Կոտայքի մարզ Ծաղկաձոր Սարալանջի 6/3
Հեքիաթային տնակ բնության գրկում: Ընտանեկան հանգստի լավագույն վայրը: Շտապե՛ք ամրագրել հեքիաթային տնակը, վայելե՛ք Ձեր օրը ընտանիքի հետ միասին Ծաղկաձորի գեղատեսիլ վայրերից մեկում։ Քոթեջում առկա է․ Քոթեջում առկա է․ 3 ննջասենյակ Ընդարձակ հյուրասենյակ 2 սանհանգույց Խոհանոց անհրաժեշտ սպասքով Մանղալ Ընդարձակ բակ Սառնարան Հեռուստացույց Ջեռուցման համակարգ Ամառային խոհանոց

Testing
Երևան Կենտրոն վարչ. շրջան Ամիրյան փող. 4/3
Երևանի կենտրոնում` բազմաֆունկցիոնալ համալիրի 14-րդ հարկում: Հյուրանոցն առաջարկում է յուրահատուկ ինտերիերով և նրբաճաշակ կահավորանքով համարներ, որոնք ապահովված են հարմարավետ և լիարժեք հանգստի համար անհրաժեշտ բոլոր պայմաններով: Համարներից բացվում է տեսարան դեպի քաղաքի գեղեցիկ համայնապատկերը: Ողջ տարածքն ապահովված է անվճար Wi-Fi ինտերնետով: Հանգիստը հյուրանոցում դառնում է լիարժեք և անմոռանալի` բարձրակարգ սպասարկման և որակյալ ծառայությունների շնորհիվ: Գտնվելով քաղաքի կենտրոնում` հյուրանոցը շատ մոտ է բազմաթիվ տեսարժան վայրերի և ժամանցի կենտրոնների: Հյուրանոցից ոտքով, մի քանի րոպեում, կարելի է հասնել Հանրապետության հրապարակ, Հյուսիսային պողոտա, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն:

Wood Rest Tsaghkadzor
Կոտայք Ծաղկաձոր Սարալանջի 6
Նորակառույց քոթեջը գտնվում է Ծաղկաձորում՝ Սարալանջի 6 հասցեով։ Ամբողջությամբ կահավորված քոթեջը ունի 1 հյուրասենյակ, 3 ննջասենյակ և 2 սանհանգույց։ Առկա են կոմունալ բոլոր հարմարությունները (այդ թվում նաև wi-fi), անհրաժեշտ խոհանոցային տեխնիկան (սառնարան, գազօջախ, միկրոալիքային վառարան, էլեկտրական թեյնիկ) և սպասքը։ Տունը ամբողջությամբ ջեռուցվում է(առկա է ջեռուցման համակարգ և տաքացվող հատակ)։ Բակում կա փակ տաղավար, որտեղ կա աղյուսից պատրաստված մանղալ, փայտյա մեծ սեղան՝ իր աթոռներով, սառնարան, լվացարան և անհրաժեշտ ամբողջ սպասքը։ Տաղավարը նախատեսված է 15 անձի համար։ Առկա է 3 ավտոմեքենայի համար նախատեսված անվճար ավտոկայանատեղի։Տարածքում տեղադրված է տեսահսկման համակարգ։

WOW Glamping
Լոռի Դսեղ 5 փողոց 59 շինություն
«WOW Glamping»-ը Հայաստանի առաջին շքեղ գլեմփինգն է՝ իր հարմարավետությամբ, գեղեցկությամբ, անզուգական ծրագրերով ու բացառիկ հյուրընկալությամբ։ Գլեմփինգը վայր է, որտեղ բնությունն ու ժամանակակից շքեղությունը միահյուսվում են՝ ապահովելով հանգստի բոլորովին նո՛ր որակ: Մայր բնությունը նորովի բացահայտելու, սիրելու, կապվելու և հոգ տանելու համար «WOW Glamping»-ը Էկո/կանաչ տուրիզմի նո՛ր հնարավորություններ է ընձեռում ձեզ: Գլեմփինգից բացվում է աննկարագրելի տեսարան դեպի Դեբեդի կիրճը, Դսեղ գյուղը, Չաթին լեռը։ Հեռվում երևում է մոտ 8-9 գյուղ, այդ Թվում Օձուն գյուղը։ Եվ այդ ամբողջ պատկերը լրացնում է ճոխ ու ընդարձակ հովիտներում արածող ձիերի երամակը: Հանգիստը «WOW Glamping»-ում նախատեսված է թե’ պասիվ թե’ ակտիվ հանգիստ նախընտրող մարդկանց համար: Առաջարկում ենք ժամանցի լայն հնարավորություններ․ ունենք նաև բացոթյա ընդարձակ տարածք կրեատիվ միջոցառումների համար և հարմարավետ թեյատուն: Իսկ ճաշացանկը գերազանցապես կազմված է Դսեղ գյուղի էկո-սննդամթերքից: Ձեզ սիրով սպասում ենք գեղատեսիլ Լոռվա հրաշք Դսեղում՝ ամենայն հայոց բանաստեղծ Թումանյանի ծննդավայրում:

Աբա Ռեզորթ
Լոռու մարզ Գյուլագարակ 1-ին փողոց տուն 2
Վայելե՛ք ընտանեկան հանգիստը ԱԲԱ Ռեզորթում՝ կտրվելով քաղաքի եռուզեռից։ Ընտանեկան միջավայր, ջերմ մթնոլորտ, բարձրակարգ սպասարկում, հարմարավետ և մաքուր սենյակներ, համեղ խոհանոց, Լոռվա չքնաղ բնություն։ Եվ այս ամենը համատեղված է մեկ վայրում։

Ալանդ ռեզորթ
Տավուշ Ենոքավան Ենոքավան 4008
«Ալանդ Ռեզորթը» գտնվում է Ենոքավան գյուղում: Ռեզորթն առաջարկում է հարմարավետ փայտե տնակներ և քոթեջներ, որտեղ կարելի է կտրվել առօրյա հոգսերից և խնդիրներից: Տարածքում գործում է Wi-Fi և ավտոկայանատեղի: Անձնակազմը՝ ակտիվ հանգստի սիրահարների համար, կազմակերպում է նաև քայլարշավներ, էքսկուրսիաներ, ձկնորսություն, վարպետության դաս:

Ալեյա հոթել
Լոռի Ստեփանավան Իսահակյան 2-րդ նրբանցք. տուն 11
Հյուրատունը գտնվում է Լոռի մարզի Ստեփանակերտ քաղաքում։ Բոլոր սենյակները հագեցած են հարթ էկրանով կաբելային հեռուստատեսությամբ, միկրոալիքային վառարան, թեյնիկ, ցնցուղ, վարսահարդարիչ և աշխատանքային սեղան: Հյուրանոցի բոլոր սենյակներում կա նստատեղ: Հեռավորությունը Երևանից կազմում է 138կմ, իսկ Զվարթնոց միջազգային օդնավակայանից 151կմ։

Ալվա հյուրանոց
Կոտայք Ծաղկաձոր Տանձաղբյուրի փող.
«Ալվա» հյուրանոցը գտնվում է գեղատեսիլ Ծաղկաձորում` Թեղենիս լեռան արևելյան լանջին: Հյուրանոցն իր հյուրերին առաջարկում է կապիտալ վերակառուցված, ժամանակակից բոլոր հարմարություններով քոթեջային հյուրանոց` նախատեսված 60 հոգու համար: Բոլոր համարները կահավորված են ժամանակակից կահույքով, ունեն լոգախցիկ, LCD հեռուստացույց, մինի բար, հեռախոս: Մատուցվող հիմնական ծառայություններից բացի, հյուրերին առաջարկվում է լրացուցիչ ծառայությունների լայն ընտրանի` կարաոկե, բացօթյա սրճարան, լողավազան, ջակուզի, սպա առողջարարական կենտրոն, շոգեբաղնիք, ռուսական բաղնիք, մարզասրահ: Ցանկության դեպքում կազմակերպվում են արշավներ: տարածքում գործում է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Գտնվելով անմիջապես ճոպանուղու հարևանությամբ` ձմեռային սպորտաձևերի սիրահարներին հնարավորություն է տրվում անմիջապես հյուրանոցի տարածքից դահուկներով սահել դեպի ճոպանուղի: Հյուրանոցի մոտակայքում են գտնվում Կեչառիս վանական համալիրը և Օրբելի եղբայրների տուն-թանգարանը: Հյուրանոցն իդեալական վայր է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են կտրվել քաղաքի աղմուկից և վայելել իրենց լիարժեք և հարմարավետ հանգիստը: