search

Ֆիլտրել

ԱՐԵԳԱ Հյուրատուն

0.0 10

Լոռի Փամբակ Առաջին փողոց 9րդ տուն

  • inpool
  • tennis
  • sauna
  • laundry
  • parking
  • smoking
  • wifi

     Երկհարկանի հյուրատուն, 3 ննջասենյակ, 3 սանհանգույց, հարմար է 2 ընտանիքով կամ 10 հոգանոց խմբով հանգստանալու համար։ Տարածքում կա 4-5 մեքենայի կայանման տեղ, կանաչապատ այգի` մրգատու ծառերով, բացօթյա բուխարիով տաղավար` սնվելու կամ երեկոները մաքուր օդին անցկացնելու համար, փոքրիկ լողավազան երեխաների համար, նաև ՍՊԱ-սաունա մեծահասակների համար։ Հյուրատանը առկա է wifi, ունի նաև բոլոր կոմունալ հարմարություններ և ջեռուցման համակարգ։

Արեգի տուն

0.0 10

Կոտայք Ծաղկաձոր Անտառային 1-ին թաղ․ 10 շենք

  • tv
  • wifi
  • gas
  • electricity
  • persistent_water
  • elevator

     "Արեգի տունը" գտնվում է Հայաստանի ամենագրավիչ հանգստավայրերից մեկում՝ Ծաղկաձորում՝ հեռավորությունը Երևանից կազմում է 44 կմ իսկ Զվարթնոց միջազգային օդանավակայանից 57կմ: Այս բնակարանը կատարյալ ընտրություն է նրանց համար, ովքեր ցանկանում են ցերեկը դահուկներով և սնոուբորդով սահել իսկ երեկոյան հանգստանալ:

Արզնի Առողջարան

0.0 10

Կոտայք Արզնի Նոր Գեղի համայնք, առողջարանային փ. 4, փակուղի 1

  • pool
  • inpool
  • gym
  • billiard
  • tennis
  • sauna
  • laundry
  • ac
  • parking
  • smoking
  • transfer
  • wifi

      «Արզնի առողջարան» հանգստավայրը բուժման և հանգստի կազմակերպման համար անհրաժեշտ պայմաններով հագեցած մի ամբողջական կոմպլեքս է: Մեր կլիմայական պայմաններն իդեալական են սիրտ-անոթային խնդիրներ ունեցող մարդկանց համար: Մենք նաև բուժում ենք աղե-ստամոքսային տրակտի քրոնիկական հիվանդություններ, հենաշարժիչ ապարատի հիվանդություններ, նյութափոխանակության խանգարումներ, կանանց սեռական օրգանների քրոնիկական բորբոքային հիվանդություններ, նևրոզներ և գերհոգնածություն։ Զբաղվելով ՁԵՐ բուժմամբ՝ մենք փորձում ենք այնպես անել, որ հարմարավետ զգաք ՁԵԶ ամեն առումով: Նրանց համար, ովքեր ձգտում են առանձնանալ՝ բնության հետ հաղորդակցվելու ավելի լավ տեղ չկա: Նրանց համար, ովքեր ցանկանում են համատեղել օգտակարը հաճելիի հետ՝ մենք առաջարկում ենք հետաքրքիր ծրագրեր և էքսկուրսիաներ ամեն ճաշակի համար: 

Արթ Հանգստյան Տուն

0.0 10

Երևան Կենտրոն վարչ. շրջան Բաղրամյան 57

  • wifi

Արթ Հանգստյան Տուն Դիլիջան

0.0 10

Տավուշ Դիլիջան Կալինինի փող. 12/1

  • smoking
  • wifi

Արթ Հանգստյան Տուն Ծաղկաձոր

0.0 10

Կոտայքի մարզ Ծաղկաձոր Նոր թաղամաս 3

  • wifi

Արթ Հանգստյան Տուն Քանաքեռ

0.0 10

Երևան Քանաքեռ Թբիլիսյան խճուղի 24

  • wifi

     Գտնվում է Շամպայնի գործարանից դեպի Երևանից դուրս տանող գլխավոր ճանապարհի վրա: Բոլոր սենյակներն ունեն առանձին սանհանգույց, բակ, ընդհանուր խոհանոց, գործում է անվճար Wi-Fi ամբողջ տարածքում:

Արթուրս Աղվերան Ռեզորթ

8.3 10

Կոտայք Աղվերան Արզական գյուղ

  • pool
  • inpool
  • gym
  • billiard
  • tennis
  • tennis_kort
  • sauna
  • spa
  • laundry
  • parking
  • wifi

     «Արթուրս Աղվերան Ռեզորթ» հյուրանոցային համալիրը գտնվում է Աղվերանում` Ծաղկունյաց լեռների գեղատեսիլ անտառներում: Հյուրանոցն առաջարկում է 60 բարձրակարգ և հարմարավետ կահավորված համարներ, որոնք տեղավորված են հինգ մասնաշենքերում և ապահովված են լիարժեք հանգստի համար նախատեսված բոլոր անհրաժեշտ հարմարություններով: Համարների պատշգամբներից բացվում է հիանալի տեսարան: Հանգիստն ավելի հետաքրքիր և ամբողջական դարձնելու համար, հյուրանոցն առաջարկում է բազմատեսակ ծառայություններ: Հյուրանոցում գործում է բար, բիլիարդի սրահ, թենիսի կորտ, սեղանի թենիս, մարզասրահ, բացօթյա և փակ լողավազաններ, շոգեբաղնիք, սպա: Տարածքում առկա է Wi-Fi և ավտոկայանատեղի: Հյուրանոցում գործում է մանկական խաղասենյակ` նախատեսված 3-10 տարեկան երեխաների համար: Ռեստորանում մատուցվում են հայկական և եվրոպական խոհանոցների ճաշատեսակների լայն ընտրանի: Կոնֆերանս դահլիճը նախատեսված է 120-200 անձանց համար և լիովին հարմար է մեծ կորպորատիվ միջոցառումների կազմակերպման համար: Այն հագեցած է անհրաժեշտ սարքավորումներով: Այստեղ կազմակերպվում են գործնական հանդիպումներ, համաժողովներ և սեմինարներ: Հյուրանոցն առաջարկում է իդեալական պայմաններ ինչպես հանգստի, այնպես էլ գործնական նպատակով այցելուների համար: Պրոֆեսիոնալ անձնակազմի բարձրակարգ սպասարկման, ծառայությունների ամբողջության, հանգստի և զվարճանքների համար առաջարկվող հնարավորությունների շնորհիվ` հյուրանոցում անցկացրած յուրաքանչյուր օրը կլինի անմոռանալի և ջերմ հիշողություններով լի: Հյուրանոցում առաջարկվող պայմանները կգոհացնեն անգամ ամենախստապահանջ այցելուների պահանջները: Նշենք նաև, որ երեք և ավել գիշերների դեպքում գործում է զեղչային համակարգ։

Արիանա Ընտանեկան հյուրանոց

0.0 10

Տավուշ Դիլիջան Կամոյի 33

  • pets
  • laundry
  • parking
  • smoking
  • wifi

     «Արիանա Ընտանեկան» հյուրանոցը առաջարկում է հանգիստն անցկացնել գեղեցիկ բնության գրկում և իհարկե ընդարձակ սենյակներում։ Մեզ մոտ կարող եք նշել նաև ծննդյան և այլ միջոցառումներ՝ ընտանեկան մթնոլորտում։ «Արիանա Ընտանեկան» հյուրանոցը սիրով կկազմակերպի ձեր հանգիստը, իսկ դուք կվայելեք Դիլիջանի գեղեցիկ բնությունն ու մաքուր օդը։ Մեր հարմարավետ սենյակները, համեղ խոհանոցը և ջերմ անձնակազմը սպասում են ձեզ։

Արծիվ Գեսթ Հաուս (Դիլիջան)

0.0 10

Տավուշ Դիլիջան Ուսանողական փ. տ. 19

  • billiard
  • parking
  • smoking
  • wifi

     «Արծիվ» հյուրատունը գտնվում է կուրորտային քաղաք Դիլիջանի կենտրոնում: Շրջապատված լինելով լեռներով և հիանալի բնությամբ, հյուրատունն առաջարկում է յուրահատուկ ոճով սենյակներ՝ նախատեսված տարբեր ճաշակի և բյուջեի տեր մարդկանց համար: Սենյակներում առկա է լոգարան՝ անվճար պարագաներով, մինի խոհանոց, Wi-Fi: Պատուհաններից բացվում է լեռների հիանալի տեսարան: Ամեն առավոտ հյուրատանը մատուցվում է տարատեսակ ուտեստներով, համեղ նախաճաշ: Հյուրատան տարածքում առկա է պարտեզ՝ գունագեղ ծաղիկներով, խորոված պատրաստելու համար նախատեսված մանղալ և մանկական խաղահրապարակ:

Խնայեք գումարը և ժամանակը

Հետևեք մեզ և մենք Ձեզ կուղարկենք ամենալավ տարբերակները