Ֆիլտրել

Լագունա հյուրանոց
Լոռի Վանաձոր Երևանյան խճուղի 68ա
«Լագունա» հյուրանոցը գտնվում է Վանաձորի կենտրոնից 2 կմ հեռավորության վրա, քաղաքի հանգիստ տարածքում, ուր պատուհաններից բացվում է գեղեցիկ տեսարան լեռներին: Գործարար ճանապարհորդների ակնկալիքները կարդարացնեն ոչ միայն մեր փոքր ու հարմարավետ հյուրանոցի՝ Վանաձորի հանգիստ ու տեսարժան շրջանում գտնվելը, այլ նաև նրա ժամանակակից ենթակառուցվածքները: Հյուրանոցը կահավորված է ոլորտի վերջին ստանդարտներին համապատասխան: Ընտանեկան և անվտանգ միջավայր, գերազանց ծառայություն և հյուրընկալություն: Հյուրանոց կարող են գալ նաև նրանք, ովքեր ճանապարհորդում են ամբողջ ընտանիքով: Երեխաները այստեղ կարող են հեշտությամբ տեղավորվել նույն սենյակում ծնողների հետ: Ապրելով այստեղ, Դուք կարող եք վայելել հյուրանոցի կանաչապատ այգիներով լի բակը, կազմակերպել պիկնիկներ, և վայելել ձեր արձակուրդը՝ ողջ ընտանիքի հետ:

Լաթար
Երևան Աջափնյակ Սիլիկյան Թաղամաս 5րդ փողոց 58
Հյուրանոցը գտնվում է Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում։ Հյուրանոցում կան բոլոր հարմարությունները հանգիստը լավ անցկացնելու համար, նաև հյուրանոցի տարածքում գտնվում է ամենամեծ բաց լողավազաններից մեկը։ Հեռավորությունը Զվարթնոց Միջազգային Օդանավակայանից կազմում է 11կմ։

Լայթ ընդ քոզի
Շիրակի մարզ Գյումրի Շիրակացի 60բ
Օրավարձով բնակարանը գտնվում է Շիրակ մարզի Գյումրի քաղաքում։ Տանը կան բոլոր հարմարությունները մշակույթային քաղաք Գյումրիում ձեր հանգիստը լավ անցկացնելու համար։ Հեռավորությունը Երևանից կազմում է 120կմ, իսկ Զվարթնոց միջազգային օդանավակայանից բնակարանը գտնվում է 130 կմ հեռավորության վրա։

Լաստիվեր ռեզորթ
Տավուշ Իջևան 2-րդ փողոց 7-րդ տուն
Իջևանի Լաստիվեր ռեզորթում յուրաքանչյուր ակնթարթ դառնում է անմոռաց։ Մինչև 42° ջերմությամբ բացօթյա տաքացվող լողավազն ու այստեղից բացվող գեղեցիկ տեսարանը սպասում է ձեզ։ Եկեք լիցքաթափվելու և անկրկնելի տպավորություններ ստանալու։ Սիրելիների հետ, գեղեցիկ և դրական էմոցիաներով հարուստ, հանգիստ ունենալու համար այն իդեալական վայր է։

Լիանա Խաչատրյան
Տավուշի մարզ Դիլիջան Կամոյի 203
Լիանա Խաչատրյան հյուրատունը գտնվում է Տավուշի մարզում: Տեղակայված լինելով Դիլիջանի գողտրիկ բնության անկյունում՝ իր հաճախորդների համար հնարավորություն է ստեղծում ավելի մոտ լինել Դիլիջանի թանգարաններին և տեսարժան վայրերին՝Գոշավանք, Հաղարծին, Պարզ լիճ:

Լիդեր Իջևան
Տավուշի մարզ Իջևան Մետաղագործների խճ. 22
Լիդեր հյուրատունը գտնվում է Տավուշի մարզկենտրոն Իջևան քաղաքում: Մոտ 300մ հեռավորությամբ անցնում է Հայաստան Վրաստան մայրուղին: Հյուրատունն ունի 4 հարմարավետ ննջասենյակներ` յուրաքանչյուրն իր սանհանգույցով, կարող է տրամադրվել նաև լրացուցիչ ծալվող մահճակալ, իսկ մինչև 5 տարեկան երեխան կունենա մահճակալ, որը կտրվի անվճար: Բակում ունենք հետաքրքիր ոճային լուծումներով հյուրասենյակ, բացօթյա տաղավար, խորովածանոց իր բոլոր հարմարություններով, մեծ փայտե ճոճանակ, գեղեցիկ պտղատու այգի, որի պտուղներից կարող են հյուրասիրվել մեր հյուրերը: Խոհանոցը իր բոլոր հարմարություններով ցանկության դեպքում անվճար տրամադրվում է ինքնասպասարկվող հյուրերին: Հյուրատունն ունի մշտական տաք և սառը ջուր, ապահովված է Wi-Fi կապով: Կառուցապատված մաքուր լողավազանը ամառային ամիսներին փոքրիկ հյուրատունը դարձնում է հանգստի յուրօրինակ վայր, որտեղ կարող են գալ ընտանիքներով, փոքրիկ խմբերով` իրենց լիարժեք հանգիստը անցկացնելու համար: 2 հարմարավետ հեծանիվները, անվճար կտրամադրվեն առողջ ապրելակերպի սիրահարներին: Ցանկության դեպքում` նախաճաշը և ճաշը տրամադրվում է անհատական մոտեցմամբ: Գիշերային լուսավորությունը, փոքրիկ կառուցապատված ջրվեժը, դաշնամուրի դյութիչ ելևէջները և խարույկի բոցկլտացող կայծերը էլ ավելի ռոմանտիկ միջավայր են ստեղծում մեր սիրելի հյուրերի հանգիստը լիարժեք կազմակերպելու համար: Մեզ մոտ այցելող հյուրերը ստանում են պասիվ հանգիստ, բացառությամբ լողավազան և հեծանիվներ, բայց ակտիվ հանգստի սիրահարները նույնպես կարող են այցելել մեզ և գիշերակացը կազմակերպել մեզ մոտ:

Լիլիթ ռեզորթ
Կոտայք Աղվերան Անտառային 19/6
Մաքուր և հարմարավետ սենյակներ` Աղվերանի Լիլիթ ռեզորթում։ Հյուրանոցի բարեհամբյուր աշխատակազմը կապահովի յուրաքանչյուր հյուրի հաճելի հանգիստը ու լավ տրամադրությունը։ Հրաշալի վայր ընտանեկան հանգստի համար, կատարյալ մաքրություն , թարմ և համեղ հոհանոց և բարեհամբյուր աշխատակազմ։

Լոռի Բերդ
Լոռի Ստեփանավան Ավետիսյան փող., 22 շենք
Լոռվա չնաշխարհիկ բնության գրկում` Ստեփանավան քաղաքին հարող սոճիների անտառում է գտնվում «Լոռի Բերդ» հանգստյան տունը, որն առաջարկում է մեկհարկանի և երկհարկանի քոթեջներ` հարմարավետ կահավորված և հագեցած բոլոր անհրաժեշտ պարագաներով: Հանգստյան տանը կա սեղանի թենիսի և բիլիարդի ծառայություններ: Տարածքում գործում է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Հանգստյան տան խոհանոցը ներկայանում է էկոլոգիապես մաքուր սնունդով պատրաստված ճաշատեսակներով: Աշխատակազմը յուրաքանչյուր հյուրի նկատմամբ ցուցաբերում է անհատական մոտեցում և մշտապես հոգ է տանում, որպեսզի հանգիստը լինի լիարժեք և արժանավայել, ինչն էլ տարեց տարի ավելացնում է այցելուների քանակը: Այստեղ է գտնվում Հայաստանի ամենագեղեցիկ և յուրատեսակ ծառերով ամենահարուստ բուսաբանական այգին` դենդրոպարկը, որտեղ կարելի է վայելել մաքուր օդ և հիանալի բնություն` նպաստելով նաև առողջության ամրապնդմանը:

Լոռի Հանգստյան տուն
Լոռի Ստեփանավան Անտառային փող., 1/1 շենք
«Լոռի» ռեզորթը գտնվում է Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում՝ սոճիների անտառի հարևանությամբ: Հանգստյան տունն ունի երկհարկանի 5 մասնաշենք: Առաջարկվող բոլոր համարներն ապահովված են անհրաժեշտ հարմարություններով: Հանգստյան տանը գործում է փակ լողավազան, սեղանի թենիսի և բիլիարդի սրահներ, խորհրդակցությունների սրահ՝ նախատեսված մինչև 60 անձանց համար: Բակում կա երեխաների համար նախատեսված խաղահրապարակ, տաղավարներ, վոլեյբոլի դաշտ և ավտոկայանատեղի: Տարածքում առկա է անվճար Wi-Fi: Ցանկության դեպքում կազմակերպվում են էքսկուրսիաներ դեպի Լոռի բերդ, Դենդրոպարկ, Հաղպատ, Սանահին: Մաքուր օդը, կանաչապատ շրջակայքը, սոճիների անտառը, հարմարավետ համարները և հյուրանոցում առաջարկվող պայմանները նպաստում են կատարյալ լիցքաթափմանն ու հանգստին: Հանգստյան տունը իդեալական վայր է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են կտրվել քաղաքի աղմուկից և հանգստանալ բնության գրկում: Բարձրակարգ սպասարկման և անձնակազմի ջերմ վերաբերմունքի շնորհիվ, հանգստյան տանը ստեղծվում է հաճելի մթնոլորտ: Երևանից հեռավորությունը 130 կմ է:

Լոռի Հյուրանոց
Լոռու մարզ Ստեփանավան Գարեգին Նժդեհի փող., 11 շենք
«Լոռի» հյուրանոցը գտնվում է Լոռու մարզի ամենագեղատեսիլ վայրերից մեկի՝ Ստեփանավանի կենտրոնում: Հյուրանոցն առաջարկում է բարձրակարգ և հարմարավետ կահավորված համարներ՝ ապահովված անհրաժեշտ հարմարություններով: Հյուրանոցում գործում է ազգային ճաշատեսակներով հարուստ խոհանոց, սեղանի թենիսի և բիլիարդի սրահներ, բացօթյա սրճարան: Տարածքում առկա է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Ցանկության դեպքում կազմակերպվում են արշավներ և էքսկուրսիաներ դեպի Լոռի բերդ, Դենդրոպարկ, որը հանդիսանում է Հայաստանի ամենագեղեցիկ բուսաբանական այգին, Սուրբ Նշան մատուռ, Մայորի ձոր, Ստեփան Շահումյանի տուն-թանգարան: Երևանից հեռավորությունը 135 կմ է: