search

Ֆիլտրել

Աուրելիա հյուրանոց

0.0 10

Տավուշի մարզ Դիլիջան Անդրանիկի փող․ 1

  • parking
  • smoking
  • wifi

     Աուրելիա հյուրանոցը գտնվում է գեղատեսիլ Դիլիջան քաղաքում։ Հյուրանոցի հեռավորությունը կենտրոնական մասից մոտ 1,5 կմ, որի շնորհիվ կլինեք քաղաքի աղմուկից հեռու միաժամանակ լինելով շատ մոտ կենտրոնին։ Մեր հյուրանոցն առաջարկում է նորաոճ և հարմարավետ համարներ վայելելու Ձեր հանգիստը ջերմ և հաճելի մթնոլորտում ընտանիքի և ընկերների հետ։ Հյուրանոցն ունի ռեստորան, բար, բացօդյա սրճարան (սեզոնային), վերանդա իր բակով, 24 ժամյա գրաֆիկով աշխատող ընդունարան, անվճար ավտոկայանատեղի և WiFi հյուրանոցի ողջ տարածքում: Մեր հյուրանոցում ստեղծված են բոլոր պայմանները՝ լիարժեք հանգիստ կազմակերպելու համար։ Մեզ մոտ կարող եք նշել նաև կորպորատիվ և ցանկացած այլ միջոցառումներ, ինչպես նաև հարմար է թիմային, աշխատանքային հավաքների և ժողովների համար։                   

Ապագա Ռեզորթ

0.0 10

Տավուշի մարզ Ենոքավան Առաջին փողոց 38

  • children_playground
  • pets
  • laundry
  • parking
  • smoking
  • wifi

       «Ապագա Ռեզորթը» գտնվում է Ենոքավան գյուղում: Քոթեջները ապահովված են լոգասենյակով, մինի բարով, սառնարանով և երկու առանձին կամ մեկ երկտեղանոց մահճակալով: Որոշ քոթեջներում առկա է նաև խոհանոց: Տարածքում գործում է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Ցանկության դեպքում հյուրերը կարող են այցելել տեղի ձիարշավարան: Գործում է նաև հեծանիվների վարձույթ: Հյուրանոցը իդեալական վայր է հատկապես էքստրեմալ զբոսաշրջությունը նախընտրողների համար: Այն գտնվում է Լաստիվերի մոտ, ինչն էլ հնարավորություն է տալիս հյուրերին այցելել հին քարանձավները:  

Ապարտամենտ Վերնիսաժ

0.0 10

Երևան Կենտրոն վարչ. շրջան Վարդանանց 5ա

  • tv
  • wifi
  • gas
  • electricity
  • persistent_water

Ապարտամենտ Ֆեմիլի Հաուս

0.0 10

Կոտայքի մարզ Ծաղկաձոր Ճարտարապետիկի 7

Ապրիկոտ Գրանդ հոթել Գյումրի

0.0 10

Շիրակի մարզ Գյումրի 218 Աբովյան փող.

  • ac
  • wifi

     Գրանդ հյուրանոցը գտնվում է Հայաստանի մշակութային մայրաքաղաք Գյումրիի սրտում։ Վերջերս բացելով իր դռները՝ այն իր յուրահատուկ դիզայնի շնորհիվ արդեն դարձել է Գյումրու սիրելի հյուրանոցն ու այցեքարտերից մեկը։ Մենք պահպանել ենք շենքի վինտաժ ոճը և օրիգինալ ֆասադը՝ պարզապես համեմելով այն շքեղությամբ և նրբագեղությամբ, որոնք տպավորում են մեր հյուրերին և մեկընդմիշտ խորանում նրանց մտքերում: Հարմարավետության մասին խոսք չկա, քանի որ Apricot-ը հոմանիշ է հարմարավետության և նրբագեղության:

Առագաստ հյուրանոց

0.0 10

Գեղարքունիքի մարզ Սևան Նաիրյան 165

  • parking
  • smoking
  • wifi
  • facilities

     Առագաստ հյուրանոցը գտնվում է  Սևանում  Նաիրյան 165 հասցեում: Հյուրանոցում  Կան  մեկտեղանի,  երկտեղանի, դելյուքս երկտեղանի,  դելյուքս չորստողանի, ընտանեկան սենյակներ: Լրացուցիչ մահճակալ տրամադրվում է ըստ ցանկության:   Հյուրերին առաջարկվում են   հայկական ավանդական խոհանոցի բազմազան ուտեստներ:  

Առանձնատուն Գայի փողոցում

0.0 10

Տավուշ Դիլիջան Գայի 1

  • wifi
  • gas
  • electricity
  • persistent_water

     Առանձնատունը գտնվում է Տավուշ մարզի Դիլիջան քաղաքում։ Տարածքում ստեղծված են բոլոր պայմանները հանգիստը լավ անցկացնելու համար: Հեռավորությունը Երևանից կազմում է 95կմ իսկ Զվարթնոցի միջազգային օդանավակայանից 108կմ։

Առանձնատուն Կասկադում

0.0 10

Երևան Կենտրոն վարչական շրջան Սարմենի փ., տուն 16/2

       Կասկադի հարևանությամբ գտնվող առանձնատունը տեղակայված է Երևանի կենտրոնում, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնից 641 մ հեռավորության վրա: Տունն առաջարկում է իր հյուրերին սեզոնային բաց լողավազան, այգի և խորովածանոց: Տունն ունի 4 ննջասենյակ, 1 հյուրասենյակ, ամբողջությամբ կահավորված խոհանոց և ծածկապատշգամբ, որտեղից բացվում է տեսարան դեպի Մասիս սարը: Բոլոր ննջասենյակներն ունեն առանձին սանհանգույց, կա նաև առանձին սանհանգույց այցելուների համար: Տրամադրվում է հարթ էկրան հեռուստացույց: Տունը գտնվում է Կասկադ ճարտարապետական համալիրից 55 մ հեռավորության վրա: Հանրապետության հրապարակը 1,4 կմ հեռավորության վրա է: Համաձայն անկախ գնահատականների մեր հյուրերը շատ են սիրում Երևանի այս մասը: 

Ասար (Արմենիա) Առողջարան

0.0 10

Լոռու մարզ Վանաձոր Զորավար Անդրանիկի 2/2

  • inpool
  • gym
  • billiard
  • tennis
  • sauna
  • spa
  • children_playground
  • laundry
  • parking
  • smoking
  • wifi

     Ասար (Արմենիա) Առողջարանը գտնվում է Վանաձորում: Առողջարանում ստեղծված են հիանալի պայմաններ լիարժեք հանգիստ անցկացնելու և վերականգնվելու համար: Համալիրն առաջարկում է 1 և 2 տեղանոց ստանդարտ և լյուքս համարներ, որոնք ապահովված են բոլոր անհրաժեշտ հարմարություններով՝ լոգարան, տաք և սառը ջուր, ջեռուցման համակարգ, հեռուստացույց, սառնարան, հեռախոս: Հյուրերը կարող են օգտվել առողջարանում առաջարկվող մի շարք ծառայություններից՝ դարձնելով իրենց հանգիստն ավելի հետաքրքիր և լիարժեք: Այստեղ գործում է բար, բիլիարդ, սեղանի թենիս, մարզասրահ, շոգեբաղնիք, սպա: Տարածքում առկա է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Ռեստորանում մատուցվում է 4-անգամյա բարձրակարգ սնունդ: 200 մ հեռավորության վրա կա փակ լողավազան: Բուժական կենտրոնում գործում է ցեխաբուժարան, որը միակն է Հայաստանում, ջրաբուժարան, ֆիզիոթերապևտիկ, աղեստամոքսային տրակտի հիվանդությունների բաժանմունքներ: Տարածքն անտառապատ է, ամբողջ երկայնքով հոսում է Վանաձոր գետը, իսկ հարևանությամբ կա արհեստական լիճ և մարզական համալիր: Երևանից հեռավորությունը 110 կմ է, իսկ Զվարթնոց օդանավակայանից՝ 100 կմ:

Ասինէ հյուրատուն

0.0 10

Տավուշ Դիլիջան Գետափնյա 80/3

  • children_playground
  • laundry
  • parking
  • smoking
  • transfer

     «Ասինէ» հյուրատունը գտնվում է Դիլիջանի սրտում՝ Գետափնյա 80/3 հասցեում: Հյուրատունն ունի լվացքատուն, ավտոկայանատեղի, մանկական խաղահրապարակ, շուրջօրյա տաք և սառը ջրամատակարարում:

Խնայեք գումարը և ժամանակը

Հետևեք մեզ և մենք Ձեզ կուղարկենք ամենալավ տարբերակները