search

Ֆիլտրել

Անգինե ռեզորթ

0.0 10

Լոռի գյուղ Արջուտ 19 փողոց, 18 նրբանցք, 5 տուն

  • pool
  • children_playroom
  • laundry
  • parking
  • smoking
  • wifi

     Ներդաշնակ, հարմարավետ, հոգեթով և հետաքրքիր հանգիստ Լոռվա սեգ սարերում։ Ուզու՞մ եք ձեր փոքրիկ առիթները անցկացնել յուրահատուկ և անմոռանալի վայրում, ունենալ հաճելի զբոսանք սոճիների անտառի գրկում, հիանալ Լոռվա չքնաղ բնությամբ, և պարզապես ունենալ հրաշալի օր, ապա Անգինե Ռեզորթ Հոթելի փակ տաղավարը հենց ձեզ համար է։ Կան հարմարավետ և լուսավոր սենյակներ` նախատեսված 2-3 հոգու համար։ Այն ապահովված է անհրաժեշտ հիգիենիկ պարագաներով, մշտական տաք ու սառը ջրով և թեյի ու սուրճի հյուրասիրությամբ։ Այն ապահովված է անհրաժեշտ հիգիենիկ պարագաներով, մշտական տաք ու սառը ջրով, և մեր բոլոր սենյակների անբաժանելի մասը դարձած թեյի և սուրճի հյուրասիրությամբ։

Անի Հյուրանոց (Ջերմուկ)

0.0 10

Վայոց Ձոր Ջերմուկ Շահումյան փ. 26

  • laundry
  • parking
  • smoking
  • transfer
  • wifi
  • facilities

      «Անի» հյուրանոց-ռեստորանը գտնվում է առողջարանային քաղաք Ջերմուկում: Հյուրանոցի հիմնական մասնաշենքում առաջարկվում են 11 հարմարավետ համարներ` 6 մեկսենյականոց, 4 լյուքս կարգի երկսենյականոց և 1 ապարտամենտ տիպի համար: Առաջին հարկում գտնվում է ընդունարանը և ռեստորանը: Երկրորդ մասնաշենքն առաջարկում է 6 ստանդարտ համարներ, որոնցից բացվում է հիանալի տեսարան դեպի ձորը: Բոլոր համարներում առկա է սառնարան, LCD հեռուստացույց, լոգարան` բոլոր հարմարություններով: Տարածքում գործում է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Հյուրանոցը միշտ ուրախ է ընդունել և լավագույն կերպով սպասարկել իր հյուրերին:  

Անի Պլազա

(Պաշտոնական)

9.0 10

Երևան Կենտրոն վարչ. շրջան Սայաթ-Նովայի պող. 19

  • inpool
  • gym
  • sauna
  • spa
  • laundry
  • ac
  • smoking
  • wifi
  • facilities

     «Անի Պլազա» հյուրանոցը գտնվում է մայրաքաղաք Երևանի կենտրոնում: Հյուրանոցն առաջարկում է ընդարձակ և հարամարավետ կահավորված համարներ, որոնք կգոհացնեն անգամ ամենախստապահանջ հյուրերին: Համարների պատուհաններից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Հայաստանի խորհրդանիշ համարվող բիբլիական Արարատ լեռը և Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը: Հյուրանոցում գործում է ռեստորանի, բարի, լողավազանի, շոգեբաղնիքի, մարզասրահի, գեղեցկության սրահի ծառայություններ: Պրոֆեսիոնալ անձնակազմի և որակյալ ծառայությունների շնորհիվ, այստեղ անցկացրած յուրաքանչյուր օր կլինի անմոռանալի և ջերմ հիշողություններով լի: Զվարթնոց միջազգային օդանավակայանից հյուրանոց կարելի է հասնել ընդամենը 10-15 րոպեում: Հաշված րոպեների ընթացքում քայլելով կարելի է հասնել  Երևանի մի շարք տեսարժան վայրեր` Հանրապետության հրապարակ, Կասկադ համալիր, Հյուսիսային պողոտա, Մատենադարան, Պատմության թանգարան և այլ վայրեր: Հյուրանոցի հարևանությամբ գործում են քաղաքի լավագույն սրճարանները, ռեստորաններն ու առևտրի կենտրոնները, որտեղ կարելի է հիանալի ժամանակ անցկացնել:

Անի Ռեզորթ

0.0 10

Կոտայքի մարզ Հանքավան Արտավազ գյուղ 1-ին փողոց

  • inpool
  • gym
  • billiard
  • tennis
  • sauna
  • laundry
  • ac
  • parking
  • smoking
  • wifi

   «Անի Ռեզորթ» հյուրանոցային համալիրը գտնվում է Կոտայքի մարզում՝ Հանքավանի գեղատեսիլ անտառների գրկում:  Հյուրանոցն առաջարկում է բոլոր անհրաժեշտ հարմարություններով ապահովված բարձրակարգ համարներ և քոթեջներ:  Բոլոր համարների պատուհաններից բացվում է հիասքանչ տեսարան: Հանգիստն ավելի հետաքրքիր և ամբողջական դարձնելու համար հյուրանոցում մատուցվում են բազմաթիվ ծառայություններ: Այստեղ գործում է բար, բիլիարդ, սեղանի թենիս, մարզասրահ, փակ լողավազան, շոգեբաղնիք: Տարածքում գործում է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Շրջապատված լինելով հրաշագեղ բնությամբ և բուժիչ հանքային աղբյուրներով` հյուրանոցն իր հյուրերին տրամադրում է կատարյալ պայմաններ` լիարժեք հանգստի համար: Լեռնային մաքուր օդը, շրջակա կանաչապատ սարերը, սոճիների պուրակը, հարմարավետ համարները և հյուրանոցում առաջարկվող պայմանները նպաստում են կատարյալ լիցքաթափմանն ու հանգստին: Հյուրանոցն իդեալական վայր է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են հանգստանալ և միևնույն ժամանակ ամրապնդել իրենց առողջությունը: Հյուրանոցի մոտ հոսում է տաք հանքային ջուր, որը օգտագործվում է խմելու և բուժական լոգանքների համար: Հանքավանում բուժում են ստամոքսի, աղիքների, լյարդի, լեղապարկի և բազմաթիվ այլ հիվանդություններ: Մատուցվող բարձրակարգ ծառայությունների և աշխատակազմի բարեհամբույր սպասարկման շնորհիվ, հանգիստը հյուրանոցում դառնում է հարմարավետ, լիարժեք և անմոռանալի: Երևանից հեռավորությունը 55 կմ է:

Աննա Բ&Բ

0.0 10

Գեղարքունիք Ճամբարակ Պարույր Սևակ 1

  • pets
  • laundry
  • wifi

     Հյուրատունը գտնվում է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում։ Հյուրատան տարածքում կան բոլոր հարմարությունները հանգիստը լավ անցկացնելու համար։ Հեռավորությունը Երևանից գտնվում է 115կմ հեռավորության վրա, իսկ Զվարթնոց միջազգային օդանավակայանից հեռավորությունը կազմում է 128կմ։

Անուշ Հյուրանոց

0.0 10

Վայոց Ձոր Ջերմուկ Վարդանյան փող., 2 շենք

  • billiard
  • tennis
  • pets
  • parking
  • smoking
  • transfer
  • wifi

  «Անուշ» հյուրանոցը տեղակայված է առողջարանային քաղաք Ջերմուկում՝ «Արմենիա» և «Օլիմպիա» առողջարանների հարևանությամբ: Հյուրանոցը հյուրերին տրամադրում է հարմարավետ համարներ՝ լիարժեք հանգստի համար անհրաժեշտ բոլոր հարմարություններով: Բոլոր համարների պատուհաններից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Ջերմուկ քաղաքը: Հյուրերը կարող են իրենց ազատ ժամանակը դարձնել հետաքրքիր և հաճելի՝  օգտվելով առաջարկվող ծառայություններից: Հյուրանոցում գործում է բիլիարդի սրահ, սեղանի թենիս, ավտոկայանատեղի, անվճար Wi-Fi: Ցանկության դեպքում կազմակերպվում են նաև էքսկուրսիաներ դեպի Ջերմուկի տեսարժան վայրեր: Ջերմուկ քաղաքը հարուստ է քաղցրահամ և հանքային ջրերի աղբյուրներով, տաք հանքային ջրերով: Ստորգետնյա գեյզերների ջուրն օգտագործվում է խմելու և վաննաներ ընդունելու համար: Այն օգտակար է մի շարք հիվանդությունների՝ երիկամային, ստամոքս-աղիքային, նյարդային խանգարումների բուժման համար:

Անտառ հյուրատուն

0.0 10

Լոռու մարզ Անտառաշեն Գյուղ Անտառաշեն փ.1 տուն 35

  • wifi

     Հյուրատունը գտնվում է Լոռվա մարզում անտառաշեն գյուղում։ Հյուրատանը ստեղծված են բոլոր պայմանները որպեսզի հաճախորդի դրախտային և անմոռանալի հանգիստը բնության գրկում ապահովված լինի։ Հեռավորությունը Երևանից կազմում է 97կմ իսկ Զվարթնոց միջազգային օդանավակայանից 110կմ։

Անտառամեջ

0.0 10

Գեղարքունիք Անտառամեջ Գյուղ Անտառամեջ

  • smoking

     Անտառամեջ հյուրատունը գտնվում է Գեղարքունիք մարզի Անտառամեջ գյուղի տարացքում, հիասքանչ բնությունը ձեր կատարյալ հանգիստը կապահովի հյուրատանը։ Գյուղը գտնվում է Երևանից 130կմ հեռավորության վրա։

Աշոտ & Գոհար B&B

0.0 10

Վայոց Ձոր Չիվա գյուղ

  • pool
  • parking
  • smoking
  • wifi

Աշոտ Շալունց B&B (Գորիս)

0.0 10

Սյունիքի մարզ Գորիս Մաշտոցի փ., տ. 29

  • parking
  • wifi

     Գորիս քաղաքի կենտրոնում է գտնվում «Աշոտ Շալունց» հյուրատունը: Տունը կառուցվել է 150 տարի առաջ`տեղական բազալտից: Հյուրատունն առաջարկում է լուսավոր և արևոտ սենյակներ: Որոշ սենյակներում առկա է աշխատասեղան, որի միջոցով ստեղծվում է հարմարավետ միջավայր աշխատելու համար: Խոհանոցն իր բոլոր հարմարություններով հյուրերի տրամադրության տակ է: Այստեղ կարելի է համտեսել հայկական խոհանոցի ավանդական ճաշատեսակները: Հյուրատան ողջ տարածքում առկա է անվճար Wi-Fi: Բնակավայրի հարևանությամբ կան մի շարք հնագույն, հետաքրքիր և արտասովոր հուշարձաններ: Ցանկության դեպքում հյուրատան տերը` Աշոտը, իր մեքենայով կազմակերպում է էքսկուրսիաներ դեպի Տաթև և Խնձորեսկ:  

Խնայեք գումարը և ժամանակը

Հետևեք մեզ և մենք Ձեզ կուղարկենք ամենալավ տարբերակները