Ֆիլտրել

Արաքսի Ափին B&B (Արմավիր)
Արմավիր գ. Փշատավան 22-րդ փ., 33 տուն
«Արաքսի Ափին» հյուրատունը գտնվում է Արաքս գետի ափին, Փշատավան գյուղում, հայ-թուրքական սահմանի մոտ: Հյուրատունն առաջարկում է հարմարավետ սենյակներ, որոնք ապահովված են բոլոր անհրաժեշտ հարմարություններով և պարագաներով: Հյուրերի տրամադրության տակ առկա է ընդհանուր խոհանոց, լողավազան, մեծ բակ: Հյուրատան ողջ տարածքում առկա է անվճար Wi-Fi: Ամեն առավոտ հյուրատանը մատուցվում է հիանալի, համեղ, թարմ մթերքներից պատրաստված նախաճաշ: Տանտերերը հոգատար և բարեհամբույր մարդիկ են, ովքեր անհատական մոտեցում են ցուցաբերում բոլորի նկատմամբ կացության ողջ ընթացքում և պատրաստ են օգնել ցանկացած հարցում: Ցանկության դեպքում կազմակերպվում են էքսկուրսիաներ Սարդարապատի թանգարան:

Արարատ B&B (Չիվա)
Վայոց Ձոր Չիվա գյուղ 2-րդ փ., 4-րդ նրբ., տուն 6
«Արարատ» հյուրատունը տեղակայված է Չիվա գյուղում: Գյուղը գտնվում է Վայոց Ձորի մարզի լեռնային շրջանում: Հյուրատունն առաջարկում է հյուրերին 5 հարմարավետ սենյակներ՝ ապահովված անհրաժեշտ պարագաներով: Սենյակների պատուհաններից բացվում է հիանալի տեսարան դեպի մոտակա լեռները: Հյուրատանը կա ընդհանուր խոհանոց, հյուրասենյակ, բակ, ավտոկայանատեղի: Ողջ տարածքում գործում է անվճար Wi-Fi: Առավոտյան տանտիրուհին՝ Քնարիկը, պատրաստում և մատուցում է բազմատեսակ ուտեստներով, շատ համեղ նախաճաշ: Հյուրընկալվելով «Արարատ» հյուրատանը, հյուրերը կարող են ծանոթանալ նաև Վայոց Ձորի տեսարժան վայրերին և մշակութային ժառանգությանը:

Արաքս հյուրանոցային համալիր
Շիրակի մարզ Գյումրի Գորկու փող., 25 շենք
Արաքս հյուրանոցը գտնվում է Գյումրիի կենտրոնում՝ Կումայրի պատմական թաղամասում։ Հյուրանոցի ընկերասեր թիմը ուրախ կլինի հոգ տանել ձեր և ձեր սիրելիների մասին, առաջարկելով ձեզ ծառայությունների ամենավառ տեսականի՝ յուրաքանչյուր ճաշակի համար: Անցնելով Արաքս հյուրանոցի շեմը դուք անմիջապես կզգաք անցյալի արիստոկրատական ոգին` զուգորդված ներկայի հարմարավետության և գործնականության հետ:

Արարատ Առողջարան
Վայոց Ձոր Ջերմուկ Շահումյան փող.18 շենք
Հանրահայտ առողջարանային քաղաք Ջերմուկում արդեն չորս տասնամյակ գործում է «Արարատ» առողջարանը, որը համարվում է ոչ միայն Հայաստանի լավագույն առողջարանային վերականգնողական կենտրոններից մեկը, այլ նաև՝ հաստատություն, որտեղ կարելի է պարզապես անցկացնել լիարժեք հանգիստ: «Արարատ» առողջարանում կատարվում է արդյունավետ բուժման ու լիակատար հանգստի ամբողջական գործընթաց. Վերականգնողական բուժում. առողջարանի հիմնական մասնագիտացումն է դեռևս խորհրդային Հայաստանի տարիներից, երբ արդյունաբերական ձեռնարկությունների, մասնավորապես՝ թունավոր արտադրության աշխատողների վերականգնողական բուժման ու հանգստի կազմակերպման համար կառուցվեց «Արարատ» առողջարանը: Տարիների փորձի, ժամանակակից տեխնոլոգիաների և բուժման մեթոդների համատեղումը «Արարատ» առողջարանում ապահովում է բուժման բարձր արդյունավետություն: ՍՊԱ պրոցեդուրաներ. «Արարատ» առողջարանում իրականացվում է առողջության վերականգնման և կազդուրման համալիր գործընթաց «Ջերմուկ» բնական հանքային ջրի կիրառմամբ, որի բուժական հատկությունները ճանաչված են աշխարհում: Ընդհանուր առողջության և իմունիտետի ամրապնդում. Ջերմուկի հրաշալի բնությունը, բուժական միջամտությունների հետ մեկտեղ, նպաստում է մարդու ընդհանուր առողջության և իմունիտետի ամրապնդմանը: Զբոսաշրջություն և հանգիստ. առողջարանում կազմակերպվում են պատմական, հոգևոր, էկո, էքստրեմալ էքսկուրսիաներ ինչպես Ջերմուկի, այնպես էլ ամբողջ Հայաստանի տարածքով: «Արարատ» առողջարանը համալրված է ժամանակակից հյուրանոցային համարներով լիակատար հանգստի և ուժերի վերականգնման համար:

Ավետիսյան B&B (Երևան)
Երևան Արաբկիր վարչ. շրջան Ավետ Ավետիսյան փ. 36, բն. 24
«Ավետիսյան» հյուրատունը գտնվում է Երևան քաղաքում: Հյուրատունն առաջարկում է հարմարավետ սենյակներ, որոնք ապահովված են բոլոր անհրաժեշտ հարմարություններով և պարագաներով: Հյուրերի տրամադրության տակ առկա է ընդհանուր խոհանոց, հյուրասենյակ, ավտոկայանատեղի: Ողջ տարածքն ապահովված է անվճար Wi-Fi-ով: Ամեն առավոտ տանտիրուհին՝ Իռենը, մատուցում է շատ համեղ, թարմ մթերքներից պատրաստված նախաճաշ: Հյուրատունը մոտ է բազմաթիվ տեսարժան վայրերի: Այստեղից հաշված րոպեների ընթացքում կարելի է հասնել Հանրապետության հրապարակ, Օպերա, թանգարաննեեր, ռեստորաններ, առևտրի կենտրոններ: Ցանկության դեպքում կազմակերպվում են էքսկուրսիաներ Երևանում, Հայաստանում և Արցախում:

Արարատ Հյուրանոց (Երևան)
(Պաշտոնական)
(Պաշտոնական)
Երևան Կենտրոն վարչական շրջան Գրիգոր Լուսավորչի փող. 7
Երևան քաղաքի կենտրոնում` Հանրապետության հրապարակից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա է գտնվում առաջնակարգ հյուրանոցներից մեկը` «Արարատ» հյուրանոցը` շրջապատված այգիներով, դեսպանատներով և նախարարություններով: Հյուրանոցի առաջնային առավելություններից է ընդարձակ և հարմարավետ համարները` կահավորված բնական փայտից պատրաստված կահույքով, որոնք աչքի են ընկնում հետաքրքիր գունային լուծումներով: Բոլոր համարները համալրված են լիարժեք հանգստի համար անհրաժեշտ պայմաններով` ընդարձակ անկողին, հեռուստացույց՝ տեղական և արբանյակային ալիքների հեռարձակմամբ, լոգարան, պահարան, մինի բար, անլար ինտերնետ, չհրկիզվող պահարան: Սենյակներն ամեն օր մաքրվում և թարմացվում են, ինչպես նաև կատարվում է սուրճի և թեյի անվճար հյուրասիրություն: Հյուրանոցում գործում է փակ լողավազան, մարզասրահ, շոգեբաղնիք, ավտոկայանատեղի և Wi-Fi կապ: Բարեհամբույր աշխատակիցները կներդնեն իրենց ջանքերը` հյուրանոցում ջերմ մթնոլորտ ապահովելու համար:

Ավան Մարագ Ծափաթաղ
Գեղարքունիք Ծափաթաղ Ծափաթաղ 1611
Ծափաթաղ գյուղի տաք կլիման այն դարձնում է եզակի առողջարանային համալիր, որտեղ այցելուները կարող են հանգստանալ աշխարհի ամենամեծ ալպյան լճերից մեկի ափին: Ավան Մարակ Ծափաթաղ հյուրանոցն առաջարկում է լրացուցիչ ծառայությունների լայն տեսականի՝ բիլիարդ, բացօթյա լողավազան, ջակուզի, սաունա և սեղանի թենիս: Հյուրանոցի նախասրահում հյուրերը կարող են հանգստանալ, վայելել հանգստանալը լողավազանի բաց տարածքում կամ անցկացնել անմոռանալի երեկո Հայաստանի աստղազարդ երկնքի տակ. այստեղ յուրաքանչյուր աստղ աներևակայելի մտերիմ և պայծառ է թվում: Ավան Մարակ Ծափաթաղ հյուրանոցի ռեստորանը հիմնականում մասնագիտացած է ձկնային ուտեստների մեջ, որոնք որսում են այստեղ՝ Սևանում, ինչը արտադրանքի զարմանալի համի և թարմության գրավականն է։ Բաց պատշգամբից բացվում է սքանչելի տեսարան դեպի Սևանի ջրային մակերեսը և շրջակա բնությունը: Եթե փնտրում եք խաղաղություն, հանգստություն և հարմարավետություն, առանց որոնց չեք պատկերացնում հանգիստը, ապա Ավան Մարակ Ծափաթաղ հյուրանոցը ձեր իդեալական ընտրությունն է։

Արարատ Ծաղկաձոր
Կոտայք Ծաղկաձոր Մհեր Մկրտչյան 54
Արարատ Ռեզորտ հյուրանոցային համալիրը շքեղության և հանգստության իդեալական համադրություն է՝ շնորհիվ ինտերիերում թանկարժեք մարմարի և կարմիր փայտի նրբաճաշակ համակցության: Արարատ Ռեզորտը գտնվում է Ծաղկաձորի ամենատեսարժան վայրերից մեկում՝ սոճուտների պուրակում, որտեղից ընդամենը 15 րոպե հեռավորության վրա գտնվում է Կեչառիս վանքային համալիրը: Արարատ Ռեզորտ հյուրանոցային համալիրը իդեալական վայր է լիցքաթափվելու և Հայաստանի բնությունը վայելելու համար: