Ֆիլտրել

WOW Glamping
Լոռի Դսեղ 5 փողոց 59 շինություն
«WOW Glamping»-ը Հայաստանի առաջին շքեղ գլեմփինգն է՝ իր հարմարավետությամբ, գեղեցկությամբ, անզուգական ծրագրերով ու բացառիկ հյուրընկալությամբ։ Գլեմփինգը վայր է, որտեղ բնությունն ու ժամանակակից շքեղությունը միահյուսվում են՝ ապահովելով հանգստի բոլորովին նո՛ր որակ: Մայր բնությունը նորովի բացահայտելու, սիրելու, կապվելու և հոգ տանելու համար «WOW Glamping»-ը Էկո/կանաչ տուրիզմի նո՛ր հնարավորություններ է ընձեռում ձեզ: Գլեմփինգից բացվում է աննկարագրելի տեսարան դեպի Դեբեդի կիրճը, Դսեղ գյուղը, Չաթին լեռը։ Հեռվում երևում է մոտ 8-9 գյուղ, այդ Թվում Օձուն գյուղը։ Եվ այդ ամբողջ պատկերը լրացնում է ճոխ ու ընդարձակ հովիտներում արածող ձիերի երամակը: Հանգիստը «WOW Glamping»-ում նախատեսված է թե’ պասիվ թե’ ակտիվ հանգիստ նախընտրող մարդկանց համար: Առաջարկում ենք ժամանցի լայն հնարավորություններ․ ունենք նաև բացոթյա ընդարձակ տարածք կրեատիվ միջոցառումների համար և հարմարավետ թեյատուն: Իսկ ճաշացանկը գերազանցապես կազմված է Դսեղ գյուղի էկո-սննդամթերքից: Ձեզ սիրով սպասում ենք գեղատեսիլ Լոռվա հրաշք Դսեղում՝ ամենայն հայոց բանաստեղծ Թումանյանի ծննդավայրում:

ԱԱԱ Ջերմուկ
Վայոց Ձոր Ջերմուկ Շահումյան 32/3
«ԱԱԱ Ջերմուկ» հյուրատունը գտնվում է առողջարանային քաղաք Ջերմուկում: Հյուրատունը գտնվում է Երևանից 169կմ հեռավորության վրա, իսկ Զվարթնոց Միջազգային Օդանավակայից 174կմ հեռավորության վրա։ Քանի որ հյուրատունը գտնվում է կենտրոնում, քաղաքի գրեթե բոլոր տեսարժան վայրերը կարելի է այցելել ոտքով։

Աբա Ռեզորթ
Լոռու մարզ Գյուլագարակ 1-ին փողոց տուն 2
Վայելե՛ք ընտանեկան հանգիստը ԱԲԱ Ռեզորթում՝ կտրվելով քաղաքի եռուզեռից։ Ընտանեկան միջավայր, ջերմ մթնոլորտ, բարձրակարգ սպասարկում, հարմարավետ և մաքուր սենյակներ, համեղ խոհանոց, Լոռվա չքնաղ բնություն։ Եվ այս ամենը համատեղված է մեկ վայրում։

Ալանդ ռեզորթ
Տավուշ Ենոքավան Ենոքավան 4008
«Ալանդ Ռեզորթը» գտնվում է Ենոքավան գյուղում: Ռեզորթն առաջարկում է հարմարավետ փայտե տնակներ և քոթեջներ, որտեղ կարելի է կտրվել առօրյա հոգսերից և խնդիրներից: Տարածքում գործում է Wi-Fi և ավտոկայանատեղի: Անձնակազմը՝ ակտիվ հանգստի սիրահարների համար, կազմակերպում է նաև քայլարշավներ, էքսկուրսիաներ, ձկնորսություն, վարպետության դաս:

Ալասկա Ռեզորթ
Կոտայք Ծաղկաձոր Սարալանջի փողոց 55
«Ալասկա Ռեզորթ» հյուրանոցը լավագույն տարբերակն է հարմարությունն ու շքեղությունը նախընտողների համար։ Շնորհիվ տեղակայման բարենպաստ դիրքի, մենք ձեզ տալիս ենք հնարավորություն զմայլվելու շրջակա բնությամբ և բացահայտելու Ծաղկաձորը նորովի։ Հյուրանոցը ներառում է նորակառույց և հարմարավետ քոթեջներ, բարձրակարգ սենյակներ և համարներ, որոնք հագեցած են բոլոր հարմարություններով և անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով՝ հեռուստացույց (արբանյակային ալեհավաք), անվճար անհատական ավտոկայանատեղի, անվճար գերարագ WiFi և ոչ միայն։ Սենյակները տեղակայված են հյուրանոցի առաջին և երկրորդ հարկերում, և ունեն բոլոր անհրաժեշտ նախապայմանները ձեր հանգիստը կատարյալ դարձնելու համար։

Ալբատրոս հյուրանոց
Գեղարքունիք Սևան
Եթե ցանկանում եք Ձեր հանգիստը վայելել կապուտակ Սևանում, ապա Ալբատրոս հյուրանոցը Ձեր հանգստի համար լավագույն տարբերակն է։ Գտնվում է Երևանից ընդհամենը 55կմ հեռավորության վրա։Այն իդեալական վայր է ամառային հանգիստը վայելելու համար։ Ալբատրոս հյուրանոցի բազմազան ծառայությունները Ձեր հանգիստը կդարձնեն հեքիաթային։Տարածքում առկա են նաև բացօթյա տաղավարներ։Տարածքում կա նաև սրճարան, սկուտեր, մանղալ, երեխաների համար ճոճանակներ, լողաթաղթեր, խարույկ վառելու հնարավորություն, wi-fi։

Ալեյա հոթել
Լոռի Ստեփանավան Իսահակյան 2-րդ նրբանցք. տուն 11
Հյուրատունը գտնվում է Լոռի մարզի Ստեփանակերտ քաղաքում։ Բոլոր սենյակները հագեցած են հարթ էկրանով կաբելային հեռուստատեսությամբ, միկրոալիքային վառարան, թեյնիկ, ցնցուղ, վարսահարդարիչ և աշխատանքային սեղան: Հյուրանոցի բոլոր սենյակներում կա նստատեղ: Հեռավորությունը Երևանից կազմում է 138կմ, իսկ Զվարթնոց միջազգային օդնավակայանից 151կմ։

Ալեքսանդրապոլ Հյուրանոց
Շիրակի մարզ Գյումրի Մայակովսկու փող., 70 շենք
«Ալեքսանդրապոլ» հյուրանոցը տեղակայված է Գյումրի քաղաքում: Այս գերշքեղ և ժամանակակից հյուրանոցն առաջարկում է մեծ և հարմարավետ համարներ, որոնք կահավորված են նորաձև և նրբաճաշակ կահույքով, ունեն լոգարան, հեռուստացույց, մինի բար, չհրկիզվող պահարան, օդափոխիչ: Հյուրանոցի ռեստորանն առաջարկում է ազգային և եվրոպական խոհանոցների ճաշատասակների լայն ընտրանի: Տարածքում գործում է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Հյուրանոցի բարձրակարգ սպասարկումը և մատուցվող որակյալ ծառայությունները կբավարարեն անգամ ամենախստապահանջ այցելուի պահանջները: Այստեղ անցկացրած յուրաքանչյուր օր կլինի անմոռանալի և հաճելի հիշողություններով լի:

Ալիք Հյուրանոց
Կոտայքի մարզ Ծաղկաձոր Ավետիք Իսահակյան փող., 13 շենք
«Ալիք» հյուրանոցային համալիրը գտնվում է գեղատեսիլ Ծաղկաձորում: Հյուրանոցն առաջարկում է եվրոպական չափանիշներին համապատասխան կահավորված համարներ, որտեղ կան հիանալի պայմաններ լիակատար հանգիստ անցկացնելու համար: Հյուրանոցում գործում է սեղանի թենիսի և բիլիարդի սրահ: Առանձին շինությամբ գործում է լողավազան և շոգեբաղնիք: Ռեստորանում կարելի է ճաշակել բազմատեսակ ուտեստներ և էկզոտիկ խորտիկներ: Մատուցվող բարձրակարգ ծառայությունների և աշխատակազմի բարեհամբույր սպասարկման շնորհիվ, հանգիստը հյուրանոցում դառնում է հարմարավետ, լիարժեք և անմոռանալի: Ողջ տարածքում գործում է անվճար Wi-Fi ինտերնետ: Հյուրանոցն իդեալական վայր է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են կտրվել քաղաքի աղմուկից և իրենց հանգիստը կազմակերպել բնության գրկում: Հյուրանոցի մոտակայքում է գտնվում ճոպանուղին, Կեչառիս վանական համալիրը և Օրբելի եղբայրների տուն-թանգարանը:

Ալպիական Մանուշակ
Կոտայք Աղվերան գ. Արզական Աննտառային 3 խճուղի 2
Աղվերանի հարևանությամբ գտնվող Երևանից ընդամենը 48 կմ հեռավորության վրա, անտառաշատ գյուղ Արզնականի տարածքում է գտնվում այս հրաշալի հանգստավայրը: Այն ներառում է բոլոր անհրաժեշտ պայմանները լիարժեք և շքեղ հանգստի համար: Հարուստ բնությունը, մաքուր օդը, անկրկնելի լեռնային և անտառային տեսարանները և աշխատակիցների բարեհամբույր վերաբերմունքը անմոռանալի, անկրկնելի և հաճելի կդարձնեն ձեր հանգիստը: