Ֆիլտրել

Արաքսի Ափին B&B (Արմավիր)
Արմավիր գ. Փշատավան 22-րդ փ., 33 տուն
«Արաքսի Ափին» հյուրատունը գտնվում է Արաքս գետի ափին, Փշատավան գյուղում, հայ-թուրքական սահմանի մոտ: Հյուրատունն առաջարկում է հարմարավետ սենյակներ, որոնք ապահովված են բոլոր անհրաժեշտ հարմարություններով և պարագաներով: Հյուրերի տրամադրության տակ առկա է ընդհանուր խոհանոց, լողավազան, մեծ բակ: Հյուրատան ողջ տարածքում առկա է անվճար Wi-Fi: Ամեն առավոտ հյուրատանը մատուցվում է հիանալի, համեղ, թարմ մթերքներից պատրաստված նախաճաշ: Տանտերերը հոգատար և բարեհամբույր մարդիկ են, ովքեր անհատական մոտեցում են ցուցաբերում բոլորի նկատմամբ կացության ողջ ընթացքում և պատրաստ են օգնել ցանկացած հարցում: Ցանկության դեպքում կազմակերպվում են էքսկուրսիաներ Սարդարապատի թանգարան:

ԱՐԵԳԱ Հյուրատուն
Լոռի Փամբակ Առաջին փողոց 9րդ տուն
Երկհարկանի հյուրատուն, 3 ննջասենյակ, 3 սանհանգույց, հարմար է 2 ընտանիքով կամ 10 հոգանոց խմբով հանգստանալու համար։ Տարածքում կա 4-5 մեքենայի կայանման տեղ, կանաչապատ այգի` մրգատու ծառերով, բացօթյա բուխարիով տաղավար` սնվելու կամ երեկոները մաքուր օդին անցկացնելու համար, փոքրիկ լողավազան երեխաների համար, նաև ՍՊԱ-սաունա մեծահասակների համար։ Հյուրատանը առկա է wifi, ունի նաև բոլոր կոմունալ հարմարություններ և ջեռուցման համակարգ։

Արեգի տուն
Կոտայք Ծաղկաձոր Անտառային 1-ին թաղ․ 10 շենք
"Արեգի տունը" գտնվում է Հայաստանի ամենագրավիչ հանգստավայրերից մեկում՝ Ծաղկաձորում՝ հեռավորությունը Երևանից կազմում է 44 կմ իսկ Զվարթնոց միջազգային օդանավակայանից 57կմ: Այս բնակարանը կատարյալ ընտրություն է նրանց համար, ովքեր ցանկանում են ցերեկը դահուկներով և սնոուբորդով սահել իսկ երեկոյան հանգստանալ:

Արզնի Առողջարան
Կոտայք Արզնի Նոր Գեղի համայնք, առողջարանային փ. 4, փակուղի 1
«Արզնի առողջարան» հանգստավայրը բուժման և հանգստի կազմակերպման համար անհրաժեշտ պայմաններով հագեցած մի ամբողջական կոմպլեքս է: Մեր կլիմայական պայմաններն իդեալական են սիրտ-անոթային խնդիրներ ունեցող մարդկանց համար: Մենք նաև բուժում ենք աղե-ստամոքսային տրակտի քրոնիկական հիվանդություններ, հենաշարժիչ ապարատի հիվանդություններ, նյութափոխանակության խանգարումներ, կանանց սեռական օրգանների քրոնիկական բորբոքային հիվանդություններ, նևրոզներ և գերհոգնածություն։ Զբաղվելով ՁԵՐ բուժմամբ՝ մենք փորձում ենք այնպես անել, որ հարմարավետ զգաք ՁԵԶ ամեն առումով: Նրանց համար, ովքեր ձգտում են առանձնանալ՝ բնության հետ հաղորդակցվելու ավելի լավ տեղ չկա: Նրանց համար, ովքեր ցանկանում են համատեղել օգտակարը հաճելիի հետ՝ մենք առաջարկում ենք հետաքրքիր ծրագրեր և էքսկուրսիաներ ամեն ճաշակի համար:




Արթ Հանգստյան Տուն Քանաքեռ
Երևան Քանաքեռ Թբիլիսյան խճուղի 24
Գտնվում է Շամպայնի գործարանից դեպի Երևանից դուրս տանող գլխավոր ճանապարհի վրա: Բոլոր սենյակներն ունեն առանձին սանհանգույց, բակ, ընդհանուր խոհանոց, գործում է անվճար Wi-Fi ամբողջ տարածքում:

Արթուրս Աղվերան Ռեզորթ
Կոտայք Աղվերան Արզական գյուղ
«Արթուրս Աղվերան Ռեզորթ» հյուրանոցային համալիրը գտնվում է Աղվերանում` Ծաղկունյաց լեռների գեղատեսիլ անտառներում: Հյուրանոցն առաջարկում է 60 բարձրակարգ և հարմարավետ կահավորված համարներ, որոնք տեղավորված են հինգ մասնաշենքերում և ապահովված են լիարժեք հանգստի համար նախատեսված բոլոր անհրաժեշտ հարմարություններով: Համարների պատշգամբներից բացվում է հիանալի տեսարան: Հանգիստն ավելի հետաքրքիր և ամբողջական դարձնելու համար, հյուրանոցն առաջարկում է բազմատեսակ ծառայություններ: Հյուրանոցում գործում է բար, բիլիարդի սրահ, թենիսի կորտ, սեղանի թենիս, մարզասրահ, բացօթյա և փակ լողավազաններ, շոգեբաղնիք, սպա: Տարածքում առկա է Wi-Fi և ավտոկայանատեղի: Հյուրանոցում գործում է մանկական խաղասենյակ` նախատեսված 3-10 տարեկան երեխաների համար: Ռեստորանում մատուցվում են հայկական և եվրոպական խոհանոցների ճաշատեսակների լայն ընտրանի: Կոնֆերանս դահլիճը նախատեսված է 120-200 անձանց համար և լիովին հարմար է մեծ կորպորատիվ միջոցառումների կազմակերպման համար: Այն հագեցած է անհրաժեշտ սարքավորումներով: Այստեղ կազմակերպվում են գործնական հանդիպումներ, համաժողովներ և սեմինարներ: Հյուրանոցն առաջարկում է իդեալական պայմաններ ինչպես հանգստի, այնպես էլ գործնական նպատակով այցելուների համար: Պրոֆեսիոնալ անձնակազմի բարձրակարգ սպասարկման, ծառայությունների ամբողջության, հանգստի և զվարճանքների համար առաջարկվող հնարավորությունների շնորհիվ` հյուրանոցում անցկացրած յուրաքանչյուր օրը կլինի անմոռանալի և ջերմ հիշողություններով լի: Հյուրանոցում առաջարկվող պայմանները կգոհացնեն անգամ ամենախստապահանջ այցելուների պահանջները: Նշենք նաև, որ երեք և ավել գիշերների դեպքում գործում է զեղչային համակարգ։

Արիանա Ընտանեկան հյուրանոց
Տավուշ Դիլիջան Կամոյի 33
«Արիանա Ընտանեկան» հյուրանոցը առաջարկում է հանգիստն անցկացնել գեղեցիկ բնության գրկում և իհարկե ընդարձակ սենյակներում։ Մեզ մոտ կարող եք նշել նաև ծննդյան և այլ միջոցառումներ՝ ընտանեկան մթնոլորտում։ «Արիանա Ընտանեկան» հյուրանոցը սիրով կկազմակերպի ձեր հանգիստը, իսկ դուք կվայելեք Դիլիջանի գեղեցիկ բնությունն ու մաքուր օդը։ Մեր հարմարավետ սենյակները, համեղ խոհանոցը և ջերմ անձնակազմը սպասում են ձեզ։