Ֆիլտրել

Խաչիկ B&B
Սյունիքի մարզ Գորիս Դավիթ Բեկ փ․ տ․ 13
Պատրաստվո՞ւմ եք բացահայտել Հայաստանի հարավի գեղատեսիլ վայրերը, ինչպիսիք են Տաթևի վանական համալիրը, Սատանայի կամուրջը, Խնձորեսկը և շրջանի մյուս ճարտարապետական և բնական գոհարները։ Ապա մենք ուրախ ենք հանդես գալ Գորիսում գիշերակացի համար լավագույն առաջարկություններով։ Մեր զբոսաշրջային տունն ավելի քան 17 տարի եղել է փարձառու ճանապարհորդների ընտրությունը, ինչ մենք սկսեցինք մեր ջերմ և հյուրընկալ գործը։

Խաչմերուկ ռեստորանային համալիր
Տավուշ Դիլիջան Գ․Հաղարծին Գետափնյա 1
Հաղարծին գյուղի կանաչ անտառների գրկում է գտնվում «Խաչմերուկ» ռեստորանային համալիրը, որն իր հյուրընկալ դռներն է բացում բոլոր նրանց առջև ովքեր ցանկանում են հայտնվել անտառի գրկում հիասքանչ քոթթեջի մեջ: Քոթեջից բացվում է տեսարան դեպի Դիլիջանի գեղեցիկ լեռները և Աղստեվ գետը: Աշխատակազմը յուրաքանչյուրի հանդեպ ցուցաբերում է անհատական մոտեցում` անելով առավելագույնը հյուրերի հարմարավետ հանգիստն ապահովելու համար: Հյուրանոցը Երևանից գտնվում է 107կմ հեռավորության վրա իսկ Զվարթնոց Միջազգային Օդանավակայանից 115կմ հեռավորության վրա։

Խորեայի ձոր
Սյունիք Գորիս Արզումանյան 28/1
«Խորեայի ձոր» ռեստորանային-հյուրանոցային համալիրը գտնվում է Գորիս քաղաքում։ Այն կառուցված է քաղաքին հատուկ ճարտարապետական ոճով և կահավորված հայկակա ավանդական ոգով։ Մեր համալիրից Դուք կարող եք հիանալ Գորիսի գեղեցիկ բնապատկերներով և ճաշակել հայկական և եվրոպական ուտեստներ։ Համալիրն ունի ռեստորան, բար, բացօդյա սրճարան, գինետուն և հանդիսությունների սրահ։

Ծաղկահովիտ Հյուրանոց
Կոտայք Ծաղկաձոր Տանձաղբյուրի փող. 25
«Ծաղկահովիտ» հյուրանոցը տեղակայված է գեղատեսիլ Ծաղկաձորում: Հյուրանոցն առաջարկում է ստանդարտ և լյուքս կարգի հարմարավետ համարներ` ապահովված բոլոր անհրաժեշտ հարմարություններով: Այստեղ գործում է ռեստորան, որտեղ մատուցվում են հայկական և եվրոպական խոհանոցների ճաշատեսակներ: Տարածքում առկա է անվճար Wi-Fi և ավտոկայանտեղի: Հյուրանոցի գլխավոր առավելությունը քաղաքի կենտրոնում գտնվելն է, ինչի շնորհիվ հնարավորություն է ստեղծվում ոտքով հասնել ճոպանուղի և այցելել քաղաքի այլ տեսարժան վայրեր: Բարեհամբույր աշխատակազմի կողմից մատուցվում է բարձրակարգ սպասարկում: Հյուրանոցն ունի ընդարձակ բակ, որը հիանալի վայր է զբոսնելու և մաքուր օդ վայելելու համար: Հյուրանոցում կարելի է կազմակերպել նաև ընտանեկան հավաքույթներ և կորպորատիվ միջոցառումներ: Մոտակայքում է գտնվում Կեչառիս վանական համալիրը և Օրբելի եղբայրների տուն-թանգարանը:

Ծաղկաձոր Ինն
Կոտայքի մարզ Ծաղկաձոր Նոր թաղամաս,2-րդ փողոց 26
Ծաղկաձորի գեղատեսիլ բնության գրկում իր հյուրընկալ դռներն է բացում «Ծաղկաձոր Ինն» հյուրանոցը, որն իր գերազանց սպասարկմամբ ու հարմարավետ հանգստի կազմակերպման լավագույն ավանդույթներով նոր ու սիրված վայր կդառնա ինչպես տեղացիների, այնպես էլ Ձեր հյուրերի համար:

Ծաղկաձորի Գլխավոր Մարզահամալիր
Կոտայքի մարզ Ծաղկաձոր Խաչիկ Մուրադյան փող.
«Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը» գտնվում է Երևանից 55 կմ հեռավորության վրա` Թեղենիս լեռան հարավարևմտյան լանջին: Շնորհիվ իր բնակլիմայական հիանալի պայմանների և լեռնային դիրքի` մարզահամալիրը համարվում է Ծաղկաձորի լավագույն հանգստավայրերից մեկը: Հյուրանոցը շրջապատված է սաղարթախիտ անտառով և հիասքանչ պուրակով, որի շնորհիվ էլ ապահովում է խաղաղ և հանգիստ միջավայր: Այն նախատեսված է ինչպես ընտանեկան հանգստի, այնպես էլ գործարար հանդիպումների և ուսումնամարզական հավաքների կազմակերպման համար: Հիմնադրվել է 1967թ-ին Մեխիկոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերից առաջ` հատուկ ԽՍՀՄ օլիմպիական հավաքականի մարզումների համար: Այսօր մարզահամալիրը լիովին համապատասխանում է միջազգային ստանդարտներին և ժամանակի պահանջներին: 2007թ-ի հիմնովին վերանորոգումից հետո «Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը» իր հյուրերին առաջարկում է հարմարավետ և ինքնատիպ կահավորանքով 182 համարներ, որոնք բոլորն աչքի են ընկնում հետաքրքիր և ժամանակակից լուծումներով և ունեն լիարժեք հանգստի համար նախատեսված բոլոր անհրաժեշտ պայմանները: Մարզահամալիրում գործում է բիլիարդի սրահ, թենիս, սպա, շոգեբաղնիք, մարզասրահ և տարբեր սպորտաձևերի համար նախատեսված, միջազգային չափանիշներին համապատասխանող օլիմպիական լողավազան, որը համարվում է հյուրանոցի այցեքարտերից մեկը և մշտապես գտնվում է ԱՊՀ և եվրոպացի մարզիկների ուշադրության կենտրոնում: Տարածքում առկա է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Մարզահամալիրի պրոֆեսիոնալ աշխատակազմը յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ ցուցաբերում է անհատական մոտեցում:

Ծաղկունք B&B (Սևան)
Գեղարքունիք գ. Ծաղկունք 2-րդ փ., տ.16
«Ծաղկունք» հյուրատունը գտնվում է Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղում ՝ Սևանա լճից ոչ հեռու: Հյուրատունն իր հյուրերին առաջարկում է 6 ընդարձակ համարներ, որոնք ապահովված են անհրաժեշտ հարմարություններով: Հյուրատանն առկա է յուրահատուկ և համեղ խոհանոց: Այստեղ տիրում է ջերմ և հաճելի մթնոլորտ, որի շնորհիվ յուրաքանչյուր ոք զգում է իրեն ինչպես հարազատ տանը՝ լի ներդաշնակությամբ և ջերմությամբ: Տանտերերը հոգատար և բարեհամբույր մարդիկ են, ովքեր անհատական մոտեցում են ցուցաբերում բոլոր հյուրերի նկատմամբ կացության ողջ ընթացքում և պատրաստ են օգնել ցանկացած հարցում: Հյուրերը կարող են հաշված րոպեների ընթացքում հասնել Սևանա լիճ, լողալ լճում և վայելել բնությունն ու թարմ օդը:

Ծովասար Ընտանեկան հյուրանոց
Գեղարքունիքի մարզ Սևան Նորաշեն 9
Խաղաղ երեկոները Սևանի ափին լիարժեք ընտանեկան հանգստի գրավականն են: Ծովասար Ընտանեկան Հանգստի Համալիրը արդեն վերաբացել է իր դռները Ձեր առաջ: Սևանի ամենագեղեցիկ և ընտանկան անկյուններից մեկը՝ ապահովում է կատարյալ հանգստին անհրաժեշտ ամեն պայման: Հաճախորդներին լիարժեք հարմարավետ պայմաններ տրամադրելու և գոհացնելու համար, իր գործունեությունն է շարունակում նաև <<Ծովասար>> ռեստորանը, որը իր այցելուներին հնարավորություն է տալիս ճաշել և միևնույն ժամանակ վայելել ռեստորանից բացվող Սևանա լճի սքանչելի տեսարանը։

Կա Տուն (Երևան)
Երևան Կենտրոն վարչ. շրջան Այգեստան 3-րդ փ. 9 տ.
«Կա Տուն» հոսթելը գտնվում է մայրաքաղաք Երևանի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակից ընդամենը 1կմ հեռավորության վրա: Հոսթելի առաջնային նպատակն այն է, որ հյուրերը զգան իրենց ինչպես տանը: Այստեղ հարմարավետ հանգստի համար առկա են բոլոր անհրաժեշտ պայմանները: Սենյակները հարմարավետ են և արևոտ, մահճակալները ընդարձակ են և փափուկ: Հոսթելում առկա է մեծ խոհանոց, որտեղ ամեն առավոտ մատուցվում է համեղ և սննդարար նախաճաշ: Այստեղ կա այգի, որտեղ երեկոյան կարելի է հաճելի ժամանակ անցկացնել ընկերական միջավայրում, ինչպես նաև, ցանկության դեպքում, պատրաստել խորոված: Կա նաև ընդարձակ հյուրասրահ, որտեղ կարելի է խաղեր խաղալ, դիտել հեռուստացույց, գինի խմել կամ պարզապես լավ ժամանակ անցկացնել: Անձնակազմը պատրաստ է աջակցել ցանկացած հարցում: Հաշված րոպեների ընթացքում ոտքով կարելի է հասնել Հանրապտության հրապարակ, Օպերա, Կասկադ և մի շարք այլ տեսարժան վայրեր:

Կազանովա Ինն-Բուտիկ հյուրանոց
Տավուշի մարզ Դիլիջան Հովսեփյան 63
«Կազանովա Ինն» հյուրանոցը գտնվում է կանաչապատ Դիլիջանում՝ Հովսեփյան 63 հասցեում: Հյուրանոցն իր հյուրերին առաջարկում է սաունա, փակ լողավազան, խորտկարան, ռեստորան, բացօթյա սրճարան, գինու մառան եւ մշտադալար այգի: Անվճար WiFi-- ն հասանելի է հյուրանոցի ողջ տարածքում: Շրջակայքը իդեալական է արշավների, ձկնորսության, ձիարշավի, սեղանի թենիսի և բադմինտոնի համար: Մերթընդմերթ կազմակերպվում են նաև էքսկուրսիաներ: