search

Ֆիլտրել

Ստենդալ Հոսթել

0.0 10

Արցախ Ստեփանակերտ Մեսրոպ Մաշտոցի փող. 7

  • laundry
  • ac
  • parking
  • wifi

   Ժամանակակից ոճով հոսթել-մինի հյուրանոցը գտնվում է Ստեփանակերտ քաղաքի կենտրոնում` ավտոկայարանին մոտիկ: Տեղում Ձեզ կսպասարկի բարեհամբույր անձնակազմը` զբոսաշրջային տեղեկատվական ծառայությամբ: Այստեղ կարող եք գտնել առաջին անհրաժեշտության հիմնական տարրերը: Մեր տեղեկատվական կենտրոնում դուք կարող եք ստանալ տեղեկություններ Լեռնային Ղարաբաղի մշակույթի և խոհանոցի մասին, ին չպես նաև տուրեր Լեռնային Ղարաբաղով:

Սրտաբաց Տուն B&B (Չիվա)

0.0 10

Վայոց Ձոր Չիվա գյուղ 1-ին փ., տ. 24

  • laundry
  • parking
  • wifi

   «Սրտաբաց Տուն» հյուրատունը տեղակայված է Վայոց Ձորի մարզի Չիվա գյուղում: Հյուրատունն առաջարկում է հարմարավետ սենյակներ, որոնք ապահովված են անհրաժեշտ հարմարություններով և պարագաներով: Որոշ սենյակներ ունեն բալկոն, որտեղից բացվում է բնության հիանալի տեսարան: Հյուրերի տրամադրության տակ առկա է ընդհանուր հյուրասենյակ, խոհանոց, այգի, ավտոկայանատեղի, ինչպես նաև ողջ տարածքում գործում է անվճար Wi-Fi: Առավոտյան հյուրերին մատուցվում է բազմատեսակ ուտեստներով նախաճաշ: Հյուրընկալվելով «Սրտաբաց Տուն» հյուրատանը, հանգստին զուգընթաց հյուրերը կարող են ծանոթանալ նաև Վայոց Ձորի տեսարժան վայրերին և մշակութային ժառանգությանը:

Սևան Ափ Ինն

0.0 10

Գեղարքունիք Սևան Սևան Ճամբարակ մայրուղի 3.7կմ

  • pool
  • parking
  • smoking
  • wifi

     Սևան Ափ Ինն հյուրանոցը հիմնադիվել է 2018 թվականին՝ գեղատեսիլ Սևանա լճի ափին։  Բոլոր սենյակների պատշգամբներից բացվում է Սևանա լճի հիասքանչ տեսարանը, որտեղ հյուրերը կկարողանան վայելել իրենց հանգիստն ու առավոտյան սուրճը։ Համալիրում գործում է նաև ռեստորան և բացօթյա սրճարան-ռեստորան՝ Սևանա լճի, վանքի և լեռների տեսարանով։ Սպորտի սիրահար հյուրերի համար առաջարկվում է սպարտ-հրապարակ և բացօթյա լողավազան, որի կառուցվացքը ստեղծում է այնպիսի տպավորություն, կարծես լողավազանը միաձուլվում է լճին։

ՎԱԼԵ Հյուրանոցային և Ռեստորանային համալիր

0.0 10

Շիրակի մարզ Գյումրի Վ.Սարգսյան30/1

  • laundry
  • ac
  • parking
  • smoking
  • transfer
  • wifi
  • facilities

     «Վալե» հյուրանոց և ռեստորանային համալիրը գտնվում է Գյումրիում։ Հյուրանոցն ունի բար, ռեստորան-պանդոկ` գյումրվա կոլորիտին բնորոշ յուրահատուկ ոճով: Հյուրանոցում կա 24-ժամյա սպասարկում, ինչպես նաև անվճար WiFi։ Առկա է անվճար փակ ավտոկայանատեղի։ Յուրաքանչյուր սենյակ ունի առանձին սանհանգույց։ Բոլոր սենյակներում կան օդորակիչ, բազմոց, հեռուստացույց՝ արբանյակային ալիքներով,  լոգարան՝ վարսահարդարիչով, ցնցուղով։ Սենյակներում տրամադրում են գրասեղան և թեյնիկ: Նախաճաշը տրվում է ամեն օր Վալե հյուրանոց և ռեստորանային համալիրում:

Վակալեռ

0.0 10

Լոռի Ալավերդի Հաղպատ

  • pool
  • children_playground
  • laundry
  • ac
  • parking
  • smoking
  • transfer
  • wifi

     «Վակալեռ» հյուրանոցը տեղակայված է Լոռու չնաշխարհիկ բնության գրկում՝ Հաղպատ գյուղում: Վերջերս կառուցված հյուրանոցը՝ չնայած իր գործունեության քիչ տարիների, արդեն կազմակերպել է հարյուրավոր անձանց հանգիստը:      Հյուրանոցում առկա են միջազգային և ավանդական խոհանոցների ճաշատեսակներ:Կազմակերպվում են նաև էքսկուրսիաներ, քայլարշավներ և ձկնորսություն: Հյուրանոցի սենյակներում  կա մշտական տաք և սառը ջուր, ջեռուցում: Երեխաների ժամանցի համար կա նաև համակարգչային սենյակ և խաղահրապարակ:

Վահագն Ռեզորթ

0.0 10

Լոռի Ստեփանավան Անտառային 55

  • pool
  • billiard
  • tennis
  • children_playground
  • parking
  • smoking
  • transfer
  • wifi
  • facilities

     Վահագն Ռեզորթը ընտանեկան ոճի  հանգստյան տուն է, որը գտնվում է Ստեփանավան քաղաքի սոճուտ անտառում: Հանգստյան տան տարածքը փոքր Դենդրոպարկ է (13000 մ2), որտեղ խնամքով պահպանվում են վայրի բնության բազմաթիվ ծառատեսակներ և թփեր։

Վահես ֆեմիլի հյուրատուն

0.0 10

Երևան Երևան Եղիշե Թադևոսյան 12/6 շենք

  • children_playground
  • pets
  • ac
  • parking
  • smoking
  • wifi

     Vahe’s Family Guest House հյուրատունը իր հյուրընկալ ջերմությամբ բաց է բիզնեսի կամ զբոսաշրջության նպատակով Երևան այցելող բոլոր այցելուների առջև: Հյուրատունը գտնվում է Շենգավիթ մետրոյից 130 մետր հեռավորության վրա: Սենյակները հագեցած անհրաժեշտ սարքավորումներից բացի անհրաժեշտության դեպքում հաճախորդների տրամադրվում է նոթբուք, հեռախոսային քարտ ինտերնետով և այլ անհրաժեշտ իրեր օրը լիարժեք անցկացնելու համար: Մոտակայքում գտնվում են Երևան Սիթի սուպերմարկետը, տարադրամի փոխանակման կետ, ռեստորան և բազմաթիվ այլ խանութներ: Մետրոյով քաղաքի կենտրոն հայտնվում ենք 10 րոպեում։

Վայթ հաուս

0.0 10

Վայոց Ձոր Եղեգնաձոր Մարշալ բաղրամյան 29

  • pool
  • tennis
  • pets
  • laundry
  • parking
  • smoking
  • wifi

     Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում է գտնվում այս հյուրատունը։ Հյուրատանը ստեղծված են բոլոր պայմանները հանգիստը լավ անցկացնելու համար։ Հեռավորությունը Երևանից կազմում է 123կմ, իսկ Զվարթնուղ միջազգային օդանավակայանից 128կմ հեռավորության վրա։

Վայք Հյուրանոց

0.0 10

Վայոց Ձորի Վայք Ջերմուկի խճուղի 10ա

  • laundry
  • parking
  • wifi

    «Վայք» հյուրանոցը գտնվում է Վայոց Ձորի մարզում` Վայք քաղաքում: Հյուրանոցը հանդիսանում է տուրիստական տեղեկատվական կենտրոնի բաղկացուցիչ մաս: Այն եռահարկ կառույց է, որի առաջին հարկում տեղակայված է տեղեկատվական կենտրոնը և ռեստորանը, որտեղ կազմակերպվում են տարբեր հանդիսություններ և խնջույքներ: Ռեստորանում մատուցվում են ազգային և հատկապես վայոցձորյան խոհանոցի յուրահատուկ ճաշատեսակներ: Երրորդ հարկում գտնվում են հարմարավետ և ընդարձակ համարներ, որոնցում առկա է լոգասենյակ, հեռուստացույց, օդափոխիչ: Տարածքում գործում է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Բարեհամբույր և բարձրակարգ սպասարկման շնորհիվ, հանգիստը հյուրանոցում դառնում է լիարժեք և անմոռանալի:

Վանատուն

0.0 10

Տավուշ Դիլիջան Գյուղ Թեղուտ, փող․ 2-րդ, թիվ 80

  • laundry
  • parking
  • transfer
  • facilities

     Դիլիջան ազգային պարկի տարածքում Հաղարծին վանական համալիրի կողքին իր դռներն է բացել Վանատուն հյուրատունը՝ հարմարավետ սենյակներով, գրադարանով, հանդիպումների սրահով, պատշգամբներից ու պատուհաններից բացվող չքնաղ տեսարանով: Նախատեսված է պասիվ հանգստի և բնության սիրահարների համար: Բացի գիշերակացից հյուրատունն առաջարկում է ճաշի, ընթրիքի և սուրճի ընդմիջման ծառայություններ, վարպետաց դասեր, էքսկուրսիաներ և քայլարշավներ:

Խնայեք գումարը և ժամանակը

Հետևեք մեզ և մենք Ձեզ կուղարկենք ամենալավ տարբերակները