Ֆիլտրել
Արևիկ Հյուրատուն (Չիվա)
Վայոց Ձոր Չիվա գյուղ 3-րդ փ., 1-ին փակ., տ. 4
«Արևիկ» hյուրատունը, որտեղ ստեղծված են հարմարավետ հանգստի համար անհրաժեշտ բոլոր պայմանները, գտնվում է Վայոց Ձորի մարզում՝ Չիվա գյուղում: Հյուրատունն առաջարկում է սենյակներ, որոնց պատուհաններից բացվում է բնության հիանալի տեսարան: Հյուրերի տրամադրության տակ առկա է ընդհանուր հյուրասենյակ, այգի, ավտոկայանատեղի, ինչպես նաև ողջ տարածքում գործում է անվճար Wi-Fi: Յուրաքանչյուր առավոտ հյուրատանը մատուցվում է շատ համեղ նախաճաշ: Տանտերերը հոգատար և բարեհամբույր մարդիկ են, ովքեր անհատական մոտեցում են ցուցաբերում բոլոր հյուրերի նկատմամբ` կացության ողջ ընթացքում փոխանցելով նրանց հոգատարություն և ջերմ վերաբերմունք: Հյուրընկալվելով «Արևիկ» հյուրատանը, հանգստին զուգընթաց հյուրերը կարող են ծանոթանալ նաև Վայոց Ձորի տեսարժան վայրերին և մշակութային ժառանգությանը:
Բալկոնում հյուրատուն
Տավուշ Գոշ
Անցկացրեք կատարյալ հանգիստ «Բալկոնում» շքեղ հյուրատանը: Հյուրատունը գտնվում է պատմական Գոշ գյուղում, բնության գրկում՝ անտառապատ բարձրադիր տարածքում: Մենք ստեղծել ենք կատարյալ պայմաններ՝ Ձեր լիարժեք հանգստի համար. ● աննկարագրելի գեղեցիկ տեսարան՝ բոլոր համարներից ● շքեղ կահավորում ● սանհանգույց և պատշգամբ՝ յուրաքանչյուր համարում ● առկա են գինետուն, խաղասրահ, կինոթատրոն ●համեղ տնական խոհանոց «Բալկոնում»՝ կատարյալ հանգիստ կատարյալ բնության գրկում
Բասեն
Սյունիքի մարզ Սիսիան Արամ Մանուկյան փող.
Բարի գալուստ «Բասեն» հյուրանոց՝ Հայաստանի թաքնված գանձերը բացահայտել սկսելու համար ամենաճիշտ վայրը: Մեզ մոտ դուք անկասկած կվայելեք ե՛ւ ձեր հանգիստի յուրաքանչյուր պահը, ե՛ւ շրջակա զարմանահրաշ բնության յուրաքանչյուր գեղատեսիլ անկյունը: «Բասեն» հյուրանոցն ունի 23 համար, որոնց մեծ մասը տեղակայված է նորակառույց քոթեջներում: Մենք ունենք նաեւ ռեստորան՝ ազգային տարրերով հագեցած փայտյա հարմարավետ ներքին հարդարանքով, ինչպես նաեւ թոնրատուն՝ լավաշ թխելու եւ ցանկության դեպքում հյուրերին այդ գործընթացում ներգրավելու համար: Ժամանցն առավել հետաքրքիր դարձնելու համար մենք համագործակցում ենք տեղի նկարիչների եւ բրուտագործների հետ եւ մեր հյուրանոցի տարածքում կազմակերպում նրանց աշխատանքների ցուցահանդես-վաճառքներ: Նաեւ համագործակցում ենք տեղի երաժշտական խմբերի հետ եւ, հետաքրքրության դեպքում, կազմակերպում նաեւ նրանց համերգը մեզ մոտ: Մենք համոզված ենք, որ դուք կվայելեք ձեր հանգիստը մեզ մոտ եւ կցանկանաք կրկին այցելել մեզ:
Բարսեղյան Գեսթ Հաուս (Վարդենիս)
Գեղարքունիքի մարզ Վարդենիս Անդրանիկի փ., 34տ.
«Բարսեղյան Գեսթ Հաուս» հյուրատունը տեղակայված է Վարդենիս քաղաքում՝ Սևանա լճի հարավարևելյան ափից 10 կմ հեռավորության վրա: Հյուրատունն ունի 5 սենյակ, որոնցից բացվում է լեռների հիանալի տեսարան: Հյուրերի տրամադրության տակ առկա է անհրաժեշտ հարմարություններով կահավորված ընդհանուր խոհանոց, որտեղ կարելի է ինքնուրույն պատրաստել, պարտեզ՝ խորոված պատրաստելու հարմարանքներով, ռեստորան, անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Յուրաքանչյուր առավոտ հյուրատանը մատուցվում է շատ համեղ նախաճաշ, իսկ երեկոյան հյուրերը կարող են ընթրել հյուրանոցի ռեստորանում: Տանտերերը հոգատար և բարի մարդիկ են, ովքեր պատրաստ են օգնել ցանկացած հարցում: Հաշված րոպեների ընթացքում հյուրատնից կարելի է հասնել Սևանա լիճ, լողալ լճում կամ պարզապես վայելել բնությունն ու մաքուր օդը:
Բեռլին Արտ Հյուրանոց
Շիրակի մարզ Գյումրի Հաղթանակի պող., 25 շենք
«Բեռլին Արտ» հյուրանոցը գտնվում է կոլորիտային քաղաք Գյումրիում: Հյուրանոցի բոլոր համարները հագեցած են ժամանակակից բոլոր հարմարություններով և համալրված են հայկական արվեստի յուրօրինակ գործերով: Հյուրանոցի տարածքում գործում է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Հյուրանոցն առանձնանում է իր պատկերասրահով, որտեղ այցելուները կարող են տեղի արվեստագետների նկարների և քանդակների միջոցով ծանոթանալ հայ ժամանակակից արվեստի հետ: Ցանկության դեպքում կազմակերպվում են էքսկուրսիաներ և հանդիպումներ արվեստագետների հետ, ինչն էլ հնարավորություն է տալիս ծանոթանալու Գյումրի քաղաքի հարուստ մշակույթին: Իր դիրքի շնորհիվ, հյուրանոցը շատ մոտ է քաղաքի տեսարժան վայրերին, եկեղեցիներին և թանգարաններին:
Բեռլոգա Լոգ հաուս
Տավուշի մարզ Դիլիջան Գոշ գյուղ
Բեռլոգա առանձնատունն իր հյուրընկալ դռներն է բացում այցելուների առաջ և առաջարկում է՝ բացօթյա տաքացվող ջակուզի, լողավազան, սաունա, տաղավար, հարմարավետ հանգիստ, գեղեցիկ ինտերիեր, ընտանեկան ջերմ մթնոլորտ: Համեցեք Բեռլոգա առանձնատուն, եթե ցանկանում եք հայտնվել իրական հեքիաթում: Առանձնատան արժեքները աշխատանքային օրերին 180․000 դրամ է, իսկ շաբաթ-կիրակի օրերին՝ 200․000 դրամ։
Բեսթ Ռեզորթ Աղվերան
Կոտայք Արզական գյուղ Անտառային փող.
«Բեսթ Վեսթերն Աղվերան» հյուրանոցը գտնվում է առողջարար կլիմայով և գեղեցիկ բնապատկերներով հայտնի հանգստավայր Աղվերանում` Դալար գետի ափին: Հյուրանոցը բաղկացած է մեկ գլխավոր մասնաշենքից և մասնաշենքին կից 5 քոթեջներից։ Հյուրերին առաջարկվում է բոլոր հարմարություններով ապահովված 59 ընդարձակ համարներ: Հյուրանոցի տարածքում կա բոուլինգի կենտրոն, ամառային բացօթյա սրճարան, լողավազան` մեծահասակների և երեխաների համար նախատեսված առանձին բաժիններով, մեծ թենիսի խաղադաշտ, համաժողովների համար նախատեսված դահլիճներ` համալրված միաժամանակ 2 լեզվով սինքրոն թարգմանությունների համար անհրաժեշտ սարքավորումներով և միջոցառումների կազմակերպման համար անհրաժեշտ այլ պարագաներով: Ամռանը հյուրերը կարող են իրենց հանգիստը վայելել գետի ափին գտնվող հանգստի գոտում, որն ապահովված է հարմարավետ նստատեղերով և խնջույքներ կազմակերպելու համար անհրաժեշտ բոլոր պարագաներով: Հարուստ բուսականության և առողջարար օդի շնորհիվ` հյուրանոցը հանդիսանում է հրաշալի վայր լիարժեք հանգստի և առողջության վերականգնման համար:
Բեսթ Վեսթերն Փլաս Փարադայս Դիլիջան
Տավուշ Դիլիջան Կամոյի 156
Հյուրանոցը գտնվում է Տավուշ մարզի Դիլիջան քաղաքում; Հյուրանոցում ստեղծված են բոլոր հարմարությունները հանգիստը կատարյալ վայելելու համար, բոլոր ծառայությունները գտնվում են բարձրագույն մակարդակի վրա։ Հեռավորությունը Երևանից կազմում է 95կմ, իսկ Զվարթնոց Միջազգային Օդանավակայանից հեռավորությունը կազմում է 108կմ։
Բեստ Վեստերն Բոհեմիան Ռեսորթ
Գեղարքունիքի մարզ Սևան Երևանյան խճուղի 102
Բոհեմիան հյուրանոցը բարձրակարգ սպասարկմամբ հյուրանոց է, որը գտնվում է Սևանա լճի ամենագեղեցիկ լողափում:Այս հյուրանոցը լավագույն տարբերակն է Ձեր հանգիստը Սևանում կազմակերպելու համար։Բոհեմիան հյուրանոցից բացվում է հրաշալի տեսարան դեպի Սևանա լիճ։Բոլոր համարները կահավորված են դասական ոճով,ունեն հարթ էկրանով հեռուստացույց, անվճար Wi-Fi և սառնարան։Հյուրանոցն ունի բաց լողավազան,2 ռեստորան,տեռաս և սնեք բար։Հյուրերը կարող են սկսել իրենց օրը ռեստորանում մատուցվող համեղ նախաճաշով: Ճաշի կամ ընթրիքի համար հյուրերը կարող են ընտրել հայկական և միջազգային խոհանոցների տարբեր ճաշատեսակներ։
Բերկրի Գաստրո
Տավուշի մարզ Ենոքավան Ենոքավան 1ին փողոց 1ին նրբանցք 1ին տուն
Բերկրի գաստրոն գտնվում է Տավուշի մարզի Ենոքավան գյուղում։ Հյուրատունը ապահովված է անհրաժեշտ հարմարություններով՝ նորարարական լուծումներով ու գրավիչ ինտերիերով ննջարաններով։ Եթե որոշել եք այցելել Լաստիվեր ջրվեժ քարանձավ կամ Yell extrem park, ապա Բերկրին իդեալական տարբերակ է գիշերակացի համար։ Այստեղ հատուկ առաջարկ կա նաև ձեռագործի ու հայկական խոհանոցի գաղտնիքների սիրահարների համար։Կազմակերպում է գոբելենագործության կարպետագործության նկարչության Տավուշի ավանդական խմորեղեն նազուկի գաթայի փռում թխող հացի վարպետաց դասեր,իսկ այս ամենից հետո օրն ավարտվում է խարույկի շուրջ,ինքնաեռում պատրաստված թեյի երաժշտության ներքո։