Ֆիլտրել
Վահես ֆեմիլի հյուրատուն
Երևան Երևան Եղիշե Թադևոսյան 12/6 շենք
Vahe’s Family Guest House հյուրատունը իր հյուրընկալ ջերմությամբ բաց է բիզնեսի կամ զբոսաշրջության նպատակով Երևան այցելող բոլոր այցելուների առջև: Հյուրատունը գտնվում է Շենգավիթ մետրոյից 130 մետր հեռավորության վրա: Սենյակները հագեցած անհրաժեշտ սարքավորումներից բացի անհրաժեշտության դեպքում հաճախորդների տրամադրվում է նոթբուք, հեռախոսային քարտ ինտերնետով և այլ անհրաժեշտ իրեր օրը լիարժեք անցկացնելու համար: Մոտակայքում գտնվում են Երևան Սիթի սուպերմարկետը, տարադրամի փոխանակման կետ, ռեստորան և բազմաթիվ այլ խանութներ: Մետրոյով քաղաքի կենտրոն հայտնվում ենք 10 րոպեում։
Վայթ հաուս
Վայոց Ձոր Եղեգնաձոր Մարշալ բաղրամյան 29
Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում է գտնվում այս հյուրատունը։ Հյուրատանը ստեղծված են բոլոր պայմանները հանգիստը լավ անցկացնելու համար։ Հեռավորությունը Երևանից կազմում է 123կմ, իսկ Զվարթնուղ միջազգային օդանավակայանից 128կմ հեռավորության վրա։
Վայք Հյուրանոց
Վայոց Ձորի Վայք Ջերմուկի խճուղի 10ա
«Վայք» հյուրանոցը գտնվում է Վայոց Ձորի մարզում` Վայք քաղաքում: Հյուրանոցը հանդիսանում է տուրիստական տեղեկատվական կենտրոնի բաղկացուցիչ մաս: Այն եռահարկ կառույց է, որի առաջին հարկում տեղակայված է տեղեկատվական կենտրոնը և ռեստորանը, որտեղ կազմակերպվում են տարբեր հանդիսություններ և խնջույքներ: Ռեստորանում մատուցվում են ազգային և հատկապես վայոցձորյան խոհանոցի յուրահատուկ ճաշատեսակներ: Երրորդ հարկում գտնվում են հարմարավետ և ընդարձակ համարներ, որոնցում առկա է լոգասենյակ, հեռուստացույց, օդափոխիչ: Տարածքում գործում է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Բարեհամբույր և բարձրակարգ սպասարկման շնորհիվ, հանգիստը հյուրանոցում դառնում է լիարժեք և անմոռանալի:
Վանատուն
Տավուշ Դիլիջան Գյուղ Թեղուտ, փող․ 2-րդ, թիվ 80
Դիլիջան ազգային պարկի տարածքում Հաղարծին վանական համալիրի կողքին իր դռներն է բացել Վանատուն հյուրատունը՝ հարմարավետ սենյակներով, գրադարանով, հանդիպումների սրահով, պատշգամբներից ու պատուհաններից բացվող չքնաղ տեսարանով: Նախատեսված է պասիվ հանգստի և բնության սիրահարների համար: Բացի գիշերակացից հյուրատունն առաջարկում է ճաշի, ընթրիքի և սուրճի ընդմիջման ծառայություններ, վարպետաց դասեր, էքսկուրսիաներ և քայլարշավներ:
Վերոնա
Վայոց Ձոր Ջերմուկ Շահումյան փող., 9/1 շենք
«Վերոնա» հանգստյան տունը գտնվում է Հայաստանի ամենաչքնաղ հանգստավայրերից մեկում` Ջերմուկ առողջարանային քաղաքում: Այն առաջարկում է հարմարավետ համարներ և բարձրակարգ ծառայություններ: Բոլոր համարներից բացվում է լեռնային քաղաքի հիանալի բնապատկերը: Հանգստյան տունն ունի գեղեցիկ բակ, մանկական խաղահրապարակ, պարտեզ: Տարածքում գործում է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Հանգստյան տունը մշտապես ավելացնում և ընդլայնում է մատուցվող ծառայությունները: Այն հիանալի վայր է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են իրենց հանգիստն անցկացնել բնության գրկում` վայելելով լեռնային մաքուր օդն ու էկոլոգիապես մաքուր սնունդը: Ամեն տարի այստեղ իրենց հանգիստն են անցկացնում հազարավոր հայեր և օտարերկրացիներ: Երևանից հեռավորությունը 173 կմ է:
Վերոնիկա Հյուրատուն
Տավուշ Դիլիջան Կամո 219
Հյուրատունն առանձնանում է նրանով, որ այստեղ ամեն ինչ պատրաստված է էկոլոգիապես մաքուր հումքից: Սենյակների ձևավորումն ու կահույքը հենց տանտիրոջ ձեռքի աշխատանքի արդյունքն են՝ պատրաստված փայտի տարբեր տեսակներից: Հյուրատան բոլոր սենյակներում առկա է հանգստի անկյուն և հարթ էկրանով հեռուստացույց, ինչպես նաև սառնարան: Առանձին սանհանգույցն ապահովված է վարսահարդարիչով և անվճար հիգիենայի պարագաներով: Սենյակներից ելք կա դեպի պատշգամբ, որտեղից հրաշալի տեսարան է բացվում: Հյուրերն հնարավորություն ունեն հիանալու ծառապատ սարերի բնապատկերներով: Հյուրատան տարածքում կա լողավազան, ինչպես նաև երկու ջրավազան, որտեղ տանտերը զբաղվում է ձկնաբուծությամբ: Այստեղ Դուք կարող եք ինքնուրույն որսալ հայկական իշխան ձուկն ու պատրաստել թարմ ձկան խորոված: Ձեր ցանկությամբ կմատուցվեն ռուսական կամ կովկասյան խոհանոցի ուտեստներ, տնական խմորեղեն, տարբեր մուրաբաներ, ինքնաեռի մեջ պատրաստված թեյ՝ քաղցրացված սեփական մեղվանոցում ստացված մեղրով: Կարող եք պատվիրել նաև ապխտած ձուկ կամ թռչնամիս: Տարածքում կա նաև հանգստի համար նախատեսված երկու տաղավար, մեկը՝ խորոված անելու համար նախատեսված պարագաներով, մյուսը՝ լողավազանի մոտ: Ակտիվ հանգստի սիրահարների համար կազմակերպվում են քայլարշավներ սարերում, արտաճանապարհային էքսկուրսիաներ ավտոմեքենաներով, այցելություն թանգարան, էքսկուրսիա դեպի Դիլիջանի ազգային պարկի ամենագեղեցիկ վայրերից մեկը՝ Հաղարծինի կիրճ, ինչպես նաև Պարզ լիճ, Հաղարծին և Գոշավանք, Ջուխտակավանք և Մաթոսավանք: Այստեղ կա նաև սեփական տնային տնտեսություն, որտեղ բուծում են ոչխարներ, այծեր, ճագարներ: Թռչնանոցներում ապրում են նաև սկյուռիկներ, որոնց, ցանկության դեպքում, կարելի է կերակրել: Կան տարբեր թռչնատեսակներ. փասիան, հնդկահավ, բադ, սագ, հավ, թութակ: Այստեղ կարող եք տեսնել նաև անտառային թռչուններ և հիանալ նրանց երգեցիկ ճռվողյունով: Հյուրատան առաջին հարկում փայտամշակման արվեստանոցը, որտեղ կարող եք մասնակցել վարպետաց դասերի, ձեռք բերել փայտե հուշանվերներ, գոբելենագործության նմուշներ, ինչպես նաև պատվիրել կահույք:
Վի ընդ Վի Հյուրանոցային համալիր
Լոռի Գյուլագարակ 2րդ փողոց 62
Վայելեք Ձեր հանգիստը V&V հյուրանոցային համալիրում, հյուրանոցը գտնվում է Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում, տեղում առկա են բոլոր պայմանները և հարմարությունները անմոռանալի հանգստ անցկացնելու համար։ Հեռավորությունը Երևանից կազմում է 138կմ, իսկ Զվարթնոց Միջազգային Օդանավակայանից հեռավորությունը կազմում է 151կմ։
Վի Մուդ Հյուրանոց
Երևան Կենտրոն վարչական շրջան Բուդապեշտի 63/1
«Վի մոդ» հյուրանոցը գտնվում է Երևանյան լճի մոտակայքում: Հյուրանոցն առաջարկում է յուրահատուկ ինտերիերով և նրբաճաշակ կահավորանքով համարներ, որոնք ապահովված են հարմարավետ և լիարժեք հանգստի համար անհրաժեշտ բոլոր պայմաններով: Համարներից բացվում է տեսարան դեպի քաղաք: Ողջ տարածքն ապահովված է անվճար Wi-Fi ինտերնետով: Հանգիստը հյուրանոցում դառնում է լիարժեք և անմոռանալի` բարձրակարգ սպասարկման և որակյալ ծառայությունների շնորհիվ: Գտնվելով քաղաքի կենտրոնում` հյուրանոցը շատ մոտ է բազմաթիվ տեսարժան վայրերի և ժամանցի կենտրոնների: Հյուրանոցից ոտքով կարելի է հասնել Հանրապետության հրապարակ, Հյուսիսային պողոտա, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն:
Վիլիջ Հաուս
Կոտայք Գառնի Թումանյան 2, Գեղարդի խճուղի
Վիլիջ Հաուս ռեստորան-հյուրատունը տեղակայված է Գառնում /Կոտայքի մարզ/, Գեղարդավանք գնացող գլխավոր ճանապարհի վրա։ Այն երկհարկանի առանձնատուն է շրջապատված մրգատու այգով և պարտեզով։ Ծառայությունները ներառում է ռեստորան, անվճար ինտերնետ, լվացքատուն և ավտոկայանատեղի։ Ռեստորանը առաջարկում է ինչպես հայկական, այնպես էլ եվրոպական խոհանոցի ճաշատեսակներ։ Յուրաքանչյուր օր կարող եք ճաշակել շեֆ-խոհարարի կողմից մատուցվող օրվա ուտեստը։ Վիլիջ Հաուս ռեստորան-հյուրատանը կարող եք կազմակերպել ձեր կոպերատիվ, ընտանեկան և ընկերական հավաքները։ Ցանկության դեպքում կազմակերպվում են տուրեր և արշավներ: