Ֆիլտրել
Յուպիտեր
Կոտայքի մարզ Ծաղկաձոր Ծաղկունյաց հրպ․ 2
Յուպիտեր հոսթելը գտնվում է Ծաղկաձորի կենտրոնում `կենտրոնական հրապարակում, ավտոբուսի կանգառից մի քանի րոպե հեռավորության վրա եւ Կեչառիս եկեղեցու մոտ 10 րոպե քայլելու ճանապարհին: Մեր գտնվելու վայրը կատարյալ է Ծաղկաձորի բոլոր տեսարժան վայրերը ուսումնասիրելու համար, ներառյալ Թեղենիս Լեռան ճանապարհը, Օրբելի եղբայրների թանգարանը, Կեչառիս եկեղեցին եւ շատ ավելին:
Նաիրի առողջարան
Վայոց Ձոր Ջերմուկ Մյասնիկյան 7/1
«Նաիրի» առողջարանը գտնվում է Վայոց ձորում՝ Ջերմուկի կենտրոնում։ Ջերմուկը հայտնի է իր առողջարար հատկություններով՝ հանքային ջրերի շնորհիվ: Առողջարանն իդեալական վայր է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են հանգստանալ և միևնույն ժամանակ ամրապնդել իրենց առողջությունը: Հարմարավետ և ընդարձակ սենյակներն ապահովված են բոլոր հարմարություններով` լոգասենյակ, հեռուստացույց, տաքացվող հատակ, չհրկիզվող պահարան, մինիբար, իսկ պատշգամբից բացվող տեսարանը միայն դրական լիցքեր կհաղորդի գեղատեսիլ Ջերմուկից։
Նաիրի ՍՊԱ ռեզորթ
Կոտայք Հանքավան 1 փողոց, 3 շինություն
Հյուրանոցն ունի բար՝ համեղ կոկտեյլներով և այլ խմիչքներով: Հյուրանոցի ամբողջ տարածքում ինտերնետը հասանելի է: Հյուրերը կարող են թանկարժեք իրերը թողնել հյուրանոցի պահարանում: Հյուրանոցն ունի ֆիթնես կենտրոն։ Սպորտից հետո հաճելի կլինի հանգստանալ սաունայում։ Դուք կարող եք օգտվել փակ լողավազանից: Սպա կենտրոնը հրավիրում է հանգստանալու ձեր մարմինն ու հոգին: Սեփական մեքենայով ճանապարհորդողների համար նախատեսված է ավտոկայանատեղի։ Օդանավակայանից հասանելի է տրանսպորտ։ Հյուրերը կարող են իրականացնել հրատապ գործեր ժամանակակից բիզնես կենտրոնում և օգտվել ֆաքսի և պատճենահանման ծառայություններից: 24-ժամյա ընդունարանի անձնակազմը ցանկացած պահի պատրաստ է պատասխանել ձեր հարցերին: Գործում է սենյակի սպասարկում: Հյուրանոցում գործում է նաև լվացքի ծառայություն։
Նանէ Հյուրանոց
Շիրակի մարզ Գյումրի Գարեգին Նժդեհ 1/5
Գյումրի քաղաքի կենտրոնում է գտնվում «Նանէ» հյուրանոցը, որն իր հյուրերին առաջարկում է ինքնատիպ կահավորանքով ստանդարտ և լյուքս կարգի համարներ, որոնք ապահովված են բոլոր անհրաժեշտ հարմարություններով` լոգասենյակ, հեռուստացույց, մինի բար, չհրկիզվող պահարան: Գործնական նպատակով ժամանած այցելուների համար հյուրանոցում գործում է բոլոր ժամանակակից սարքավորումներով համալրված կոնֆերանս դահլիճ` նախատեսված գործնական հանդիպումների և համաժողովների համար: Տարածքում առկա է անվճար Wi-fi և ավտոկայանատեղի: Հյուրանոցի պրոֆեսիոնալ անձնակազմի, բարձրակարգ սպասարկման և որակյալ ծառայությունների շնորհիվ հյուրանոցում անցկացրած հանգիստը կլինի լիարժեք և անմոռանալի: Հյուրանոցն իդեալական վայր է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են բացահայտել կոլորիտային քաղաք Գյումրին: Հյուրանոցի հարևանությամբ կան եկեղեցիներ, թանգարաններ, պատկերասրահներ և այլ տեսարժան վայրեր:
Նարինե B&B (Գառնի)
Կոտայքի մարզ Գառնի Չարենցի փող., 20 շենք
«Նարինե» հյուրատունը գտնվում է Կոտայքի մարզի Գառնի գյուղում: Հյուրատունն առաջարկում է 6 հարմարավետ սենյակներ՝ ապահովված անհրաժեշտ հարմարություններով: Պատուհաններից բացվում է հիանալի տեսարան դեպի լեռները: Հյուրերի տրամադրության տակ կա բակ, այգի, ընդհանուր խոհանոց, ռեստորան: Տարածքում կա անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Յուրաքանչյուր առավոտ հյուրատանը մատուցվում է շատ համեղ նախաճաշ: Տանտերերը հոգատար և բարեհամբույր մարդիկ են, ովքեր անհատական մոտեցում են ցուցաբերում բոլոր հյուրերի նկատմամբ կացության ողջ ընթացքում և պատրաստ են օգնել ցանկացած հարցում: Հյուրատան մոտակայքում է գտնվում տարածաշրջանի ամենահին հեթանոսական տաճարը: Ամռանը, ցանկության դեպքում, կազմակերպվում են էքսկուրսիաներ դեպի Գառնու տաճար և Գեղարդի վանական համալիր:
Նելլի B&B (Վարդենիս)
Գեղարքունիքի մարզ Վարդենիս Բաղրամյան փ., տ. 3
«Նելլի» հյուրատունը գտնվում է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, Երևանից 170 կմ հեռավորության վրա: Հյուրատունը մեկհարկանի շինություն է՝ շրջապատված գեղեցիկ պարտեզով: Հյուրերին առաջարկվում է հարմարավետ համարներ, որոնք ապահովված են անհրաժեշտ հարմարություններով: Տարածքում կա անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Հյուրատանը տիրում է ջերմ և հաճելի մթնոլորտ, որի շնորհիվ յուրաքանչյուր ոք զգում է իրեն ինչպես հարազատ տանը՝ լի հոգատարությամբ և ջերմությամբ: Ամեն առավոտ հյուրատանը մատուցվում է շատ համեղ և բազմատեսակ ուտեստներով նախաճաշ, ինչպես նաև, ցանկության դեպքում, անցկացվում է խոհարարական վարպետության դասեր: Հյուրերը կարող են նաև այցելել Սևանա լիճ և իրենց հանգիստն անցկացնել լճի ափին՝ վայելելով մաքուր օդն ու բնությունը:
Նեկտար Հյուրանոց
Լոռի Ստեփանավան Ավետիսյան 43/1
«Նեկտար» հանգստյան տունը գտնվում է գեղատեսիլ Ստեփանավանում` սոճիների անտառի մեջ: Հանգստյան տունն առաջարկում է բոլոր հարմարություններով ապահովված հարմարավետ համարներ: Համարներից մի քանիսն ունեն բաց պատշգամբներ, որոնցից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի սաղարթախիտ անտառը: Հանգստյան տանը կա սրճարան, սեղանի թենիս, Wi-Fi, ավտոկայանատեղի: Բակում` եղևնիների տակ, կա հանգիստը վայելելու համար նախատեսված գոտի՝ հատուկ տաղավարներով, նստարաններով և ցանցաճոճերով: Հանգստյան տունը իդեալական վայր է բոլոր նրանց համար, ովքեր նախընտրում են հարմարավետությունը և լիարժեք հանգիստը:
Նինա B&B (Դիլիջան)
Տավուշ Դիլիջան Մյասնիկյան փող. 18
«Նինա» հյուրատունը գտնվում է դրախտային հանգստավայր Դիլիջանում: Հյուրատան սենյակներն ապահովված են բոլոր անհրաժեշտ պարագաներով և հարմարություններով: Որոշ սենյակներ ունեն առանձին լոգասենյակներ: Հյուրերի տրամադրության տակ առկա է ընդհանուր խոհանոց՝ բոլոր հարմարություններով: Բակում կա բացօթյա բուխարի, որտեղ կարելի է խորոված պատրաստել և խաղահրապարակ երեխաների համար: Ողջ տարածքում գործում է անվճար Wi-Fi: Տանտիրուհին՝ Նինան, ով հիանալի խոհարար է, ամեն առավոտ մատուցում է շատ համեղ նախաճաշ: Հյուրընկալվելով «Նինա» հյուրատանը, հանգստին զուգընթաց հյուրերը կարող են վայելել Դիլիջանի հրաշալի բնությունն ու մաքուր օդը:
Նիրվանա Հյուրատուն
Տավուշ Դիլիջան Թբիլիսյան 59
Նիրվանա հյուրատունը գտնվում է Հայաստանի ամենանտառաշատ քաղաք Դիլիջանում, հյուրատնից բացվում է տեսարան ոչ միայն դեպի անտառներ այլ նաև գեղեցիկ լեռները։ Հյուրատան տարածքում կա ամեն ինչ հանգիստը վայելելու համար։ Հյուրատունը գտնվում է Զվարթնոց միջազգային օդանավակայանից 79կմ հեռավորության վրա և հավելյալ վճարի դիմաց կազմակերպվում է տեղափոխում օդանավակայանից հյուրանոց։
Նյու Սանահին B&B
Լոռու մարզ Ալավերդի Սանահին Կայարան 17/5
Ալավերդի քաղաքում գտնվող «Նյու Սանահին» հյուրատունն իր ջերմ դռներն է բացում բոլորի առջև: «Նյու Սանահին» հյուրատունը տեղակայված է Սանահին Կայարան 17/5 հասցեում: Հյուրատան յուրաքանչյուր սենյակ ունի պատշգամբ և առանձին սանհանգույց: