search

Ֆիլտրել

Արծիվ Գեսթ Հաուս (Դիլիջան)

0.0 10

Տավուշ Դիլիջան Ուսանողական փ. տ. 19

  • billiard
  • parking
  • smoking
  • wifi

     «Արծիվ» հյուրատունը գտնվում է կուրորտային քաղաք Դիլիջանի կենտրոնում: Շրջապատված լինելով լեռներով և հիանալի բնությամբ, հյուրատունն առաջարկում է յուրահատուկ ոճով սենյակներ՝ նախատեսված տարբեր ճաշակի և բյուջեի տեր մարդկանց համար: Սենյակներում առկա է լոգարան՝ անվճար պարագաներով, մինի խոհանոց, Wi-Fi: Պատուհաններից բացվում է լեռների հիանալի տեսարան: Ամեն առավոտ հյուրատանը մատուցվում է տարատեսակ ուտեստներով, համեղ նախաճաշ: Հյուրատան տարածքում առկա է պարտեզ՝ գունագեղ ծաղիկներով, խորոված պատրաստելու համար նախատեսված մանղալ և մանկական խաղահրապարակ:

Արծվիկ Հյուրանոց

0.0 10

Կոտայքի մարզ Ծաղկաձոր Վլադիմիր Հարությունյան փող.8

  • tennis
  • sauna
  • laundry
  • ac
  • parking
  • smoking
  • transfer
  • wifi

     «Արծվիկ» հյուրանոցը գտնվում է Ծաղկաձորի սրտում: Հյուրանոցն ունի 1,5 հեկտար տարածք, որից 1500 քմ կանաչապատ է, որտեղ բոլորը կարող են զբոսնել և վայելել բնության գեղեցկությունը: Հյուրանոցը երաշխավորում է ձեր գերազանց հանգիստը տարվա բոլոր եղանակներին ընկերների կամ ընտանիքի հետ: Յուրաքանչյուր սենյակ բավականին ընդարձակ է և յուրովի ձևավորված: Բոլոր սենյակնեը կահավորված են անհրաժեշտ պարագաներով, ժամանակակից տեխնիկայով, ինչպես նաև անվճար Wi-Fi-ով:

Արմենիա Առողջարան

0.0 10

Վայոց Ձոր Ջերմուկ Մյասնիկյան փող., 2 շենք

  • inpool
  • gym
  • billiard
  • tennis
  • laundry
  • parking
  • transfer
  • wifi

       «Արմենիա» առողջարանը գտնվում է Ջերմուկ քաղաքի կենտրոնում: Այս բարձրակարգ և ժամանակակից ստանդարտներին համապատասխանող առողջարանում կարելի է վայելել գեղատեսիլ Ջերմուկի հիանալի բնությունը և օգտվել առողջարանի կողմից առաջարկվող մի շարք բուժական ծառայություններից: Առողջարանն առաջարկում է կուրսեր տարբեր հիվանդությունների բուժման համար: Այդ հիվանդությունների թվին են դասվում լյարդի, լեղապարկի, աղեստամոքսային տրակտի հիվանդությունները, շաքարային դիաբետը, գինեկոլոգիական խնդիրները: Առողջարանն իդեալական վայր է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են հանգստանալ և միևնույն ժամանակ ամրապնդել իրենց առողջությունը: Առողջարանում գործում է մարզասրահ, փակ լողավազան, բիլիարդի սրահ: Տարածքում առկա է Wi-Fi և ավտոկայանատեղի: Եվրոպական նրբաճաշակ կահավորանքով համարներն ապահովված են բոլոր հարմարություններով` լոգասենյակ, հեռուստացույց, բար, անլար ինտերնետ: Մատուցվող բարձրակարգ ծառայությունների և աշխատակազմի բարեհամբույր սպասարկման շնորհիվ, հանգիստը առողջարանում կլինի հարմարավետ, լիարժեք և անմոռանալի:

Արմենիա Գեսթ Հաուս

0.0 10

Տավուշ Դիլիջան Կալինինի 125ա

  • pets
  • ac
  • parking
  • transfer
  • wifi
  • facilities

     «Արմենիա» հյուրատունը գտնվում է չքնաղագույն Դիլիջանում՝ Կալինինի 125ա հասցեում: Հյուրատան ընդարձակ և հարմարավետ սենյակներն ունեն ձայնամեկուսիչ համակարգ, պատիկ փակցված նկարներ, սառնարան, վարսահարդարիչ: Լուսամուտներից բացվում է հիանալի տեսարան՝ դեպի անտառ:

Արմենիա Հյուրանոց

0.0 10

Վայոց Ձոր Ջերմուկ Մյասնիկյան փող., 2 շենք

  • inpool
  • tennis
  • spa
  • laundry
  • parking
  • smoking
  • wifi

     «Արմենիա» հյուրանոցը գտնվում է Ջերմուկ քաղաքի կենտրոնում: Այս բարձրակարգ և ժամանակակից ստանդարտներին համապատասխանող հյուրանոցում կարելի է վայելել առողջարանային քաղաք Ջերմուկի հիանալի բնությունը և օգտվել առողջարանի կողմից առաջարկվող մի շարք բուժական ծառայություններից: Շրջապատված լինելով հրաշագեղ բնությամբ և բուժիչ հանքային աղբյուրներով` հյուրանոցն իր հյուրերին տրամադրում է կատարյալ պայմաններ` լիարժեք հանգստի համար: Հյուրանոցն առաջարկում է կուրսեր տարբեր հիվանդությունների բուժման համար: Այդ հիվանդությունների թվին են դասվում լյարդի, լեղապարկի, աղեստամոքսային տրակտի հիվանդությունները, շաքարային դիաբետը, գինեկոլոգիական խնդիրները: Հյուրանոցն իդեալական վայր է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են հանգստանալ և միևնույն ժամանակ ամրապնդել իրենց առողջությունը: Հյուրանոցում գործում է մարզասրահ, փակ լողավազան, սեղանի թենիս: Տարածքում առկա է Wi-Fi և ավտոկայանատեղի: Եվրոպական նրբաճաշակ կահավորանքով համարներն ապահովված են բոլոր հարմարություններով` լոգասենյակ, հեռուստացույց, բար, անլար ինտերնետ: Մատուցվող բարձրակարգ ծառայությունների և աշխատակազմի բարեհամբույր սպասարկման շնորհիվ, հանգիստը հյուրանոցում կլինի հարմարավետ, լիարժեք և անմոռանալի:

Արտեմի Գեսթ Հաուս (Թումանյան)

0.0 10

Լոռու մարզ Թումանյան 1-ին փ., տ. 5

  • laundry
  • parking
  • wifi

    «Արտեմի» հյուրատունը գտնվում է Լոռու մարզի Թումանյան քաղաքում: Հյուրատունն առաջարկում է 3 երկտեղանոց սենյակներ, որոնցում առկա է հեռուստացույց, մինիբար, սառնարան, օդափոխիչ, լոգարան: Սենյակների պատուհաններից բացվում է գեղեցիկ տեսարան: Հյուրատանը մատուցվում են ազգային խոհանոցի ամենահամեղ ճաշատեսակները: Ողջ տարածքում գործում է անվճար Wi-Fi: Հյուրատանը կա բակ, որտեղ կարելի է խորոված պատրաստել, պարտեզ, ավտոկայանատեղի և մանկական խաղահրապարակ: Շրջակայքում ստեղծված են հիանալի պայմաններ ակտիվ հանգստի համար՝ հյուրերը կարող են Դեբեդ գետում ձուկ բռնել, կամ ռաֆտինգով զբաղվել: Ցանկության դեպքում կազմակերպվում են էքսկուրսիաներ:

Արտեմի Գեստ Հաուս

0.0 10

Լոռու մարզ ք Թումանյան կետրոնական փողոց, 5 տուն

  • tennis
  • children_playroom
  • parking
  • smoking
  • transfer
  • wifi
  • facilities

     «Արտեմի» հյուրատունը գտնվում է Լոռու Մարզի Թումանյան քաղաքում: Հյուրատան հարակից տարածքով հոսում է Դեբեդ գետը, որտեղ դուք կարող եք զբաղվել ձկնորսությամբ:Այցելելով Արտեմի դուք կարող եք օգտվել Թումանյան քաղաքի հարակից ամտառների բարիքներից սկսած հատապտուղներից,սնկերից, վերջացրած դեղաբույսերից, բնական թեյի տեսականիով(ուրց, դաղձ, երիցուկ եւ այլն)։      Թումանյանում բացվել է <<Լուցկու տուփերի>>նորաստեղծ թանգարան, որտեղ ցուցադրվում է 30 երկրներում արտադրված լուցկու տուփերի հավաքածու։      Կան նաև պատմամշակույթային իրերի նմուշների ցուցասրահ։ Թումանյանից 1,5կմ հեռավորությամբ է գտնվում Քոբայրի եկեղեցական համալիրը(12-13դդ)։Զբոսաշրջիկների համար շատ հարմար է հյուրատունը, քանի որ գտնվում է Երեւան-Թբիլիսի գլխավոր մայրուղու կենտրոնական մասում, որը հարմար է զբոսաշրջիկին այցելել մայրուղու մոտ գտվող բոլոր պատմամշակույթային կենտրոնները( Օձուն, Սանահին, Հաղպատ, Սանահին , Ախթալա)։

Արտսոն B&B (Էջմիածին)

0.0 10

Արմավիր Էջմիածին Պետրոզավոդսկ փ., 55 տ.

  • pool
  • tennis
  • laundry
  • parking

      «Արտսոն» հյուրատունը գտնվում է հոգևոր կենտրոն Էջմիածնում, մայրաքաղաք Երևանից ընդամենը 18 կմ հեռավորության վրա: Հյուրատան այցելուներն իրենց հանգիստը կարող են անցկացնել նրբաճաշակ կահավորված սենյակներում, օգտվել ընդհանուր խոհանոցից և հյուրասենյակից: Առավոտյան տանտիրուհին՝ Սոնան, պատրաստում և մատուցում է շատ համեղ նախաճաշ, ինչպես նաև, ցանկության դեպքում, անցկացնում է խոհարարական վարպետության դասեր: Հյուրատան տարածքում կա լողավազան, պարտեզ, որտեղ կարելի է նաև պատրաստել խորոված, սեղանի թենիս, ավտոկայանատեղի և Wi-Fi: Հյուրընկալվելով «Արտսոն» հյուրատանը, դուք կզգաք տանտերերի հյուրընկալությունը, ընկերական վերաբերմունքն ու ընտանեկան հաճելի մթնոլորտը: Հյուրատան մոտակայքում է գտնվում Էջմիածնի Մայր Տաճարը:

Արփա Հյուրանոց

0.0 10

Վայոց Ձոր Եղեգնաձոր Նարեկացու փող., 8/02 շենք

  • laundry
  • smoking
  • wifi

    Եղեգնաձոր քաղաքի կենտրոնում է գտնվում «Արփա» հյուրանոցը, որը հանդիսանում է հայկական և եվրոպական ճարտարապետական ոճերի համադրության հրաշալի օրինակ: Հյուրանոցն առաջարկում է բոլոր անհրաժեշտ հարմարություններով ապահովված մեկտեղանի, երկտեղանի և ջունիոր սուիթ համարներ: Հյուրանոցում կարելի է վայելել հայկական և եվրոպական խոհանոցների ճաշատեսակները: Ողջ տարածքում գործում է անվճար Wi-Fi: Հյուրանոցի բարեհամբույր աշխատակազմը հոգ կտանի, որ հյուրանոցում Ձեր հանգիստը լինի հարմարավետ և լիարժեք, իսկ հեռանալիս Ձեզ հետ տանեք միայն լավ հիշողություններ:          

Արևի հյուրանոց

0.0 10

Վայոց Ձոր Եղեգիս Վայոց Ձորի մարզ, գ․ Եղեգիս

  • pets
  • laundry
  • ac
  • parking
  • smoking
  • transfer
  • wifi

     «Արևին» հիմնադրվել է 2011 թվականին և զբաղվում է Հայաստանում, Արևմտյան Հայաստանում, Վրաստանում և Ռուսաստանում արկածային տուրիզմի կազմակերպմամբ։ Այսօր «Արևին» ունի նաև իր հյուրանոցը, որը գտնվում է Վայոց ձորի մարզի Եղեգիս քաղաքում։ Այն էկո-հյուրանոց է, որը թույլ է տալիս ավելի մոտ զգալ բնությանը, վայելել մաքուր օդը և շրջակայքի լեռնային տեսարանը, հնարավորություն տալ հանգստանալ խճճված քաղաքի կյանքից և լինել միայնակ բնության հետ։

Խնայեք գումարը և ժամանակը

Հետևեք մեզ և մենք Ձեզ կուղարկենք ամենալավ տարբերակները