Ֆիլտրել
Դիլիջան Ռեզորթ & ՍՊԱ
Տավուշ Դիլիջան Գետափնյա փող. 66
Անտառի սրտում տեղակայված «Դիլիջան» առողջարանային համալիրն իր բարձրորակ ծառայություններն է առաջարկում բոլոր հյուրերին: Առողջարանի գտնվելու վայրի, հաճելի ներքին մթնոլորտի, բարձրորակ սպասարկման, ինչպես նաև մի շարք բարենպաստ պայմանների համադրությունը հնարավորություն է ընձեռում բոլորին վայելելու համալիրի առավելությունները: Այստեղ Ձեզ հաճելիորեն կզարմացնեն բարձրորակ ծառայությունները` 24-ժամյա սպասարկում, լավ կահավորված մարզասրահ, շոգեբաղնիք, լողավազան, կոնֆերանս դահլիճ, բիլիարդի սրահ և, իհարկե, նրբագեղ կահավորված հարմարավետ համարներ և նրբաոճ սպասարահ: «Դիլիջան» առողջարանային համալիրն ունի երկար տարիների պատմություն: Նախկինում շենքը գործել է որպես սպա և վերականգնողական կենտրոն: Վերանորոգումից հետո այն պատրաստ է ներկայանալ նոր` հանգստի և ծառայությունների համալիր տեսքով, որը կբավարարի բոլոր հյուրերի պահանջները: Այժմ, այս աչքի ընկնող յոթ հարկանի հյուրանոցն առաջարկում է անմոռանալի ժամանց Հայաստանի կանաչ դրախտում, որտեղ Դուք կարող եք անցկացնել Ձեր հանգիստը կամ բիզնես-գործուղումը ողջ տարվա ընթացքում: Բարեհամբույր և պրոֆեսիոնալ աշխատակազմը միշտ պատրաստ է իրականացնել բարձրակարգ սպասարկում` յուրաքանչյուր հաճախորդին ցուցաբերելով անհատական մոտեցում: Ապահովված լինելով բոլոր անհրաժեշտ պայմաններով, հյուրանոցը ամենահաճելի և հարմարավետ վայրն է հանգիստը անցկացնելու համար:
Դիլիջանի տուն
Տավուշ Դիլիջան Օրջոնիկիձե 4-րդ նրբանցք, 36
Դիլիջանի Տուն հյուրանոցը տեղակայված է Հայաստանի ամենագեղեցիկ մարզերից մեկում՝ Տավուշում՝ Դիլիջան քաղաքում: Դիլիջան քաղաքի բարձունքից այն նայում է դեմը սփռված անտառներին ու լեռներին: Հյուրանոցի բակը գեղեցիկ պարտեզ է, որը դիմավորում է Ձեզ իր ներդաշնակությամբ՝ ստիպելով մոռանալ աղյուսե ջունգլիները: Այստեղ Դուք մեկտեղվում եք բնության հետ՝ վայելելով բուն հայկական բուսականության ընկերակցությունը: Պարտեզը մեր կողմից նախագծված է այնպես, որ շահեկանորեն պահպանում ու մգացնում է տեղանքի բնակերպարանքը: Կյանքը Դիլիջանի Տուն հյուրանոցում եռում է հյուրընկալ և հոգատար անձնակազմի հսկողության ներքո, և ամեն պահը դարձնում անմոռանալի: Ոչ մի մանրուք աննկատ չի մնա, թիմը կանի հնարավոր ամեն բան, որպեսզի հյուրերն իրենց զգան ջերմ, մտերմիկ մթնոլորտում: Մենք՝ հյուրանոցի ամբողջ անձնակազմով, հույս ունենք, որ հյուրերից յուրաքանչյուրն, ով թեկուզ մեկ օր եղել է մեր տանը, ջերմ հիշողություններ է տանելու իր հետ` լի ուրախությամբ, հիացմունքով և անհոգությամբ: Դիլիջանի Տուն հյուրանոցում նույնիսկ փոքրիկ հյուրերն իրենց կզգան ինչպես հարազատ տանը: Հատուկ պատրաստված սենյակում փոքրիկները կանցկացնեն երկար ժամեր: Մանկական սենյակը տարածք է լի ուրախությամբ, արկածներով և հետաքրքիր խաղերով: Այստեղ ծնվում են հիշողություններ, որոնք ուղեկցում են նրանց ամբողջ կյանքի ընթացքում: Սենյակները, անկասկած, ցանկացած հյուրանոցի ամենակարևոր մասն են: Դրանք, ի վերջո, տարածքներ են, որտեղ հյուրերն անցկացնում են իրենց ժամանակի զգալի մասը: Կայքերում, սենյակները նկարագրելիս, հաճախ բախվում ենք ձանձրալի տեղեկատվության. մահճակալների տիպ-դիրք, տարածք, դասավորվածություն: Նման տեղեկատվությունն, իհարկե, անհրաժեշտ է սենյակ ընտրելու համար, բայց չի տալիս պատասխանն այն հարցի, թե ինչի կբախվես, երբ բանալիի պտույտով մուտք գործես սենյակ:
Դինա Հյուրանոց
Սյունիք Սիսիան Սիսական փող., 35 շենք
«Դինա» հյուրանոցը գտնվում է Սիսիան քաղաքի կենտրոնում: Հյուրանոցն աչքի է ընկնում իր ջերմ հյուրընկալությամբ և հայկական ավանդական շնչով: Այն առաջարկում է բոլոր անհրաժեշտ հարմարություններով ապահովված, լուսավոր և հարմարավետ համարներ: Համարներում գործում է շուրջօրյա սպասարկում: Հյուրանոցում կա սրճարան, որտեղ հյուրերը կարող են ճաշակել ամենահամեղ ուտեստները, ավտոմեքենաների կայանատեղի, միջազգային հեռախոսակապ, Wi-Fi ինտերնետ: Բարեհամբույր սպասարկման և մատուցվող որակյալ ծառայությունների շնորհիվ, Ձեր հանգիստը հյուրանոցում կլինի հարմարավետ և լիարժեք: Կազմակերպվում են նաև էքսկուրսիաներ դեպի մոտակայքում գտնվող Զորաց քարեր, Շաքի ջրվեժ, Որոտնավանք, Սիսիանի պատմության թանգարան, ժամանակակից արվեստի պատկերասրահ:
Եղեգն
Վայոց Ձոր Եղեգնաձոր Մոմիկի 8/8
Եղեգն հյուրատունը գտնվում է Վայոց Ձորի եղեգնաձոր քաղաքում, հյուրատանը ստեղծված են բոլոր պայմանները և առկա են բոլոր հնարավությունները հանգիստը վայելելու համար։ Հեռավորությունը Երևանից կազմում է 123կմ, իսկ Զվարթնոց միջազգային օդանավակայանից հեռավորությունը 136կմ է։
Երազանքի Տնակ
Տավուշ Դիլիջան Փողոց 11 Տուն 35
Գեղատեսիլ Դիլիջանի բնության գրկում է գտնվում «Երազանքի Տնակ» հյուրանոցը, որն իր հյուրընկալ դռներն է բացում բոլոր նրանց առջև ովքեր ցանկանում են հայտնվել անտառի գրկում հիասքանչ քոթթեջի մեջ: Քոթեջից բացվում է տեսարան դեպի Դիլիջանի գեղեցիկ անտառները: Աշխատակազմը յուրաքանչյուրի հանդեպ ցուցաբերում է անհատական մոտեցում` անելով առավելագույնը հյուրերի հարմարավետ հանգիստն ապահովելու համար: Հյուրանոցը Երևանից գտնվում է 102կմ հեռավորության վրա իսկ Զվարթնոց Միջազգային Օդանավակայանից 110կմ հեռավորության վրա։
Երեք ննջասենյակով առանձնատուն Օձուն գյուղում
Լոռի Օձուն գյուղ Փողոց 1 տուն 5
Տունը գտնվում է Լոռի մարզի Օձուն գյուղում, մոտակայքում գտնվում են տասնյակ տարբեր եկեղեցինեեր և վանքեր, տունը առաջարկում է ամեն ինչ ձեր հանգիստը լավ անցկացնելու համար։
Երեք սենյականոց բնակարան Դալմա Գարդեն Մոլի հարևանությամբ
Երևան Կենտրոն վարչական շրջան Ծիծեռնակաբերդի խճուղի 1/2, բն 56
Հարմարավետ նախագծված, գեղեցիկ դիզայնով վերանորոգված երեք սենյականոց բնակարան, որը գտնվում է Դալմա Գարդեն Մոլի հարևանությամբ: Ամբողջ կահույքը և մանրահատակը կաղնու փայտից է: Պատշգամբից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Արագած լեռը: Մոտակայքում է գտնվում Հրազդան գետի գեղատեսիլ կիրճը՝ հանգստյան գոտիներով, ռեստորաներով, <<Orange Fitness>>-ը` լողավազանով, Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը, Արարատի կոնյակի գործարանը, մոտ 2 կմ հեռավորության վրա՝ Հանրապետության հրապարակը: Հարևանությամբ են գտնվում նաև ֆուտբոլի դաշտը, թենիսի կորտերը:
Երիցուկ
Լոռու մարզ Ալավերդի Սանահին թաղամաս տուն 25
ԵթԵ նախընտրում Եք նրբաճաշակ ու հանգիստ միջավայր՝ այցելեք Սանահինում գտնվող «Երիցուկ» հյուրատուն: Այստեղ գործում է բարձրակարգ սպասարկում, ստեղծված են բոլոր պայմանները ամենաքմահաճ հաճախորդի պահանջները բավարարելու համար: Մի խոսքով այստեղ դու զգում ես քեզ ինչպես տանը: