Ֆիլտրել
Շէ Սեդա B&B (Գորիս)
Սյունիքի մարզ Գորիս Գետափնյա փ., տ. 26
«Շէ Սեդա» հյուրատունը գտնվում է Հայաստանի հնագույն քաղաքներից մեկում՝ Գորիսում: Հյուրատունն առաջարկում է հարմարավետ հանգստի համար անհրաժեշտ բոլոր հարմարություններով ապահովված համարներ: Սենյակների պատուհաններից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի պարտեզը: Հյուրատան տարածքում կա անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Տանտիրուհին՝ Սեդան ցանկացած հարցում պատրաստ է աջակցել հյուրերին: Նա ամեն առավոտ մատուցում է շատ համեղ, գյուղական նախաճաշ՝ նախապես հաշվի առնելով հյուրերի նախասիրությունները: Հյուրատնից ոչ հեռու գտնվում է Խնձորեսկը, Շաքիի ջրվեժը և Քարահունջը:
Շիրազ Պլազա հյուրանոց
Շիրակի մարզ Գյումրի Շահումյան 105
Հոգատարություն, հարմարավետություն և ջերմություն անմիջապես Գյումրու սրտում՝ Շիրազ Պլազա հյուրանոցում։ Հյուրանոցն ունի դասական և նորաոճ լաունջ բար՝ անմոռանալի ժամանցի կազմակերպման համար։ Շիրազ Պլազա հյուրանոցն առաջարկում է տեխնիկապես առավելագույնս հագեցած կոնֆերենց դահլիճ «Լենինական». Դահլիճի ցանկացած դասավորություն (թատերական, ուղղանկյուն, խմբակային սեղաններով) Մինչև 60 անձ Coffee break Lunch Ընթրիք
Ոսկու Աշխարհ Հյուրանոց
Կոտայքի մարզ Ծաղկաձոր Սարալանջի փող., 2 շենք
«Ոսկու Աշխարհ» հյուրանոցային համալիրը գտնվում է Հայաստանի ամենասիրելի հանգստավայրերից մեկում՝ գեղատեսիլ Ծաղկաձորում: Հյուրանոցը մեծ ճանաչում է վայելում շնորհիվ իր մասնագիտացված ծառայությունների, ժամանակակից տեսքի, հարմարավետ պայմանների և պրոֆեսիոնալ անձնակազմի: Հյուրանոցում առկա են բոլոր անհրաժեշտ պայմանները՝ առօրյա հոգսերից կտրվելու, լիցքաթափվելու և բնության գրկում լիարժեք և անմոռանալի հանգիստ կազմակերպելու համար: Շնորհիվ փոքր-ինչ բարձրադիր դիրքի՝ հնարավորություն է ստեղծվում անցկացնել կատարյալ հանգիստ: Հյուրանոցն առաջարկում է հարմարավետ և ընդարձակ համարներ՝ լոգասենյակով, հեռուստացույցով, մինի բարով, օդափոխիչով: Հյուրերը կարող են օգտվել հյուրանոցում գործող բազմաթիվ ծառայություններից՝ լողավազան, մարզասրահ, բիլիարդ, սեղանի թենիս, շոգեբաղնիք: Տարածքում կա անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Անհրաժեշտ սարքավորումներով կահավորված ընդարձակ դահլիճում կարելի է կազմակերպել տարբեր միջոցառումներ: Հյուրանոցը մոտ է ճոպանուղուն, Կեչառիս վանական համալիրին և Օրբելի եղբայրների տուն-թանգարանին:
Ուելքոմ Ֆրենդզ Հոսթել (Երևան)
Երևան Կենտրոն վարչ. շրջան Եզնիկ Կողբացու փող. 75
Ուելքոմ Ֆրենդզ Հոսթելը ստեղծել է հարմարավետ առաջարկներ և խելամիտ գներ հյուրերի համար: Բոլոր սենյակները աչքի են ընկնում նորաձև ինտերիերով, բարձրորակ կահույքով և օրթոպետիկ ներքնակներով, որոնք դարձնում են յուրաքանչյուր սենյակը յուրօրինակ և ինքնատիպ: Տեղակայված լինելով Երևանի սրտում՝ Ուելքոմ Ֆրենդզ Հոսթելը գտնվում է Հյուսիսային Պողոտայից, Օպերայից, Կասկադից ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա:
Ուռենի B&B (Արփի)
Վայոց Ձոր Արփի 1-ին փ., տուն 48
«Ուռենի» հյուրատունը գտնվում է Վայոց Ձորի մարզում, Եղեգնաձոր քաղաքից 8 կմ հեռավորության վրա: Հյուրատունը երկհարկանի շինություն է՝ շրջապատված բերքատու ծառերով: Այն ունի 2 երկտեղանոց համարներ՝ նախատեսված է 4 անձի համար: Հյուրերի համար գործում է ընդհանուր խոհանոց: Հյուրատան տարածքում առկա է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Երեկոյան հյուրերը կարող են վայելել տանտիրուհու դաշնամուրային կատարումները: Ինչպես նաև կարող են փորձել հայկական ավանդական խոհանոցի ամենահամեղ ուտեստները և գինիները, ներկա գտնվել թոնրի լավաշի թխման արարողությանը, մասնակցություն ունենալ չրերի պատրաստման ընթացքին:
Չամիչ Հյուրատուն
Լոռու մարզ Դեբետ գյուղ 1-ին փողոց 8րդ նրբանցք 19 տուն
«Չամիչ» հյուրատունը գտնվում է Լոռվա մարզի Դեբետ գյուղում։ Հյուրատունն ընդհանուր առմամբ կարող է տեղավորել 11 անձի։ Հյուրատանն առկա է 4 ննջասենյակ։ Առաջին հարկում կա մեկ երեքտեղանի եվ մեկ երկտեղանի ննջասենյակ։ Երկրորդ հարկում 2 երկտեղանի ննջասենյակներ են։ Առաջին հարկում առկա է 1 լոգարան եվ 1 զուգարան, երկրորդ հարկում՝ 2 զուգարան եվ 1 լոգարան։ Հյուրատունը հյուրերին առաջարկում է նախաճաշ, ճաշ եվ ընթրիք։ Հյուրատանը կարող են նաև ճաշել և ընթրել հյուրատանը չգիշերող անձինք, այդ թվում խմբեր, ընտանիքներ։ Հյուրատանը կա ինտերնետ, մշտական տաք և սառը ջուր, մեծ պատշգամբ, մեծ այգի բակում՝ նստատեղերով, վրանային ճամբարի տարածք։
Չինչին
Տավուշ Չինչին 4րդ փողոց 8րդ տուն
Չինչին հանգստյան տունը գտնվում է Հայաստանի հյուսիս-արևելյան հատվածում` Տավուշի մարզի Բերդ խոշորացված համայնքի Չինչին գյուղի կենտրոնական հատվածում։ Շրջկենտրոնից գտնվում է 8 կմ հեռավորության վրա։ Գյուղը շրջապատված է անտառապատ սարերով, գեղատեսիլ պատմամշակութային վայրերով, սառնորակ աղբյուրներով, բնության բարիքներով լի դաշտերով ու անտառներով։ Հանգստյան տունը բացվել է 2021թ. հուլիս ամսին։ Տան մակերեսը կազմում է 40 քառակուսի մետր, նախատեսված է 1-5 անձի գիշերակացի համար։ Ապահովված է 4 մենքենայի համար բացօթյա ավտոկանգառով, հյուրասենյակ-խոհանոցով, մեկ ննջարանով, լոգարան-սանհանգույցով, բաց պատշգամբով, մշտական տաք և սառը ջրով, ինտերնետ կապով, օդի ջերմաստիճանի կարգավորիչով։ Առկա է սառնարան, գազօջախ, մանղալ, թեյնիկ, սրճեփ, սպասք։ Պատշգամբից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի այգին։ Մոտակայքում գտնվում են մթերային խանութներ և մանկական խաղասենյակ-ընթերցասրահ։ Կարող է տրամադրվել նաև մինչև 10 անձի համար նախատեսված կոնֆերենս սենյակ։ Ակտիվ հանգստի սիրահարները կարող են զբաղվել ձիավարությամբ։
Պալմա Գեսթ Հաուս
Լոռու մարզ Ալավերդի ք Ալավերդի Զորավար Անդրանիկ 327
«Պալմա» հյուրատունը գտնվում է Ալավերդի քաղաքում: Ունի սեզոնային բացօթյա լողավազան, այգի և անվճար WiFi: Հյուրերին հասանելի է ընդհանուր խոհանոցը և խորովածի հարմարությունները: Բոլոր սենյակներն ունեն առանձին լոգարան՝ անվճար հիգիենայի պարագաներով: Սենյակից բացվում է շատ գեղեցիկ տեսարան՝ դեպի բակ:
Պանորամա Դիլիջան հյուրատուն
Տավուշ Դիլիջան Կալինինի 286
Բարի գալուստ Պանորամա Դիլիջան, հիանալի ընտրություն Անտառներ սիրող մարդկանց համար: Դուք հնարավորություն կունենաք օգտվել Պանորամա Դիլիջանի կողմից առաջարկվող հետևյալ ծառայություններից՝ սենյակի սպասարկում, լողավազան, անվճար նախաճաշ։ Գնահատեք նաև հյուրերի համար անվճար կայանատեղիի հարմարավետությունը: Պանորամա Դիլիջանում գտնվելու ընթացքում հյուրերը կարող են այցելել Միմինոյի ֆիլմի հերոսների հուշարձանը (2,9 կմ) և Շարամբեյան փողոց (3,3 կմ), որոնք գտնվում են Դիլիջանի ամենահայտնի տեսարժան վայրերի ցանկի մեջ: Դիլիջան Պանորամայում գտնվելու ընթացքում կարող եք այցելել իտալական ռեստորաններ, ինչպիսիք են Latte Art Cafe, Verde և Legend of Dilijan ռեստորանները: Եթե բավական ժամանակ ունեք կարող եք այցելել Մաթոսավանքը և Ջուխտակվանք վանական համալիրները, երկուսն էլ հայտնի հինավուրց ավերակներ են, որոնց հասնելը բավականին հեշտ է:
Պարկ Ավենյու Հյուրանոց
Երևան Նոր Նորք վարչ. շրջան Նոր Նորքի 5-րդ միկրոշրջան, Թևոսյան փող., 21/5 շենք
«Պարկ Ավենյու» հյուրանոցը գտնվում է Նոր նորքում՝ հեռու Երևան քաղաքի աղմկոտ կենտրոնից: Հյուրանոցն առաջարկում է դասական ոճով կահավորված գրավիչ ու հարմարավետ 11 համարներ և ավտոտնակով 5 սենյակներ: Համարները ապահովված են Wi-Fi-ով, ունեն հեռուստացույց, մինի բար և սառնարան: Պատուհաններից բացվում է գեղեցիկ տեսարան: Ցանկության դեպքում ամռանը նախաճաշը և ճաշը մատուցվում են գեղատեսիլ ջրվեժի ներքո` հնարավորություն ստեղծելով վայելել մաքուր օդն ու սառնորակ ջուրը: Կազմակերպվում են նաև տուրեր դեպի Հայաստանի գեղատեսիլ վայրեր` ծանոթացնելու երկրի պատմամշակութային ժառանգությանն ու գեղեցիկ բնապատկերներին: Անձնակազմի բարեհամբույր սպասարկման և հյուրանոցում տիրող ջերմ մթնոլորտի շնորհիվ «Պարկ Ավենյու» հյուրանոցում անցկացրած յուրաքանչյուր օրը կլինի անմոռանալի և լի ջերմ հիշողություններով: