Ֆիլտրել
![](site_files/items/2043/222411002_29747_thumb.jpg)
Արարատ Հյուրանոց (Երևան)
(Պաշտոնական)
(Պաշտոնական)
Երևան Կենտրոն վարչական շրջան Գրիգոր Լուսավորչի փող. 7
Երևան քաղաքի կենտրոնում` Հանրապետության հրապարակից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա է գտնվում առաջնակարգ հյուրանոցներից մեկը` «Արարատ» հյուրանոցը` շրջապատված այգիներով, դեսպանատներով և նախարարություններով: Հյուրանոցի առաջնային առավելություններից է ընդարձակ և հարմարավետ համարները` կահավորված բնական փայտից պատրաստված կահույքով, որոնք աչքի են ընկնում հետաքրքիր գունային լուծումներով: Բոլոր համարները համալրված են լիարժեք հանգստի համար անհրաժեշտ պայմաններով` ընդարձակ անկողին, հեռուստացույց՝ տեղական և արբանյակային ալիքների հեռարձակմամբ, լոգարան, պահարան, մինի բար, անլար ինտերնետ, չհրկիզվող պահարան: Սենյակներն ամեն օր մաքրվում և թարմացվում են, ինչպես նաև կատարվում է սուրճի և թեյի անվճար հյուրասիրություն: Հյուրանոցում գործում է փակ լողավազան, մարզասրահ, շոգեբաղնիք, ավտոկայանատեղի և Wi-Fi կապ: Բարեհամբույր աշխատակիցները կներդնեն իրենց ջանքերը` հյուրանոցում ջերմ մթնոլորտ ապահովելու համար:
![](site_files/items/2454/217358339_22930_thumb.jpg)
Արաքս հյուրանոցային համալիր
Շիրակի մարզ Գյումրի Գորկու փող., 25 շենք
Արաքս հյուրանոցը գտնվում է Գյումրիի կենտրոնում՝ Կումայրի պատմական թաղամասում։ Հյուրանոցի ընկերասեր թիմը ուրախ կլինի հոգ տանել ձեր և ձեր սիրելիների մասին, առաջարկելով ձեզ ծառայությունների ամենավառ տեսականի՝ յուրաքանչյուր ճաշակի համար: Անցնելով Արաքս հյուրանոցի շեմը դուք անմիջապես կզգաք անցյալի արիստոկրատական ոգին` զուգորդված ներկայի հարմարավետության և գործնականության հետ:
![](site_files/items/2315/lum0374_19266_thumb.jpg)
Արաքսի Ափին B&B (Արմավիր)
Արմավիր գ. Փշատավան 22-րդ փ., 33 տուն
«Արաքսի Ափին» հյուրատունը գտնվում է Արաքս գետի ափին, Փշատավան գյուղում, հայ-թուրքական սահմանի մոտ: Հյուրատունն առաջարկում է հարմարավետ սենյակներ, որոնք ապահովված են բոլոր անհրաժեշտ հարմարություններով և պարագաներով: Հյուրերի տրամադրության տակ առկա է ընդհանուր խոհանոց, լողավազան, մեծ բակ: Հյուրատան ողջ տարածքում առկա է անվճար Wi-Fi: Ամեն առավոտ հյուրատանը մատուցվում է հիանալի, համեղ, թարմ մթերքներից պատրաստված նախաճաշ: Տանտերերը հոգատար և բարեհամբույր մարդիկ են, ովքեր անհատական մոտեցում են ցուցաբերում բոլորի նկատմամբ կացության ողջ ընթացքում և պատրաստ են օգնել ցանկացած հարցում: Ցանկության դեպքում կազմակերպվում են էքսկուրսիաներ Սարդարապատի թանգարան:
![](site_files/items/2526/1188865141050293013409581443160137846423519n_25255_thumb.jpg)
ԱՐԵԳԱ Հյուրատուն
Լոռի Փամբակ Առաջին փողոց 9րդ տուն
Երկհարկանի հյուրատուն, 3 ննջասենյակ, 3 սանհանգույց, հարմար է 2 ընտանիքով կամ 10 հոգանոց խմբով հանգստանալու համար։ Տարածքում կա 4-5 մեքենայի կայանման տեղ, կանաչապատ այգի` մրգատու ծառերով, բացօթյա բուխարիով տաղավար` սնվելու կամ երեկոները մաքուր օդին անցկացնելու համար, փոքրիկ լողավազան երեխաների համար, նաև ՍՊԱ-սաունա մեծահասակների համար։ Հյուրատանը առկա է wifi, ունի նաև բոլոր կոմունալ հարմարություններ և ջեռուցման համակարգ։
![](site_files/items/2508/11_24514_thumb.jpg)
Արեգի տուն
Կոտայք Ծաղկաձոր Անտառային 1-ին թաղ․ 10 շենք
"Արեգի տունը" գտնվում է Հայաստանի ամենագրավիչ հանգստավայրերից մեկում՝ Ծաղկաձորում՝ հեռավորությունը Երևանից կազմում է 44 կմ իսկ Զվարթնոց միջազգային օդանավակայանից 57կմ: Այս բնակարանը կատարյալ ընտրություն է նրանց համար, ովքեր ցանկանում են ցերեկը դահուկներով և սնոուբորդով սահել իսկ երեկոյան հանգստանալ:
![](site_files/items/2053/70935684_26714_thumb.jpg)
Արզնի Առողջարան
Կոտայք Արզնի Նոր Գեղի համայնք, առողջարանային փ. 4, փակուղի 1
«Արզնի առողջարան» հանգստավայրը բուժման և հանգստի կազմակերպման համար անհրաժեշտ պայմաններով հագեցած մի ամբողջական կոմպլեքս է: Մեր կլիմայական պայմաններն իդեալական են սիրտ-անոթային խնդիրներ ունեցող մարդկանց համար: Մենք նաև բուժում ենք աղե-ստամոքսային տրակտի քրոնիկական հիվանդություններ, հենաշարժիչ ապարատի հիվանդություններ, նյութափոխանակության խանգարումներ, կանանց սեռական օրգանների քրոնիկական բորբոքային հիվանդություններ, նևրոզներ և գերհոգնածություն։ Զբաղվելով ՁԵՐ բուժմամբ՝ մենք փորձում ենք այնպես անել, որ հարմարավետ զգաք ՁԵԶ ամեն առումով: Նրանց համար, ովքեր ձգտում են առանձնանալ՝ բնության հետ հաղորդակցվելու ավելի լավ տեղ չկա: Նրանց համար, ովքեր ցանկանում են համատեղել օգտակարը հաճելիի հետ՝ մենք առաջարկում ենք հետաքրքիր ծրագրեր և էքսկուրսիաներ ամեն ճաշակի համար:
![](site_files/items/2214/1673218410308344070231941543369131o_15244_thumb.jpg)
![](site_files/items/2129/img7519_8528_thumb.jpg)
![](site_files/items/2213/87619107_15231_thumb.jpg)
![](site_files/items/2212/1722998016704622132556621784374280o_15220_thumb.jpg)
Արթ Հանգստյան Տուն Քանաքեռ
Երևան Քանաքեռ Թբիլիսյան խճուղի 24
Գտնվում է Շամպայնի գործարանից դեպի Երևանից դուրս տանող գլխավոր ճանապարհի վրա: Բոլոր սենյակներն ունեն առանձին սանհանգույց, բակ, ընդհանուր խոհանոց, գործում է անվճար Wi-Fi ամբողջ տարածքում: