search

Ֆիլտրել

Կաղնի հյուրանոց

0.0 10

Լոռի Դսեղ 52 փողոց

  • laundry
  • ac
  • parking
  • wifi
  • facilities

     Կաղնին հետաքրքիր ճարտարապետական լուծումներով,թումանյանական շնչով և դսեղյան համուհոտով   կառուցված հյուրանոց է Լոռվա մարզում։ Այն 3 հարկանի հյուրանոց է՝ 13 համարներով։Հեռավորությունը Զվարթնոց օդանավակայանից 135,իսկ Գյումրու օդանավակայանից 80կմ է։Կաղնիի արտաքին տեսքը նախագծված է ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի նմանությամբ։Հյուրանոցի բոլոր պատուհանները ուղղված են դեպի արևկող գեղեցիկ տեսարան։Նախամուտքում կտեսնեք մի փոքրիկ հատված դսեղյան հեքիաթային իրականությունից,գյուղական սվաղի տպավորությամբ հարդարված ընդունարանի պատը և Թումանյանի ծննդավայրից ձեռք բերված գորգը դսեղյան մշակույթի համն ու հոտը ունի։

Կամար հյուրանոց

0.0 10

Տավուշ Իջևան Նալբանդյան փողոց 11/12 տուն

  • pool
  • children_playground
  • laundry
  • ac
  • parking
  • smoking
  • wifi

     Կամար հյուրանոցը գտնվում է Իջևանում։ Այն ապահովում է հանգստի կատարյալ և բարենպաստ միջավայրը։ Յուրաքանչյուր անկյուն մտածված է՝ կատարյալ և անմոռանալի հանգստի համար։ Այն, ինչ ամենաշատը գրավում է մեր հյուրերին, դա Կամարի առանձնահատուկ վերաբերմունքն ու անկրկնելի առավոտներն են։ Ստեղծված են բոլոր նախապայմանները աշխատանքային շաբաթը եզրափակելու հով, թթվածնախեղդ և հանգիստ տարածքում։ Կամարը հնարավորություն է տալիս Ձեր կոնֆերանսները և գործնական հանդիպումները անցկացնել գեղեցիկ, ընդարձակ և հարմարվետ սրահում: Իսկ մինչև 35°C տաքությամբ բացօթյա լողավազանը կօգնի քեզ մոռանալ հոգսերը, բարձրացնել տրամադրությունն և մի լավ թարմանալ։

Կանաչ Տուն

0.0 10

Տավուշ Ենոքավան գ․Ենոքավան 1-ին փողոց 31

  • children_playground
  • parking
  • smoking
  • transfer
  • wifi

     Գեղեցիկ տեսարան, անկրկնելի բնություն և ընտանեկան միջավայր Ենոքավանի «Կանաչ տուն» հանգստյան գոտում, որտեղ կարող եք խաղաղվել և գտնել Ձեր ներդաշնակությունը։ Կանաչ տունը գտնվում է «Yell Extreme Park»-ի հարևանությամբ՝ Լաստիվեր տանող ճանապարհին հարակից։ Եկե՛ք «Կանաչ տուն», որտեղ կընդունեն Ձեզ հյուրի պես և կճանապարհենք բարեկամի պես։

Կապիտալ Հյուրանոց

0.0 10

Երևան Կենտրոն վարչ. շրջան Այգեձորի փողոց, Երևան

  • laundry
  • parking
  • wifi

        Երևան քաղաքի հայտնի և գեղեցիկ թաղամասերից մեկում` Այգեձորում  է գտնվում «Կապիտալ» հյուրանոցը, որի գտնվելու վայրը հնարավորություն է տալիս կտրվել քաղաքի աղմուկից` գտնվելով հենց քաղաքի սրտում: Այն առաջարկում է հաճելի միջավայր և մատչելի գներ: Հյուրանոցն ունի 15 հարմարավետ համարներ` մեկտեղանոց, երկտեղանոց, երեքտեղանոց և ընտանեկան, որոնցում առկա է լոգարան, օդորակիչ, ջեռուցման համակարգ, հեռուստացույց, սառնարան և մինի բար: Որոշ սենյակների պատշգամբներից բացվում է տեսարան դեպի Հրազդանի կիրճ և Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:  Հյուրանոցի հեռավորությունը Օպերայի և բալետի թատրոնից ընդամենը 2 կմ է:

Կարոյի մոտ B&B (Հաղպատ)

0.0 10

Լոռու մարզ Հաղպատ 10-րդ փ., տուն 7

  • laundry
  • parking
  • wifi

      Հաղպատ գյուղի հենց սրտում է գտնվում «Կարոյի մոտ» հյուրատունը: Հյուրատունը շրջապատված է գեղեցիկ ծաղկային պարտեզով: Այն իր հյուրերին առաջարկում է 6 հարմարավետ սենյակներ և 2 լոգարան: Պատշգամբից բացվում է հիանալի տեսարան դեպի մոտակա լեռները և անտառը: Ամեն օր այստեղ մատուցվում են հայկական խոհանոցի ամենահամեղ ուտեստները: Հյուրատանն առա է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Հյուրընկալվելով «Կարոյի մոտ» հյուրատանը, հանգստին զուգընթաց հյուրերը կարող են ծանոթանալ նաև Լոռու մարզի տեսարժան վայրերին և մշակութային ժառանգությանը: Հյուրատնից ոչ հեռու է գտնվում 10-13-րդ դարերին կառուցված Հաղպատ վանական համալիրը:

Կեչառիս հյուրանոց

0.0 10

Կոտայքի մարզ Ծաղկաձոր Օրբելի եղբայրների փող. 20 շենք

  • billiard
  • tennis
  • ac

     «Կեչառիս» հյուրանոցային համալիրը գտնվում է դրախտային քաղաք Ծաղկաձորի կենտրոնում` Երևանից ընդամենը 55 կմ հեռավորության վրա: Հյուրանոցն առաջարկում է 36 հարմարավետ և ընդարձակ համարներ, որոնք համալրված են հեռուստացույցով` տեղական և արբանյակային հեռարձակմամբ, լոգարանով, մինիբարով և օդափոխման համակարգով: Համարներից շատերն ունեն պատշգամբներ, որոնցից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի քաղաքը և մոտակա սարերը: Տարածքում գործում է ավտոկայանատեղի: Հյուրանոցում առկա է բիլիարդի սրահ և մարզասրահ: Այստեղ տարվա բոլոր եղանակներին կարելի է վայելել լեռնային մաքուր օդը և հիանալի կլիման: Հյուրանոցն իդեալական վայր է բոլոր նրանց համար, ովքեր նախընտրում են լիարժեք հանգիստը և հարմարավետությունը: Որակյալ և միջազգային նորմերին համապատասխանող ծառայությունները ստեղծում են բոլոր անհրաժեշտ պայմանները` հանգիստը լիարժեք և անմոռանալի դարձնելու համար: Բարեհամբույր աշխատակիցները ներդնում են իրենց ջանքերը` հյուրանոցում ջերմ մթնոլորտ ապահովելու համար: Հյուրանոցի հարևանությամբ է գտնվում Օրբելի եղբայրների տուն-թանգարանը, ոտքով 5 րոպեում կարելի է հասնել Կեչառիս վանական համալիր և ճոպանուղի:

Կեչի ռեզիդենս

0.0 10

Կոտայք Ծաղկաձոր անտառային առաջին թաղամաս 10

  • pets
  • parking
  • smoking
  • wifi

     Կեչի ռեզիդենսը գտնվում է Կոտայք մարզում քաղաք հանգստավայր Ծաղկաձորում։ Կեչի ռեզիդենսի տարածքում կան բոլոր հարմարությունները հանգիստը լավ անցկացնելու համար։ Հեռավորությունը Երևանից կազմում է 57կմ, իսկ Զվարթնոց միջազգային օդանավակայանից 70կմ հեռավորության վրա։

Կիրովական հյուրանոց

0.0 10

Լոռի Վանաձոր Մաշտոցի 1

  • billiard
  • tennis
  • children_playground
  • laundry
  • ac
  • parking
  • smoking
  • wifi

     Կիրովական հյուրանոցը գտնվում է Վանաձոր քաղաքի կենտրոնում։ Համապատասխանելով բարձր չափանիշներին՝ հյուրանոցն առաջարկում է լիարժեք հանգստի պայմաններ՝ հարմարավետ համարներ՝ սկսած standart (Single/Double) կատեգորիաներից, վերջացրած superior (deluxe, family suite) կատեգորիայով, ինչպես նաև շքեղ ինտերիեր, ընդարձակ տարածք, ծառայությունների լայն տեսականի (վճարովի և անվճար), համեղ խոհանոց՝ սննդի բազմազան տեսականիով: Կիրովական Հյուրանոցն առաջարկում է ծառայությունների լայն տեսականի՝ կոնֆերանս դահլիճ, Լաունջ-բար, հանգստի գոտի, բիլիարդ սրահ, սեղանի թենիս, ամառային սրճարան և մանկական խաղահրապարակ: Հատկապես ուշագրավ է հյուրանոցի խոհանոցը՝ համեղ, բազմազան և միշտ թարմ սննդի տեսականիով։ Հյուրերը կարող են ընտրել սնունդ՝ նախաճաշ, ճաշ եւ ընթրիք։ Ճաշատեսակները մատուցվում են ռեստորանում, սենյակում և հանգստի գոտիներում, որտեղ բացվում է անիրական տեսարան դեպի Վանաձորի լեռներն ու քաղաքը ։ Հյուրանոցում գործում է նաև շուրջօրյա անվտանգություն, ինչը հանգիստն էլ ավելի անվտանգ է դարձնում:

Կիրովի տուն

0.0 10

Տավուշ Դիլիջան Կալինինի 4-նրբանցք 14/3

  • pool
  • tennis
  • sauna
  • children_playground
  • parking
  • wifi

     «Կիրովի տուն» հյուրանոցային համալիրը առաջարկում է լիարժեք հանգիստ՝ գեղատեսիլ Դիլիջանի կանաչապատ ատառներում: Հյուրանոցն ունի լողավազան, շոգեբաղնիք, մանկական խաղահրապարակ, բար և ռեստորան: Հաճախորդներին սպասարկում են հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով:

Կովկաս Հյուրանոց

0.0 10

Կոտայքի մարզ, Պռոշյան համայնք Երևան Գևորգ Չաուշի թաղամաս, 122 շենք

  • pool
  • inpool
  • gym
  • billiard
  • sauna
  • spa
  • children_playground
  • laundry
  • ac
  • parking
  • smoking
  • transfer
  • wifi
  • facilities

     Կովկասյան ոգով կառուցված «Կովկաս» բուտիկ-հյուրանոցը գտնվում է Զվարթնոց օդանավակայանից 17 կմ և Երևանի կենտրոնից` 10 կմ հեռավորության վրա: Հյուրանոցն արտացոլում է հնագույն քաղաքի դարավոր պատմությունն ու մշակույթը և աչքի է ընկնում իր շքեղությամբ և հյուրընկալությամբ: Հյուրանոցն առաջարկում է 46 ընդարձակ և հարմարավետ համարներ` ստանդարտ, կիսալյուքս, լյուքս և ընտանեկան: Սենյակների պատուհաններից բացվում է հիանալի տեսարան դեպի բիբլիական Արարատ լեռը: Հյուրանոցում առկա է խաղահրապարակ, շուրջօրյա բացօթյա լողավազան, մարզասրահ, լաունջ բար, բիլիարդի սրահ, մերսման սրահ, վերգետնյա և ստորգետնյա ավտոկայանատեղիներ և բիզնես կենտրոն: Գտնվելով «Կովկաս» ռեստորանային համալիրի տարածքում` հյուրերը կարող են համտեսել հայկական և կովկասյան ավանդական ուտեստներ և վայելել հայկական պարն ու երաժշտությունը: Համալիրը իր մեջ ներառում է 4 առանձին ռեստորաններ, գինետուն, առանձին սրահներ և պատրաստ է հյուրընկալել մինչև 600 անձանց:     

Խնայեք գումարը և ժամանակը

Հետևեք մեզ և մենք Ձեզ կուղարկենք ամենալավ տարբերակները