Ֆիլտրել
Գետափ Ռեզորթ Արզնի
Կոտայք Արզնի
«Գետափ Ռեզորթ»-ը՝ ընտանեկան հանգստի գոտի, որտեղ դուք կարող եք վայելել հյուրանոցային համարներ՝ ժամանակակից կահավորմամբ, ռեստորան՝ հայկական Եվրոպական խոհանոցներով, բուժիչ բնական հանքային ջուր, հանքային ջրի ավազան՝ բնական կավով և բուժիչ թերապիայով, ռուսական շոգեբաղնիք՝ բուժական հատուկ պրոցեդուրաներով, բացօթյա ընտանեկան տաղավարներ, վիպ տաղավարներ, բացօթյա լողավազաններ՝ նախատեսված մեծահասակների և փոքրերի համար,մանկական խաղահրապարակ, բատուտ, սահարան և այլ խաղեր, վոլեյբոլի քոուրտ, ջրային հեծանիվներ, միջոցառումների կազմակերպում խարույկի շուրջ՝ վրանների տրամադրմամբ: Ցանկացողները կարող են զբաղվել ձկնորսությամբ։ Ռեզորտի տարածքում կա նաև մատուռ-սրբատեղի։ Ձեր իդեալական ընտանեկան հանգիստը կազմակերպե՛ք մեզ մոտ։
Գետիկ
Տավուշ Դիլիջան Կամոի փողոց 106
Հյուրանոցը գտնվում է Տավուշ մարզի Դիլիջան քաղաքում։ Հյուրանոցում կան բոլոր հարմարությունները հանգիստը լիարժեք վայելելու համար։ Հեռավորությունը Երևանից կազմում է 96կմ, իսկ Զվարթնոց միջազգային օդանավակայանից 109կմ։
Գլամփինգ Պարկ
Լոռի Շահումյան գյուղ Դիլիջան մայրուղի 1 փակուղի 11
Գլամփինգ Պարկի վրանները “all inclusive” են, որտեղ միահյուսվում են բնությունը, գեղեցկությունն ու հարմարավետությունը՝ ստեղծելով յուրահատուկ հանգստի նոր ձևաչափ: Գլեմփինգ Պարկը առաջարկում է հանգստի համար նախատեսված ստանդարտ սենյակներից դուրս նորարական, գրավիչ, յուրօրինակ հանգիստ Լոռվա գեղատեսիլ բնության գրկում՝ հաճախորդներին ապահովելով բոլոր տեսակի կոմունալ հարմարություններով, մասնավորապես յուրաքանչյուր վրանում կլինի ինտերնետ, հարմարավետ մահճակալ, տաքացման համակարգ, զուգարան, լոգարան, խոհանոցային հատված և այլն: Վրանի թափանցիկ հատվածները պանորամային են, ուստի զբոսաշրջիկները կարող են վայելել գեղատեսիլ բնությունը:
Գյումրի Հյուրանոց
Շիրակի մարզ Գյումրի Գարեգին Նժդեհի փող., 5/10 շենք
Հայաստանի կոլորիտային քաղաքներից մեկում` Գյումրիում է գտնվում համանուն «Գյումրի» հյուրանոցը: Այն առաջարկում է հարմարավետ համարներ` ապահովված բոլոր հարմարություններով՝ լոգասենյակ, վարսահարդարիչ, հեռուստացույց, օդափոխիչ: Համարների պատուհաններից բացվում է տեսարան դեպի գեղատեսիլ Արագած լեռը: Ողջ տարածքում գործում է անվճար Wi-Fi ինտերնետ: Հյուրանոցն առաջարկում է հիանալի պայմաններ թե՛ հանգստի և թե՛ գործնական նպատակով այցելուների համար: Հյուրընկալ անձնակազմը և մատուցվող որակյալ ծառայությունները ստեղծում են բոլոր անհրաժեշտ պայմանները լիարժեք հանգստի համար:
Գյուրջի Հոմ
Շիրակ Գյումրի Դաշտենցի փողոց 19
Գյուրջի հոմը գտնվում է Շիրակ մարզի հիասքանչ Գյումրի քաղաքում։ Այստեղ ստեղծված եմ բոլոր անհրաժեշտ պայմանները Ձեր հանգիստը Գյումրիում լավ անցկացնելու համար։ Հեռավորությունը Երևան քաղաքից կազմում է 120կմ իսկ Զվարթնոց միջազգային օդանավակայանից 130կմ հեռավորության վրա։
Գոհար B&B (Եղեգնաձոր)
Վայոց Ձոր Եղեգնաձոր Սպանդարյան փ., տ. 44
«Գոհար» հյուրատունը գտնվում է Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում: Հյուրատունն առաջարկում է հարմարավետ սենյակներ՝ առանձին սանհանգույցներով: Հյուրերի տրամադրության տակ կա ընդհանուր խոհանոց, այգի, բացօթյա լողավազան, բակ, որտեղ կարելի է խորոված պատրաստել կամ երեկոյան լավ ժամանակ անցկացնել: Տարածքում կա անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Հյուրատան հյուրընկալության և ջերմության մասին կարելի է անվերջ խոսել: Այստեղ մատուցվում է շատ համեղ նախաճաշ և ընթրիք: Տանտիրուհին առաջարկում է տանը պատրաստած հայկական, ավանդական ճաշատեսակներ, որոնք ոչ միայն շատ համեղ են, այլև պատրաստված են մեծ սիրով: Հյուրատան մոտակայքում կան մի շարք մշակութային կոթողներ և տեսարժան վայրեր:
Գորնիյ Օտել
Կոտայքի մարզ Ծաղկաձոր Մհեր Մկրտչյան 18
«Գորնիյ Օտել» հյուրանոցը գտնվում է ամենագրավիչ հանգստավայրերից մեկում` գեղատեսիլ Ծաղկաձորում: Հյուրանոցն առաջարկում է հարմարավետ երկտեղանի, երեքտեղանի և ընտանեկան համարներ, որոնք ապահովված են բոլոր անհրաժեշտ հարմարություններով: Ցանկության դեպքում ուտելիքը և խմիչքները մատուցվում են անմիջապես համարում: Տարածքում գործում է անվճար Wi-Fi: Հյուրանոցը մատուցում է որակյալ ծառայություններ մատչելի գներով: Հյուրընկալվելով այս հյուրանոցում` Դուք կարող եք կտրվել քաղաքի աղմուկից, առօրյա հոգսերից և լիարժեք հանգստանալ աննկարագրելի գեղեցիկ բնության գրկում` վայելելով մաքուր օդը և հրաշալի բնությունը:
Գրանդ հոթել
Երևան Աբովյան 14
Grand Hotel Yerevan-ը էլեգանտ և ժամանակակից հյուրանոց է գործարար ճանապարհորդների, տեսարժան վայրեր այցելողների և նրանց համար, ովքեր պատրաստ են անմոռանալի հանգիստ ունենալ: 1928 թվականի նեոկլասիկական շենքի հմայքը, որտեղ գտնվում է Grand Hotel Yerevan-ը, հավերժական է: Շքեղ հյուրանոցը գտնվում է Երևանի կենտրոնում։ Շնորհիվ իր առաջնային դիրքի, Grand Hotel-ը ներկայացնում է ժամանակակից և հին հայկական պատմության և մշակույթի մարմնացում:
Գրանդ Ռեզորթ Ջերմուկ
Վայոց Ձոր Ջերմուկ Շահումյան փ․ 7/5
Գրանդ Ռեզորթ Ջերմուկը գտնվում է Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում: Հյուրանոցը կառուցվել է 2015թ.-ին, համաշխարհային բրենդ Հայաթ ընկերության ստանդարտներին համապատասխան և երեք տարի շարունակ կառավարվել է հենց Հայաթ ընկերության կողմից: 2019թ. – ի ապրիլի 1-ից հյուրանոցը վերանվանվել է Գրանդ Ռեզորթ Ջերմուկ: Այն գտնվում է հենց Ջերմուկ քաղաքի կենտրոնում, հայտնի հանքային ջրերի ըմպելասրահին կից: Հյուրանոցը կառուցված և հագեցած է նորագույն տեխնոլոգիաներով, առկա են բոլոր հարմարությունները հյուրերի հանգստի, ինչու չէ, նաև աշխատանքի համար: Գրանդ Ռեզորթ Ջերմուկ հյուրանոցն ունի 92 ընդարձակ սենյակ, որոնցից 5 լյուքս դասի և մեկ նախագահական սենյակ: Հյուրանոցում առկա են նաև ընտանեկան սենյակներ և հատուկ սենյակ՝ հարմարեցված սահմանափակ կարողությունների տեր անձանց համար: Գրանդ Ռեզորթ Ջերմուկ հյուրանոցն ունի նաև 3 միջոցառումների սրահ, որոնք հարմար են տարբեր տեսակի կոնֆերանսների, ժողովների, ինչպես նաև՝ միջոցառումների կազմակերպման համար: Հյուրանոցում գործում է շատ ընդարձակ լողավազան, ջակուզի, սաունա և ֆիթնես կենտրոն, ինչպես նաև մանկական խաղասենյակ, բիլիարդի և թենիսի սեղաններ: Այս ամենը ներառված է սենյակի արժեքի մեջ: Հյուրանոցի ռեստորանն առաջարկում է տեղական և միջազգային ուտեստների տեսականի: Գործում է նաև շուրջօրյա բար: Հատուկ բիզնես դասի հյուրերի համար ունենք բիզնես կենտրոն, որից հյուրերը կարող են անվճար օգտվել: Գրանդ Ռեզորթ Ջերմուկ հյուրանոցն առաջարկում է նաև բարձրակարգ սպա ծառայություններ բուժական և ՍՊԱ կենտրոնում: Կենտրոնի բուժական ծրագիրը իր մեջ ընդգրկում է բժշկի խորհրդատվություն, լաբորատոր և գործիքային հետազոտություններ: Կենտրոնը զբաղվում է դիաբետի և դրա բարդությունների, լյարդի և լեղապարկի հիվանդությունների, մետաբոլիկ սինդրոմի, քրոնիկ հոգնածության սինդրոմի, ստամոքսի և աղիների, ռևմատիկ հիվանդությունների կանխարգելմամբ և վերականգնողական բուժումով: Բուժական ծրագրերում իր կարևոր տեղն ունի հանքային ջրի կիրառումը ներքին ընդունման, լոգանքների, աղիների լվացման ձևով: Ջերմուկի հանքային ջրի ունիկալ հակաբորբոքային, անոթալայնիչ հատկությունը թույլ է տալիս էֆեկտիվորեն իրականացնել վերը նշված հիվանդությունների կանխարգելումը, բուժումը և վերականգնումը: