search

Ֆիլտրել

Լիդեր Իջևան

0.0 10

Տավուշի մարզ Իջևան Մետաղագործների խճ. 22

  • pool

      Լիդեր հյուրատունը գտնվում է  Տավուշի մարզկենտրոն Իջևան քաղաքում: Մոտ 300մ հեռավորությամբ անցնում է Հայաստան Վրաստան մայրուղին: Հյուրատունն  ունի 4 հարմարավետ  ննջասենյակներ` յուրաքանչյուրն իր  սանհանգույցով, կարող է տրամադրվել նաև լրացուցիչ  ծալվող մահճակալ, իսկ մինչև  5 տարեկան երեխան կունենա մահճակալ, որը կտրվի անվճար:   Բակում ունենք  հետաքրքիր ոճային լուծումներով հյուրասենյակ, բացօթյա տաղավար, խորովածանոց իր բոլոր հարմարություններով, մեծ փայտե ճոճանակ, գեղեցիկ պտղատու այգի, որի պտուղներից կարող են հյուրասիրվել մեր հյուրերը: Խոհանոցը իր բոլոր հարմարություններով ցանկության դեպքում անվճար տրամադրվում է ինքնասպասարկվող հյուրերին: Հյուրատունն ունի մշտական տաք և սառը ջուր, ապահովված է Wi-Fi կապով: Կառուցապատված մաքուր լողավազանը ամառային ամիսներին փոքրիկ հյուրատունը դարձնում է հանգստի յուրօրինակ վայր, որտեղ կարող են գալ ընտանիքներով, փոքրիկ խմբերով` իրենց լիարժեք հանգիստը անցկացնելու համար: 2 հարմարավետ հեծանիվները, անվճար կտրամադրվեն  առողջ ապրելակերպի սիրահարներին: Ցանկության դեպքում` նախաճաշը և ճաշը տրամադրվում է անհատական մոտեցմամբ: Գիշերային լուսավորությունը, փոքրիկ կառուցապատված ջրվեժը, դաշնամուրի դյութիչ ելևէջները և խարույկի բոցկլտացող կայծերը էլ ավելի ռոմանտիկ միջավայր են ստեղծում  մեր սիրելի հյուրերի հանգիստը լիարժեք կազմակերպելու համար: Մեզ մոտ այցելող հյուրերը ստանում են պասիվ հանգիստ, բացառությամբ լողավազան և հեծանիվներ, բայց ակտիվ հանգստի սիրահարները նույնպես կարող են այցելել մեզ և գիշերակացը կազմակերպել մեզ մոտ:

Լիլիթ ռեզորթ

0.0 10

Կոտայք Աղվերան Անտառային 19/6

  • pool
  • billiard
  • tennis
  • children_playground
  • parking
  • wifi

     Մաքուր և հարմարավետ սենյակներ` Աղվերանի Լիլիթ ռեզորթում։ Հյուրանոցի բարեհամբյուր աշխատակազմը կապահովի յուրաքանչյուր հյուրի հաճելի հանգիստը ու լավ տրամադրությունը։ Հրաշալի վայր ընտանեկան հանգստի համար, կատարյալ մաքրություն , թարմ և համեղ հոհանոց և բարեհամբյուր աշխատակազմ։

Լոռի Բերդ

0.0 10

Լոռի Ստեփանավան Ավետիսյան փող., 22 շենք

  • billiard
  • tennis
  • tennis_kort
  • laundry
  • ac
  • parking
  • wifi

     Լոռվա չնաշխարհիկ բնության գրկում` Ստեփանավան քաղաքին հարող սոճիների անտառում է գտնվում «Լոռի Բերդ» հանգստյան տունը, որն առաջարկում է մեկհարկանի և երկհարկանի քոթեջներ` հարմարավետ կահավորված և հագեցած բոլոր անհրաժեշտ պարագաներով:   Հանգստյան տանը կա սեղանի թենիսի և բիլիարդի ծառայություններ: Տարածքում գործում է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Հանգստյան տան խոհանոցը ներկայանում է էկոլոգիապես մաքուր սնունդով պատրաստված ճաշատեսակներով: Աշխատակազմը յուրաքանչյուր հյուրի նկատմամբ ցուցաբերում է անհատական մոտեցում և մշտապես հոգ է տանում, որպեսզի հանգիստը լինի լիարժեք և արժանավայել, ինչն էլ տարեց տարի ավելացնում է այցելուների քանակը: Այստեղ է գտնվում Հայաստանի ամենագեղեցիկ և յուրատեսակ ծառերով ամենահարուստ բուսաբանական այգին` դենդրոպարկը, որտեղ կարելի է վայելել մաքուր օդ և հիանալի բնություն` նպաստելով նաև առողջության ամրապնդմանը:  

Լոռի Հանգստյան տուն

0.0 10

Լոռի Ստեփանավան Անտառային փող., 1/1 շենք

  • inpool
  • billiard
  • tennis
  • children_playground
  • pets
  • laundry
  • parking
  • smoking
  • wifi

   «Լոռի» ռեզորթը գտնվում է Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում՝ սոճիների անտառի հարևանությամբ: Հանգստյան տունն ունի երկհարկանի 5 մասնաշենք: Առաջարկվող բոլոր համարներն ապահովված են անհրաժեշտ հարմարություններով: Հանգստյան տանը գործում է փակ լողավազան, սեղանի թենիսի և բիլիարդի սրահներ, խորհրդակցությունների սրահ՝ նախատեսված մինչև 60 անձանց համար: Բակում կա երեխաների համար նախատեսված խաղահրապարակ, տաղավարներ, վոլեյբոլի դաշտ և ավտոկայանատեղի: Տարածքում առկա է անվճար Wi-Fi: Ցանկության դեպքում կազմակերպվում են էքսկուրսիաներ դեպի Լոռի բերդ, Դենդրոպարկ, Հաղպատ, Սանահին: Մաքուր օդը, կանաչապատ շրջակայքը, սոճիների անտառը, հարմարավետ համարները և հյուրանոցում առաջարկվող պայմանները նպաստում են կատարյալ լիցքաթափմանն ու հանգստին: Հանգստյան տունը իդեալական վայր է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են կտրվել քաղաքի աղմուկից և հանգստանալ բնության գրկում: Բարձրակարգ սպասարկման և անձնակազմի ջերմ վերաբերմունքի շնորհիվ, հանգստյան տանը ստեղծվում է հաճելի մթնոլորտ: Երևանից հեռավորությունը 130 կմ է:

Լոռի Հյուրանոց

0.0 10

Լոռու մարզ Ստեփանավան Գարեգին Նժդեհի փող., 11 շենք

  • inpool
  • billiard
  • tennis
  • children_playground
  • laundry
  • parking
  • wifi

    «Լոռի» հյուրանոցը գտնվում է Լոռու մարզի ամենագեղատեսիլ վայրերից մեկի՝ Ստեփանավանի կենտրոնում: Հյուրանոցն առաջարկում է բարձրակարգ և հարմարավետ կահավորված համարներ՝ ապահովված անհրաժեշտ հարմարություններով: Հյուրանոցում գործում է ազգային ճաշատեսակներով հարուստ խոհանոց, սեղանի թենիսի և բիլիարդի սրահներ, բացօթյա սրճարան: Տարածքում առկա է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Ցանկության դեպքում կազմակերպվում են արշավներ և էքսկուրսիաներ դեպի Լոռի բերդ, Դենդրոպարկ, որը հանդիսանում է Հայաստանի ամենագեղեցիկ բուսաբանական այգին, Սուրբ Նշան մատուռ, Մայորի ձոր, Ստեփան Շահումյանի տուն-թանգարան: Երևանից հեռավորությունը 135 կմ է:

Խաչիկ B&B

0.0 10

Սյունիքի մարզ Գորիս Դավիթ Բեկ փ․ տ․ 13

  • wifi

     Պատրաստվո՞ւմ եք բացահայտել Հայաստանի հարավի գեղատեսիլ վայրերը, ինչպիսիք են Տաթևի վանական համալիրը, Սատանայի կամուրջը, Խնձորեսկը և շրջանի մյուս ճարտարապետական և բնական գոհարները։ Ապա մենք ուրախ ենք հանդես գալ Գորիսում գիշերակացի համար լավագույն առաջարկություններով։ Մեր զբոսաշրջային տունն ավելի քան 17 տարի եղել է փարձառու ճանապարհորդների ընտրությունը, ինչ մենք սկսեցինք մեր ջերմ և հյուրընկալ գործը։

Խաչմերուկ ռեստորանային համալիր

0.0 10

Տավուշ Դիլիջան Գ․Հաղարծին Գետափնյա 1

  • ac
  • wifi

     Հաղարծին գյուղի կանաչ անտառների գրկում է գտնվում «Խաչմերուկ» ռեստորանային համալիրը, որն իր հյուրընկալ դռներն է բացում բոլոր նրանց առջև ովքեր ցանկանում են հայտնվել անտառի գրկում հիասքանչ քոթթեջի մեջ: Քոթեջից բացվում է տեսարան դեպի Դիլիջանի գեղեցիկ լեռները և Աղստեվ գետը: Աշխատակազմը յուրաքանչյուրի հանդեպ ցուցաբերում է անհատական մոտեցում` անելով առավելագույնը հյուրերի հարմարավետ հանգիստն ապահովելու համար: Հյուրանոցը Երևանից գտնվում է 107կմ հեռավորության վրա իսկ Զվարթնոց Միջազգային Օդանավակայանից 115կմ հեռավորության վրա։

Խորեայի ձոր

0.0 10

Սյունիք Գորիս Արզումանյան 28/1

  • parking
  • smoking
  • wifi

     «Խորեայի ձոր» ռեստորանային-հյուրանոցային համալիրը գտնվում է Գորիս քաղաքում։ Այն կառուցված է քաղաքին հատուկ ճարտարապետական ոճով և կահավորված հայկակա ավանդական ոգով։ Մեր համալիրից Դուք կարող եք հիանալ Գորիսի գեղեցիկ բնապատկերներով և ճաշակել հայկական և եվրոպական ուտեստներ։ Համալիրն ունի ռեստորան, բար, բացօդյա սրճարան, գինետուն և հանդիսությունների սրահ։

Ծաղկահովիտ Հյուրանոց

0.0 10

Կոտայք Ծաղկաձոր Տանձաղբյուրի փող. 25

  • billiard
  • tennis
  • children_playroom
  • laundry
  • parking
  • smoking
  • transfer
  • wifi
  • facilities

   «Ծաղկահովիտ» հյուրանոցը տեղակայված է գեղատեսիլ Ծաղկաձորում: Հյուրանոցն առաջարկում է ստանդարտ և լյուքս կարգի հարմարավետ համարներ` ապահովված բոլոր անհրաժեշտ հարմարություններով: Այստեղ գործում է ռեստորան, որտեղ մատուցվում են հայկական և եվրոպական խոհանոցների ճաշատեսակներ: Տարածքում առկա է անվճար Wi-Fi և ավտոկայանտեղի: Հյուրանոցի գլխավոր առավելությունը քաղաքի կենտրոնում գտնվելն է, ինչի շնորհիվ հնարավորություն է ստեղծվում ոտքով հասնել ճոպանուղի և այցելել քաղաքի այլ տեսարժան վայրեր: Բարեհամբույր աշխատակազմի կողմից  մատուցվում է բարձրակարգ սպասարկում: Հյուրանոցն ունի ընդարձակ բակ, որը հիանալի վայր է զբոսնելու և մաքուր օդ վայելելու համար: Հյուրանոցում կարելի է կազմակերպել նաև ընտանեկան հավաքույթներ և կորպորատիվ միջոցառումներ: Մոտակայքում է գտնվում Կեչառիս վանական համալիրը և Օրբելի եղբայրների տուն-թանգարանը: 

Ծաղկաձոր Ինն

0.0 10

Կոտայքի մարզ Ծաղկաձոր Նոր թաղամաս,2-րդ փողոց 26

  • billiard
  • tennis
  • parking
  • transfer
  • wifi

     Ծաղկաձորի գեղատեսիլ բնության գրկում իր հյուրընկալ դռներն է բացում «Ծաղկաձոր Ինն» հյուրանոցը, որն իր գերազանց սպասարկմամբ ու հարմարավետ հանգստի կազմակերպման լավագույն ավանդույթներով նոր ու սիրված վայր կդառնա ինչպես տեղացիների, այնպես էլ Ձեր հյուրերի համար:  

Խնայեք գումարը և ժամանակը

Հետևեք մեզ և մենք Ձեզ կուղարկենք ամենալավ տարբերակները