Ֆիլտրել
Նորս Գեսթ Հաուս
Երևան Մալաթիա-Սեբաստիա վարչ. շրջան Գուսան Շերամի 76/5
Նորս Գեսթ հաուսը գտնվում է Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում։ Այն ունի սեզոնային բացօթյա լողավազան, բար, ընդհանուր լաունջ և այգի: Առկա են խորովածի հարմարանքներ: Հյուրերին հասանելի է ընդհանուր խոհանոցը, անվճար Wi-Fi-ը և օդանավակայանի տեղափոխման ծառայությունը, նաև տան տարածքում կարող եք նշել ձեր միջոցառումները։
Նռան Հատիկ
Տավուշ Դիլիջան Միասնիկյան 12/3
Հյուրատուն Նռան Հատիկը գտնվում է Դիլիջանում։ Այն ունի բար, ընդհանուր լաունջ, այգի և անվճար WiFi: Այն առաջարկում է ընտանեկան սենյակներ և խորովածի հարմարություններ: Անհատական ավտոկայանատեղի հասանելի է հավելավճարով: Հյուրատան յուրաքանչյուր սենյակ ունի հարթ էկրանով հեռուստացույց, մասնավոր բաղնիք և պատշգամբ, որտեղից տեսարան է բացվում սարից: Նռան հատիկ հյուրատանը հասանելի է մայրցամաքային նախաճաշ: Հյուրերը օգտվում են պատշգամբից: Զվարթնոց միջազգային օդանավակայանը գտնվում է 76 կմ։ հեռավորության վրա։
Շաբաթկիրակի
Կոտայք ծաղկաձոր Օլիմպիական 10
Բնակարանը գտնվում է Կոտայք մարզի Ծաղկաձոր քաղաքում։ Բնակարանում ստեղծված են բոլոր պայմանները հանգիստը լավ անցկացնելու համար։ Հեռավորությունը Երևանից կազմում է 56կմ հեռավորության վրա, իսկ Զվարթնոց միջազգային օդանավակայանից 69կմ հեռավորության վրա։
Շալե ընդ տուրս հոթել
Տավուշ Դիլիջան Սարալանջ 1
Անմոռանալի հանգիստ գեղատեսիլ Դիլիջանի՝ Hotel Chalet and Tours-ում: «Շալե և տուր» հյուրանոցը գտնվում է Դիլիջան, Սարալանջի 1 հասցեում: Այն ունի ռեստորան, սեզոնային բացօթյա լողավազան, բար և այգի: Հյուրանոցն առաջարկում է ընտանեկան սենյակներ և խորովածի հարմարություններ:
Շալե Ծաղկաձոր
Կոտայք Ծաղկաձոր Վլադիմիր Հարությունյան 11/1
Ծաղկաձորի սրտում տեղակայված «Շալե» հյուրատունն իր ջերմ դռներն է բացում բոլո՜րի առջև՝ առաջարկելով հարմարավետ քոթեջներ: Քոթեջները նախատեսված են 4 (+2) անձի համար: Քոթեջներն ունեն խոհանոց՝ իր պարագաներով, սանհանգույց, ննջասենյակ, հյուրասենյակ:
Շատո վիլիջ
Տավուշ Դիլիջան Կամոյի 82
Էկո քոթեջը լավագույն վայրն է ընտանիքի և ընկերների հետ կապ հաստատելու և նոր հիշողություններ ստեղծելու համար: Շատո Վիլիջ Դիլիջանում հմայիչ փայտե էկո քոթեջներ են, որոնք հիանալի հանգստավայր են բոլոր նրանց համար, ովքեր սիրում են բնության հիասքանչ տեսարանները վայելել: Համալիրը գտնվում է Դիլիջանի սրտում՝ Հայաստանը և Վրաստանը կապող միջպետական մայրուղու վրա։ Քոթեջների պատուհանները լուսավորված են դեղին լույսերով՝ ստեղծելով ջերմ և հյուրընկալ մթնոլորտ, որը գրավում է ձեզ և ստիպում ձեզ զգալ ինչպես տանը: Շքեղությունը կարելի է վայելել նույնիսկ անտառների խորքում: Ժամանակակից դիզայնով մեծ փայտե քոթեջը, որն ընդգծում է լավ լուսավորված տարածքների կարևորությունը, դյութիչ ամառանոցի կատարյալ օրինակ է:
Շէ Իվետ B&B (Գառնի)
Կոտայքի մարզ Գառնի Գեղարդի պող., տ. 31
«Շէ Իվետ» հյուրատունը գտնվում է Գառնի գյուղում, Գեղարդի վանական համալիր տանող ճանապարհին: Գտնվելով մի շարք հայտնի տեսարժան վայրերի կողքին, հյուրատունը գրավում է բազմաթիվ օտարերկրյա ճամփորդների ուշադրությունը: Հյուրատունն առաջարկում է 8 հարմարավետ ննջասենյակներ: Պատշգամբից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Կոտայքի մարզի հիասքանչ լեռները: Հյուրերի տրամադրության տակ կա բացօթյա լողավազան և պարտեզ, որտեղ կարելի է պատրաստել և վայելել ավանդական խորոված: Նախաճաշին և ընթրիքին հյուրատանը մատուցվում է հայկական և ֆրանսիական խոհանոցի ամենահամեղ ճաշատեսակները: Ամռանը, ցանկության դեպքում, տանտերերը կազմակերպում են էքսկուրսիաներ և քայլարշավներ:
Շէ Սարո B&B (Տաթև)
Սյունիքի մարզ Տաթև 13-րդ փ., տուն 6
«Շէ Սարո» հյուրատունը գտնվում է Սյունիքի մարզում: Հյուրատունն առաջարկում է հարմարավետ սենյակներ: Այստեղ տիրում է ջերմ և հաճելի մթնոլորտ, որի շնորհիվ յուրաքանչյուր ոք զգում է իրեն ինչպես հարազատ տանը՝ լի հոգատարությամբ և ջերմությամբ: Տանտերերը հոգատար և բարեհամբույր մարդիկ են, ովքեր անհատական մոտեցում են ցուցաբերում բոլոր հյուրերի նկատմամբ կացության ողջ ընթացքում և պատրաստ են օգնել ցանկացած հարցում: Ամեն առավոտ հյուրերին սպասվում է հիանալի, համեղ, թարմ մթերքներից պատրաստված նախաճաշ: Հյուրատան ռեստորանը մատուցվում են ազգային խոհանոցի ամենահամեղ ճաշատեսակները: Տարածքում կա անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Հյուրատունը շատ մոտ է գտնվում Տաթևի վանական համալիրին և ճոպանուղուն:
Շէ Սեդա B&B (Գորիս)
Սյունիքի մարզ Գորիս Գետափնյա փ., տ. 26
«Շէ Սեդա» հյուրատունը գտնվում է Հայաստանի հնագույն քաղաքներից մեկում՝ Գորիսում: Հյուրատունն առաջարկում է հարմարավետ հանգստի համար անհրաժեշտ բոլոր հարմարություններով ապահովված համարներ: Սենյակների պատուհաններից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի պարտեզը: Հյուրատան տարածքում կա անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Տանտիրուհին՝ Սեդան ցանկացած հարցում պատրաստ է աջակցել հյուրերին: Նա ամեն առավոտ մատուցում է շատ համեղ, գյուղական նախաճաշ՝ նախապես հաշվի առնելով հյուրերի նախասիրությունները: Հյուրատնից ոչ հեռու գտնվում է Խնձորեսկը, Շաքիի ջրվեժը և Քարահունջը:
Շիրազ Պլազա հյուրանոց
Շիրակի մարզ Գյումրի Շահումյան 105
Հոգատարություն, հարմարավետություն և ջերմություն անմիջապես Գյումրու սրտում՝ Շիրազ Պլազա հյուրանոցում։ Հյուրանոցն ունի դասական և նորաոճ լաունջ բար՝ անմոռանալի ժամանցի կազմակերպման համար։ Շիրազ Պլազա հյուրանոցն առաջարկում է տեխնիկապես առավելագույնս հագեցած կոնֆերենց դահլիճ «Լենինական». Դահլիճի ցանկացած դասավորություն (թատերական, ուղղանկյուն, խմբակային սեղաններով) Մինչև 60 անձ Coffee break Lunch Ընթրիք