search

Ֆիլտրել

Գրիգ Հաուս Էկո Ռեզորթ

0.0 10

Լոռի Գյուլագարակ Լոռու մարզ, գ․ Գյուլագարակ 32/28

  • tennis
  • children_playroom
  • children_playground
  • laundry
  • parking
  • wifi

     Գրիգ հաուսը քոթեջային հյուրանոց է, որը գտնվում է Լոռու մարզի, Գյուլագարակ գյուղում։ Գտնվում է Դենդրոպարկից 1 կմ հեռավորության վրա։ Տարածքից բացվում է շատ գեղեցիկ տեսարան դեպի մոտակա սարերը։ Դուք կկտրվեք քաղաքի աղմուկից և կհանգստանաք՝ միաժամանակ օգտվելով ռեստորանի համեղ ուտեստներից։ Քոթեջները նախատեսված են ընտանիքների, զույգերի և ուղղակի իրենց հանգիստը բնության գրկում անցկացնել ցանկացողների համար։ Այստեղ ամեն անկյուն ստեղծված է լիարժեք հանգստի և բնության հետ ներդաշնակ զգալու համար

Գրին գեստ հաուս

0.0 10

Տավուշ Դիլիջան 11 փող, 33 տուն, հաղարծին տանող ճանապարհ

  • laundry
  • parking
  • transfer
  • wifi

     Հյուրատունը գտնվում է Հայաստանի ամենաանտառոտ մարզի Դիլիջան քաղաքում, Հյուրատանը կա ամենինչ հանգիստը վայելելու համար։ Երևանից հյուրատունը գտնվում է 100կմ հեռավորության վրա։

Գրողների Տուն Հյուրանոց

10.0 10

Կոտայքի մարզ Ծաղկաձոր Չարենցի նրբ., 4 շենք

  • pool
  • inpool
  • gym
  • billiard
  • tennis
  • tennis_kort
  • sauna
  • spa
  • children_playroom
  • children_playground
  • laundry
  • ac
  • parking
  • transfer
  • wifi

     «Գրողների Տուն» հյուրանոցային համալիրը գտնվում է գեղատեսիլ Ծաղկաձորում: Հյուրանոցը բաղկացած է երեք համակցված եռահարկ կառույցներից և ռեստորանային մասնաշենքից, որոնց միացման հատվածներում ձևավորվում են ընդարձակ և հարմարավետ սրահներ:  Հյուրանոցն առաջարկում է բոլոր հարմարություններով ապահովված համարներ, որոնցում առկա է հեռուստացույց, լոգասենյակ, չհրկիզվող պահարան,մեծ մասում նաև պատշգամբ: Հյուրանոցի հյուսիսհայաց սենյակներից   բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Ծաղկաձոր քաղաքը և հեռվում գտնվող Փամբակի և Գեղամա լեռնաշղթաները, իսկ հարավից շինությունը հարում է բնական անտառին, որտեղ տեղադրված են բազմաթիվ տաղավարներ և նստարաններ : Հյուրանոցում առկա է բաց և փակ լողավազաններ, մարզասրահ և բակային վարժասարքեր, ֆիննական ,ռուսական և ինֆրակարմիր   շոգեբաղնիքներ, սպա կենտրոն, աղե անձավ,սեղանի թենիս, բիլիարդ, Wi-Fi ծածկույթ և ավտոկայանատեղի: Տարածքում տեղակայված է նաև թենիսի կորտ, որը հարմարեցված է նաև վոլեյբոլի, բասկետբոլի և մինի ֆուտբոլի համար նախատեսված հարմարանքներով, խաղադաշտին կից, նաև հյուրասրահում  գործում են մանկական խաղահրապարակներ  տարատեսակ ճոճորաններով և սահուղիներով: Հյուրանոցի սրահներում, սենյակներում ու տարածքում դուք կգտնեք մեր լավագույն գեղանկարիչների ու քանդակագործների բազմաթիվ բարձրարժեք աշխատանքներ: «Գրողներ Տուն» հյուրանոցն առանձնանում է իր բարձրակարգ սպասարկմամբ, հանգստի բովանդակալից կազմակերպմամբ և համալիր ծառայությունների մատուցմամբ: Բարեհամբույր աշխատակազմը յուրաքանչյուր այցելուի նկատմամբ ցուցաբերում է անհատական մոտեցում և մշտապես հոգ է տանում, որպեսզի հանգիստը լինի լիարժեք և անմոռանալի: Հյուրանոցը մոտ է ճոպանուղուն, Կեչառիս վանական համալիրին և Օրբելի եղբայրների տուն-թանգարանին: Ծաղկաձոր քաղաքը, որի կենտրոնական մասում Է գտնվում  հյուրանոցը՝ իր բնությամբ, պատմամշակութային արժեքներով, ավանդույթներով և բնակլիմայական պայմաններով համարվում է ամենագրավիչ և սիրելի հանգստավայրերից մեկը:  

Դան ռեզորթ

0.0 10

Տավուշ Իջևան Երևանյան փողոց 7/3

  • ac
  • parking
  • smoking
  • wifi

     Դան ռեզորթը իդեալական վայր է ընտանեկան հանգստի, team building-ների, կոնֆերանսների, ծննդյան և ընտանեկան միջոցառումներ նշելու համար։ Սենյակները կահավորված են հարմարավետության համար անհրաժեշտ բոլոր պարագաներով, որպեսզի ոչինչ չխանգարի Ձեզ վայելել երկար սպասված հանգիստը։ Դան ռեզորթում կարող եք գտնել երկտեղանի համատեղ և առանձին մահճակալներով համարներ, ընտանեկան համարներ և քոթեջներ։  

Դաք Հոսթել

0.0 10

Երևան Կենտրոն վարչ. շրջան Մեսրոպ Մաշտոցի պողոտա 25, 2 հարկ, 9 բնակարան

  • pets
  • laundry
  • parking
  • wifi

"Դաք Հոսթելը" գտնվում է Մաշտոցի պողոտայի վրա, հին և տիպային շենքում։ Հոսթելը ունի հետաքրքիր դիզայներական լուծումներ։  Եթե ուզում եք Ձեր ժամանակն անցկացնել մաքուր, հարմարավետ և հյուրընկալ միջավայրում, ապա մենք Ձեզ սպասում ենք։ Հեռավորությունը հոսթելից Հանրապետության Հրապարակ՝ 5 րոպե ոտքով, Օպերային և բալետի թատրոն՝ 7 րոպե ոտքով, և շրջապատված ենք բազմաթիվ սրճարաններով, ռեստորաններով և խանութներով։ 

Դիան Հյուրանոց

0.0 10

Սյունիք Կապան Գործարանային 3 փող.

  • billiard
  • tennis
  • laundry
  • ac
  • parking
  • smoking
  • wifi

      «Դիան» հյուրանոցը գտնվում է Կապան քաղաքում՝  Ողջի և Վաչագան գետերի ափին: Հյուրանոցն առաջարկում է 12 հարմարավետ համարներ: Բոլոր համարներն ապահովված են մշտական տաք և սառը ջրով, ջեռուցման համակարգով, կաբելային հեռուստատեսությամբ և անհրաժեշտ կահույքով: Հյուրանոցում գործում է Ճաշարան, սրճարան, խաղասրահ, կոնֆերանս դահլիճ: Խաղասրահը շատ հարմար վայր է ազատ ժամանակը հաճելի անցկացնելու համար: Այստեղ կան հարմարություններ բիլիարդ և սեղանի թենիս խաղալու համար: Կոնֆերանս դահլիճում կան բոլոր հարմարությունները աշխատանքային հանդիպումներ, խորհրդակցություններ և ժողովներ անցկացնելու համար: Հյուրանոցն ունի տեսահսկվող, անվճար ավտոկայանատեղի, որը նախատեսված է մինչև 30 մեքենաների համար: Հյուրերին կարող է տրամադրվել  տեղեկատվություն շրջակա տեսարժան վայրերի մասին, ուղեկցորդներ, տաքսիներ և այլ ծառայություններ: Հյուրանոցն իդեալական վայր է բոլոր նրանց համար, ովքեր նախընտրում են մատչելի, հարմարավետ և լիարժեք հանգիստը: Այն ապահովում է ջերմ մթնոլորտ և գերազանց սպասարկում: 

Դիլի Վիտա

0.0 10

Տավուշ Գոշ Մ.Գոշի փողոց 6-րդ նրբանցք 14

  • pets
  • laundry
  • parking
  • smoking
  • wifi

     Դիլի Վիտա Հանգստյան Տունը գտնվում է Տավուշ մարզի Գոշ գյուղում։ Մոտակայքում գտնվում է Գոշավանքը և Գոշի լիճը, որոնք կարող եք այցելել նույնիսկ ոտքով, Հանգստյան տունը շրջապատված է հրաշալի բնությունով, ինչը կապահովի ձեր կատարյալ հանգիստը։

Դիլիժանս Հյուրանոց

(Պաշտոնական)

0.0 10

Տավուշ Դիլիջան Սայաթ-Նովայի փող. 69ա

  • gym
  • billiard
  • tennis
  • tennis_kort
  • children_playroom
  • children_playground
  • laundry
  • parking
  • smoking
  • wifi

     «Դիլիժանս» հյուրանոցը գտնվում է դրախտային հանգստավայր Դիլիջանում՝ Աղստև գետից 20 մետր, իսկ անտառից 50 մետր հեռավորության վրա: Հյուրանոցում և հարակից տարածքներում գործում է անվճար Wi-Fi, սեղանի թենիս, բիլիարդ և ֆիթնես: Հարմարավետ կահավորված սենյակներում առկա է հեռուստացույց, սառնարան և առանձին լոգասենյակ՝ իր սանհանգույցով և այլ հարդարանքի պարագաներով: Հյուրանոցում գործում է ռեստորան և բար, ինչպես նաև հաճախորդներին առաջարկվում է խորովածի համար նախատեսված առանձին տարածք՝ բոլոր հարմարություններով: Ռեստորանը Ճաշին և ընթրիքին մատուցում է հայկական և եվրոպական ուտեստների լայն տեսականի, իսկ նախաճաշը մատուցվում է շվեդական սեղանի ձևով: Հյուրերին հնարավորություն է տրվում իրականացնել նաև սննդի և խմիչքների առաքում անմիջապես սենյակ: «Դիլիժանս» հյուրանոցում առկա է նաև կարաոկե և մանկական խաղահրապարակ: Հյուրանոցի տարածքում գործում է ավտոկայանատեղի:

Դիլիջազզ հյուրանոց

0.0 10

Տավուշ Դիլիջան գ. Թեղուտ 2-րդ փ., 1/1 շ

  • tennis
  • sauna
  • children_playroom
  • pets
  • ac
  • parking
  • smoking
  • transfer
  • wifi

     Dilijazz Hotel & Restaurant- ը բացվել է 2019 թվականի Դեկտեմբեր ամսին: Հյուրանոցը գտնվում է Դիլիջանի սրտում՝ Հաղարծին վանք տանող մայրուղու վրա: Dilijazz Hotel & Restaurant-ը առաջարկում է բարձրակարգ հարմարություններ անմոռանալի ժամանցի և գործուղումների համար: Բնության գեղեցկությունը գնահատող ճանապարհորդների համար Դիլիջազ հյուրանոցը և ռեստորանը հիանալի վայր է անմոռանալի արձակուրդի համար: Շրջապատված լինելով Հայաստանի ամենականաչ բնության ներքո Ձեր հարմարավետության և հանգստանի պահանջները կհամընկնեն մեկ վայրում:

Դիլիջան Պարկ Ռեզորթ & Վիլլաներ

0.0 10

Տավուշ Դիլիջան Պարզ Լիճ 20

  • billiard
  • children_playground
  • pets
  • laundry
  • transfer
  • wifi

     Դիլիջանի ամենագեղատեսիլ անկյունում՝ Պարզ լիճ տանող ճանապարհին, տեղակայված է Դիլիջան Ռեսորթ պարկը: «Դիլիջան Պարկ Ռեսորթ» հյուրանոցային համալիրն առաջարկում է շքեղ և հարմարավետ համարներ և քոթեջներ, որոնցից բացվում է հիանալի տեսարան դեպի լեռների անտառապատ լանջերը: Հյուրանոցի սենյակները հյուրերին տալիս են լիակատար առանձնացման և հարմարավետության զգացողություն։  Քոթեջը իդեալական տարբերակ է նրանց համար, ովքեր ցանկանում են միայնակ մնալ իրենց ընտանիքի հետ: Մենք առաջարկում ենք մեր հաճախորդներին մի քանի տարբերակներ տնակներում՝ երկտեղանոց, երեք ննջասենյակով և չորս ննջասենյակով. Յուրաքանչյուր Քոթեջ ունի անհատական ավտոկայանատեղի:

Խնայեք գումարը և ժամանակը

Հետևեք մեզ և մենք Ձեզ կուղարկենք ամենալավ տարբերակները